մասը և Միջին Ասիայի ընդարձակ տարա– ծություններ: 538-ին նվաճել է Բաբելոնը, վերականգնել նրա տաճարները և բռնի Բաբելոն բերված հրեաներին արտոնել է վերադառնալ հայրենիք: Կ. II Բաբելո– նը դարձրել է իր նստավայրերից մեկը, ստացել «Բաբելոնի արքա», «երկրների արքա» տիտղոսը: Կ. II նպաստել է առևտրական հարաբերությունների զար– գացմանն Արևելքում: 530 կամ 529-ին արշավել է մազքութների դեմ, սակայն անհաջողության է մատնվել և սպանվել: Կ. 11-ի կերպարը խոր հետք է թողել ան– տիկ և արլ. գրականության մեջ: Նրա անձնավորության շուրջ ստեղծվել են բազ– մաթիվ ավանդություններ և զրույցներ: Կ. II-ի փառաբանմանն է նվիրված Քսենո– փոնի «Կյուրոպեդիա» երկը: Ս. Կրկյաշարյան
ԿՅՈՒՐՈՍ ԿՐՏՍԵՐ (հուն. Ktipog, ծն. թ. անհտ.– մ. թ. ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին: 408-ից՝ փոք– րասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուզիա, Կապադովկիա) փոխար– քա: Հոր մահից (404) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաք– սերքսես II-ի դեմ գահին տիրելու նպա– տակով: 401-ին Աարդես քաղաքից, բազ– մահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ. հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել: Կ–ին օժանդակած 10 հզ. հույները Հա– յաստանի վրայով դուրս են եկել Աև ծով և մեկնել հայրենիք: Այս դեպքերը մանրա– մասն շարադրված են Քսենոփոնի «Անա– բասիս» երկում (հայերեն թրգմ., Ե., 1970): Ս. Կրկյաշարյան
ԿՆԱՊԵՏՈՒԹՅՈհՆ, գինեկոկրա– տիա (< հուն, yuvi^–կին և Hpaxoc; – իշխանություն), հասկացություն, որ օգ– տագործել է շվեյցարացի գիտնական Ի. Ցա. Բախոֆենը՝ իր իսկ ենթադրած հետերիզմին հաջորդած հասարակու– թյան պատմության մի ամփոփ ժամանա– կաշրջանի բնորոշման համար: Կ–յան հիմ– նական գծերը նա տեսնում էր մոր կողմից ազգակցությունը հաշվելու և հասարակա– կան կյանքում կնոջ առաջատար դերի մեջ: Նախնադարյան պատմության հետա– գա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Կ. համապատասխանում է մայրիշխանու– թյան ժամանակաշրջանին: Կ–յան փոխա– րեն հաճախ գործածվում է մայրիշխանու– թյուն հասկացությունը:
ԿՆԴՐՈՒԿ, տես Խունկ:
ԿՆԵՎԵՆԱԳԵԼԻ ՌԵԱԿՑԻԱ, էթիլենի ածանցյալների ստացում: Ռեակցիան իրա– կանացնում են հիմքերի առկայությամբ ալդեհիդները կամ կետոնները կոնդեն– սացնելով ակտիվ մեթիլեն – խումբ պարունակող միացությունների հետ: Օրի– նակ, պիպերիդինի առկայությամբ բեն– զալդեհիդը (I) մալոնաթթվի դիէթիլէսթերի (II) հետ կոնդենսացնելիս ստացվում է դարչնաթթվի ածանցյալը (III)՝ C*H5CHO+ CH2(COOC2H5)2->C6H5CH = ItII = C(C00C2Hs)+H20: III Կ. ռ. լայնորեն կիրառվում է լաբորատոր օրգ. սինթեզում, ինչպես նաև քիմիա– դեղագործական և օծանելիքի արդյունա– բերության մեջ: Ռեակցիան հայտնագոր– ծել է գերմանացի քիմիկոս է. Կնևենա– գելը (E. Knoevenagel), 1896-ին:
ԿՆԻՊՊԵՐ–ՁԵՒՈՎԱ Օլգա Լեոնարդովնա (1868–1959), ռուս սովետական դերա– սանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1937): Ա. Պ. Չեխովի կինը: 1898-ին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն: Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլս– տոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խա– ղացել է Իրինա թագուհու դերը: Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կեր– պարները՝ Արկադինա («ճայ», 1898), Ելե– նա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899), Մաշա («Երեք քույր»), Ռանևսկայա («Բա– լենու այգին»), Աառա («Իվանով», երեքն էլ՝ 1901): Լավագույն դերերից են նաև Նաստյան, Ելենան (Մ. Գորկու «Հատա– կում», «Քաղքենիներ», 1902), Աննա Մաա– րը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899): Սովետական շրջանում խաղացել է՝ կոմսուհի Չարսկայա («Հարություն», ըստ Լ. Տոլստոյի, 1930), Պոլինա Բարդի– նա (Գորկու «Թշնամիներ», 1935) ևն: Ար– ժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943): Օ. Լ. Կ ն ի պ– պ և ր–Չ և խ ո– վ ա ն Ռտնեսկա– յայի դերում (Ա. Չեխովի -«Բալենու այգին»,1901) ԿՆԻՔ, կոշտ նյութերի (քար, մետաղ, ոսկոր ևն) վրա Փորագրված դրոշմները, ձուլամայրերը (մատրիցա), դրանց դրոշմ– վածքը ոսկու, արծաթի, անագի, զմռսի, մոմի, թղթի ևնի վրա: Կ., իբրև վկայագրի իսկության վավերացման նշան, առաջա– ցել է Հին Արևելքում (Շումեր, Եգիպտոս, Ուրարտու ևն), ունեցել է գլանի ձև (պատ– կերներով և արձանագրություններով): Այն գլորել են հում կավից սալիկների վրա՝ փաստաթղթի բովանդակությունը դրոշմելու նպատակով: Անտիկ ժամանա– կաշրջանին բնորոշ են մոմի և զանազան մազտաքների վրա դրոշլքող Կ. մատանի– ները: Միջին դարերում Արևմտյան Եվրո– պայի պետություններում, Բյուզանդիա– յում, Ռուսիայում գործածում էին, այսպես կոչված, կախովի Կ–ներ (բուլլա, կոնդակ), որոնք հատուկ ձուլամայրերի միջոցով դրոշմվել են ոսկու («խրիսովուլ»), արծա– թի, կապարի, մոմի, զմռսի ևնի վրա ու ամրացվել փաստաթղթից կախված թելից: Թեև XIV– XV դդ. կախովի Կ–ներն աստի– ճանաբար փոխարինվեցին մոմի, մազ– տաքների վրա, ապա նաև ներկանյութե– րի միջոցով դրոշմվողներով, սակայն առանձին տեղերում (օր. Վատիկանում) պահպանվեցին մինչե XX դ.: Հայաստանի տարածքում հայտնաբեր– ված հնագույն Կ–ները վերաբերում են ուրարտ. ժամանակաշրջանին: Կարմիր բլուրից և ուրարտ. այլ հնավայրերից (այդ թվում՝ նաև դամբարաններից) հայտնա– բերվել են քարե կոնաձև, սկավառակաձև, գլանաձև վւոքր Կ–ներ և դրանց դրոշմ– վածքով առարկաներ ու բուլլաներ: Ուրարտ. Կ–ները հաճախ զարդարվել են թևավոր աստվածների, գառնանգղի, օձի, երկգլխանի կենդանիների, սրբազան ծա– ռերի, լուսնի, խաչի և այլ պատկերներով, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Կ–ներն ունեցել են նաև պաշտամունքա– յին նշանակություն, ծառայել են իբրև թալիսմաններ: Վաղ հայկ. և հելլենիստա– կան ժամանակաշրջանների հնավայրե– րից գտնվել են փոքրասիական և, այսպես կոչված, «հունա–պարսկական» մոտ երկու տասնյակ քարե և ապակե Կ–ներ: Քարե (լազուրիտ, սարդիոն ևն) Կ–ները վերա– բերում են հիմնականում մ. թ. ա. V– IV դդ., իսկ հելլենիստական դարաշրջա– նում գերակշռել են մանուշակագույն, բաց կանաչ, կապտավուն ^ապակուց, բազմա– նիստ, շրջանաձև, օվալաձև, երբեմն ձվա– ծիր Կ–ները (հիմնականում քարե Կ–ների նմանությամբ), որոնք զարդարված են մենամարտի, որսի, պաշտամունքային տեսարաններով, կենդանիների, թռչուն– ների սխեմատիկ պատկերներով և գոր– ծածվել են նաև որպես զարդեր: Ուսում– նասիրություններից երևում է, որ Անդրկով– կասում եղել է Կ–ներ ընդօրինակելու մի քանի կենտրոն (մեծ մասամբ՝ Հայաստա– նում): Հայաստանում և շրջակա երկրնե– րում իբրև Կ–ներ են ծառայել նաև թագա– վորների, իշխանների, բարձրաստիճան հոգևորականների հատուկ մատանիները: Վերոհիշյալ Կ–ների միջոցով պատկերա– ցում ենք կազմում հայերի, պարսիկների, փոքրասիական հին ժողովուրդների կեն– ցաղի, պաշտամունքի, կրոնի, զբաղմուն– քի, կենդանական աշխարհի, առևտրական, տնտ. և մշակութային փոխհարաբերու– թյունների վերաբերյալ: Գրկ. Խաչատրյան ժ. Դ., Դիտողու– թյուններ Հայաստանի հելլենիստական շըր– շանի գլիպտիկայի մասին, «ԼՀԴ», 1974, JMs 7: KapMnp-6jiyp, t. 2, E.r 1952. «ԿՆԻՔ ՀԱՎԱՏՈ», դավանաբանական ժողովածու: Կազմվել է Հայոց կաթողի– կոս Կոմիաաս Ա Աղցեցու (615–628) օրոք՝ Հայոց եկեղեցու դիրքերի ամրա– պնդման նպատակով: Ունի հակաքաղկե– դոնական բովանդակություն: Բաղկացած է 10 գլխից՝ յուրաքանչյուրը նվիրված դա– վանաբանական մի խնդրի. Երրորդու– թյանը, Մարդեղությանը, Անապականու– թյանը ևն: Ի պաշտպանություն Հայոց եկեղեցու դավանանքի՝ «Կ. հ.»-ում որո– շակի սկզբունքով վկայություններ են բեր– ված հայ և օտար 50 հեղինակների (Գրի– գոր Ա Լուսավորիչ, Սահակ Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Ագա– թանգեղոս, Հովհան Ա Մանդակունի, Եփրեմ Ասորի, Հովհան Ոսկեբերան, Գրի– գոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի, Բարսեղ Կեսարացի և այլք) երկերից: Կա– րևոր դեր է խաղացել Հայոց եկեղեցու անկախության և հայ ժողովրդի ազգային ինքնուրույնության պայքարում: