քով․..» (հ․ 1–2, 1887–88) զրույցների հեղինակ է։
ԿԼԵՄԱՆ (Clement) Ռենե (ծն․ 18.3.1913, Բորդո), ֆրանսիացի կինոռեժիսոր։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Կ–ին ճանաչում բերած առաջին ռեժիսորական աշխատանքը -«ճակատամարտ ռելսերի վրա» (1946) ֆիլմն է, որ պատմում է գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի երկաթուղայինների պայքարի մասին։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում երկրորդ համաշխարհային պատերազմի թեման («Նզովյալները», 1947, «Արգելված խաղեր», 1952, «Օր և ժամ», 1963 են)։ է․ Զոլայի լավագույն էկրանավորողն է («ժերվեզա», 1956, ըստ «Թակարդ» վեպի)։ Գրկ․ JlenpooH Ո․, CoBpeMeHHwe 4)paH- i*y3CKHe KHHopeacHccepH, nep. c tfcpaHij., M., 1960․ ժ․ Կլեմանսո
ԿԼԵՄԱՆՍՌ (Clemenceau) ժորժ (1841 – 1929), ֆրանսիական պետական և քաղաքական գործիչ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1918)։ Կրթությամբ՝ բժիշկ։ XIX դ․ 80-ական թթ․ բուրժ․ ռադիկալ կուսակցության պարագլուխը։ Պառլամենտում խիստ և եռանդոտ ելույթների համար ստացել է «վագր» մականունը։ 1906–09-ին եղել է Մինիստրների խորհրդի նախագահ։ Հալածել է բանվորական և դեմոկրատական շարժման մասնակիցներին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի ժամանակ վարել է ազգայնամոլ և ռազմատենչ պրոպագանդա։ 1917-ին, անցնելով կառավարության գլուխ և միաժամանակ լինելով ռազմ, մինիստր, Կ․ կազմակերպել է հակասովետական ինտերվենցիա և աջակցել սպիտակգվար–դիականներին։ 1919–20-ին եղել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախագահ և Վերսալյան հաշտության պայմանագրի (տես Վերսափ հաշտության պայմանագիր 1919) հեղինակներից։ Շարունակել է ֆրանս․ կառավարության տրադիցիոն իմպերիալիստական քաղաքականությունը Հայաստանի և հայերի նկատմամբ։ 1920-ին, պարտվելով պրեզիդենտական ընտրությունների ժամանակ, հեռացել է քաղ․ ասպարեզից։ Հ․ Լիչոյան
ԿԼԵՄԵՆՏԻ (Clementi) Մուցիո (1752–1832), դաշնակահար, մանկավարժ, կոմպոզիտոր, դիրիժոր։ Ազգությամբ՝ իտալացի։ 1766-ից ապրել է Անգլիայում։ Այսպես կոչված, լոնդոնյան դաշնամուրային դպրոցի հիմնադիրն ու ղեկավարն էր։ Դաշնամուրային սոնատի դասական ձևի ստեղծողներից է։ Մանկավարժական երկացանկում պահպանվել են նրա էտյուդները («ճանապարհ դեպի Պառնաս» ժողովածուն)։ Գրել է «Մեթոդ դաշնամուրի համար» աշխատությունը (հրտ․ 1801)։ Եղել է մի շարք երաժշտ․ հրատարակչությունների և դաշնամուրի գործարանի սեփականատեր։
ԿԼԵԱՄԵՆՍԵՆԻ ՌԵԱԿՑԻԱ, ցինկի ամալգամի և աղաթթվի ազդեցությամբ ալդեհիդների կամ կետոնների կարբոնիլ–խմբի (> C=0) թթվածնի տեղակալումը ջրածնի երկու աւոոմնեբով՝ Zn/Hg,HCl RCH= 0+4[H]t>tRCH3+H20 Zn/Hg,HCl RR՝C= 0+4[H] ►tRR՝CH2+H20։ Կ․ ռ․ կիրառվում է լաբորատորային օրգսինթեզում՝ կետոններից համապատասխան ճարպարոմատիկ ածխաջրածիններ ստանալու համար, օրինակ, ացետոֆենոնից 80% ելքով ստացվում է էթիլբենզոլ։ Ռեակցիան մշակել է ամերիկացի քիմիկոս է․ Ք․ Կլեմմենսենը (E. Ch. Clemmensen), 1913–14-ին։
ԿԼԵՄՊԵՐԵՐ (Klemperer) Օտտո (1885–1973), գերմանացի դիրիժոր։ Եղել է Պրագայի, Համբուրգի, Ստրասբուրգի, Քյոլնի, Վիսբադենի օպերային թատրոնների, Բեռլինի «Կրոլլ–թատրոնի» (1927–31) և պետ․ օպերայի (1931–33) դիրիժորը։ 1933-ին հեռացել է Գերմանիայից և մինչե 1939-ը ղեկավարել Լոս Անջելեսի (ԱՄՆ) սիմֆոնիկ նվագախումբը, 1947–50-ին՝ Բուդապեշտի օպերային թատրոնը։ 1961 – 1962-ին Լոնդոնի «Քովենտ–Գարդեն»-ում բեմադրել է (որպես ռեժիսոր և դիրիժոր) Բեթհովենի «Ֆիդելիո» և Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաները։ Ելույթներ է ունեցել նաև ՍՍՀՄ–ում (առաջինը՝ 1925-ին)։ Կ․ XX դ․ խոշորագույն դիրիժորներից է։ Գրել է «Նպատակ» օպերան, սիմ– ֆոնիաներ, մեսսաներ, վոկալ Ա գործիքային երկեր։
ԿԼԵՅՍՏՈԳԱՄԻԱ (< հուն․ HXetatdg – փակ ե – ամուսնություն), բույսերի ինքնափոշոտումը և ինքնաբեղմնավորումը կլեյստոգամ ծաղիկներում, որոնք սովորաբար չբացվող են, մանր, աննշան։ Այդպիսի ծաղիկներում ծաղկափոշին ծլում է փոշանոթներում, փոշեխողովակը ծակում անցնում է փոշանոթը և մտնում սերմնարանի մեջ։ Կ․ նկատվում է տարբեր ընտանիքի բույսերում, օրինակ,գետնանուշի, մանուշակի տարբեր տեսակների, շյուղախոտի, կորեկի մոտ։ Երբեմն, բարենպաստ պայմաններում, կլեյստոգամ բույսերում կարող է խաչաձե փոշոտում կատարվել։
ԿԼԵՈՊԱՏՐԱ (հուն․ KXeojtatpa), թագուհիներ Հին Եգիպտոսում․ Կ․ I (մ․ թ․ ա․ մոտ 215–176), թագուհի Պտղոմեյանների տոհմից։ Անտիոքոս III Սելևկոսի դուստրը, Պտղոմեոս V-ի կինը։ Ամուսնու մահից (մ․ թ․ ա․ 180) հետո կառավարել է որդու՝ անչափահաս Պտղոմեոս VI-ի փոխարեն որին ամուսնացրել է իր քրոջ՝ Կ․ 11-ի (մ․ թ․ ա․ մոտ 185–115) հետ։ Կ․ Ill (մ․ թ․ ա․ 160-ի և 155-ի միջե–101), Պտղոմեոս VIII-ի կինը և գահակիցը, Պտղոմեոս VI-ի և Կ․ II-ի դուստրը։ Կ․ VII (մ․ թ․ ա․ 69–30), Պտղոմեյանների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Պտղոմեոս XI-ի դուստրը, Պտղոմեոս XII Դիոնիսոսի քույրը, կինը և գահակիցը՝ մ․ թ․ ա․ 51-ից։ Իշխանության համար պայքարել է ամուսնու դեմ։ Մ․ թ․ ա․ 48-ին աքսորվել է Ասորիք, 47-ին վերադարձել Հուլիոս Կեսարի օգնությամբ (Կեսարից ունեցել է Կեսարիոն որդուն)։ Կեսարի սպանությունից (մ․ թ․ ա․ 44) հետո դարձել է Մարկոս Անտոնիոսի դաշնակցուհին և սիրուհին (մ․ թ․ ա․ 37-ին նրանք ամուսնացել են), աջակցել նրան Օկտավիանոսի դեմ պայքարում։ Մ․ թ․ ա․ 31-ին Կ․ գլխատել է տվեյ Անտոնիոսից խաբեությամբ գերված Հայոց արքա Արտավազդ Բ–ին։ Ակտիումի ճակատամարտում (մ․ թ․ ա․ 31) պարտվելուց հետո Անտոնիոսը, ապա Կ․ VII ինքնասպան են եղել։ Կ․ VI I-ի կերպարին անդրադարձել են ա– կանավոր գրողներ (Վ․ Շեքսպիր, Բ․ Շոու), նկարիչներ (Ջ․ Տիեպոլո, Պ․ Ռուբենմ և ուրիշներ), հայ իրականության մեջ (կապված Արաավագդ Բ–ի ողբերգության հետ)՝ Ն․ Զարյանը, Վ․ Դավթյանը և ուրիշներ։ Գրկ․ II ji y t a p x, CpaBHHTejibHbie acH3- HeoiracaHHH, t. 2, M., 1963, c. 450–92; Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971, էջ 623 – 25, 698։ ԿԼԵՐ (Clair) Ռենե (իսկական ազգանունը՝ Շ ո մ և տ, Chomette, ծն․ 11.11. 1898, Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր և կինոդրամատուրգ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1960)։ Առաջին ֆիլմը «Փարիզը քնած է» (1923) ֆանտաստիկ թեմայով կոմեդիան է։ Ֆրանս, կինոյի պատմության մեջ նշանակալից փուլ էր «Փարիզի տանիքների տակ» (1930) նուրբ հումորով երաժշտական կոմեդիան։ «Ազատություն մեզ» (1932) և «Վերջին միլիարդատերը» (1934) ֆիլմերում գերակշռում են գրոտեսկի և սոցիալական ծաղրի տարրերը։ 30-ական թթ․ կեսին աշխատել է Մեծ Բրիտանիայում («Ուրվականը գնում է արեմուտք», 1936, «Զարմացրեք նորու թյուններով», 1938) և ԱՄՆ–ում («Ես ամուսնացել եմ վհուկի հետ», 1942 են)։ 1947-ին վերադարձել է Ֆրանսիա, նկարահանել «Լռությունը ոսկի է» (1947), «Սատանայի գեղեցկությունը» (1950), «Գիշերային գեղեցկուհիներ» (1952), «Մեծ զորախաղեր» (1955), «Լիլի նավահանգիստը» (1957), սովետական էկրաններում՝ «Փարիզի արվարձանում», «Աշխարհի ողջ ոսկին» (1961) կինոնկարները։ Կ․ իր ֆիլմերում Կադր «Մեծ զորախաղեր» կինոնկարից (1955), ռեժիսոր՝ Ռ․Կ լե