մասնիկ: 2. Երաժշտության հնչման ըն– թացքում տոների հարաբերակցությունը և կապը ըստ բարձրության (առնչվում է ռհթմին): 3. Երաժշտության հուզական բովանդակության արտահայտման ձե: 4. Հնչյունների բարձրության ճշգրիտ տար– բերակման որակը («մաքուր» կամ «ոչ մաքուր» Ի. նշանակքում է հնչյունների բարձրության ճիշտ կամ սխալ արտաբե– րում): 5. Ընդհանրապես՝ մեղեդային դարձվածք, մեդեդու մասնիկ: Դ. Գաացւսրյան, է. Փաշինյան
ԻՆՏՐԱ, տես Չրաքյան Տիրան:
ԻՆՏՐԻԳ (< լատ. intricare -- խճճել), գեղարվեստական երկում նկարագրվող դեպքերի բարդ շղթա, անձնական շահերի և նպատակների համար մղվող պայքար: Հերոսների միջև ծագող հակադրության՝ կոնֆփկտի տեսակ: Գերազանցապես բնորոշ է արկածային վեպերին, նովելնե– րին, վոդեիլներին. արտահայտում է հա– սարակական տարբեր խավերի բախումը:
ԻՆՏՐՈԴՈՒԿՑԻԱ (< լատ. introductio – ներածություն), 1. գործիքային երկի կամ նրա որեէ մասի կարճ ներածություն: 2. Օպերային կամ բալետային նախերգանքի տեսակ (սովորաբար կարճ և ազատ կա– ռուցվածքով): 3. Վոկալ անսամբլ կամ խըմ– բերգային տեսարան օպերայում, որը հա– ջորդում է նախերգանքին:
ԻՆՏՐՈՍՊ ԵԿՑԻԱ (լատ. introspecto – նա– յում եմ ներս), տես Ինքնադիտում:
ԻՆՏՐՈհ&ԻԱ (< լատ. intrudo – ներդը– րում), 1. երկրակեղևի խորքում մագմայի ներդրման պրոցես: 2. Մագմատիկ մար– մին, որը ձևավորվել է Երկրի խոր հորի– զոններում մագմայի ներդրման և պնդաց– ման հետևանքով: Ի–ները ներդրվում են բաթոլիթի, լակոլիթի, շտոկի, երակի ձե– վով: Չափերը տատանվում են մի քանի կմ2-ւց մինչև մի քանի տասնյակ և նույ– նիսկ հարյուրավոր կմ2: Ըստ քիմ, կազմի Ի. լինում են՝ թթու, միշին թթվության, հիմ– քային, գերհիմքային և ալկալային: Լայ– ոսրածված են ->ՍՍՏ,-ում; Ամևևա– խոշորներն են՝ Մեղրու, Կողբի, Փամբակի, Շամշադինի Ի–ները:
ԻՆՏՐՈհձԻՎ ԱՊԱՐՆԵՐ, մագմատիկ ա– ս/արներ, որոնք առաջանում են Երկրի խոր հորիզոններում հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով: Ի. ա. մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բա– թոլիթներ, լակոլիթներ, շտոկներ, երակ– ներ ևն: Ըստ սիլիկահողի պարունակու– թյան Ի. ա. լինում են՝ ալկալային (սիե– նիտ, նեֆելինային սիենիտ), գերհիմքա– յին (դունիտ, պերիդոտիտ), հիմքային (գաբրո, նռրիտ, լաբրադորիտ), միշին թթվության (դիորիտ, մոնցոնիտ) և թթու (գրանիտ, գրանոդիորիտ): ՀՍՍՀ–ում լայ– նորեն տարածված են (ավելի քան 1500 կմ2) Ի. ա–ի համարյա բոլոր տիպերը: Օգտա– գործվում են որպես շինանյութ (օրինակ, Փամբակի գրանոդիորիտը):
ԻՆՏՈՒԻՏԻՎԻՋՄ, փիլիսոփայական ուս– մունք, որն ինտուիցիան համարում է իմացության կարևորագույն աղբյուրն ու միջոցը, առանձնապես փիլիսոփայու– թյան համար: Ինտուիտիվ ակնհայտու– թյան առանձնացումը բնորոշ է եղել XVII– XVI11 դդ., փիլիսոփայությանը (Ռ. Դե– կարտ, Թ. Հոբս, Գ. Լայբնից), երբ խոսքը վերաբերել է տրամաբանության և մաթե– մատիկայի ամենաընդհանրական հիմքե– րին: Մինչդեռ Ի., որը սկզբնավորվել է XIX–XX դդ. սահմանագծին, ինտուիցիան հակադրում է տրամաբանական դիսկուր– սիվ մտածողությանը և համարում է վեր– ջինիս համար անմատչելի աշխարհի մե– տաֆիզիկական, բացարձակ էության ճա– նաչման միշոցը: Ի–ի ներկայացուցիչներն են Ն. Լոսսկին, է. Հուսեռլը և հատկա– պես Ա. Բերգսոնը, որի փիլիսոփայության մեշ Ի. ավարտուն արտահայտություն է գտել: Ի–ի զգալի տարրեր ունեն էկզիստեն– ցիալիզմը և կյանքի էիիչիսովւայությունը: Բարոյագիտության մեջ Ի. ընդգծում է բա– րոյական հիմնական գաղափարների ինք– նատիպությունը և, համապատասխանա– բար, բարոյագիտության հետազոտական եղանակների ուրույնությունը բնական և պատմական ուսումնասիրությունների հա– մեմատությամբ (Ջ. Մուր, Գ. Պրիչարդ, Դ. Ռոս, է. Ցուինգ, Բ. Բլենշարդ): Իմա– ցաբանական տեսակետից Ի. նկատում է, որ արժեքային մոտեցումը աշխարհին, մարդու գեղագիտական և բարոյական ըմբռնումները, մարդկային կեցությունը չեն կարող սպառվել տրամաբանական– ճշմարտային վերլուծությամբ ու գնահա– տականներով, սակայն հասնում է ծայ– րահեղության և հանգում իոացիոնաչիզմի: Ըստ մարքսիստական փիլիսոփայության Ի–ի տեսական հերքումը մտածողության դիսկուրսիվ ու ինտուիտիվ կողմերի դիա– լեկտիկայի բացահայտումն է: XX դ. Ի. սնող սոցիալական հողը բուրժուական օգտապաշտական հասարակության ճըգ– նաժամն է, մարդու կեցության փասէոա– կւսն երկատումը՝ արժեքների անջատումն իրենց առարկայական կրողից և դրա հետևանքով առաշացած հոռետեսու– թյունը: Գնոբգյան
ԻՆՏՈՒԻՑԻԱ (լատ. intuitio – լարված, սևևռուև նայում եմ), ն և ր հ ա յ և ց ու– թյուն, իրերը, երևույթները, գաղա– փարները անմիջական հայեցողությամբ ըմբռնելու իմացական պրոցես՝ առանց նախնական տրամաբանական կշռադա– տության և ապացուցման: Գոյություն ունի՝ ա. զգայական Ի., որն իմացական օբյեկտ– ները զգայարանների միջոցով անմիջա– կանորեն ընկալելիս ստացված պարզ ըմ– բըռնումն Է, բ. ինտելեկտուալ (բանական) Ի., որը ներհոգեկան պրոցես Է, ընթանում է առանց իմացության օբյեկտների ան– միջական ընկալման: Տարբերում են նաև ախտաբանական Ի., որը համընկնում Է զառանցանքի որոշ ձևերի հետ: Բացի Ի–ի հիշյալ ձևերից «մաքուր» կամ բացարձակ խորհրդապաշտական Ի–ի վկայակոչումն անհիմն է (տես Ինտուիտիվիզմ): Ի. պայ– մանավորող հոգեկան պրոցեսները տեղի են ունենում արագ, անսպասելի և անմի– ջականորեն, ապրվում են որպես գիտակ– ցության «փայլատակում» կամ չպատճա– ռաբանված մտաճառագում: Մասամբ այս մեխանիզմն է ընկնում վարկածների, գե– ղարվեստական մտահղացումների, կռա– հումների ու կանխատեսումների հիմքում, որոնք գիտակցության ոլորտում հայտըն– վելու պահին ընկալվում են որպես ան– վերապահ ճշմարտություններ: Ի. կապված է երևակայության հետ: Այն հիմնված Է կենսափորձի, ընկալած ինֆորմացիայի գիտակցական կամ ենթագիտակցական մշակման և նոր իրադրության մեջ վերար– տադրելու պրոցեսների վրա: Ի–ով ստաց– ված արդյունքները հետագա տրամաբա– նական վերլուծության ենթարկելիս ցույց են տալիս, որ դրանք հետևում են գիտու– թյանն արդեն հայտնի փաստերից և տե– սակետներից: Ի–ին տրամաբանական մո– տեցման դեպքում առավելապես ընդգըծ– վում է դատողությունների կծկման փաս– տը: Սակայն ստեղծագործական պրոցեսի Էվրիստիկ մոդելավորման ժամանակա– կից փորձերում խնդիր է դրվում մոդել– ների միջոցով ներկայացնել նաև մտքի բուն որոնողական կառույցները, մասնա– վորապես դատողությունների ծագման պրոցեսները: Տես նաև Բնազդ: Գրկ. Նալչաշյան Ա. Ա., Ինտուիցիան և գիտական իմացությունը, Ե., 1976: A c m y c B. Փ., ITpo6jieMa hhtyhi;hh b (JjhjiococIjhh h MaTeMaTince, 2 M., 1965; ByHre M.f Hhtyhijhh h Hayica, nep. c amvi., M., 1967; Koestler A., The Act of Creation, N. y., 1973. Նաւչաջյան
ԻՆՏՈՒԻՑԻՈՆԻՋՄ, փիլիսոփայական ուղ– ղություն մաթեմատիկայի և տրամաբա– նության մեջ, որը հրաժարվում է ակտուաչ անվերջության վերացարկումից և մաթե– մատիկայի ու տրամաբանության հիմքը համարում է ինտուիտիվ համոզվածու– թյունը՝ ինտուիցիան: Ի. հանդես է եկել XX դ. սկզբում, որպես ռեակցիա ընդդեմ Կանտորի բազմությունների տեսության, որը դիտվում էր որպես դասական մաթե– մատիկայի հիմք և ծավալվել է այդ տե– սության մեջ բացահայտված պարադոքս– ների շնորհիվ: Ի–ի նախահայրը համար– վում է Ա. Պուանկարեն, հիմնադիրը՝ Լ. Բրաուերը: Ի. հետագայում զարգացրել են Հ. Վեյլը և Ա. Հայթինգը: Բրաուերը, մերժելով ակտուալ անվերջության վերա– ցարկումը, այն Փոխարինել է պոաենցիաւ իրականացման վերացարկումով: Նա հեր– քել է այն գաղափարը, որ մաթեմատիկա– յի հիմքում պետք է ընկած լինի տրամա– բանությունը (տես Լոգիցիզմ): Ըստ Ի–ի, պարադոքսներից խուսափելու համար մա– թեմատիկան պետք է կառուցվի ինտուի– տիվ կերպով ակնհայտ օբյեկտներից, որպիսիք են, օրինակ, «A-ից հետևում է A» դատողությունը, թվերի բնական շար– քը ևն, ընդ որում, չտալով ինտուիտիվ ակնհայտի ճշգրիտ սահմանումը: Քննա– դատվում են նաև դասական մաթեմատի– կայի տրամաբանական հիմքերը և մաթե– մատիկայում գոյության դասական ըմ– բըռնումը: Գոյություն է վերագրվում միայն այն օբյեկտներին, որոնք կառուցվում են վերջավոր թվով քայլերի միջոցով կամ գոնե որոնց համար նշված է կառուցման ուղին: Մասնավորապես մերժվում են գո– յության այն ապացուցումները, որոնք կա– տարվում են հակասող ենթադրության եղանակով, քանի որ այդ եղանակով չի նշվում այն օբյեկտի կառուցման ուղին, որի գոյությունը պետք է ապացուցել: Այսինքն՝ ոչ A-ի հերքումը, ըստ Ի–ի, դեռևս չի պարունակում A-ի ապացուցում (կառուցում): Այսպիսով, մաթեմատիկայի