Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիշի ԹՀՄ–ների ի հայտ գալուն: 1956-ին կոնստրուկտոր Հ. Քյուրքչյանը (ԱՄՆ) այլ մասնագետների հետ ստեղծեց «ՍԵՅՋ» առաջին բազմամեքենա համակարգը: Նույն տարում Ջ. Սարաֆյանը (ԱՄՆ) իր աշխատակիցների հետ կառուցեց առաջին աերոտիեզերական փոքրածավալ (800 սմ) ԹՀՄ՝ «Մարիներ–4» տիեզերանավի հա– մար: 1958-ին ինժեներ Պ. Նամիյանի (Ֆրանսիա) ղեկավարությամբ կառուցվեց «ԿԱԲ-500» մակնիշի ԹՀՄ: ՀՍՍՀ–ում ԹՀՄ–ների բնագավառում կատարած աշխատանքը կազմում է ամբողջ ՍՍՀՄ–ում կատարածի զգալի մասը, 1956-ից այդ բնագավառում Հայաստանի ԳՀԻ–ներում ու արտադրական ձեռնարկություններում արվել է շուրջ 300 գյուտ: ՀՍՍՀ–ում է ստեղծվել ՍՍՀՄ–ում առաջին կիսահաղորդչային սերիական ԹՀՄ՝ «Հրազդան–2»: ՀՍՍՀ–ում է արտոնագրվել միկրոծրագրերի և մնայուն ՀՍ–երի մի հանգույցում համատեղելու նախագիծը, որը հնարավորություն տվեց կառուցել ու կատարելագործել «Նսիրի»-ների մի ամբողջ ընտանիք [հեղինակներ՝ Մ. Բունիաթյան, Ա. Զակիրով, Խ. էյլեզյան, Մ. Թումանյան, Վ. Իշին, Մ. Խաչատրյան, Հ. Հովսեփյան (գլխավոր կոնստրուկտոր), Հ. Սագոյանը, Ֆ. Սարգսյանը արժանացել են ՍՍՀՄ պետ. մրցանակի]: ՀՍՍՀ–ում է նախագծվել ու կառուցվել տոմսա-դրամարկղային հատուկ ԹՀՄ՝ «Մարշրուտ»-ը (գլխավոր կոնստրուկտոր՝ Ա. Քուչուկյան), մեծ արագությամբ գործող ԵՍ–1030 մակնիշի ԹՀՄ, որը մեկն է «Ռյադ» տիպի ԹՀՄ–ներից: Նախագծվել ու կառուցվել են ֆերիտային ՀՍ–երի մի ամբողջ նոր ընտանիք (1024 բիտից մինչև 256 հզ. բիտ ծավալով, գլխավոր կոնստրուկտոր՝ Գ. Զաքարյան), մի շարք հատուկ ԹՀՄ– ներ («Մասիս–1», «Դվին»), հանգույցներ (ժապավենայի ՀՍ-եր, թմբուկային ՀՍ) ևն: ԹՎԱՆՇԱՆՆԵՐ, թվեր գրելու պայմանա– կան նշաններ: Մեզ հայտնի հնագույն Թ. բաբելոնյանն ու եգիպտականն են: Բաբելոնյան Թ. (առաջացել են մ. թ. ա. II հազարամյակում) սեպագիր նշաններ են 1,10 և 100 թվերը գրելու համար: Մյուս բնական թվերը գրում էին այս նշանների զուգորդմամբ: Եգիպտական հիերոգլի– ֆային թվագրության մեջ (ծագումը վե– րագրվում է մ. թ. ա. 2500–3000 թթ.) գոյություն են ունեցել 1, 10, 100… 107 թվերը նշանակելու հատուկ նշաններ: Հետագայում, հիերոգլիֆներին զուգըն– թաց, եգիպտացիք օգտագործել են ճեպա– գիր հիերատիկ գիրը, որը պարունա– կում էր ավելի շատ նշաններ, իսկ ապա՝ նաև դեմոտիկ գիրը (մ„թ. ա. մոտ VIII դ.): Փյունիկյան, ասորական, պալմիրյան և հունական ատտիկյան թվագրություննե– րը պատկանում են եգիպտական տիպին: Ատտիկյան թվագրության ծագումը վե–

ՏԱՐԲԵՐ ԺՈՂՈվՈԻՐԴՆԵՐԻ ԹՎԱՆՇԱՆՆԵՐ եգիպ– տական Բւսբե– |ակւսն Փյունի– ևւան Ասո– րական Պալ– միրյան Հայկս ւկան Հունական Հոոմե– ական– Մայա ցեղի Արա– բական Սլավո– նական Հիերոգ– լիֆային Ուրար– տական Մեսրո– պյան Աաաի– կյան Հոնի– ական Կիրի– ւիցա 0 1 1

1 1 1 » c I a I ք 5 2 DI II Y II r՝ II P ll V_J» 1 K 3 008 III HI III III y III f 4 DDQG TT» Mil YY llll r llll 5 IV Օ A 5 mo ՏԱ

Hill –> y V Ե r { V

5 C 6 013 m !*,՛» III III 1–ճ 7

A n Հ VI – 5 Տ 7 1»} DIB -!• Mil III H–‘ "/

ձ: է n i Լ VII – ՛) < 8 K!J ՚ II III III H 1–‘ "7

Ը mi Ո VIII շ M 9 ա ւ՝ JI՝

lllllllll H M–* uny

mu 0 IX – b 0 10 ո < - 7 3 < a> A i X = <5 T 15 Ol՝lil) <v; II in–» -> ’3 <7/ <fb ձՐ if XV =: Tc 20 on << H 0 3 << h AA ii XX >,5 R 30 ոոո <<< 70 33 <<< u AAA Ճ XXX ձ

40 nnrtn <<< < WH oo 33 <<< < K» AAAA M XL r M 50 լ՜ա m <<< < < -՝hh 700 333 <<< << tr P V L a H 60 I՝ll ftl՝4 fjiTura ’ 000 333 • Կ PA

LX cr

70 (Իա ’ i 7000 3333 M z PA A 6 LXX է 0 80 r.՝;inn HfKJSl m< tfw/t oooo 3333 T<< Ձ PA A A fr LXXX <~ե n 90 C. ՀՀՍ M<< 700Ob 33333 M<< n. PAAAA Կ xc Ս° Y.H 100 Ղ PI V 3’ ՝► շՀ H Ւ c 0 F 200 IT a J C 300 •3 f V" T 400

Ն D CD CJ V 500 Pll III c. Ր 9 D փ 600 Ո X DC Շ X 700 Չ Փ ձ ¥ 800 Պ a օ» 900 5 CM Jb վ 1000 I <՝։ 55“՝ <»► 1b X ,a M է 10000 < <<’► O M M- Փ րագրվոա 1; ս. թ. ա. yi դ., այն Ատտիկա– յում օգտագործել են մինչև մ. թ, I դարը, չնայած որ հունական մյուս երկրներում այն դրանից դեռ շատ առաջ իր տեղը զի– ջել էր հոնիական այբբենական, ավելի հարմար թվագրությանը (ծագումը վերա– գրվում է մ. թ. ա. V դ.), որտեղ միավոր– ները, տասնավորները և հարյուրավոր– ները նշանակվել են այբուբենի տառերով, իսկ մյուս բոլոր թվերը՝ մինչև 999, գրվել են դրանց զուգորդմամբ: Թվերն այբու– բենի օգնությամբ ներկայացրել են նաև հայերը, ասորիները, հրեաները, արաբ– ները, սլավոնները ևն: Թվային հնա– գույն համակարգերից առավել հաջող– վածը հռոմեականն է, որ ծագել է էտրուսկ– ների մոտ մ. թ. ա. մոտավորապես 500-ին և օգտագործվում է (որպես դասական թվականներ) մինչև այժմ: Հայաստանում ուրարտական շրջանում օգտագործում էին սեպագիր Թ.՝ կազմված 1-ի և 10-ի նշան– ներից: Մինչև 99-ը գրում էին դրանց զու– գորդմամբ: Առանձին նշաններ կային նաև 100-ի և 1000-ի համար, որը հնարավորու– թյուն էր տալիս մեծ թվերը գրել միարժե– քորեն (ի տարբերություն բաբելոնական գրի): Հետագայում, մինչև հայկ. տառե– րի գյուտը (IV դ. վերջ), Հայաստանում հավանաբար օգտագործել են այբբենա– կան ինչ–որ համակարգ: Այնուհետև սկսել են օգտագործել հայկ. տառերը՝ միավոր– ներն արտահայտվում էին «ա»–«թ» տա– ռերով, տասնավորները՝ «ժ»–«ղ», հար– յուրավորները՝ «ճ»–«ջ», հազարավորնե– րը՝ «ռ»–«ք»: Սովորականից տարբերե– լու համար թվական տառերի գլխավերե– վում հորիզոնական գիծ էին գծում կամ երկու կողմից կետեր դնում, օրինակ, տոլ կամ .տոլ.=4630: Որոշ ձեռագրերում շեղվում են ընդունված կանոններից, օրի– նակ, .վ. = 3000-ի փոխարեն օգտագործ– ված է .գռ.: 10000-ի համար կար հատուկ նշան՝ կոչվում է «բյուր», դրվում էր տառի գլխավերևում, օրինակ, ա =10000, այսինքն՝ մեկ բյուր, ժ= 100000, այսինքն՝ տասը բյուր: Զրոյի համար առանձին նշան չի եղել: Ըստ եղած .աղբյուրների, «արաբական» կոչվող Թ. հայերն սկսել են օգտագործել XVII դ. ոչ շուտ, բայց բացառված չէ, որ օգտագործած լինեն նաև ավելի վաղ՝ X–XI դդ. (Վրաստա– նում* օրինակ, հայտնի է նման երկու դեպք): Արդի Թ–ի նախատիպերը (զրոն ներառյալ) ծագել են Հնդկաստանում, հավանաբար ոչ ուշ, քան մ. թ. V դ.: Թվե–