նկարների («Բժիշկ Գրոսը կլինիկայում», Բժշկական քոլեջ, Ֆիլադելֆիա, «Շախ– մատ խաղացողները», Մետրոպոլիտեն թանգարան, Նյու 6որք) հեղինակ է: Ունի նաե քանդակագործական աշխատանք– ներ:
ԻԿՈՆԻԱՅԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ, Ռ ՈԼ մ ի սուլթանություն, Փոքր Ասիա– յի սելջուկյան պետություն, սելջուկների ֆեոդալական պետություն Փոքր Ասիայում 1077–1307-ին: Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը: Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկո– նիան (Կոնիա): 1157-ին Ի. ս. իրեն են– թարկեց Դանիշմանյ անների ամիրայու– թյան տարածքը, 1207-ին գրավեց Անտսղ– յան, 1214-ին՝ Մինոպը: Ռազմաքաղա– քական հզորության գագաթնակետին հա– սավ Ալա–ադ–Դին Քեյ–Քուբադի ժամա– նակ (1219–36): 1243-ին Ի. ս–յան ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլնե– րից, և Ի. ս. դարձավ նրանՅ վասալը: 1299-ին Ի. ս. ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրք, ցեղա– խմբից, իսկ 1307-ին վերացավ պատմու– թյան ասպարեզից: Օսմանի հիմնած բե– գությունը դարձավ օսմանյան պետու– թյան կորիզը (տես Թուրքիա): XII դարում Ի. ս–յան զորքերը մի քանի անգամ ներխուժեցին Կիլիկիայի հայկ. պետության տարածքը, բայց հաջողու– թյուն չունեցան: Սուլթան Ռուք–ադ–Դինը (1196–1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ–վրացական զոր– քերից: 1214–19-ին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկ. պետու– թյան սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219-ին պարտվեց ԼԱոն P-Ից: Գրկ. T օ p a ո e b c k h ft B. JI., Iocy- flapcTBO CejibflHcyKHflOB Majioft A3hh, M. –JI., 19.41. Ս. Բոռնազյան
ԻԿՈՆՈՍԿՈՊ (<հուն. 6ixcov–պատկեր նւ ornoateco – դիաել), հեռուսաատեսա– rfifr առաշին հաղորդիչ խադովակը, որն Ի կ ո ն ո ս կ ո պ. 1. օբյեկտիվ, 2. շեղող հա– մակարգ, 3. էլեկտրոնային թնդանոթ, 4. կո– լեկտոր, 5. մոզաիկա, 6. ազդանշանային թի– թեղ, 7. ելք օպտիկական պատկերը փոխակերպում է հեռուստատեսային ազդանշանների: Հիմ– նական մասը մոզաիկ լուսազգայուն թի– րախն է (նկ.). այն բարակ, հարթ դիէլեկ– տրիկ է (սովորաբար 20–30 մկմ հաստու– թյան փայլար), որի մի կողմն ամբողջո– վին պատված է, այսպես կոչված՝ ազդա– նշանային թիթեղ կազմող հաղորդիչ ծած– կույթով, իսկ հակառակ կողմը, որն ուղղը– ված է դեպի էլեկտրոնային թնդանոթը, ծածկված է միմյանցից մեկուսացված բազ–. մաթիվ լուսազգայուն հատիկներով՝ ֆո– տոկաթոդներով (0,02 մմ՜ից ոչ մեծ տրա– մագծով): Յուրաքանչյուր ֆոտոկաթոդ ազդանշանային թիթեղի հետ կազմում է տարրական կոնդենսատոր, որը լիցքա– վորվում է ֆոտոկաթոդներից առաքված (պատկերից եկած լույսի ազդեցությամբ) ֆոտոէլեկտրոնների շնորհիվ: Կուտակված լիցքի քանակը պայմանավորված է պատ– կերի տվյալ կետի լուսավորվածությամբ: Ազդանշանը ձևավորվում է էլեկտրոնային փնջի օգնությամբ, որը հաջորդաբար տո– ղանցում է (շեղող համակարգի միջոցով) թիրախի բոլոր տարրերը և լիցքաթափում կոնդենսատորները բեռնավորման դիմա– դրության միջոցով, վերջինս սովորաբար միացվում է էլեկտրական ազդանշանների լայնաշերտ ուժեղացուցիչին: Ի. միմյան– ցից անկախ առաջարկել են (1931) սովե– տական գիտնական Մ. Ի. Կատանը և ամերիկյան գիտնական Վ. Կ. Զվորիկինը: Ներկայումս Ի–ին փոխարինել են ավելի կատարյալ և մեծ զգայնություն ունեցող հաղորդիչ խողովակներ՝ սուպերիկոնոս– կոպը, սուպերօրտիկոնը, վիդիկոնը:
ԻԿՈՍԱԷԴՐ (հուն. eldxoat–քսան և e6ga – հիմք), հինգ կանոնավոր բազ՜ մանիստերից մեկը, ունի 20 եռանկյուն նիստ, 30 կող, 12 գագաթ (յուրաքանչյուր գագաթից ելնում է 5 կող): Ի–ի ծավալն է՝ V= –a3(3+ 1817a3, որտեղ a-ն կողի երկարությունն է:
ԻԿՏԻՆՈՍ (’Ixtivos, ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. V դարի երկրորդ կեսի հույն ճարտարապետ: Աթենքում կառու– ցել է Պարթենոնը (մ. թ. ա. 447–438, Կաւիկրաւոեսի հետ) և Պերիկլեսի օդեո– նը, էլեբսիսում՝ Տելեստերիոնը (մ. թ. ա. 430-ական թթ.), Բասքում՝ Ապոլլոնի տա– ճարը (մ. թ. ա. մոտ 430): Ի. նորարարորեն կիրառել է օրդերային համակարգը ճարտ. նոր կերպարներ ստեղծելու համար: Ի–ի ճարտ–յանը բնորոշ են պլաստիկությունը, դորիսյան U հոնիական ձևերի օրգ. միա– հյուսումը (տես Օրդերներ ճարտարա– պետական):
ԻՀՈՒՊ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Մլի վան գավա– ռում: XX դ. սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Մար– գիս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԻՄԱԺԻ&Մ (անգլ. imagism, < image – պատկեր), մոդեռնիստական հոսանք անգլիական և ամերիկյան պոեզիայում՝ 1910-ական թթ. սկզբներից 1920-ական թթ. սկզբները: Հիմնադիրներն ու տեսա– բաններն են անգլ. փիլիսոփա Թ. Հյումը և ամերիկյան բանաստեղծ Է.Պաունդը: Ինտուիտիվիզմի փիլիսոփայությունը և ֆրանս. սիմվոչիզմի ձևական տեսու– թյունները միացնելով, իմաժիստները եր– գում էին բնությունը, արձանագրում թռու– ցիկ տպավորությունները, տարվում ռիթ– մերի ու երանգների խաղով, շեշտում ինքնաբավ, լակոնիկ «մաքուր» պատկերը, արմատավորում ազատ բանաստեղծու– թյունը (տես նաև Իմաժինիզմ):
ԻՄԱԺԻՆԻձՄ (< իմաժիզմ), գրական խումբ, ստեղծվել է 1919-ի սկզբներին, Ռուսաստանում: Իմաժինիստների առա– ջին դեկլարացիան ստորագրել են բա– նաստեղծներ Մ. Եսենինը, Ռ. Իվնևը, Ա. Մարիենգոֆը, Վ. Շերշենևիչը, նկա– րիչներ Գ. Ցակուլովը, Բ. էրդմանը և ուրիշ– ներ: Նրանք քննադատում էին ետհոկտեմ– բերյան ֆուտուրիզմը, բանաստեղծական արվեստի հիմնական արժանիքը համա– րում «ինքնանպատակ պատկերը»: Ի–ի ծրագրի հիմքը ձևն էր և հետամտում էր «արվեստն արվեստի համար» նպատակ: «Իմաժինիստներ» հրատարակչությունը տպագրել է խմբի մասնակիցների 20-ից ավելի գրքույկ: Նրանք լույս են ընծայել նաև «Հյուրանոց՝ գեղեցիկի աշխարհում ճանապարհորդողների համար» (1922– 1924) հանդեսը: 1927-ին դադարել է խմբի գոյությունը: ԻՄԱԻ Տադասի (ծն. 8.1.1912, Տոկիո), ճապոնացի կինոռեժիսոր: Կինոյում աշ– խատում է 1939-ից: Ֆիլմերից են՝ «ժողո– վըրդի թշնամիները» (1946), «Եվ, այնու– ամենայնիվ, մենք ապրում ենք» (1951), «Բրինձ» (1957), «Վրեժ» (1964), «Առանց կամրջի գետը» (1969–7Q, 1–2 սերիա– ներ), «Նրա անունը Օ–էն էր» (1971, ըստ Ջ. 0’խարեի): Ի–ի ֆիլմերում արտացոլ– ված են ձապոնիայի սոցիալական պրոբ– լեմները՝ հյուծիչ աշխատանքը, գործա– զըրկությունը, խոշոր կոնցեռնների մեքե– նայությունները: Արժանացել է խաղաղու– թյան մրցանակի (1951): Գրկ. H b a c a k h A., CoBpeMeHHoe anoH- cKoe khho, M., 1962.
ԻՄԱՄՈՒԹՅՈՒՆ (արաբ, իմամ–առաջնորդ բառից), 1. մահմեդական աստվածապե– տական պետությունների ղեկավարների՝ արաբական օմայան (632–750), աբբաս– յան (750–1517) և ֆաթիմյան (909–1171) խալիֆների, օսմանյան սուլթանների (1517–1922) և զեյդական միապետների (Հս. Իրանում՝ IX– XII դդ., Եմենում՝ 901–1962) հոգևոր գերագույն պետի պաշ– տոնը: 2. Մահմեդական կրոնի շիա ուղղու– թյան գերագույն առաջնորդի պաշտոնը, որը 661–878-ին Ափ խալիֆից ժառանգա– բար Փոխանցվել է նրա տոհմի ավագ ներ– կայացուցիչներին: Իսմաիլական–կարմա– թական աղանդի համար 7, իսկ իմամական աղանդի համար 12 իմամներից հետո Ի. դառնում է «թաքուն» և վերածվում մահ– դիականության (մեսիականության): 3. Իս– լամի սուննի ուղղության կրոնա–իրավա– կան 4 հոսանքների հիմնադիրների՝ Աբու Հանիֆայի (699–767), իբն–Անասի (715– 795), Շաֆիի (767-820) և իբն–Հանբալի (780–855) պատվավոր տիտղոսը: 4. Ցա– րիզմի գաղութատիրական քաղաքակա– նության դեմ Հս. Կովկասի լեռնականների