Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿՈՌՆԻԼՈՎ Կոնստանտին Նիկոլաևիչ [24.2(8.3).1879, Տյումեն – 10.7.1957, Մոսկվա], սովետական հոգեբան: ՌՍՖՍՀ ՄԳԱ–ի իսկական անդամ (1943-ից) և փոխ– պրեզիդենտ (մինչև 1950): Հոգեբանության ԳՀԻ–ի դիրեկտոր 1923–30-ին և 1938– 1941-ին: Հոգենյարդաբանության Համա– ոուսաստանյան I և II համագումարնե– րում (1923 և 24) ղեկավարել է դիալեկ– տիկական մատերիալիզմի հիման վրա* հոգեբանության մեթոդոլոգիական վերա– կառուցումը: Ուսումնասիրել է նաև ման– կավարժության և անձի հոգեբանության պրոբլեմները: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով: Երկ. CoBpeMeHHan ncuxojioraa u MapKCH3M, 2 K3R., JI., 1925; YqeHHe o peaKi;HHX qejroBeica, 3 H3fl., Hcnp. h flon., M.–JI., 1927. Գրկ. T e n ji o b B. M., Eopb6a K. H. KopHHJioBa b 1923–25 it. 3a nepecTpofticy ncHxojiormi Ha ocHOBe MapKCH3Ma, b c6.: Bon– pocbi ncHxoJioraH jih^hocth, M., 1960. ԿՈՈ–ՆԻԼՈՎՇՁԻՆԱ, հակահեղափոխական խռովություն 1917-ի օգոստոսին, Ռուսաս– տանի զինված ուժերի գերագույն գլխա– վոր հրամանատար գեներալ Լ. Կոռնիլո– վի ղեկավարությամբ՝ երկրում ռազմական դիկտատուրա հաստատելու նպատակով: Հուլիսյան դեպքերով (տես Հուչիսյան օրեր 1917) վերջացավ երկիշխանությունը: Պետ. իշխանությունն ամբողջովին կենտ– րոնացավ Ա. Կերենսկու գլխավորած ժա– մանակավոր կառավարության ձեռքում, որն ուղղակիորեն օժանդակում էր խռո– վությանը: Դավադրությունը գլխավորում էր կադետական կուսակցությունը: Խռո– վարարն երին պաշտպանում էին Մեծ Բրի– տանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ներկա– յացուցիչները, որոնք վախենում էին ռուս, հեղափոխության զարգացումից և Ռու– սաստանի՝ պատերազմից դուրս գալուց: Հեղաշրջման հիմնական հարվածող ուժը լինելու էր գեն. Ա. Կրիմովի 3-րդ հեծյալ կորպուսը; Օգոստ. 25-ին Կոռնիլովը զոր– քերը շարժեց Պետրոգրադի վրա և պա– հանջեց ժամանակավոր կառավարության հրաժարականը: Կերենսկին Կոռնիլովին հայտարարեց խռովարար և ազատեց նը– րան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից, վախենալով, որ գեներալը կարող է հաշվեհարդար տեսնել ոչ միայն բոլշևիկների, այլև մանրբուրժուական կողակցությունների հետ և իրենց հեռաց– նի իշխանությունից: Կ–ի դեմ պայքարը իրենց ձեռքը վերցրին բոլշևիկները: Նը– րանց կոչով կարմիր գվարդիայի շարքերը մտան ավելի քան 15 հզ. բանվորներ: Հեղափոխությունը պաշտպանել ու հա– մար ոտքի ելան Պետրոգրադի, Մոսկվայի բանվորները, Բալթիական նավատորմի նավաստիները: Օգոստ. 30 (սեպտ. 12)-ին կոռնիլովականների առաջխաղա– ցումը ամենուրեք կանգնեցվեց: Դեն. Կրի– մովը համոզվելով խռովության ձախող– ման մեջ՝ ինքնասպան եղավ: Ձերբակալ– վեցին գեն. Կոռնիլովը և ուրիշներ: Օգոստ. 31 (սեպտ. 13)-ին պաշտոնապես հայտարարվեց Կ–ի վերացման մասին: Կ–ի ջախջախումը խթանեց Մովետների բոլշևիկացմանը Պետրոգրադում և Մոսկ– վայում. նրանք ընդունեցին «Իշխանու– թյան մասին» բոլշևիկյան բանաձևեր: Կոռնիձոր ԿՈՈ–ՆԻՁՈՐ, գյուղ Հայկական ՄՍՀ Գո– րիսի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևելք: Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է անասնապահությամբ, խաղո– ղագործությամբ, պտղաբուծությամբ, բան– ջարաբոստանային և կերային կուլտու– րաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան, մսուր–մանկապարտեզ: Կ–ում գործում է տեղական արդյունաբերության ձեռնար– կության մասնաճյուղ: Գյուղի շրջակայ– քում պահպանվել են քարայր–կացարան– ներ:

ԿՈՌՆՈՒՈԼ (Cornwall), թերակղզի Մեծ Բրիտանիայի հարավ–արևմուտքում, Բրիս– տոլի ծոցի և Լա Մանշ նեղուցի միջև: Երկարությունը մոտ 120 կւէ է, լայնությու– նը՝ մինչև 72 կւէ: Ափերը ռիասային տիպի են, խիստ կտրտված: Ռելիեֆում գերա– կշռում են սարահարթերը՝ Դարտմուր (բարձրությունը՝ 621 it), էկսմուր ևն: Կլիման բարեխառն է, օվկիանոսային: Ծածկված է լայնատերև անտառներով, մացառուտներով և տորֆաճահճուտնե– րով: Զբաղվում են անասնապահությամբ, աճեցնում՝ վաղահաս մրգեր, ծաղիկներ: Խոշոր նավահանգիստը Պլիմուտն է: ԿՈՌՈձԱԿՍՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐ, մետաղա– կան և ոչ մետաղական նյութեր, որոնք կայուն են վնասակար միջավայրերի քայ– քայիչ ազդեցության նկատմամբ: Օգտա– գործվում են խողովակաշարեր, սարքա– վորումներ ևն պատրաստելու կամ մե– տաղե շինվածքների մակերեսը բարակ շերտով պատելու համար: Այս նպատակով օգտագործում են կոռոզիայի շատ դանդաղ ենթարկվող մետաղներ (տիտան, քրոմ, նիկել, ալյումին ևն), դրանց համաձուլ– վածքներ, ինչպես նաև խեցեղենի, ապա– կու պոլիմերների տարբեր տեսակներ՝ քվարց, հախճապակի, արծններ, պոլի– քլորվինիլային պլաստմասսաներ, պոլի– Էթիլեն, կաուչուկներ: ԿՈՌՈ&Ի11 ( < ուշ. լատ. corrosio – քայ– քայվել) մետաղների, մետաղների քայքայումն արտաքին միջավայրի ազ– դեցությամբ, դրանց մակերեսին տեղի ունեցող քիմիական, կենսաքիմիական և էլեկտրաքիմիական պրոցեսների պատճա– ռով: Կ–ից բոլոր մետաղների (արդյունա– հանվող և օգտագործվող) տարեկան կո– րուստը մոտ 1–1,5% է: Կ–ի պատճառը մետաղից և արտաքին (կոռոզիոն) միջա– վայրի բաղադրիչներից կազմված համա– կարգի թերմոդինամիկական անկայու– նությունն է, որի չափը Փոխազդեցության ժամանակ անջատվող ազատ էներգիան է: Կ. ինքնաբերաբար ընթացող պրոցես է: Կ–ի ենթարկվող մետաղներն անցնում են կայուն վիճակի՝ օքսիդների, սուլֆիդնե– րի, կարբոնատների և այլ միացություն– ների ձևով: Մետաղների Կ. լինում է՝ քիմիական, կենսաքիմիական և է– լեկտրաքիմիական: Քիմիական Կ. ընթանում է ոչ էլեկտրահաղորդ միջա– վայրում (նավթ, ջրազուրկ յուղեր ևն) կամ չոր գազերում, որպես կանոն, բարձր ջերմաստիճաններում: Այս դեպքում տեղի է ունենում փոխազդեցություն մետաղի (M) և միջավայրի վնասակար բաղադրիչի (X) միջև, ըստ M-f-X-»MX ռեակցիայի, որի նյութերը թաղանթի ձևով կուտակվում են անմիջապես մետաղի մակերեսին՝ իջեցնելով Կ–ի արագությունը: Եթե թա– ղանթը հոծ է և ամուր, ապա Կ. կարող է բոլորովին դադարել (տես Պասսիվացոււէ մետաղների): Կենսաքիմիա– կան Կ. տեղի է ունենում առանձին մանրէների կենսագործունեության պատ– ճառով, որոնք մետաղն օգտագործում են որպես սնող միջավայր կամ անջատում են մետաղը քայքայող նյութեր: Կենսա– քիմիական Կ. ընթանում է որոշակի բա– ղադրությամբ հողերում, կանգնած ջրե– րում կամ մի շարք օրգ. միջավայրերում: էլեկտրաքիմիական Կ. առա– ջանում է գազային միջավայրում, երբ մետաղների մակերեսին խտանում է խո– նավություն, ինչպես նաև հողում և էլեկ– տրահաղորդ լուծույթներում (էլեկտրոլիտ– ներում): Ի տարբերություն քիմիականի, էլեկտրաքիմիական Կ. ուղեկցվում է մե– տաղի և լուծույթի միջև էլեկտրական լից– քերի փոխանակմամբ: Մետաղի ատ ոմն ե– րը, դրական իոնների ձևով, անցնում են լուծույթ, թողնելով էլեկտրոնները մետա– ղի մակերեսին, իսկ լուծույթից որևէ դրա– կան իոն վերցնում է այդ էլեկտրոնները և լիցքաթափվում: Ջրային լուծույթներում մեծ մասամբ լիցքաթափվում են ջրածնի իոնները՝ առաջացնելով ջրածին: Եթե լուծույթում առկա են մետաղի մակերեսից էլեկտրոնները վերցնելու ավելի ունակ բաղադրիչներ (ազնիվ մետաղի իոններ, լուծված թթվածին ևն), ապա կմեծանա Կ–ի արագությունը: Այդ է պատճառը, որ միջավայրում թթվածնի առկայությունը զգալիորեն մեծացնում է էլեկտրաքիմիա– կան Կ–ի արագությունը: Վերջինս մեծա– պես կախված է մետաղի մաքրությունից և համասեռությունից: Առանձին խառ– նուրդների չնչին քանակությունները կա– րող են զգալիորեն մեծացնել Կ.: էլեկ– տրաքիմիական Կ–ի հատուկ դեպք է էլեկտրակոռոզի ան, որը տեղի է ունենում արտաքին էլեկտրական հո– սանքի հաշվին: Այսպիսին է ստորգետնյա մետաղե կառուցվածքների Կ.՝ թափառող հոսանքների ազդեցությամբ: Գոյություն ունեն Կ–ից մետաղները պաշտպանելու բազմաթիվ ձևեր: Նայած Կ–ի պայմաննե– րին, դրանք կարող են լինել՝ միջավայրի վնասակարության իջեցում՝ վնասակար բաղադրիչների հեռացմամբ կամ հատուկ նյութերի ավելացմամբ (արգելակիչներ), որոնք նկատելիորեն դանդաղեցնում են կոռոզիոն պրոցեսները, մետաղների լե– գիրում՝ դրանց կայունությպն բարձրաց– ման նպատակով, մետաղների մակերես– ներին պաշտպանական շերտերի ստեղ– ծում՝ դիֆուզիոն, օքսիդային, ֆոսֆատա–