այնինչ որոշ հաշիվներում (օրինակ, մի– նիմալ հաշվում) առաջինից երկրորդը բխում է, իսկ երկրորդից առաջինը՝ ոչ: Ս. Ավետիսյան
ԺՂԵՆՏԻ Վիսարիոն (Բեսո) Դավիդի [1(14).7.1903, գ. Քվացիխե (ճիաթուրիի շրջանում)–18.10.1976, Թբիլիսի], վրացի սովետական քննադաա–գրականագեա: Բանասիրական գիտ. դ–ր (1976): Վրաս– ւոանի գրողների միության քարտուղար (1932–37, 1958–76), ՍՍՀՄ գրողների միության վարչության անդամ (1959–76): Ավարտել է Թբիլիսիի պետական համալ– սարանի իրավաբանական ֆակուլտետը: Վրաց. ֆուտուրիստների «Ձախություն» գրական խմբակի հիմնադիրներից: ժ. գրել է «Վրացական ժամանակակից գրա– կանություն» (գիրք 1, 1949), «Վրացական գրականության պատմություն» (1958, Ա. Բարամիձեի, Շ.Ռադիանիի հետ), «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխությունը և վրացական գրականու– թյունը» (1957), «Դավիթ Կլդիաշվիլի» (1956), «էգնատե Նինոշվիլի» (1958), «Կոնստանտին Գամսախուրդիա» (1967), «Նիկո Լորթքիփանիձե» (1972) մենագրու– թյունները: ԺՍ՚ՌհՅՁԻՆԱՎԻՁՅՈՒՍ Անտանտս Ցոնո [19(31). 10.1876, գ. Սեյրիյայ (այժմ՝ Լիտվ. ՍՍՀ Լա գդի ի շրջանում)–9.8.1966, Կաունաս], լիտվացի սովետական նկա– րիչ: ՍՍՀՄ ժող. նկարիչ (1957): ՍՍՀՄ Գե– Ա. ժմույձինավիչյուս. «Ավազա– բլուրներ Պալանգայում» (1931, Մ. Կ. Չյոայոնիսի անվ. պետական գեղարվեստա– կան թանգարան, Կաունաս) ղարվեստի ակադեմիայի թղթ–անդամ (1958): Սովորել է Վարշավայի (1898– 1901) և Փարիզի (1905–06) մասնավոր դպրոցներում: 1919-ից ապրել է Կաունա– սում: 1907–34-ին Լիտվայի գեղարվեստի ընկերության նախագահ: Բնանկարների հեղինակ է («Նյամունասը վւոթորկից առաջ», 1912, «Երկու սոճի», 1930, «Այս– տեղ կլինի Կաունասի ծովը» նկարաշարը, 1953–65): Կաունասում է ժ–ի թանգա– րանը:
ԺՅՈՒԼ ՎԵՌՆ (Jules Verne) (1828–1905), ֆրանսիացի գրող, տես Վեռն ժ.: ԺՆԵՎ (ֆրանս. Geneve, գերմ. Genf), մե– ծությամբ երրորդ քաղաքը Շվեյցարիա– յում, ժնեի կանտոնի վարչական կենտրո– նը: Գտնվում է ժնեի լճի հվ–արմ. ափին: 171,9 հզ. բն. (1970): Երկաթուղային հան– գույց է, նավահանգիստ և խոշոր օդանա– վակայան: Զարգացած է ոսկերչությունը, ճշգրիտ մեխանիկան, հաստոցաշինությու– նը, էլեկտրատեխնիկական մեքենաշինու– թյունը, շարժիչների արտադրությունը, դեղագործությունը, օծանելիքի, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը: ժ. միջազ– գային տարբեր կազմակերպությունների (Ազգերի լիգա, Կարմիր խաչ,ՄԱԿ–ի տար– բեր հիմնարկություններ ևն) ավանդական նստավայրն է: Այստեղ հաճախ են գու– մարվում միջազգային կոնֆերանսներ: Ռոն գետը ժ. բաժանում է երկու մասի: Ձախ ափին պատմական կենտրոնն է (հին քաղաքը), ուր ճարտ. նշանավոր հուշար– ձաններն են՝ համալսարանը (XVI դ.), թատրոններ, տաճարներ (XII–XVIII դդ.), ռոմանական, գոթական, կլասիցիստական ոճերով կառուցված բնակելի տներ, էնար պալատը (1817–21): Կանոնավոր հա– տակագծված ժ. բնորոշվում է XIX–XX դդ. կառույցներով, պուրակներով, առափ– նյակներով: Ռոնի աջ ափին է նորակա– ռույց մասը (ընդգրկում է նաև հին թաղա– մաս, Սեն–ժեռվե եկեղեցով, XV դ.), ուր գտնվում են «Կոռնավեն» կայարանը (1928), «Կլարտե» տունը (1930–32, ճարտ. Լը Կորբյուզիե), Ազգությունների պալատը (1937), 60-ական թթ. բարձրաբերձ բնա– կելի տներ, քաղաքային ավազանը, ծած– կած ստադիոնը, Միջազգային արհմիու– թենական կենտրոնը, օդանավակայանը: Կառուցվել են նոր բնակելի միկրոշըր– ջաններ (Լե–Լինյոն քաղաք–արբանյակը, 1962–70): Հայերը ժնևում: ժ–ի առաջին հայ բնակիչները բարձրագույն կրթություն ստանալու նպատակով այստեղ եկած հայ ուսանողներն էին: 1877-ին Շվեյցա– րիայում սովորող 31 հայ ուսանողներից 18-ը ապրում էր ժ–ում: 1894–96-ին ժ–ում բնակություն են հաստատել հայ առաջին ընտանիքները: 1896-ին Ռեթեոս Պերպեր– յանը բացել է հայկ. դպրոց, որը գոյատևել է մեկուկես տարի: Առաջին համաշխար– հային պատերազմի նախօրեին ժ–ում բնակվող ոայնրը թրվը շօօ–ից չէր անց– նում: Գործում էր «Գաղութային միությու– նը», որը կազմակերպում էր համայնքի ազգային կյանքը: 1920-ին միությունը կազմալուծվել է և կրկին վերակազմվել 1928-ին: Հայերի թիվը ստվարացավ երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետո: 1978-ին կար 500 հայ՝ զգալի մասը ուսանողներ: Կան բարձրորակ մասնա– գետներ, առևտրականներ, ձեռնարկա– տերեր: Համայնքը ղեկավարում է վար– չությունը: Գործում են Ս. Հակոբ եկեղե– ցին, ինչպես նաև ՀԲԸՄ մասնաճյուղը (1910-ից) և «Շվեյցարահայ երիտասար– դական կազմակերպությունը»: ժ. եղել է հայ քաղ. կյանքի կենտրոն: Այստեղ 1887-ին հիմնվել է Սոցիալ–դեմոկրատա– կան հնչակյան կուսակցությունը, հրա– տարակվել է հայերեն մարքսիստական գրականություն (Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մա– նիֆեստը», 1904, Կ. Մարքսի «Վարձու աշ– խատանք և կապիտալ», 1904, Վ. Ի. Լենի– նի «Ռուսական պրոլետարիատին» և «Գյուղական չքավորությանը», 1904,
ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի ծրագիրը ևն), ինչպես նաև «Հանդես», 1900, «Բանվոր», 1904, «Սոցիալիստ», 1904, ամսագրերը, ժնևի ընդհանուր տեսարան Մոնբլան լճով Ստ. Շահումյանի, Բ. Կնունյանցի և Ա. Խումարյանի հիմնադրած «Պրոլետա– րիատ» (1902) թերթի առաջին համարը: Պ. Մարաիրոպան
ԺՆԵՎԻ ԼԻՃ, Լ և մ ա ն (գերմ. Genfersee, ֆրանս. Lac de Geneve), լիճ Շվեյցարիա– յում և Ֆրանսիայում: Գտնվում է Ալպերի ստորոտին, հնագույն սառցադաշտային հովտում, 372 մ բարձրության վրա: Ալ– պյան լճերից ամենամեծն է: Մակերեսը 582 կմ2 է, երկարությունը՝ 72 կմ, առավե– լագույն լայնությունը՝ 14 կմ, խորությու– նը՝ մինչև 309 մ (այլ տվյալներով՝ մինչև 330 մ), ծավալը՝ ավելի քան 89 կմ3: Լիճն է մտնում և դուրս գալիս Ռոն գետը: Ափե– րին կան խոշոր քաղաքներ և առողջարան– ներ: Շվեյցարական աֆին են ժնև, Լոգան, Վեվե, Մոնտրյո քաղաքները:
ԺՆԵՎԻ ՒՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1955, չորս տերությունների կա– ռավար ությ ու նների ղեկա– վարների. մասնակցել են՝ ՍՍՀՄ–ից՝ Ն. Բուլգանինը, ԱՄՆ–ից՝ Դ. Էյզենհաու– երը, Մեծ Բրիտանիայից՝ Ա. Իդենը և Ֆրանսիայից՝ է. Ֆորը: Տեղի է ունեցել հուլիսի 18–23-ը, ժնևում (Շվեյցարիա): Քննարկվել են գերմ. հարցը, եվրոպական անվտանգության, զինաթափման, Արևել– քի և Արևմուտքի միջև կապերի զարգաց– ման հարցերը: Սովետական կառավարու– թյունն աոաջ քաշեց եվրոպական ան– վտանգությունը երկու Փուլով իրականաց– նելու պլան, առաջին փուլում պահպան– վում էին ինչպես Հյուսիս–Ատլանտյան դաշինքը, այնպես էլ Վարշավայի պայմա– նագրի կազմակերպությունը: Երկրորդ Փուլում հիշյալ խմբավորումները պետք է վերացվեին ու փոխարինվեին կոլեկտիվ անվտանգության համաեվրոպական հա– մակարգով: Գերմ. հարցի քննարկման ժամանակ, ի հակադրություն արմ. տե– րությունների տեսակետի, որոնք «ազատ ընտրությունների» ուղիով Գերմանիան միավորելու անվան տակ ցանկանում էին վերացնել ԳԴՀ, սովետական պատվիրա– կությունը ելնում էր գերմ. երկու պետու– թյունների գոյության Փաստից և ընդ– գծում ԳԴՀ–ի ու ԳՖՀ–ի փոխհարաբերու– թյունների նորմալացման անհրաժեշտու– թյունը: Սովետական կառավարությունը առաջարկեց համաձայնության գալ սպա– ռազինությունների կրճատման և ջերմա– միջուկային զենքի արգելման միջազգա– յին կոնվենցիայի հիմունքների շուրջ: Սակայն արմ. տերությունները հրաժար– վեցին որևէ կոնկրետ որոշում կայացնե– լուց: Կառավարությունների ղեկավարնե– րը արաահայավեցին հօգուտ Արևելքի և