Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

« 193-ի դատավարությամբ» (տես «Դատա– վարություն 193-խ) դատվել, սակայն ար– դարացվել է: ժ. տեռորի քաղաքականու– թյան կողմնակիցներից էր: «Զեմլյա ի վոլյա»-ի պառակտումից (1879) հետո ժ–ի ղեկավար մասնակցությամբ հիմնադրվե– ցին «Նարոդնայա վոյա» կազմակերպու– թյան տեղական մարմինները: Մասնակ– ցել է կուսակցության մի շարք ծրագրային փաստաթղթերի ստեղծմանը: 1881-ի մար– տի 1-ին Ալեքսանդր II-ի վրա կատարած մահափորձի կազմակերպիչներից էր: Ձերբակալվել է մահափորձից երկու օր առաջ: Պահանջել է, որ իրեն մասնակից համարեն մարտի 1-ի գործին: Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել ժ–ի հեղափո– խական գործունեությունը: ԺԵԱ՚ԱՏՏԵ, Ժ յ ա մ ա յ տ և (իսկական անունը՝ ժիմանտենե), Ցուլիա (1845– 1921), լիտվացի կին գրող: Պատմվածք– ների հիմնական թեման լիտվացի գյու– ղացու կյանքն է («Հարսը», «Պյատրաս Կուրմյալիս», «Տոպիլիս», «Ծույլը»), սո– ցիալական հակասությունները («Կալ– վածքի մոտ», «Գործադուլ կալվածքում»), կղերականության ու կրոնական նախա– պաշարումների մերկացումը («Զոհ սուրբ Ցուրգիսին»): «Ինքնակենսագրություն» անավարտ գործում հասարակական լայն պաստառի վրա նկարագրել է իր կյանքը: «ԺԵՆ ՄԻՆ ԺԻԲԱՈ» («Ժողովրդական թերթ»), չինական օրաթերթ, Չինաստանի կոմկուսի ԿԿ–ի օրգանը: Լույս է տեսնում 1948-ից (սկզբում Շիցզյաչժուանում և ճանդանում, 1949-ից՝ Պեկինում): ԺԵՆ՜ՇԵՆ, տես Կյանքի արմատ: ԺԵՈԴ (ֆրանս. geode), կլորավուն կամ էլիպսաձև միներալային սեկրեցիաներ, որոնց միջուկը սովորաբար դատարկ է, իսկ պատերի վրա աճում են բյուրեղիկնե– րի դրուզներ: Քվարցային և խալցեդոնա– յին ժ–ների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից շատերը փշա– մորթների վերավւոխված մնացորդներ են:

ԺԵՐԱՆՅԱՆ Ռիշար (Ի» ա չ ա տ ու ր) Անդրանիկի (ծն. 17.7.1921, Սեբաստիա), հայ նկարիչ: Ավարտել ԷՄարսելի գեղար– վեստական դպրոցը (1937) և Փարիզի Գրան–Շոմիեր ակադեմիան (1946): Ունե– ցել է շուրջ 30 անհատական ցուցահանդես Եվրոպայի և ԱՄՆ–ի քաղաքներում, ինչ– պես և Երևանում (1964, 1969) ուՄոսկվա– յում (1970): ժ–ի գեղանկարչական գոր– ծերին բնորոշ են գունային հնչեղ մակե– Ռ. ժերանյան. «Բնանկար: Պրովանս» (Հայաստանի պետանան պատկերասրահ) րեսները, իրականության կենսախինդ ըն– կալումը («Օնֆլյորի նավահանգիստը», 1958, «Տաթևի վանքը», 1960, երկուսն էլ՝ Հայաստանի պետ. պատկերասրահում, «Փարիզի կամուրջներ», I960, «Աթոռ և ծաղկեփունջ», 1964): Ինքնուրույն արտա– հայտչալեզվով են աչքի ընկնում նաև գրաֆիկական երկերը՝ «Ձմեռնամուտ» (1968), «Վենետիկ» (1969), «Անտառ» (1969), «Անիի ավերակները» (1968): Հա– ճախակի այց հլությունները հայրենիք ընդ– լայնել ու հարստացրել են նրա արվեստի թեմատիկան: Շ. Խաչատրյան

ԺԵՐԻԿՈ (Gericault) Թեոդոր (1791 – 1824), ֆրանսիացի նկարիչ: Առաջադիմա– կան ռոմանտիզմի խոշոր վարպետ: ժ–ի Թ. ժ և ր ի կ ո. «Մեդուզայի» լաստը» (1818– 1819, Լուվր, Փարիզ) և ողջ ռոմանտիկ արվեստի գլխավոր գործերից է «Մեդուզայի» լաստը» (1818– 1819, Լուվր): 1820–21-ին Անգլիայում ստեղծել է «Ձիարշավ էպսոմում» սրընթաց շարժումով նկարը (1821, Լուվր) և ժողո– վըրղի կյանքը պատկերող վիմագրու– թյուններ («Դարբնոց», «Մուրացիկը»), վե– րադառնալուց հետո՝ «Կիր այրելու վա– ռարանը» բնանկարը (1822, Լուվր), հո– գեկան հիվանդների խորապես մարդկա– յին դիմանկարների շարք: Զբաղվել է նաև քանդակագործությամբ: Գրկ. jlCepHKO օ ce6e h coBpemchhukh o HeM, nep. c <J)paHH., M., 1962; npoicobeB B.H., Teoflop 3KepnKo, M., 1963.

ԺԵՐՄԻՆԱԼԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, տեր– միդոըյան Կոնվենտի հակահեղափոխա– կան քաղաքականության դեմ՝ ժողովրդա– կան ապստամբություն Փարիզում: Բռընկ– վել է հանրապետության երրորդ տարվա ժերմինալի 12-ին (1795-ի ապրիլի 1-ին): Ապստամբները (քաղաքային չքավորու– թյուն, Փարիզի արվարձանների արհես– տավորներ և բանվորներ) պահանջում էին մտցնել 1793-ի յակոբինյան սահմա– նադրությունը, ազատել ձերբակալված դեմոկրատներին և պայքարել պարենա– յին սպեկուլյացիայի դեմ: ժերմինալի 13-ին ապստամբությունը ճնշվեց: ժ. ա., ինչպես նաև նրան հաջորդած Պրերիալի ապստամբությունը, յակոբինյան դիկտա– տուրայի ժամանակաշրջանի դեմոկրա– տական նվաճումները պաշտպանելու ժող. մասսաների հերոսական փորձերից էր: ԺԵ Ր ՄԻՆ 3 Ի– Դ Ե–Պ Ր և (Ger migny-des-Pres), եկեղեցի, ճարտարապետական հուշար– ձան Օռլեանի շրջանում (Ֆրանսիա), Սյու– լիից 13 կմ հեռու: Կարոլինգյան ճարտ– յան նշանավոր շինություններից: 806– 811-ին կառուցել է հայազն ճարտ. Օդո լը Մեսսենը (Odo le Messin, d’origine arme- nienne), Օռլեանի եպիսկոպոս, կատա– լոնացի Թեոդուլֆի պատվերով: Օդո լը Մեսսենը մինչ այդ կառուցել էր Ախենի էքս–լա–Շապել պալատական մատուռը (ավարտվել է 806-ին): Կենտրոնակազմ, քառաբսիդ, չորս գմբեթակիր մույթերով Ժ–դե–Պ. բագարանատիպ է (տես Բագա– րան): XIX դ. վերակառուցման պատճա– ռով աղավաղվել է: Արլ. աբսիդի երկու կողերին ունեցել է չափերով ավելի փոքր կիսաշրջան խորաններ: Ունի առագաս– տային փոխանցումներ, պայտաձև կա– մարներ, ամբողջովին ծածկված է թաղերի համակարգով: Նման շինարարական հա– մակարգը կազմում է ռոմանական ճարտ– յան հիմքը: Նրա նմանությամբ Իսպանիա– յի հս–ում X դ. կառուցվել է Ս. Միգուել դե Լինյո եկեղեցին: Ըստ Հ. Ֆոսիյոնի՝ ժ–դե– Պ. և Մ.Միգուելը առնչվում են անծանոթ մի նախատիպի, որը ներշնչված է արլ. մոդելից՝ էջմիածնի հայկական կաթողի– կեից: Ախենի պալատական մատուռը և Ժ–դե–Պ. ճարտարապետորեն կապվում են հայկականին, իսկ գեղազարդումնե– րով՝ բյուգանդականին (Ա. Տոտտի): Նույն տիպին են պատկանում՝ Մեն Ֆիլի– բեր դը Գրանլյոն (836, Ատլանդյան Լուար, Ֆրանսիա), Մեն Բազիլ մատուռը (Բրյուժ) և Միլանի Սան Սատիրոն (869), Կոստան– դին VII Ծիրանածնի պալատական մատու– ռը՝ Նեան (Բյուզանդիա), Սալոնիկի Պե– րիստերոնը, Կաստրոյի եկեղեցին, Աթոս լեռան Մեծ Լավրան (բոլորը IX դ.), Աթեն– քի Մ. Առաքելոցը (XII դ.): Գրկ. Foeillon H., Art d’Occeident, P., 1947, T o 11 i A., Germigny-des-Pres, Gien, [ա. թ.]: H. Զար յան

ԺԵՐՈՄՍԿԻ (Z’eromski) Մտեֆան (1864– 1925), լեհ գրող: Պատմվածքներում («Պատմվածքներ», 1895, «Մեզ կկտցահա– րեն ագռավները», 1895), վիպակներում («Սիզիֆյան աշխատանք», 1897, «ճառա– գայթ», 1897) շարունակել է լեհական քննադատական ռեալիզմի ավանդույթ– ները: Լեհ ժողովրդի XIX դ. ազգային– ազատագրական պայքարին են նվիրված «Մոխիր» (1902–03), «Հավատարիմ գնսլ» (1912) վեպերը: 1905–07-ի հրապարակա– խոսական գործերում ջատագովել է հե– ղափոխական շարժումը: Հեղափոխության պարտությունից հետո տուրք է տվել ուտոպիային ու հոռետեսությանը («Մեղ– սագործության պատմությունը», 1908, «Վարդ», 1909): «Գարնան նախօրեին» (1924) վեպում քննադատել է «անկախ», բուրժուական Լեհաստանը և նորից մեր– ձեցել հեղափոխական շարժմանը:

ԺԻԳԱՆՈՎ Նազիբ Գայազովիչ [ծն. 2(15). 1.1911, Ուրալսկ], թաթար կոմպոզիտոր: ՄՍՀՄ ժող. արտիստ (1957): ՍՄԿԿ ան– դամ 1944-ից: 1938-ին ավարտել է Մոսկ– վայի կոնսերվատորիան: 1945-ից՝Կազանի կոնսերվատորիայի ռեկտոր, 1953-ից՝ պրոֆեսոր: ժամանակակից թեմաներով թաթարական առաջին օպերաների հեղի– նակն է: Լավագույն գործերից են՝ «Կաչ– կին» («Փախստական», բեմ. 1939), «Ալ– տինչեչ» («Ոսկեհեր կինը», 1941, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948), «Զալիլ» (1957) օպերաները, թաթարական թեմաներով սյուիտը (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ,