1950), «Նաֆիսա» պոեմը (1952), 2-րդ սիմֆոնիան («Սաբանտույ», 1968, ՍՍՀՄ պեւո. մրցանակ, 1970): Գրկ. TupniMaH H., Ha3n6 ^CnraHOB, M. 1957. ԺԻԳՈհԼՆԵՐ, ժ և գ ու լ ն և ր, բարձրու– թյուն ՌՍՖՍՀ Կույբիշևի մարզում, Վոլ– գայի աշ ափին: Երկարությունը մոտ 75 կմ է, բարձրությունը՝ մինչե 375 մ: Կազմված է կրաքարերից և դոլոմիտնե– րից: Առաջացնում է Սամարայի աղեղը, որի հս. մասում կառուցված է Վ. Ի. Լենինի անվ. ՀԷԿ–ը: Արլ. լանջերը խիստ կտըրտ– ված են: Ծածկված է անտառային և ան– տառատափաստանային բուսականու– թյամբ: Կան նավթի, ասֆալտի և կրա– քարերի հանքավայրեր: ԺԻԴ (Gide) Անդրե Պոլ Դիյոմ (22.11. 1869, Փարիզ–19. 2.1951, Փարիզ), ֆրան– սիացի զրոդ: «Երկրային սնունդ» (1897), «Ապաբարոյականը» (1902), «Նեղ դուռը» (1909) վեպերում ժ. բուրժ. բարոյականու– թյանն ու քաղաքակրթությանը հակադրել է նիցշեական ուժեղ անհատականությու– նը: «Դրամանենզները» (1925) վեպում բուրժ. հասարակության անկման պատ– կերումը վերաճում է անբարոյականու– թյան ջատագովության: Կապիտալիզմի քննադատությունն ավելի է սրված «ճա– նապարհորդություն Կոնգոյում» (1927) U «Վերադարձ Չաղից» (1928) գրքերում: 1930-ական թթ. կեսերին ժ. հարել է հա– կաֆաշիստական գրական շարժմանը: ՍՍՀՄ այցելելուց հետո, 1936-ին, գրել է հակասովետական պարսավագիր: Երկ– րորդ համաշխարհային պատերազմի տա– րիներին տարագրվել է Թունիս: Նոբել– յան մրցանակի դափնեկիր (1947): Ա. Աչիքյան
ԺԻԺԿԱ (Zizka) Ցան (մոտ 1360–1424), Հուսյան հեղափոխական շարժման գոր– ծիչ, զորավար, չեխ ժողովրդի ազգային հերոս: Գրյունվսղդի ճակատամարտի (1410) մասնակից: Տարորի չորս ղեկա– վարներից մեկը; 1420-ի դեկտեմբերից՝ աաբորականների առաջին հետման: Գըլ– խավորել է ժող. բանակը և ետ մղել ֆեո– դալա–կաթոլիկական Եվրոպայի՝ հուսյան– ների դեմ խաչակրաց արշավանքները: 1423-ին ժ. հիմնադրել է ձախ հուսյանների Օրեբիտյան եղբայրությունը: Մահացել է ժանտախտից: Ծանրազեն ասպետական հեծելազորին ժ. հակադրել է շարժունակ և սայլակառքերով տեղափոխվող հետե– վակ ու թեթև հրանոթներ, հմտորեն կի– րառել է ռազմ, տեխնիկան:
ԺԻԼԲԵՐ ՊՈՌԵՏԱՑԻ (Gilbert de La Por- ree), Զիլբերտուս (մոտ 1076–1154), ֆրանսիական փիլիսոփա–աստվածաբան: Օգտագործելով անտիկ փիլիսոփայության ժառանգությունը նւ արիստոտելականու– թյան գաղափարները՝ ժ. Պ. ձգտել է դուրս գալ սխոլաստիկայի սահմաններից: Նրա հայացքներում ռացիոնալիստական հա– կումները զուգորդված են էմպիրիզմի տար– րերին: Հարել է չափավոր ռեալիզմին: Ընդունել է աշխարհի ճանաչելիությունը, գտել, որ արտաքին իրերը և դրանց արտացոլումը մտածողության մեջ լիո– վին համապատասխանում են: Գիտու– թյունների սկզբունքները, ըստ ժ. Պ–ու, իրերում եղած սկզբունքներն են և բացա– հայտվում են ճանաչողության ընթաց– քում: ժ. Պ–ու «Դիրք վեց սկզբունքների մա– սին» աշխատությունը տարածվել է նաե միջնադարյան Հայաստանում և համարվել Արիստոտելի տրամաբանական ուսմուն– քը պարզաբանող աշխատություն: 1334-ին Հակոբ Բռնեցին, Պետրոս Արագոնացու մասնակցությամբ, այն թարգմանել է հա– յերենի: Վերջինս գրել է նաև այդ երկի մեկնությունը («Համառօտ հաւաքումն վեր– լուծութեան Վեցից սկզբնաց գրոց»), որը նույնպես Հակոբ Բռնեցին թարգմանել է հայերենի: Երկրորդ թարգմանությունը 1643-ին կատարել է Ոսկան Երևանցին: Այդ թարգմանությունները և Պետրոս Արա– գոնացու մեկնության ձեռագրերը պահ– պանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահ– մանի հայերեն ձեռագրերի հավաքածու– ներում: Ս. Արևշատյան
ԺԻԼՅԵՐՈՆ (Gillieron) ժյուլ (1854–1926), շվեյցարացի լեզվաբան, բարբառագետ: Հիմնադրել է «Ռևյու դե պատուա գալլո– ռոմեն» («Revue des patois gallo-romains», 1887–93) պարբերականը և Ֆրանսիա– կան բարբառագիտական ընկերությունը (1893–1900): ժ–ի գործերից է «Ֆրան– սիայի լեզվաբանական ատլաս»-ը (1902– 1923, է. էդմոնի հեղինակակցությամբ), որը կազմված է 35 պրակում ամվւոփված 1920 քարտեզից: ժ–ի այս հետազոտու– թյամբ վերջնականապես ձևավորվել է լեզվաբանական աշխարհագրությունը:
ԺԻԿԼՅՈՐ (ֆրանս. gicleur, gicler – ցայ– տել), տես Կարբյուրատոր՝.
ԺԻՍԿԱՐ Դ ԷՍՏԵՆ (Giscard d’Estaing) Վալերի (ծն. 1926), ֆրանսիական պետա– կան գործիչ, Ֆրանսիայի պրեզիդենտ 1974-ից: Ուսանողական տարիներին մաս– նակցել է Դիմադրության շարժմանը, 1944–45-ին ֆրանս. զինված ուժերի շար– քերում՝ հիտլերյան Գերմանիայի դեմ ռազմ, գործողություններին: Ավարտել է Պոլիտեխնիկական և Ազգային վարչական դպրոցները: 1956-ին ընտրվել է պառլա– մենտի դեպուտատ: 1962-ից ֆինանսների և տնտեսության մինիստրի պաշտոններ է զբաղեցրել տարբեր կառավարություն– ներում: 1967-ից գլխավորել է Անկախ հանրապետականների ազգային ֆեդերա– ցիան: Հանդես է գալիս Արևմտյան Եվրո– պայի հետ քաղ. դաշինքի և սոցիալիստա– կան երկրների հետ համագործակցու– թյան օգտին: Մի քանի անգամ եղել է Սովետական Սիությունում:
ԺԻՎԿՈՎ Տոդոր 1սրիստով(ծն. 7.9.1911, գ. Պրավեց, Սոֆիայի օկրուգ), բուլղարական և միջազգային բանվորական շարժման, ԲԺՀ քաղաքական և պետական գործիչ: ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հե– րոս (1961), ԲԺՀ հերոս (1971), դիմիտրով– յան մրցանակի դափնեկիր (1976): Բուլ– ղարիայի կոմկուսի (ԲԿԿ) անդամ 1932-ից: 1944-ի սեպտ. 9-ի ժող. զինված ապստամ– բության ժամանակ ղեկավարել է Սոֆիա– յում կենտրոնացված ժողովրդա–ազա– տագրական զորամասերի գործունեու– թյունը: 1945-ին ընտրվել է ԲԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու, 1948-ին՝ ան– դամ, 1948–49-ին՝ ԲԿԿ Սոֆիայի քաղկո– մի առաջին, 1950-ին՝ ԲԿԿ ԿԿ–ի քարտու– Տ. ժիվկով ղար և ԿԿ–ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1951-ին՝ քաղբյուրոյի անդամ: 1954-ից ժ. ԲԿԿ ԿԿ–ի առաջին քարտու– ղարն է, 1962–71-ին, միաժամանակ, ԲԺՀ Մինիստրների խորհրդի նախագահը: 1971-ի հուլիսին ընտրվել է ԲԺՀՊետական խորհրդի նախագահ: Պարգևատրվել է Դեորգի Դիմիտրովի 3, Լենինի (1971) և այլ շքանշաններով:
ԺԻՏՆՅԱԿ, տես Սանրանման սեզ՝.
ԺԻՏՈՄԻՐ, քաղաք, Ուկրաինական ՍՍՀ ժիտոմիրի մարզի կենտրոնը: Երկաթու– ղային և խճուղային հանգույց է: 236 հզ. բն. (1977): Արդյունաբերության հիմնա– կան ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակումը, թեթև, սննդի, փայտա– մշակման և շինանյութերի արտադրու– թյունը: Ունի գյուղատնտեսական, ման– կավարժական ինստ–ներ: Գործում են Կիևի պոլիտեխնիկական ինստ–ի ընդհա– նուր տեխ. ֆակուլտետը, 10 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, երաժշտա–դրա մատի կական, տիկնիկա– յին թատրոններ, ֆիլհարմոնիա, հայրե– նագիտական թանգարան, պատկերա– սրահ: Հիմնադրվել է IX դ. 2-րդ կեսին:
ԺԻՏՈՄԻՐԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՀ–ում: Կազմվել է 1937-ի սեպտ. 22-ին: Տարածքը 29,9 հզ. կմ2 է, բն.՝ 1581 հզ. (1977): Բաժանվում է 22 շրջանի: Ունի 9 քաղաք, 38 քտա: Կենտրոնը՝ ժիտոմիր: 1967-ի հուլիսի 21-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Բ ն ու թ յ ու ն ը: Ռելիեֆի բնույթով մարզը բաժանվում է հվ–արմ. (Մերձ– դնեպրյան բարձրության սահմաններում՝ մինչև 300 մ) և Պոլեսիեյի մեջ մտնող հս–արլ. ցածրավայրային մասերի: Հս– արմ–ում է Օվրուչի մնացորդային բլրա– շարը (մինչև 316 մ բարձրությամբ): Կլի– ման չափավոր ցամաքային է: Ամառը տաք է, խոնավ, ձմեռը՝ մեղմ: Հուլիսի միջին ջերմաստիճանը 18,7°C է, հուն– վարինը՝ –5,6°C, տարեկան տեղումները հվ–ում՝ 515 մմ, Պոլեսիեյում՝ մինչև 604 մմ՝. Գետերը (Սլուչ, Ուժ, Ուբորտ, Տետերև) պատկանում են Դնեպրի ավազանին: Պոլեսիեյում մեծ տարածություն են գրա– վում ճահիճները (մարզի հս. մասի25%–ը): Կենդանիներից կան որմզդեղն, այծյամ, վարազ, գայլ, աղվես, սկյուռ, նապաս– տակ, երաշտահավ, Փայտփորիկ, բու, խլահավ, շահեն, վայրի սագ, բադ: Բնակչության 85,1 %-ը ուկրաի– նացիներ են, 6,2%–ը՝ ռուսներ, 5,6%–ը՝ լեհեր, 2,2%–ը՝ հրեաներ և ուրիշ ժողո– վուրդներ: Միջին խտությունը 1 կմ2 վրա 53,1 մարդ է (1975): Առավել խիտ են բնակեցված հվ. շրջանները: Քաղաքային բնակչությունը 41% է (1975): Խոշոր քա–