Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կառուցման հիմքում դրվում է նոր, արիս– տոաելյանից տարբեր, ինտուիցիոնիստա– կան տրամաբանություն (առանց երրորդի բացառման սկզբունքի): Տես նաև Կոնս– տրուկտիվ տրամաբանություն: Գրկ. Ավետիսյան Ս. Հ., Մաթեմա– տիկական տրամաբանության հիմնական տար– րերը, Ե., 1969: TeHTHHr A., Hhtyhuho- hh3m, nep. c aHivi., M., 1965. Ս. Ավեաիսյան

ԻՆՈՒԼԻՆ (CeHioOs)!!, բազմաշաքարների խմբի օրգանական նյութ, D-ֆրուկտոզի պոլիմեր: Մոլեկուլային զանգվածը՝ 5000–6000: Սպիտակ, քաղցրահամ փոշի է, լավ լուծվում է տաք, դժվար՝ սառը ջրում: Բույսերում, բորբոսասնկերում և խմորասնկերում պարունակվող ինուլազ ֆերմենտի ազդեցությամբ հիդրոլիզվում է, առաջացնում D-ֆրուկտոգ և քիչ քա– նակությամբ գլյուկոզ: Պահեսէոային ած– խաջուր է, մեծ քանակությամբ պարու– նակվում է գետնատանձի, գեորգինայի պալարներում (10–12%), խատուտիկի, ճարճատուկի, կոկ–սագըզի արմատներում ու ցողուններում: Հեշտությամբ յուրաց– վում է մարդկանց օրգանիզմում, բժշկու– թյան մեջ շաքարային հիվանդության ժա– մանակ կիրառվում է որպես շաքարի և օսլայի վւոխարինող:

ԻՆՔՆԱԲՈՑԱՎԱՌՈՒՄ, քիմիական ռեակ– ցիայի արագության կտրուկ մեծացման երևույթ, որն արտաքին որոշակի պայման– ներում առաջացնում է դյուրավառ խառ– նուրդի բոցավառում՝ առանց շփվելու բո– ցի կամ շիկացած մարմնի հետ: Ի–ման բնույթը կարող է լինել ջերմային կամ շղթայական: Ջերմային Ի–ման պատճառ– ների մասին որակական պատկերացում– ները տվել է Յա. Վանտ–Հոֆը (1883), իսկ տեսությունը մշակել է Ն. Ն. Սեմյո– նովը (1928): էքսոթերմային ռեակցիայի դանդաղ ընթացքի դեպքում անջատված ջերմությունը ցրվում է շրջապատող տա– րածության մեջ: Ջերմաստիճանի, ճընշ– ման և ջերմահեռացման որոշակի պայման– ների դեպքում ջերմությունը չի հասցնում հաղորդվել շրջապատող տարածության մեջ, որի հետևանքով ռեակցիայի գոտում ջերմաստիճանը աստիճանաբար բարձրա– նում է: Ջերմաստիճանի աճի հետ ռեակ– ցիայի և ջերմագոյացման արագություն– ները մեծանում են, մեծանում է նաև ջերմահեռացման արագությունը, բայց ավելի դանդաղ, քան ռեակցիայի արագու– թյունը: Ջերմաստիճանը, որից սկսած անջատվող ջերմությունը շատ է հեռաց– վողից, կոչվում է Ի–ման ջերմաստիճան, այն կախված է ինչպես խառնուրդի քիմ. բաղադրությունից, այնպես էլ ջերմատվու– թյան պայմաններից: Ի–ման ջերմաստի– ճանից սկսած տեղի է ունենում խառնուր– դի պրոգրեսիվ ինքնատաքացում և ռեակ– ցիայի ինքնարագացում՝ առաջացնելով ջերմային Ի. կամ պայթյուն: Ջերմային Ի–ման տեսությունը հնարավորություն է տալիս հաշվել Ի–ման ջերմաստիճանը, եթե հայտնի են գազերի դյուրավառ խառ– նուրդի ջերմային բնութագրերը (ջերմա– յին էֆեկտը, ջերմահաղորդականությու– նը) և այրման ռեակցիաների կինետիկա– կան (արագության հաստատունը, ակ– տիվացման էներգիան): Շղթայական Ի–ման տեսությունը նույնպես ստեղծել է Սեմյոնովը (1928): Արտաքին որոշակի պայմաններում շղթաների ճյուղավորման արագությունը դառնում է դրանց խզման արագությունից մեծ: Դրա հետևանքով դանդաղ ընթացող ռեակցիան կարող է վերածվել ինքնարագացողի: Այդ դեպ– քում խառնուրդի ջերմաստիճանը էական նշանակություն չունի և ռեակցիան կըն– թանա ինքնարագացմամբ՝ շղթաների ճյուղավորման պատճառով, եթե նույ– նիսկ խառնուրդի ջերմաստիճանը պահ– պանվի հաստատուն: Ի–ման առավել տա– րածված տեսակը համակցված շղթայա– կան–ջերմային Ի. է: Ջերմային և շղթայա– կան Ի–ման տեսությունների քանակական եզրակացություններն ունեն գործնական մեծ նշանակություն օքսիդացման, այր– ման պրոցեսների հետ կապված արտա– դրությունների հաշվարկման համար:

ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, մարդու կող– մից իր անձի ամբողջական համակարգի, ինչպես նաև առանձին հատկանիշների (բնավորություն, խառնվածք, իդեալներ, բարոյական գծեր, գործունեության դըր– դապատճառներ, իմացական ընդունակու– թյուններ ևն) գիտակցումն ու գնահատու– մը: Ի. առկա է, երբ մարդու անձը հանդես է գալիս որպես զգայական և ներհայեցո– ղական ընկալման օբյեկտ: ժամանակակից գիտության մեջ Ի. հաճախ անվանում են «ինքնըմբռնում» (պատկերացումների ու գնահատականների համակարգ, որը վե– րաբերում է սեփական «ես»-ին): Մարդը գիտակցում է սահմանափակ ծավալի ին– ֆորմացիա: Յուրաքանչյուր իրադրության մեջ նա հստակորեն ընկալում է միայն իր ինքնըմբռնման որոշ մասը: Ի. ձևավոր– վում է անհատի հոգեկան զարգացման ընթացքում հաջորդաբար ստեղծվող «միկ– րոմիջավայրերի» ազդեցության ու հըս– կողության տակ: Ի–ի զարգացումը արա– գանում է խոսքի յուրացման շնորհիվ: Ինքնըմբռնումը, նրա կազմի մեջ մտնող արժեքավորող բնորոշումները, արտացո– լում են սոցիալականացման պրոցեսում իր անձին ուրիշների տված գնահատական– ները: Խոսքի միջոցով արտահայտված բնորոշումներն աստիճանաբար ներհո– գեկան բնույթ են ստանում և դառնում ինք– նագնահատումներ: Ի–ի ձևավորման այս մեխանիզմը բնորոշ է առավելապես օն– տոգենեզի սկզբնական փուլին: Հասուն տարիքում անձը օգտագործելով ներհա– յեցողության և ռեֆլեքսային մեխանիզմ– ները, վերանայում, վերագնահատում է իր անձը, վերակառուցում է իր ես–կոն– ցեպցիան: Ի. ինքնսփմացությհւն է, վե– րաբերմունք իր անձի նկատմամբ, ինքնա– գնահատում: Ի–ի կառուցվածքը բարդ է և ներքին կոնֆլիկտների առաջացման աղ– բյուր: Փորձի կուտակման, մտքի ու զգա– ցումների նրբացման, ֆիզիկական վի– ճակի, սոցիալական փոխհարաբերություն– ների, դիրքերի ու դերերի և այլ գործոն– ների փոփոխման հետևանքով անձի Ի–յան կառուցվածքը լուրջ փոփոխություններ կրելով պահպանում է իր կայունությունը, որն անձը ընկալում է որպես անկրկնելի, միայն իրեն պատկանող կենտրոն՝ «ես»: Ի. հատուկ է ոչ միայն անհատին, այլև հասարակությանը, դասակարգին, սոցիա– լական խմբին: Ա. Նաչչաջյան

ԻՆՔՆԱԳԻՐ, 1. սեփական ձեռքով արված մակագրություն կամ ստորագրություն: 2. Հեղինակային ձեռագրի տեքստ: Կարևոր աղբյուր է ստեղծագործության տեքստի ճշգրտման և հեղինակի ստեղծագործա– կան ընթացքի ուսումնասիրման համար, պահվում է համապատասխան արխիվնե– րում ու թանգարաններում:

ԻՆՔՆԱԳՆԱՑ ԿՈՄԲԱՅՆ, մեքենա, օգ– տագործվում է գյուղատնտեսական բույ– սերի (հիմնականում հացահատիկի) բեր– քահավաքի համար: Ընթացքային մասը փոխանցումն ստանում է Ի. կ–ի վրա դըր– ված շարժիչից: Հնձում է կամ հնձված զանգվածը հավաքում դաշտից (անջատ բերքահավաքի ժամանակ) և կալսում (ծեծում, մաքրում խառնուրդներից): Հա– ցահատիկը հավաքվում է բունկերում, իսկ անջատված ծղոտը, հարդը և քոզառը հակավորվում են կամ հավասարաչափ սփռվում դաշտում: Ի. կ–ի վրա տեղակայե– լով հատուկ հարմարանքներ՝ կարելի է կատարել արևածաղկի, խոտասերմերի, ընդեղեն բույսերի բերքահավաք: Արտա– դրվող Ի. կ–երի քանակով ՍՍՀՄ–ն առա– ջինն է աշխարհում: Արտադրվում են ԱԿ–5, «Նիվա»՝ 5 կգ/վրկ և ՍԿ–6 «Կոլոս»՝ 6 կգ/վրկ արտադրողականությամբ մեքենաներ: Տես նաև Կոմբայն:

ԻՆՔՆԱԳՆԱՑ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱ– ՅԱՆՔ, հրետանային զենք ինքնագնաց տանկային շասսիի վրա: Տարբերվում է ըստ կշռի և տրամաչափի: Շարժման արա– գությունը՝ մինչև 55 կմ/ժ, անձնակազմը՝ 4–5 մարդ, հեռահարությունը՝ 8–15,7 կմ: Ի տարբերություն տանկի, Ի. հ. տ. չունի պտտվող աշտարակ: Երկրորդ համաշխար– հային պատերազմում օգտագործվել է հա– կատանկային, հետևակի և տանկերի ան– միջական կրակային ուղեկցման, թշնամու կենդանի ուժի, հրազենի, պաշտպանական կառույցների և այլնի ոչնչացման համար: Ի. հ. տ–ները լինում են թեթև (մինչև 20 տ, CY-57, CY-76), միջին (մինչև 40 տ, Cy–85, cy-100, cy-122) և ծանր (40 տ–ից ավել, cy-152, HCy-152): ՍՍՀՄ–ից բացի Ի. տ. հ. օգտագործել են նաև ֆաշիստական Գեր– մանիայի, ԱՄՆ–ի և. Մեծ Բրիտանիայի զինված ուժերը:

ԻՆՔՆԱԳՆԱՑ ՇԱՍՍԻ, անիվավոր տրակ– տոր: Նախատեսված է գյուղատնտ. կախ– վող տինյի մեքենաների հետ աշխատելու համար: Կատարում է բանջարաբուծա– կան, անասնապահական ֆերմաների, տրանսպորտային և այլ աշխատանքներ: Տրակտորից տարբերվում է կառուցվածքի և շահագործման պարզությամբ, փոքր քաշով, շարժունակությամբ: Լինում է ունի– վերսալ և նպատակային: Ավելի տարած– ված է ունիվերսալը: Ի. շ–ի շարժիչը տե– ղակայված է հետևի մասում, առջևում ազատ շրջանակն է, որի վրա հավաքում են գյուղատնտ. տարբեր մեքենաներ: Ի. շ՜նե– րը հատկապես լավ են աշխատում միջշա– րային մշակման կուլտիվատորների հետ:

ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐ–

ՎԵՍՏԱԿԱՆ, Ժողովրդական ստեղծագոր– ծության ձևերից, գեղարվեստական երկի ստեղծումն ու կատարումը սիրողների ուժերով, որոնք հանդես են գալիս կոլեկ– տիվով (խմբակներ, ստուդիաներ, ժող. թատրոններ) կամ միայնակ (երգիչներ,