III դ. վերջին Կ. անջատվել է Ծոփքից U ենթարկվել Սելևկյաններին: Կ–ի կառա– վարիչ Պտղոմեոսի օրոք Կ. վերականգ– նել է իր անկախությունը: Կ–ում հաջոր– դաբար իշխել են Սամոս II, Միհրդաա Կալլինիկոսը, Անտիոքոս I (մ. թ. ա. 69– 34): Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ–ի օրոք Կ. մտել է հայկ. պետության կազմի մեշ: Մ. թ. ա. I դ. 2-րդ կեսին Կ–ում հաս– տատվել է Հռոմի գերիշխանությունը: Մ. թ. 72-ին գահընկեց անելով Կ–ի վերջին թա– գավոր Անտիոքոս IV Ֆիլոպապպոսին՝ Հռոմի կայսր Վեսպասիանոսը Կ. միացրել է Ասորիք պրովինցիային: Միջնադարում Կ. դարձել է ասորական լեզվի և գրակա– նության զարգացման օջախներից մեկը: Կ–ի մշակութային կենտրոնների հետ է կապված հայ գրերի գյուտը: Արաբա– բյուզանդական պատերազմների ժամա– նակ Կ–ի տարածքն ունեցել է ռազմավա– րական կարևոր նշանակություն:tXI դ. Կ–ի տարածքը մտել է Փիչարտոս Վարաժ– նոէնու իշխանապետության մեջ, ապա մինչև XIV դ. վերջը ենթարկվել Կիլիկիա– յի հայկ. պետության ազդեցությանը: Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսից մինչև 1915-ը Կ–ում ապրել է հայ բնակչու– թյուն: Կ–ի տարածքը հարուստ է ուշ խե– թական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկ.) հու– շարձաններով: Կ–ի Երվանդունի թագա– վորների հիմնած քաղաքների (Սամո– սատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսա– մեա) ու սրբավայրերի մնացորդները կա– րևոր աղբյուր են արլ., հատկապես՝ Հա– յաստանի հելլենիստական շրջանի քա– ղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատ– կերացումների մասին: Քարտեզը տես 140-րդ էջում: Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, բաժին Ե:tTHpau,HH T. A., C/rpaHa KoMMareHa h ApMeHHH, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.». 1956. JS& 3: Humann K., Puchstein O., Reisen in Kleinasien undNordsyrien, B., 1890; HonigmannE., Kommagene, Pauly’s Realencyklopadie der klassischen Altertumswissenschaft, Supple- mentband, 4, Stuttgart, 1924. Գ. Տիրւսցյան
ԿՈՄՅԱԹ (Komjat) Ալադար (1893, Կոշի– ցե –1937, Փարիզ), հունգար բանաստեղծ: Հունգարիայի կոմկուսի անդամ 1918-ից: Մասնակցել է Հունգարական Մովետա– կան Հանրապետության ստեղծմանը (1919), նրա պարտությունից հետո՝ տա– րագրվել: Հրատարակել է «Կանչ» (1917), «Նոր ինտերնացիոնալ» (1919), «Ուզում ենք ամեն ինչ» (1931), «Հողը շարժվեց» (1937) բանաստեղծությունների ժողովա– ծուները:
ԿՈՄՅՈՒՆԻԿԵ (ֆրանս. communique, < լատ. communico–հաղորդում եմ), պաշտո– նական հաղորդում միջազգային պայմա– նագրերի, համաձայնագրերի բանակցու– թյունների արդյունքների, երկրի ներքին իրադարձությունների (կոնֆերանսներ, խորհրդակցություններ, որոշումներ), ռազ– մական գործողությունների ըևթացքի մա– սին: Միջազգային հարաբերություննե– րում կարող է դրսեորվել որպես միակող– մանի ակտ կամ ընդգրկել պայմանա– դիր կողմերի համատեղ հայտարարու– թյունը, ինչպես դրական արդյունքների, այնպես էլ տարաձայնությունների վե– րաբերյալ: Կ. միջազգային պայմանագիր չէ, չնայած կողմերը կարող են ճանաչել այն որպես այդպիսին: Եթե Կ. ընդգըր– կում է համաձայնության տեքստը, պաշ– տոնական այլ ձևի բացակայության դեպ– քում, ճանաչվում է որպես միջազգային պայմանագիր: ԿՈՄՈ (Como), լիճ Ալպերի հարավային լանջին, Իտալիայի հյուսիսում, 198 մ բարձրության վրա: Երկարությունը 50 կմ է, լայնությունը՝ մինչև 4,5 կմ, մակերեսը՝ 146 կմ2, առավելագույն խորությունը՝ 410 մ: Կ–ով է հոսում Ադդա գետը: Կա նավար– կություն, զբաղվում են ձկնորսությամբ: Ափերին կան առողջարաններ (ամենա– խոշորներն են Կոմոն և Լեկոն): Կ ՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, Կո մոր յան Կղզիների Հանրապետու– թ յ ու ն, պետություն Հնդկական օվ– կիանոսի համանուն կղզիների վրա՝ Աֆրի– կայի և Մադագասկար կղզու միջև: Անկա– խություն է ստացել 1975-ի հուլիսի 6-ին: Նախկինում ֆրանսիական տիրույթ էր (Անդրծովյան տերիտորիա): Տարածությու– նը 2171 կմ2 է, բնակչությունը՝ 318 հզ. (1975), գլխավորապես՝ անտալոատրներ (արաբների հետնորդներ), աֆրիկացի բանտուներ, մալգաշներ, արաբներ և այլք: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տիրապետող կրոնը՝ իսլամդ: Մայրա– քաղաքը՝ Մորոնի: Կ. կ. ունեն հրաբխային ծագում՝ կազմ– ված են բազալտներից: Կան գործող հրա– բուխներ: Առավելագույն բարձրությունը 2560 մ է: Շրջափակված են կորալային խութերով: Կլիման արևադարձային է, շոգ և խոնավ: Բարձրադիր վայրերը ծածկ– ված են արևադարձային անտառներով, ցածրադիր վայրերը՝ սավաննաներով ու թփուտներով: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Մշա– կում են եթերայուղատու կուլտուրաներ (արտադրությամբ առաջինը աշխարհում), բրինձ, շաքարեղեգ, վանիլին, մեխակ, դարչին, ոչ մեծ քանակությամբ սուրճ, կակաո, սիգալ, պղպեղ ևն: Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը: Երկաթուղի չկա: Ավտոխճուղիների եր– կարությունը 750 կմ է: Մորոնիի մոտ կա միջազգային օդանավակայան: Կ. կ. ար– տահանում է եթերայուղատուների բնա– հյութ, վանիլին, մեխակ, դարչին ևն: Ներ– մուծում է բրինձ, շաքար, գործվածքեղեն, նավթամթերքներ, ցեմենտ, մեքենաներ ևն: Գլխավոր առևտր. գործընկերներն են Ֆրանսիան, ԱՄՆ–ը, ԳՖՀ–ն, Իտալիան, Մադագասկարը: Դրամական միավորը Աֆրիկական ֆինանսական համագործակ– ցության ֆրանկն է, որը = է 0,02 ֆրանս. ֆրանկի:
ԿՈՄՊԱՐԱՏԻՎԻԶՄ (< լատ. comparati- vus – համեմատական), տես Պատմա– համեմատական գրականագիտություն, Գրակ անագի աություն:
ԿՈՄՊԵՆՍԱՑՈՒՄ (կենսբ.), օրգանիզմի ռեակցիան վնասվածքի կամ կենսագոր– ծունեության որոշ խանգարումների դեպ– քում, երբ չվնասված օրգաններն ու հա– մակարգերը իրենց վրա են վերցնում խախտված (քայքայված) կառուցվածքների ֆունկցիան: Դա կատարվում է կ ո մ պ և ն– սատորային հիպերֆունկցիայի կամ ֆունկցիայի որակական փոփոխությամբ: Զույգ օրգաններից մեկի ախտահարման կամ հեռացման դեպքում համապատաս– խան ֆունկցիան իր վրա է վերցնում առողջ օրգանը, որն աստիճանաբար հիպերտրո– ֆիայի է ենթարկվում: Լյարդի մեկ բլթի ատրռֆիայի դեպքում կոմպենսատոր հի– պերտրոֆիայի հետևանքով մյուս բիլթը հասնում է լյարդի բնականոն չափերի, կամ ախտահարված երիկամը հեռացնե– լիս՝ առողջը հիպերֆունկցիայով ապահո– վում է ջրի, միզանյութի և նյութափոխա– նակության այլ արգասիքների արտազա– տումն օրգանիզմից: Կոմպենսատոր փո– փոխություններ են կատարվում նաե առանձին օրգանների և համակարգերի գործունեության մեջ: Սրտի փականների ախտահարման և արատի առաջացման ժա– մանակ փոփոխություններ են լինում ոչ միայն սրտամկանում, այլե բնականոն արյան շրջանառությանը մասնակցող այւ օրգաններում, փոխվում է անոթների տո– նուսը, արտաքին և հյուսվածքային շնչա– ռությունը: Կ. հոմեոստազի կարևորա– գույն մեխանիզմներից մեկն է:
ԶԻՆԱԴԱԴԱՐ (9ք6, կեթվեԼ է նոյեմբերի 11-ին, Կոմպիենի անտառում, Ռետոնդ կայարանի (Ֆրանսիա) մոտ, սալոն–վագոնում, մի կողմից՝ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և հակա գերմանական կոալիցիայի մյուս երկրների միջև: Կ. զ–ով դադարեցվում էին ռազմ, գործողությունները, գերմ. զորքերը դուրս էին բերվում Արևմուտքում զավթած տերիտորիաներից, Գերմանիան հանձնում էր ցամաքային և ծովային սպա– ռազինությունների մի մասը, Հռենոսի աջ ափին ստեղծվում էր ապառազմակա– նացած գոտի: Մակայն գերմ. զորքերը մնում էին օկուպացված սովետական տե– րիտորիայում, ուր նրանց պահում էին սովետական պետության դեմ զինված ին– տերվենցիայի համար:
ԿՈՄՊԻԵՆԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1940, կնքվել է հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմա– նիայի և Ա. Պետենի ֆրանսիական կա– պիտուլյանտական կառավարության միջև, նույն տեղում (նույն սալոն–վագոնում), ուր ստորագրվել էր Կոմպիեևի զինադա– դարը (տես Կոմպիենի զինադադար 1918): Համաձայն Կ. զ–ի, Ֆրանսիան լիովին դադարեցնում էր դիմադրությունը, երկրի