Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եփրատ, Արաքս և Ճորոխ գետերը։ Էրզրումի դաշտի կենտրոնով հոսում է Արևմտյան Եփրատը, որն այդ մասում առաջացրել է եղեգներով ծածկված ընդարձակ ճահիճ–լիճ։ Հայ մատենագիրներն այն կոչել են Կարնո շամբ, Մոր, Ժողով ջուրց, իսկ Ղազար Փարպեցին նույնիսկ՝ Ծով Կարնո։ Է. վ. հռչակված էր իր աղբյուրներով և հանքային ջրերով։ Էրզրում քաղաքի բակերում, փողոցներում և առանձին տներում XIX դ. հաշվվում էին մոտ 500 աղբյուր։ Կլիման խիստ ցամաքային է, սակայն առողջարար։ Տարվա մոտ 6 ամիսը երկրամասը ծածկված է լինում ձյան հաստ շերտով։ Հողերն արգավանդ են, բերքառատ։ Չնայած ցուրտ կլիմային, Երզնկայի, Դերջանի և Աշկալայի դաշտերում կարելի է մշակել բամբակ, բրինձ, մրգատու և խաղողի այգիներ։ Հատկապես լավ են աճում հացահատիկային բույսերը։

Ըստ Ա–Դոյի, 1909-ին է. վ–ում հաշվվում էր մոտ 389 հայաբնակ գյուղ և 9 քաղաք, որոնք ունեին 159593 բնակիչ, մի այլ տվյալով՝ ավելի քան 200 հզ. հայ։ Հայաբնակ քաղաքներն էին՝ Էրզրում, Երզնկա, Խնուս, Բաբերդ, Կարաքիլիսե, Քղի, Թոփրակ–կալե, Կամախ։ Հայերն զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ոչ միայն քաղաքները, այլն ամբողջական գյուղեր զբաղված էին առանձին, խիստ մասնագիտացված արհեստներով։ Գ. Արծրունին նշում է, որ Էրզրումի գավառի Չիֆլիկ գյուղի բնակիչները հայտնի էին որպես հմուտ հյուսն–ատաղձագործներ, իսկ Օձնի գյուղինը՝ որպես քարակոփներ, որոնց արհեստները ժառանգաբար անցնում էին որդիներին։ Կանայք զբաղվում էին ջուլհակությամբ, ասեղնագործությամբ, գորգագործությամբ։ Հայաբնակ գյուղերում գործում էին հարյուրից ավելի վարժարաններ, որտեղ սովորում էին մոտ 8 հզ. երկսեռ աշակերտ։ 1830–1878-ին Էրզրումից և հայաբնակ գյուղերից ավելի քան 9 հզ. ընտանիք գաղթեց ու բնակություն հաստատեց Անդրկովկասի տարբեր գավառներում։ Հետագայում, մինչև 1915-ի բռնագաղթը, այդ գուղերը վերաբնակեցվեցին հայերով։ 1895–96-ին, համիդյան կոտորածների ժամանակ, է. վ–ում ևս տասնյակ գյուղեր ավերվեցին և հարյուրավոր հայեր զոհվեցին։ 1915-ի բռնագաղթի ժամանակ հայաբնակ գյուղերն իսպառ դատարկվեցին։ Բռնությամբ տեղահանված բնակիչների մեծ մասը զոհվեց թուրք ջարդարարների ձեռքով տարագրության ճանապարհին՝ մասնավորապես Կամախի կիրճում։

Քարտեզը տես 104-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ. Միրախորյան Մ., Նկարագրական ուղեորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 1–3, ԿՊ, 1884–85։ Ա–Դո, Վանի, Բիթլիսի և Էրզիումի վիլայեթները, Ե., 1912։ Քոսյան Հ., Բարձր Հայք, հ. 1–2, Վեն., 1925–26։ Չարըգ Ղ., Հուշամատյան Բարձր Հայքի, Կարինապատում, Բեյրութ, 1957։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։ Մ. Դարբինյան

ԷՐԶՐՈՒՄԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1916, ռուսական բանակի հարձակողական գործողություն– ները թուրքական բանակի դեմ Կովկաս– յան ռազմաճակատում առաջին համաշ– խարհային պատերազմի ժամանակ, 1915-ի դեկտ. 28 (1916-ի հունվ. 10)-ից 1916-ի փետր. 3(16)-ը։ 1915-ի սեպտեմբե– րից էրզրումն ու շրջակայքը պաշտպանող թուրք. 3-րդ բանակի պահեստի ուժերն սկսեցին ավելանալ և արդեն տարվա վեր– ջին (երբ վերջնականապես ձախողվեց անգլո–ֆրանս. զորքերի Դարդանելի օպե– րացիան) հնարավոր դարձավ թուրք, զորամասերի փոխադրումը նեղուցների գոտուց արլ.՝ ռուս. Կովկասյան բանակի դեմ։ Ռուս, կառավարությունն ու բարձ– րագույն հրամանատարությունը որոշե– ցին կանխել թուրքերին և հարձակման անցնել մինչե օգնական զորքերի տեղ հասնելը։ Նախատեսված էր օպերացիան սկսել ծննդյան տոներին, երբ թուրքերն ամենից քիչ էին սպասում հարձակման։ Գլխավոր ուղղություններում հետևակա– յին ուժերը հավասար էին, իսկ հրետա– նու և հեծելազորի գերակշռությունը ռուս– ների կողմն էր։ Լավ նախապատրաստությունից հետո ռուս. Թուրքեստանյան 2-րդ կորպուսը դեկտ. 28 (հունվ. 10)-ին և Կովկասյան 1-ին կորպուսը դեկտ. 30( հունվ. 12)-ին ան– ցան հարձակման։ Քյոփրիքյոյի ճակա– տամարտում պարտության մատնելով թուրքերին՝ ռուս, զորքերը ետ մղեցին նրանց էրզրումը արլ–ից պաշտպանող դիրքերից և դուրս եկան Կըզըլքիլիսե– Կարգաբագար– Դալանգյոզ– Օրթագյուղ գիծը։ Թուրքերը նահանջեցին էրզրում։ Քաղաքն ու ամրոցը պաշտպանելու հա– մար նրանք մշտապես պահում էին 300 հրանոթ և մեծ կայազոր։ էրզրումը շրջա– պատող բարձր լեռների վրա կառուցված էին ամրություններ (ֆորտեր), որոնցից 11-ը՝ Դևեբոյնու լեռնաշղթայի վրա։ Թուր– քեստանյան 2-րդ կորպուսը (29 գումար– տակ, 17,5 հեծյալ հարյուրյակ, 50 հրանոթ) պետք է գրոհեր Դումլուդաղ լեռնաշղթա– յով, Գյուրջի–բողագ լեռնանցքով և դուրս գար էրզրումի հարթավայրը։ Զորքերի մի մասն անմիջապես գրոհելու էր քաղաքն ու բերդը, իսկ մյուսը թևանցելով դուրս էր գալու էրզրումից արմ. տանող ճանա– պարհները, որով կարգելակեր թուրքերի նահանջը քաղաքից։ Ձախից հարձակվող Կովկասյան 1-ին կորպուսը (24,5 գումար– տակ, 11 կամավորական ջոկատ, 15,5 հեծյալ հարյուրյակ, 60 հրանոթ) գրոհե– լու էր էրզրումը՝ Դալանգյոզ ֆորտից մինչև Փալանթյոքան լեռնաշղթայի վրա գտնվող ֆորտերը։ Գրոհն սկսվեց հունվ. 29-ի երեկոյան։ Հունվ. 30 (փետր. 12)-ին ռուս, բանակի առաջավոր զորամասերը գրավեցին Կա– րագյուբեկ և Դալանգյոզ ֆորտերը։ Թուր– քերը, ճիշտ գնահատելով Դալանգյոզի նշանակությունը, հակագրոհներով փոր– ձեցին ետ վերցնել այն, բայց չկարողա– ցան։ Փետր. 1(14)-ին Կովկասյան 4-րդ հրաձգային դիվիզիան տիրեց Չոբանդե– դե կարևոր ամրությանը, վտանգավոր ճեղքվածքը վերացնելու համար թուրքերը նոր ուժեր նետեցին այդ ուղղությամբ, բայց՝ անօգուտ։ Ռուս, զորքերը հաջո– ղությունից ոգևորված շարունակեցին հար– ձակումը և փետր. 3(16)-ին մտան էրզրում։ էրզրումի գրավումը ռուս. Կովկասյան բանակի խոշոր հաղթանակներից էր։ Նա կոտրեց թուրքերի դիմադրության ուժը (թուրք. 3-րդ բանակը կորցրեց իր կազմի 2/3-ը՝ 66 հզ. մարդ)։ է. օ–ում ռուս, բանակի հաղթանակի ազդեցության տակ Անգլիան և Ֆրանսիան շտապեցին համա– ձայնություն կնքել Ռուսաստանի հետ Ասիական Թուրքիայի բաժանման վերա– բերյալ (տես Սայքս–Պիկոյի համաձայնա– գիր 1916)։ է. օ–ին մասնակցել են բազմա– թիվ հայ սպաներ և զինվորներ։ Գրկ. KopcyH H. T., riepBan MHpOBan BOHHa Ha KaBKa3CKOM 4>POHTe, M., 1946; ApyTioHaH A. O., KaBKa3CKHH cJjpoht b 1914–1917 it., E., 1971. Ա. Հարությունյան. ԷՐԻ (Erie), լիճ Հյուսիսային Ամերիկա– յում, Մեծ լճերի համակարգում։ Գտնվում է 174 մ բարձրության վրա։ Հս. մասը պատ– կանում է Կանադային, հվ–ը՝ ԱՄՆ–ին։ Մակերեսը 25740 կմ2 է։

ԷՐԻԴԱՆ (լատ. Eridanus), համաստեղու– թյուն երկնքի հարավային կիսագնդում՝ Կետ, Ցուլ, Օրիոն, Նապաստակ, Դանակ, ժամացույց, Հիդրա, Փյունիկ, Վառարան համաստեղությունների միջև։ Ամենա– պայծառ աստղը՝ Ախերնարը (օէէրիդանի), առաջին աստղային մեծության է.։ Հս. միջին լայնություններից մասամբ երե– վում է աշնանն ու ձմռանը։

ԷՐԻՍԻՊԵԼՈԻԴ, Ռոզենբախի էրիզիպելոիդ, մաշկի . վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը խոզի կարմիր քամու ցուպիկներն են։ Գաղտնի շրջանը մի քանի ժամից մի քանի օր է։ Հարուցիչի թափանցման տեղում (առավելապես դաս– տակների, երբեմն՝ ներբանների մաշկի վրա) առաջանում է էրիթեմա, այտուց, բարձրանում է մաշկի զգայնությունը։ Ախ– տահարված հատվածում ի հայտ են գա– լիս հանգույցներ, բշտիկներ, մեծանում են մոտակա ավշահանգույցները։ Հիվան– դությունը կարող է ավարտվել մի քանի օրից հետո, բայց երբեմն տևում է շաբաթ– ներ։ Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլ– ֆանիլամիդային պատրաստուկներ, ուլտ– րամանուշակագույն ճառագայթում։

ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐ (<հուն. epv§p6^– կարմիր և k6zoq –զետեղարան, թաղանթ, այստեղ՝ բջիջ), արյան կարմիր մ արմնիկներ, մարդու և կենդա– նիների արյան բջիջներ։ Երկկենցաղնե– րի, սողունների, ձկների և թռչունների է. ձվաձև են, կորիզավոր, կաթնասուննե– րինը (բացի ուղտից և ուղտայծից) կլո– րավուն են, առանց կորիզի։ է. պարու– նակում են հեմոգչոբին և իրականացնում թթվածնի տեղափոխումը թոքերից դեպի հյուսվածքներն ու օրգանները, ինչպես նաև ՇՕշ–ի փոխադրումը հյուսվածքներից դեպի շնչառական օրգանները։ է. գոյա– նում են ոսկրածուծի կարմիր հյուսված– քում, և 1 մմ3 արյան մեջ նրանց քանակը նորմայում տղամարդկանց մոտ 5–5,5 մլն է, կանանց մոտ՝ 4,5–5,0 մլն։

ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐԻ ՆՍՏՄԱՆ ԱՐԱԳՈՒ–

ԹՅՈՒՆ, ԷՆԱ (C03), էրիթրոցիտ– ների նստման ռեակցիա, ԷՆՌ (P03), ախտորոշիչ ցուցանիշ, որի շնորհիվ բացահայտվում է արյան պլազ– մայի սպիտակուցային բաղադրամասերի,