Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դանիա–շվեդ. պատերազմում ցուցաբերած համառ դիմադրության համար ստացել է նոր արտոնություններ, քաղաքացիները իրավապես հավասարվել են ազնվական– ներին: XVIII դ. Կ. Դանիայի առևտրական կենտրոնն էր: XIX դ. 2-րդ կեսից սկսվել է Կ–ի տնտ. վերածնունդն ու վերակառու– ցումը: XX դ. Կ. դարձել է նշանակալից արդ. կենտրոն: 1940-ին քաղաքը օկու– պացրել են գերմանա–ֆաշիստական զոր– քերը: Կ. եղել է Դանիայի դիմադրության շարժման հիմնական կենտրոնը: 1945-ի մայիսի 5-ին դանիական դիմադրության շարժման ջոկատները և անգլ. զինված ուժերը ազատագրել են Կ.: ճարտարապետությունը: Կ–ի հին մա– սում պահպանվել է նեղ ու ոլորուն փո– ղոցներով միշնադարյան օղակա–շառավ– ղային հատակագծումը: ՃԼարտ. հուշար– ձաններից են՝ Կրիստիանսբորգ պալատ– պառլամենտը (1733–40), բիրժան (1619– 1640), Տորվալդսենի թանգարանը (1839– 1848), Ռոսենբորգ պալատը (1606–34), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառ– լոտենբորգ պալատը (1672–77) և Ամա– լիենբորգ պալատային համալիրը (շին. սկիզբը՝ 1750), ռատուշան (1892–1905): XX դ. սկզբից քաղաքն աճում է դեպի հս–արմ. և հվ., միաձուլվելով արվարձան– Կոպենհագեն Կոպենհ ագեն. Ամալիենբորգ համա– լիրի Լեացաոա պալատը (1754, ճարտ. Ն. էյտ– վեդ) ներին, որտեղ կառուցվում են բնակելի համալիրներ: XX դարի կառույցներից են Դրունդտվիզի եկեղեցին (1921–40), ռա– դիոկենտրոնի համալիրը (1938–45), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959) ևն: Կ–ի զարգացման գլխավոր հատակա– գիծը հրապարակվել է 1948-ին (ճարտ. Ս. է. Ռասմուսսեն): ԿՈՊեՌՆԻԿՈՍ (Kopernik, Copernicus) Նի– կոլայ (19.2.1473, Տորուն – 24.5.1543, Ֆրոմբորկ), լեհ աստղագետ, աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծողը (տես Արհակենարոն համակարգ): Սո– վորել է Կրակովի (1491–94) համալսա– րանում, այնուհետև շուրջ 10 տարի աստ– ղագիտություն, բժշկություն և իրավունք ուսանել Րոլոնիայի, Տռոմի, Պադուայի և Ֆեռարայի (Իտալիա) համալսարաննե– րում: 1503-ին վերադարձել է հայրենիք և դարձել քեռու՝ Վարմիայի թեմի եպիսկո– պոս Լուկաշ Վաչենրոդի անձնական բժիշ– կըն ու քարտուղարը: 1507-ից մինչև քե– ռու մահը (1512) ապրել և ստեղծագործել է եպիսկոպոսանիստ Լիդզբարկում, իսկ այնուհետև մինչև կյանքի վերջը՝ Ֆրոմ– բորկում: Այդ տարիներին Կ. գրել է «Երկ– նոլորտների պտույտների մասին» իր հիմ– նական (և փաստորեն միակ) աշխատու– թյունը, որի առաջին գլուխները լույս է ընծայել Կ–ի աշակերտ Դեորգ Ռետիկը, 1542-ին: Բայց ավելի վաղ, դեռևս XVI դ. 20-ական թվականներին, Եվրոպայում հայտնի էր Կ–ի, այսպես կոչված, «Փոքր մեկնություններ» ձեռագիրը, ուր նորովի էր մեկնաբանված Արեգակնային համա– կարգի կառուցվածքը: Ամբողջական աշ– խատությունը լույս տեսավ, երբ Կ. արդեն մահվան մահճում էր: Այդ աշխատությամբ Կ. հիմք դրեց գիտական աստղագիտությա– նը: Նա ապացուցեց, որ Երկիրը Տիեզեր– քի կենտրոնը չէ: Տիեզերքի կենտրոնում գտնվում է Արեգակը, իսկ նրա շուրջը շրջանաձև ուղեծրով հավասարաչափ պտտվում են Մերկուրին, Վեներան, Եր– կիրը, Մարսը, Ցուպիտերը և Սատուռնը, այնուհետև սկսվում է անշարժ աստղերի ոլորտը: Ըստ Կ–ի, Երկիրը սովորական մի մոլորակ է, որը մեկօրյա պարբերությամբ պտտվում է իր առանցքի, իսկ մեկամյա պարբերությամբ՝ Արեգակի շուրջը: Կ–ի արևակենտրոն համակարգը հնարավո– րություն է ընձեռում բացատրելու տար– վա եղանակների, գիշերվա և ցերեկվա տևողությունների փոփոխման առաջացու– մը: Կ. ապացուցեց, որ Արեգակի տեսանե– լի շարժումը աստղային ֆոնի վրա (Կեն– դանաշրջանի համաստեղություններով) ոչ թե նրա իրական շարժման, այլ Երկրի պտտման հետևանք է: Մոլորակների դիտ– վող ուղիղ և հակադարձ ընթացքը, ըստ Կ–ի, հետևանք է շարժվող Երկրի վրայից այդ ընթացքին հետամուտ լինելուն: Իրոք,