բության պարտությունից հետո ծանր վի– րավոր Կ–ին գնդակահարել են անգլ. իշ– խանությունները: Նշանակալի աշխատանք է կատարել մարքսիզմի պրոպագանդման ուղղությամբ: Երկ. Pa6o*mH KJiacc b hctophh HpjiaHflHH. OiBoeBaHHe MpjiaHflHH, M., 1969.
ԿՈՆՈԵ Ֆումիմարո (1891 –1945), ճա– պոնական քաղաքական գործիչ, իշխան: 1933–37-ին՝ պերերի պալատի նախագահ, 1937-ի հունիսից 1939-ի հունվարը և 1940-ի հուլիսից 1941-ի հոկտեմբերը՝ ճապոնիայի պրեմիեր մինիստր: 1937-ին Կ–ի կառա– վարությունը պատերազմ սկսեց Չինաս– տանը նվաճելու համար, 1938-ին զինված հարձակում կազմակերպեց ՍՍՀՄ–ի վրա՝ Խասան լճի շրջանում: 1940-ի սեպտեմ– բերին Գերմանիայի և Իտալիայի հետ ագրեսիվ դաշինք կնքեց (տես Բեուինի պակտ 1940): Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնիայի կապիտու– լյացիայից հետո (1945) ինքնասպան եղավ:
ԿՈՆՈՊՆԻՑԿԱ (Konopnicka) Մարիա (1842–1910), լեհ կին գրող: Կ–ի ստեղծա– գործության հիմնական թեման, որ գյու– ղական ու քաղաքային չքավորության կյանքն է, ի հայտ է եկել դեռես բանաս– տեղծությունների առաջին ժողովածուում: Պրոլետարիատի կյանքին, լեհական ազ– գային–ազատագրական պայքարի պատ– մությանն են նվիրված «ճանապարհին» (1893), «Նովելներ» (1897), «Նորմանդա– կան ափին» (1904) պատմվածքների ժողո– վածուները, լեհ գյուղացի վտարանդինե– րի ճակատագրին՝ «Պան Բալցերը Բրա– զիլիայում» (հրտ. 1910) պոեմը: Կ. լեհա– կան ռեալիստական գրականության խո– շոր վարպետ է:
ԿՈՆՈՎԱԼՈՎ Դմիտրի Պետրովիչ [10(22).3. 1856, գ. Իվանովցի (այժմ՝ Դնեպրոպետ– րովսկի մարզում)–6.1.1929, Լենինգրադ], սովետական քիմիկոս: ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1923, թղթ. անդամ՝ 1921): Աշա– կերտել է Ա. Մ. Բուտչերովին և Դ. Ի. Մենդեւեևին: Լուծույթների քիմ. տեսու– թյան հիմնադիրներից է: Գիտության մեջ մտցրել է ակտիվ մակերևույթ հասկացու– թյունը (1885): Ուսումնասիրել է նաև օրգ. միացությունների կառուցվածքի և այրման ջերմության քանակի միջև եղած կապը: Գրկ. C օ ո օ b e b 10. H., Khhhhc A. H., ^MHTpHH IleTpOBHH KoHOBaJIOB, 1856–^ 1929, M., 1964 (ունի Կ–ի աշխատանքների ցուցակը և գրականություն նրա մասին): ԿՈՆ ՈՎԱԼՈՎ Միխայիլ Իվանովիչ (1858– 1906), ռուս քիմիկոս–օրգանիկ: Աշխա– տանքները վերաբերում են Կովկասի նավ– թի և նավթենների տարբեր ածանցյալնե– րի ուսումնասիրությանը: 1888-ին բացա– հայտել է նոսր ազոտական թթվի նիտրաց– նող ազդեցությունը հագեցած ածխաջրա– ծինների վրա (տես Կոնովաչովի ռեակ– ցիա): Մշակել է նիտրոմիացություններից օքսիմների, սպիրտների, ալդեհիդների, կետոնների և այլ նյութերի ստացման եղանակներ, նիտրացման ռեակցիան օգ– տագործել ածխաջրածինների կառուց– վածքը որոշելու համար: Գրկ. Myca6eKOB 10.tC.,tMnxanji MBaHOBHq KoHOBajiOB, HpocjiaB^b, 1959 (ունի Կ–ի աշխատանքների ցուցակը և գրականու– թյուն նրա մասին):
ԿՈՆՈՎԱԼՈՎԻ ՌԵԱԿՑԻԱ, պարաֆինային և ցիկլոպարաֆինային միացություննե– րում, ինչպես նաև ճարպարոմատիկ միա– ցությունների կողմնային շղթայում ջրածնի ատոմի տեղակալում նիտրո (N02) խըմ– բով՝ ազոտական թթվով ուղղակի նիտրաց– մամբ. R–H+HN03-»R –NO2+H2O: Կ. ռ. իրականացվում է նոսր ազոտական թթվով (12–20%-անոց) հեղուկ ֆազում, 100–150°0ում և բարձր կամ նորմալ ճնշման տակ: Հեշտ տեղակալվում է եր– րորդային ածխածնի ջրածինը, դժվար՝ առաջնայինը: ճարպարոմատիկ միացու– թյուններում նիտրացվում է կողմնային շղթայի a-դիրքը: Կ. ռ. կիրառվում է քիմ. արդյունաբերության մեջ նիտրոմիացու– թյուններ ստանալու համար: Պրոցեսն իրականացնում են գոլորշի ֆազում (>400°C): Ռեակցիան հայտնաբերել է Մ. Ի. Կոնովաչովը, 1888-ին:
ԿՈՆՈՎԱԼՈՎԻ ՕՐԵՆՔՆԵՐ, երկու օրենք, որոնք ցնդող երկու նյութերից կազմված համակարգում կապ են արտահայտում հեղուկ լուծույթի բաղադրության և հա– գեցած գոլորշու (կամ եռման ջերմաստի– ճանի) բաղադրության ու ճնշման միջև: Այդ օրենքները փորձնականորեն և տեսա– կանորեն հաստատել է Դ. Պ. Կոնովաչո– վը՝ 1881–84-ին: Ավելի ընդհանուր հա– րաբերակցություններ այլ ճանապարհով ստացել է Զ. Գիբսը՝ 1876–78-ին: Միևնույն ջերմաստիճանի պայմաննե– րում, ըստ առաջին օրենքի, լուծույթի հագեցած գոլորշու ընդհանուր ճնշումը բարձրանում է դրանում այն բաղադրա– մասի կոնցենտրացիայի մեծացման դեպ– քում, որի պարունակությունը գոլորշում ավելի շատ է, քան լուծույթում, և փոքրա– նում այն բաղադրամասի կոնցենտրա– ցիան մեծացնելիս, որի պարունակությու– նը գոլորշում ավելի քիչ է, քան լուծույ– թում: Միևնույն ճնշման պայմաններում այդ օրենքը կարող է օգտագործվել այս– պիսի ձևով՝ լուծույթի եռման ջերմաս– տիճանը բարձրանում է այն բաղադրա– մասի կոնցենտրացիայի մեծացման դեպ– քում, որի պարունակությունը գոլորշում ավելի քիչ է, քան լուծույթում, և իջնում այն բաղադրամասի կոնցենտրացիան մե– ծացնելիս, որի պարունակությունը գո– լորշում շատ է, քան լուծույթում: Գոլորշու ընդհանուր ճնշման կորի (հետևաբար և եռման ջերմաստիճանի կորի) վրա առա– վելագույն և նվազագույն կետեր չունեցող համակարգերի դեպքում կիրառվում է այդ օրենքի ավելի պարզ ձևակերպումը՝ երկու ցնդող նյութերից բաղկացած լու– ծույթի հագեցած գոլորշին հարուստ է այն բաղադրամասով, որը մաքուր վիճակում ունի գոլորշու ավելի բարձր ճնշում, այ– սինքն՝ եռման ջերմաստիճանը ավելի ցածր է: Երկրորդ օրենքը վերաբերում է ավելի մասնավոր դեպքերի: Հագեցած գոլոր– շու ընդհանուր ճնշման կորի վրա առա– վելագույն և նվազագույն (եռման ջերմաս– տիճանի կորի վրա՝ նվազագույն և առա– վելագույն) կետերը համապատասխանում են լուծույթների, որոնց և հագեցած գոլոր– շու բաղադրությունները նույնն են: Կ. օ. կարևոր են թորման և ռեկտիֆիկացման պրոցեսների տեսության մեջ:
ԿՈՆՉԱԼՈՎՍԿԻ Մաքսիմ Պետրովիչ [1(13).10.1875, Օդեսա –29.11.1942, Մոսկվա], սովետական թերապևտ, ՌՄՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939): Կ–ուն են պատկանում լյարդի, թոքերի, սիրտ–անոթային, արյունաստեղծման, ստամոքս–աղիքային համակարգերի և ռև– մատիզմի վերաբերյալ կարևոր հետազո– տությունները:
ԿՈՆՉԱԼՈՎԱԿԻ Պյոտր Պետրովիչ (1876– 1956), ռուս սովետական նկարիչ: ՌՍՖՍՀ ժող. նկարիչ (1946): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947): 1897–98-ին սովորել է Փարիզի ժուլիան, 1898–1907-ին՝ Պետերբուրգի Գեղարվես– տի ակադեմիաներում: Մովետական շըր– ջանում ստեղծել է կենսունակությամբ լի ռեալիստական բնանկարներ («Նովգորոդ: Գետինեց», 1924, կուսական թանգարան, Լենինգրադ), նատյուրմորտներ («Եղրե– վանի», 1933), դիմանկարներ («Ա. Ն. Տոլստոյը հյուր է նկարչին», 1941), կեն– ցաղային նկարներ («Հատակ փայլեց– նողը», 1946, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում): Կ. նաև վարպետ բեմանկարիչ էր, մեծ թվով գրաֆիկական Պ. Պ. Կոնչալովսկի. «Նատյուրմորտ: Մրգեր» (1912, Հայաստանի պետական պատ– կերասրահ) աշխատանքների հեղինակ: Նրա «Նա– տյուրմորտ: Մրգեր» (1912), «Հողմաղաց» (1927), «Գրող Վ. Վ. Իվանովի դիմանկա– րը» (1941), «Ծաղիկներ: Դիգիտալիս», «Նատյուրմորտ: Արոսով զամբյուղը» (1947) աշխատանքները գտնվում են Հա– յաստանի պետական պատկերասրահում: ԿՈՆ9ԵՐՏՈ ԳՐՈՍՍՈ (իտալ. concerto grocco – մեծ կոնցերտ), XVII–XVIII դդ. անսամբլային–նվագախմբային երաժըշ– տության ժանր, հիմնված մենանվագ մի խումբ նվագարանների (կոնցերտինո) և ողջ անսամբլի կամ նվագախմբի (ռիպիե– նո, տուտտի) հակադրության վրա: Կոն– ցերտի տարատեսակն է: Ծնունդ է առել XVII դ., Իտալիայում, մենանվագ կոնցեր– տի հետ գրեթե միաժամանակ: Սկզբում կոնցերտինոն ընդգրկում էր երկու ջու– թակի ու թավջութակի նվագամասերը և գեներաւ բասը (տրիո–սոնատի կազմը, տես Սոնատ): Կ. գ–ները բաղկացած էին տարբեր քանակի (4–7) մասերից, հետա– գայում լարայինների հետ օգտագործվե– ցին նաև փողային նվագարաններ, հաս– տատվեց եռամաս (արագ–դանդաղ–արագ) ձևը: Կ. գ–ներ են գրել Իտալիայում՝ Ա. Կո–