Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հացու խտությունը 0,25 մգհ է (15 րոպե), մաշկի վրա ընկնելիս՝ 25 մգ/կգ: Բուժման արդյունավետ միջոցը մերկապտոպրոպա– նոլն է և նրա ածանցյալները: Լ. առաշին անգամ սաացվել է առաշին համաշխարհա– յին պատերազմի վերջում, բայց չի կիրառ– վել:

ԼՅՈՒԼԼԻ (Lully) ժան Բատիստ (իտալ. Ջովաննի Բատիստա Լ ուլ լի, Lulli, 1632–1687), ֆրանսիական կոմպոզիտոր, ազգային օպերային դպրոցի հիմնադիր: 1653-ից եղել է պալատական կոմպոզիտոր: Գրել է բազմաթիվ բալետներ, համագոր– ծակցել ժ. Բ. Մոլիերի հետ: 1672-ին գըլ– խավորել է Փարիզի օպերային թատրոնը: Ստեղծել է «քնարական ողբերգության» տիպը (մոնումենտալ երաժշտ. ներկայա– ցումներ անտիկ դիցաբանական սյուժե– ներով՝ «Ալքեստե կամ Ալքիդոսի հաղթա– նակը», 1674, «Թեսնս», 1675, «Արմիդա», 1686 են): Լ–ի երկերում է կազմավորվել ֆրանս. դասական նախերգանքի ձևը:

ԼՏՈՒՄԵՆ (< լատ. lumen – լույս), չու– սային հոսքի միավորը Միավորների մի– շազգային համակարգում: Կրճատ նշա– նակվում է* չմ (միշազգային նշանակումը՝ lm): 1 Լ. այն լուսային հոսքն է, որ առաք– վում է 1 մոմ լույսի ուժ ունեցող կետային իզոտրոպ աղբյուրից 1 սաեռ մարմնային անկյան մեշ: Տես նաև Լուսային միավոր– ներ:

ԼՅՈՒՄԵՏ, Լ ա մ և տ (Lumet), Միդնեյ (ծն. 25.6.1924, Ֆիլադելֆիա), ամերիկացի կինոռեժիսոր: 1957-ին էկրանավորել է Ռ. Ռոուզի «Տասներկու զայրացած տղա– մարդիկ» հեռուստատեսային պիեսը, որը ամերիկյան առաջադեմ կինոյի նվաճում– ներից է: Լավագույն ֆիլմերից են նաե «Վաշխառուն» (1964), «Բլուր» (1965), «Մնաս բարով, Բրավերման» (1968), «ճա– յը» (1969, ըստ Չեխովի):

ԼՅՈՒՄԻԵՐ (Lumiere) Լուի ժան (1864– 1948), կինեմատոգրաֆիայի գյուտարար, Ֆրանսիայի կինոարտադրության և կինո– ռեժիսուրայի ստեղծողը: Փարիզի ԳԱ անդամ (1919): 1895-ին հայտնագործել է «Շարժվող լուսանկարների» նկարահան– ման և պրոյեկտման կինոապարատը, որն արտոնագրվել է և ստացել կինեմատո– գրաֆ անվանումը: Առաշին հրապարակա– յին վճարովի սեանսը կայացել է 1895-ի դեկտ. 28-ին, Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան–կաֆե» նկուղում: Ֆրան– սիայում կա փաստագրական ֆիլմերի Լուի Լյումիերի անվ. ամենամյա մրցա– նակ:

ԼՅՈՒՄԻՆԱԼ, ֆենոբարբիտալ, դեղանյութ, բարբիտուրաթթվի ածանցյա– լը: Օժտված է քնաբեր, հանգստացնող և հակաջղաձգային ազդեցությամբ: Սպի– տակ բյուրեղային փոշի է, անհոտ, կծու համով: Լավ է լուծվում սպիրտում և հիմ– քային լուծույթներում: Քունն առաջանում է ընդունումից 1 – 1,5 ժամ անց և տևում է 6–8 ժամ: Հաճախակի ընդունումից առա– ջանում է հակում՝ լյումինալիզմ:

ԼՅՈՒՄԻՆԱՖՈՐՆԵՐ (< լատ. lumen ~ լույս և հուն. <pop<k – կրող), լուսային, ռենտգենյան, a, |3, ^-ճառագայթների, էլեկտրոնների փնջի կամ այլ ազդակների ներգործությամբ լուսարձակող (տես Լյու– մինեսցենցում) արհեստական նյութեր: Ըստ քիմ. բաղադրության լինում են օ ր– գանական և անօրգանական: Օրգ. Լ. (լյումոգեններ) սովորաբար օրգ. բարդ միացություններ են, իսկ անօրգ. Լ.՝ բյուրեղային նյութեր, որոնց ավելացված են փոքր քանակությամբ խթանիչներ (ակ– տիվատորներ): Անօրգ. Լ. հաճախ կոչվում են նաև բյուրեղաֆոսֆորներ կամ ֆոս– ֆորներ: Լ. հիմնականում կարելի է բաժա– նել հետևյալ խմբերի. 1. լույսով (տեսա– նելի, ուլտրամանուշակագույն, ինֆրա– կարմիր) գրգռվող Լ.՝ ֆոտոլյումի– նաֆորներ: Այս խմբին են դասվում օրգ. Լ–ի մեծ մասը, որոնք ուլտրամանու– շակագույն ճառագայթների, ինչպես նաև տեսանելի լույսի կարճալիք մասի ազդե– ցությամբ պայծառ լյումինեսցենցում են առաջացնում: Օգտագործվում են դեկորա– տիվ ներկերում, գործվածքեղենի լյումի– նեսցենտային սպիտակեցման համար, լյումինեսցենտային միկրոսկոպիայում, բժշկ., կենսբ. հետազոտություններում ևն: Ուլտրամանուշակագույն ճառագայթները տեսանելի լույսի փոխակերպող անօրգ. Լ. [MgW04, (Zn, Be)2 Si04-Mn ևն] օգ– տագործվում են չյումինեսցենաային չամ– էկերում: Ինֆրակարմիր ճառագայթների համար օգտագործվող Լ. նախօրոք գրգըռ– վում են ուլտրամանուշակագույն կամ 7- ճառագայթներով: Երկարատև ետլուսար– ձակում ունեցող Լ. (օրինակ՝ CaS–SrS, ZnS–Cu, Bi) օգտագործվում են վթարա– յին լուսավորման համար, լուսատու ներ– կերում: 2. էլեկտրոնային փնջով գրգըռ– վող Լ.՝ կ ա թ ո դ լ յ ու մ ի ն ա ֆ ո ր– ն և ր (ZnS–Ag, ZnS CdS–Ag): Օգտա– գործվում են օսցիլոգրաֆների, հեռուս– տացույցների, ռադիոլոկատորների հա– մար էլեկտրոնաճառագայթային խողովակ– ներ և էլեկտրոնաօպտիկական փոխակեր– պիչներ պատրաստելիս: 3. Ռենտգենյան ճառագայթներով գրգռվող Լ.՝ ռ և ն տ– գենալյումինաֆորներ (58% ZnS և 42%CdS–Ag): Օգտագործվում են ռենտգենյան ճառագայթների թիրախների պատրաստման համար: 4. Միջուկային (a, 3, 7) ճառագայթներով և այլ մասնիկ– ներով գրգռվող Լ.՝ սցինտիլյա– տ ո ր ն և ր (ZnS–Cu, ստիլբեն, անտ– րացեն): Լյումինեսցենցման երևույթն այս դեպքում կոչվում է սցինաիւյացիա: Օգ– տագործվում են սցինտիլյացիոն հաշվիչ– ներում: Այս խմբին են դասվում նաև «մըշ– տական գործող» Լ.: Սովորական Լ–ին (օրինակ՝ ZnS–Cu) ավելացվում է ռադիո– ակտիվ նյութ (օրինակ՝ Ra կամ C14), որի հետևանքով ստացվում է թույլ «մշտական» լուսավորություն: Գրկ. Xhmhh h TexHOJiornH jhomhhocIjopob, JI., 1960 (C6. TpyflOB Toe. HH-Ta npmcjiaflHoi® xhmhh) . Մ. Մովսեսյան

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՏԱՅԻՆ ԱՐԱՏԱՆՇՈՒՄ, գունավոր մետաղներից, համաձուլվածք– ներից, պլաստմասսաներից և այլ նյու– թերից պատրաստված մարմինների, դե– տալների մակերևութային արատների (ճաքեր, ճեղքեր, անհարթություններ) հայտնաբերման մեթոդ, հիմնված է դե– տալի մակերևույթին քսված լյումինեսցեն– տող հեղուկի լյումինեսցենցման ուսում– նասիրման վրա: Մազանոթային արատանշման (տես Արատանշում) մեթոդներից է: Հետազոտվող մակերևույ– թը ծածկվում է բոլոր ճեղքերը լավ թա– փանցող լյումինեսցենտող հեղուկի (օրի– նակ՝ 50% կերոսին, 25% բենզին,~25% հանքային յուղ և 0,02% ֆլոէորեսցենտող ներկ) շատ բարակ շերտով: Ուլտրամանու– շակագույն ճառագայթներով լուսավորե– լիս, արատների տեղում հավաքված լու– ծույթն ինտենսիվ ճառագայթում Է: Դե– տալի մութ մակերևույթի վրա ստացվում Է ճեղքերի կամ ճաքերի հստակ և պայծառ պատկերը: Լ. ա. լայն կիրառություն ունի մեքենաշինության և սարքաշինության մեջ, արտադրանքի զանգվածային վերահըսկ– ման համար: Մ. Մովսեսյան

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՏԱՅԻՆ ԼԱՄՊ, ույսի գազապարպման աղբյուր, որի լուսարձա– կումը հիմնված է Էլեկտրական Էներգիայի կրկնակի փոխակերպման վրա: Լ. լ–ում Էլեկտրական Էներգիան փոխակերպվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման, իսկ վերջինս ւյումինաֆորների օգնու– թյամբ փոխակերպվում է աչքի համար տեսանելի ճառագայթման: Լյումինաֆոր– ների ընտրությամբ հնարավոր է ստանալ տարբեր երանգների և, մասնավորապես, ցերեկայինին բավական մոտ լույս: Շիկաց– ման լամպերի նկատմամբ Լ. լ–երն ունեն մի շարք առավելություններ՝ տնտեսապես ավելի շահավետ են, ունեն ծառայության մեծ ժամկետ: Առավել տարածված տա– րատեսակը սնդիկային Լ. լ. Է, որը ներ– սից լյումինաֆորի շերտով պատված ապա– կե խողովակ Է: Ւաղովակի երկու ծայրերին ամրացվում են վոլֆրամե. պարուրաձև Էլեկտրոդներ: Լամպ են ներմուծվում սըն– դիկի գոլորշիներ և իներտ գազ (արգոն, նեոն), որը նպաստում է լամպի ծառայու– թյան ժամկետի երկարացմանը և սնդիկի ատոմների գրգռման պրոցեսի հեշտաց– մանը: Երբ լամպը միացվում է փովւոխա– կան հոսանքի աղբյուրին, Էլեկտրոդների միջև ստեղծվում է Էլեկտրական հոսանք, որը սնդիկի ատոմների լուսարձակում Է գրգռում: Լ. լ. կիրառվում է ընդհանուր լուսավորության համար, Էլեկտրալուսա– նկարչական պատճենահան–բազմացնող սարքերում: Մ. Մովսեսյան

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՏԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒ–

ԹՅՈՒՆ, տարբեր օբյեկտների հայտնա– բերման ու հետազոտման մեթոդներ, որոնք հիմնված են Աումինեսցենցման երևույթի, այսինքն՝ հետազոտվող օբ– յեկտի կամ հատուկ ւյումինաֆորների (դրանցով մշակվում է օբյեկտը) լուսար– ձակման դիտման վրա: Տարբերում են որակական ու քանակական քիմ. Լ. վ. և հայտնաբերման կամ տեսակային Լ. վ.: Երբեմն դասակարգում են նաև ըստ լյու– մինեսցենցման գրգռման տեսակի՝ ֆո– տոլյումինեսցենտային, կաթոդլյումինես– ցենտային, քեմիլյումինեսցենտային վեր– լուծություն ևն: Քիմիական Լ. վ–յան դեպքում մեծ մասամբ գրանցում են նյութի ինքնուրույն լուսարձակումը և որոշում խառնուրդի քիմ. կազմությունը և բաղադրիչների քա– նակությունները: Որակական Լ. վ. տար– բերում է խառնուրդի բաղադրիչները, քա– նի որ նյութի լյումինեսցենցման սպեկտրը խիստ բնորոշ է նրա կազմությանը: Քանա– կական չափումների համար որոշվում Է