ծծեցնելով ու լուծիչը հեռացնելով, օքսիդը մինչե մետաղ վերականգնելով, համապա– տասխան աղը քայքայելով, մետաղների միահալույթը հիմքով մշակելով («կմախ– քային» Կ–ի պատրաստում) են: Պետք է որոշակի խնամակցություն գո– յություն ունենա փոխազդող նյութի և Կ–ի միջե: Կ. պետք է օժտված լինեն ազդեցու– թյան յուրահատկությամբ և ընտրողակա– նությամբ, ներգործելու ակտիվությամբ: Կարեոր է Կ–ի պատրաստման եղանակը, արդյունավետ կրողի, պրոմոտորի (Կ–ի ակտիվությունը, ընտրողականու– թյունը և կայունությունը մեծացնող նյու– թեր) և խառնուրդի ընտրությունը: Կ–ի ակտիվությունը պայմանավորված է նրա բաղադրությամբ, կառուցվածքով, տեսա– կարար մակերեսով (Կ–ի միավոր զանգվա– ծին համապատասխանող մակերեսը), ծա– կոտկենությամբ և կյանքի տեողությամբ: Կ–ի ակտիվությունը մեծացնելու նպատա– կով դրանց տեղակայում են կրողների վրա, որոնք միաժամանակ կարող են պրոմոտորներ լինել: Տես Կաաաւիզաաո– րի կրողներ: Գբկ. Ո a h դ e h k օ b T. M., Jlede/neB B. Ո., XHMH^ecKa« KHHeraKa h KaTaJiH3, 2 H3nepepad. h flon., M., 1974. Ն. Րեյչերյան
ԿԱՏԱԼԻՏԻԿ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, տես Կատա– 1իզ:
ԿԱՏԱԼՈԳ, տես Գրացուցակ: Կ ԱՏԱԼՈՆ ԻԱ (Cataluna), պատմական մարզ Իսպանիայի հյուսիս–արեելքում, Միջերկրականի ափին: Ընդգրկում է Բար– սելոն, Տառագոնա, ժերոնա և Լերիդա պրովինցիաները: Տարածությունը 31,9 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 5 մլն (1970): Վարչական, տնտ. և կուլտուրական կենտ– րոնն ու գլխավոր նավահանգիստը Բար– սելոնն է: Կ–ում է կենտրոնացած երկրի բամբակեղենի ու բրդեղենի արդյունաբե– րության 80% –ը: «M.» անուսը առաշին անգամ օգտագործ– եք է XII յյ. առաջ/ւե կեսի վավերագրե– րում՝ Բարսելոնի կոմսության և նրան հա– րող շրջանների տերիտորիան մատնա– նշելու համար: 1137-ին Բարսելոնի կոմ– սությունը միավորվել է Արագոնի թագա– վորության հետ, սակայն, որպես տնտե– սապես առավել զարգացած հատված, պահպանել է զգալի քաղ. ինքնուրույնու– թյուն: 1486-ին վերացվել է ճորտատիրու– թյունը: 1479-ից Կ. Միացյալ Իսպանիայի նահանգներից էր, սակայն մինչե XVIII դ. պահպանել է իր արտոնությունները՝ ֆուերոսները: 1714-ին, ճնշելով կատա– լոնցիների զինված ելույթը, իսպանական կառավարությունը վերացրեց հիմնական ֆուերոսները: 1833-ին Իսպանիայի վար– չական նոր բաժանմամբ Կ. դադարեց որ– պես վարչական միավոր գոյություն ունե– նալուց: XIX դ. 40-ական թթ. Կ–ում ուժե– ղացավ ազգային շարժումը: 1914-ին, տե– ղի տալով կատալոնցիների ազգային պա– հանջներին, իսպանական կառավարու– թյունը ստեղծեց ամբողջ Կ–ի համար միաս– նական տեղական ինքնավարության մար– մին՝ Մանկոմունիդադը (վերացվեց 1925-ին): Իսպանական հանրապետու– թյան հաստատումից (1931) հետո Կ–ում ազգային շարժումը նոր վերելք ապրեց: Մահմանադիր կորտեսները 1932-ի սեպտ. 9-ին Կ–ի ինքնավար ստատուսի վերաբեր– յալ ընդունեցին օրենք, որի հիման վրա 1932-ի նոյեմբ. 20-ին ընտրվեց կատալո– նական պառլամենտ և կազմվեց տեղա– կան կառավարություն: 1934-ի Հոկտեմ– բերյան ապստամբության ճնշումից հետո Կ–ի ինքնավարությունը փաստորեն վե– րացվեց: 1936-ին ժող. ճակատի հաղթա– նակը վերականգնեց Կ–ի ինքնավարու– թյունը, որից Կ. օգտվեց մինչե 1939-ի փետրվարը, երբ ֆրանկոյականները գրա– վեցին այն:
ԿԱՏԱԿ, հայ հին և միջնադարյան թատ– րոնի հիւՐնական ժանրերից, մոտավոր տարբերակը Հին Հռոմում, Բյուզանդիա– յում և Ասորիքում I–V դդ. տարածված միմոս (|ix|iog) ժանրի, որին բնորոշ են խոսքի, երգի, պարի ու մնջախաղի հա– մադրումը, սիրային–արկածային սյուժեն, էրոտիկ տեսարանները, գռեհկաբանու– թյան հասնող երգիծանքը: Կ. են կոչվել նաե այդ ժանրի դերասանները (տես Ծաղրածու, խեղկատակ, Կատակագու– սան): Հ. Հովհաննիսյան
ԿԱՏԱԿԱԳՈՒՍԱՆ, կատակերգակ դերա– սան հայ միջնադարյան աշխարհիկ պրո– ֆեսիոնալ թատրոնում, որ համապատաս– խանում է հունարեն |iT)j.oc; (միմոս) հասկացությանը (տես նաև Ծաղրածու, խեղկատակ):
ԿԱՏԱԿԵՐԳԱԿ, թատերական ամպլուա, բեմական գործողության մեջ ծաղրական և ծիծաղելի վիճակներում ներկայացող դերասան: Միջնադարյան Հայաստանում այսպես են կոչվել աշխարհիկ պրոֆեսիո– նալ թատրոնի դերասաններն ու դերասա– նուհիները: Հայ թատրոնի պատմության նոր շրջանում՝ XIX դ. կեսերից Կ. բառն ընդունվել է որպես կոմիկ բառի (հուն. hcoilUXoc;) համարժեքը և ընդհանրացվել որպես բեմական ամպլուայի անվանում: Հայ թատրոնի նշանավոր կատակերգակ դերասաններից են Դ. Թրյանցը, Գ. Ռշւոու– նին, Ս. Մանդինյանը, Գ. Տեր–Դավթյանը, Ա. Մանդինյանը, Ա. Վրույրը, Պ. Արաքս– յանը, Գ. Ավետյանը, Հ. Խաչանյանը, Թ. Մարյանը, Մ. Մկրտչյանը: Հ. Հովհաննիսյան
ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆԸ, գեղագիտության կա– տեգորիա, արտացոլում է մարդկային երե– վույթների բովանդակության և ձևի միջե առկա այնպիսի հակասությունները, որոնք ի հայտ են բերում տվյալ երեույթի ներ– քին անլիարժեքությունը, թերությունները և արատները: Կ–ի անմիջական արդյուն– քը ծիծաղն ու երգիծական վերաբերմունքն է: Կ–ին բնորոշ հակադրության բազմա– զան ձեերը կարող են դրսեորվել խոսքի և գործի, նպատակի և միջոցների, գործողու– թյան և համոզմունքների անհամապա– տասխանության մեջ: Մակայն բոլոր դեպ– քերում դրանով բացահայտվում է, որ տվյալ երևույթը կամ անձնավորությունը այն չէ, ինչ հավակնում է երևալ արտաք– նապես: Մարքս–լենինյան գեղագիտությունը Կ. դիտում է իբրև հասարակական հակասու– թյունների արդյունք, իսկ երգիծական վե– րաբերմունքը կյանքում և արվեստում՝ այդ հակասությունները հաղթահարելու, հնացած և վնասակար երևույթները պսա– կազերծելու գործուն միջոց: Որպես գեղա– գիտական երևույթ և իրականության նը– կաամամբ հատուկ հուզական վերաբեր– մունք, Կ. կարող է դրսևորվել արվեստի բոլոր ձևերում (բացի ճարտարապետու– թյունից): Կ. առավել չափով հատուկ է կատակերգությանը, նաև վոդևիլին, առա– կին, էպիգրամին, ֆելիետոնին, պամֆլե– տին և այլ ժանրերի: Ծաղրվող երևույթի հասարակական բովանդակությունից և նրա նկատմամբ սուբյեկտի վերաբեր– մունքի տարբերությունից բխում են Կ–ի բազմազան երանգներ ու ձևեր, պատկերի կառուցման եղանակներ՝ հումոր, հեգ– նանք, սատիրա, սարկազմ են: Կ–ի գե– ղարվեստական արտացոլման, նրա էու– թյան բացահայտման ու ընդգծման համար օգտագործվում են չափազանցությունը, փոքրացումը (լիտոտա), գրոտեսկը: է. Ջրբաշյան
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ, կոմեդիա (<հուն. *tco|ia)o6ia, <xd)|ioc;–ուրախ երթ, և ՓՑդ – երգ), գրական–դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գոր– ծողությունը, բնավորությունները, հան– գույցը, հանգույցի լուծումը ներկայա– նում են ծիծաղելիի սահմաններում և ներ– թափանցված են կատակերզականությամբ (տես Կատակերգականը): Կ., Արիստոտելի սահմանումով, «վատերի վերարտադրու– թյունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արա– տավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճա– ռում…» («Պոետիկա», գլ. 5): Առաջացել է Հին Հունաստանում, ավանդական տոնա– խմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումնե– րից և կոչվել է կոմեդիա: Իբրև գրական ժանր Կ. ձևավորվել է մ. թ. ա. V դ., «կոմե– դիայի հայր» Արիստոֆանի, ապա նաե Մենանդրոսի ստեղծագործության մեջ: Հին Հռոմում Կ–յան ժանրը կիրառել են Պլավտուսը, Տերենցիուսը և ուրիշներ: Մի– ջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով: Վերածննդի դարաշրջանում և հետագա– յում Կ–ներ են գրել Իտալիայում՝ է. Արիոս– տոն, Ն. Մաքիավելին, Պ. Արետինոն, կ. Գոլդոնին, Անգլիայում՝ Վ. Շեքսպիրը, Բ. Զոնսոնը, Ռ. Շերիդանը, Ու. Կոնգրիվը, Օ. Ուայլդը, Բ. Շոուն, Իսպանիայում՝ Լո– պե դե Վեգան, Ֆրանսիայում՝ ժ. Բ. Մո– լիերը, Օ. Բոմարշեն, Ռուսաստանում՝ Դ. Ֆոնվիզինը, Ա. Դրիբոյեդովը, Ն. Գոգո– լը, Մ. Մալտիկով–Շչեդրինը, Ա. Օստրովս– կին, Ա. Չեխովը, սովետական շրջանում՝ Վ. Մայակովսկին, Ե. Շվարցը, Ա. Կոռնեյ– չուկը, Ա. Մաֆրոնովը և ուրիշներ: Կ. կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից, հա– ճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վի– ճակ կամ թյուրիմացություն: Կ–յան համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: Վիճակների և բնավորությունների չափա– զանցումը, սրումը, գրոտեսկային միջոց– ները (տես Գրոտեսկ) առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթ– ների էությունը: Կ–յան բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատե– սակներ, որոնք իրարից տարբերվում են