Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և Թեոփիլոս Կուրկուասները, Կուրտիկը., Թոռնիկյանները և ուրիշներ: Երկ. Կոստանդին Ծիրանածին, Ե., 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6: Բյուգանդական աղբյուրներ, գիրք 2): .tՐւսրթիկյան

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա Ռուբինյան (ծն. թ. անհտ.–1100), Կիլիկիայի Հայոց իշխան 1095-ից: Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը: Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացի– ներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098-ին՝ Լեռնային Կիլիկիա– յում ռազմ, կարևորություն ունեցող Վահ– կա բերդը և դարձրեց իշխանանիստ: Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդե– սիայի և Երուսաղեմի գրավման ժամա– նակ (1098–99), որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ: Դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաս– տատեց նրա հետ: Կ–ի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885:

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա ՐԱՐՁՐՐԵՐԴՑԻ, Բ UI ր ձ– րաբերդցի, Մավռիանցի, Վահ– րամի (1180-ական թթ., Բարձրբերդ – 9.4.1267, Հռոմկլա), Հայոց կաթողիկոս՝ 1221-ից: Սովորել է Մլիճի վանքում և Հռոմկլայի կաթողիկոսարանում, եղել Մլիճի (ենթադրաբար՝ նաև Բարձրբերդի) եպիսկոպոսը: Վարել է երկրի ամրապընդ– ման ու հզորացման, Հայոց եկեղեցու միա– բանության, ինքնուրույնության և անկա– խության քաղաքականություն: Օգնել է Կոստանդին պայլին՝ Կիլիկիայից վտարե– լու բոլոր լատինադավաններին: Զբաղվել է հոգեոր–մշակութային գործունեությամբ, բացել է նոր դպրոցներ, հիմնել միաբանու– թյուններ, զարկ տվել գրչության կենտրոն– ներին են: Մասնակցել է 1242-ի հայ–մոնղ. բանակցություններին: 1243-ին Վարդան Արհեչցու հետ Սսում հրավիրել է Կիլիկիա– յի աշխարհիկ ու հոգեոր ներկայացուցիչ– ների ժողով (տես Ասի ժողովներ), որի ըն– դունած կանոններն ու սահմանումներն ընդարձակ շրջաբերականով հղել է (1246) Հայոց արլ. նշանավոր վարդապետներին՝ հաստատելու: Այնուհետև, իր պատվի– րակ–բանագնաց Թեոդոս Վարդապետի մի– ջոցով ստանալով մոնղոլ զորավար Անա– գուրակ–նոյնի (Անգուն) համաձայնու– թյունը՝ նպաստավորել ու վերաշինել է տվել Արտազի Ս. Թադեոսի վանքը, հիմ– նել միաբանություն և այն դարձրել (1247) թեմական կենտրոն: Հակոբ վարդապետ Կլայեցու (տես Հակոբ Ա Կւայեցի) միջո– ցով 1254-ին քաղ. բանակցություններ է վարել հուն, կայսր Հովհաննես Վադակե– սի ու Մանվել պատրիարքի հետ և առժամ– յա հանդարտություն հաստատել Կիլիկիա– յի ու Բյուզանդիայի միջև: 1259-ին Հեթու– մի հետ մեկնել է Եդեսիա, հանդիպել Հուլավու խանի հետ և նպաստել հայ–մոն– ղոլական դաշինքի ամրապնդմանը: 1264-ի սկզբին Կ. Ա Բ. և Հեթումը մեր– ժել են Հռոմի պապի նվիրակի հարուցած դավանաբանական վիճաբանությունների խնդիրները: Նույնպիսի խնդիրներ է հա– րուցել նաև Կղեմես IV պապը 1265–66-ին: Սակայն Կ. Ա Բ. պահպանել է հայադա– վան վարդապետությունը: Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Օրման– յան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:

ԿՈՍՏԱՆԴԻՆ P (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց թագավոր Կիլիկիայում 1298 – 1299-ին: Լեոն Գ–ի որդին: Գահակալել է եղբորը՝ բռնակալ Սմբատին տապալելուց հետո: Ավագ եղբոր՝ Հեթում Բ–ի դեմ կըռ– վում պարտվելով, Կ. ձերբակալվել և աք– սորվեւ է Կոստանդնուպոլիս, որտեղ և մա– հացել է: Կ–ի անունով և պատկերով դըր– վագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամ– ներ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ P ԿԱՏՈՒԿԵ5Ի Պր ոնա– գործ [մոտ 1210-ական թթ., ավան Կատուկ (Կիլիկիայում)– 1293-ից հետո], Հայոց կաթողիկոս՝ 1286–89-ին: Սովորել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, ապա՝ ձեռնադրվել վարդապետ և նշանակվել խորին մենաստանի (Բարձրբերդի և Լե– վոնկլայի միջև) առաջնորդ: 1289-ի հուլի– սի 7-ին Հռոմի պապ Նիկողայոս IV-ը նամակ է հղել Հեթում P-ին՝ հայ ժողո– վըրդին դավանափոխ անելու և ազգովին հռոմեադավանության անցնելու նպատա– կով: Սակայն Կ. Բ Կ. ընդդիմացել է: Ուս– տի, Հեթում Բ ու լատինադավանության պարագլուխ, եպիսկոպոս Գրիգոր Անա– վարզեցին 1289-ի վերջին Սսում մասնակի ժողով են գումարել և Կ. Բ Կ–ուն գահըն– կեց հայտարարել: Հակառակորդների ջանքերով Կ. Բ Կ. բանտ է նետվել, որի հետ նա հաշտվել է, իսկ հայոց արևելյան վարդապետներն էլ լռություն են պահպա– նել: Ազատվել է Հեթում Բ–ի հրամանով, 1293-ին, և նշանակվել Սկևռա վանքի (Լամբրոնին մերձ) առաջնորդ: Կ. Բ Կ. 1293-ին արձանագրություն–հիշատակարան է թողել Սկևռայի Սրբարան կոչվող մաս– նատուփի վրա: Գրկ • Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Տփղիս, 1910: Ալի շան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:

ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ, Գվիդոն կամ Կի Լուսինյան (ծն. թ. անհտ.–1345), Հայոց թագավոր Կիլիկիայում 1343-ից: Հաջորդել է Լևոն և Հեթումյանին: Կիպրո– սի թագավոր Ամորի Բ Լուսինյանի և Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) որդին: Հոր դավադրական սպանությունից (1310) հետո մոր և 4 եղբոր հետ ապաս– տանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե–ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում: Մինչև Կ–ի վերադարձը առժամանակ կա– ռավար ել է նրա եղբայրը՝ Զիվան Լուսին– յան պայլը: 1343-ին Կ. 300 ֆրանկ զինվոր– ների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկ. ծեսով օծվել թագավոր: Մակայն Եգիպտոսի մամլուքների և կարամանցի թուրքմենների դեմ երկրի պաշտպանու– թյունը կազմակերպելու փոխարեն Կ. երկ– րի կառավարումը հանձնել է ունիթորնե– րին ու ֆրանկներին, հալածել հայրենա– սեր իշխաններին և բռնագրավել նրանց կալվածները: 1344-ին հայրենասեր ուժե– րը, իշխան Օշին Բակուրանի գլխավորու– թյամբ, ապստամբել են և Ադանայում սրի մատնել Կ–ին ու նրա ֆրանկ պալատական– ներին: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: MnicaejiflH r. T., Hctophh Khjihkhh- CKoro apMHHCKoro rocy/japcTBa, E., 1952.

ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ Հերձվա– ծող, Առաջին աղթարմա (մոտ 1240-ական թթ.–1322, Միս), Հայոց կա– թողիկոս՝ 1307-ից: Եղել է Կեսարիայի արքեպիսկոպոսը: Հեթում թագավորա– հոր (Հեթում Բ) հետ Մսի Մ. Աոֆիա եկե– ղեցում հրավիրել է (19.3.1307) միօրյա ժողով (տես Ասի ժողովներ), որն ընդու– նել է լատինադավանությանը հակամետ որոշումներ: Այդ ժողովում էլ Հեթումի կամքով ընտրվել է կաթողիկոս: Այնու– հետև ջանացել է կիրառել այդ որոշում– ները, սակայն ամենուրեք (բացառու– թյամբ արքունիքի և կաթողիկոսարանի) հանդիպել է ընդդիմության: Ընդդիմացել և մերժել են դրանք նաև Հայոց արլ. վար– դապետները: Դիմադրությունն ավելի է մեծացել, երբ նոր գահ բարձրացած Օշին Ա և Կ. Գ Կ., գործակցելով, սկսել են ժողո– վըրդին պարտադրել ժողովի որոշումնե– րը: Զայրացած ժողովուրդն ու եկեղեցա– կանները 1308-ին Ադանայի ինքնուրույն ժողովում մերժել են ծիսականոնական բո– լոր նորամուծությունները Հայոց եկեղե– ցում: 1309-ին Մսի ժողովը նույնպես մեր– ժել է դրանք: Կ. Գ Կ. և Օշին Ա ստիպված դիմել են բռնության: Բողոքները չեն դադարել, թե՝ Կիլիկիայում, թե՝ բուն Հայաստանում ժողովուրդն ու հոգևորա– կանությունը դեմ են կանգնել լատինա– դավանությանը: Ընդվզել է նաև Երուսա– ղեմի հայոց եպիսկոպոսություն–պատ– րիարքությունը, որը 1311-ին խզել է ներ– քին հարաբերությունները Հայոց կաթո– ղիկոսության հետ: Ներքին այս երկպա– ռակություններից օգտվել և բազմիցս Կի– լիկիայի վրա են հարձակվել շրջակա մահմեդական իշխանությունները: Նրանց դեմ Արևմուտքից ռազմ, օգնություն ըս– տանալու հույսով Կ. Գ Կ. և Օշին Ա դիմել են նոր փորձի, լատինադավանությունն ամրապնդելու համար կատարելով Ավի– նիոնի պապ Հովհաննես XXII-ի պահան– ջը՝ Ադանայում գումարել են (ըստ Մ. Օր– մանյանի, 10.7.1317) նոր ժողով (տես Ադանայի ժողով 1316), բայց չեն հասել ցանկալի արդյունքի: Հայոց եկեղեցին պահպանել է իր անկախությունն ու դա– վանանքը: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:

ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ (ծն. թ. անհտ.–1363), Հայոց թագավոր Կիլիկիայում 1345-ից: Հաջորդել է Կոսաանդին Գ Լուսինյանին: Հեթումյանների ազգականը (մայրը՝ Մա– րիունեն, Մմբատ Գունդստաբլի թոռն էր), մեծ մարաջախտ և Նղր բերդի տեր Բաղ– դինի որդին: Հայ մատենագիրները Կ–ին անվանում են «այր խոհական» և «մեծ արքա»: Համախմբելով հայրենասեր իշ– խաններին՝ 1346-ին ետ մղեց մամլուք– ների ու թուրքմենների հարձակումը, ազա– տագրեց Կապան կարևոր բերդը: 1347-ի ամռանը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավա– տորմիղի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգստային կենտրոնը: Օգ– տագործելով իր ռազմ, հաջողությունները՝ Կ. փորձեց հաշտություն հաստատել Եգիպ– տոսի հետ: Մակայն Եգիպտոսի սուլթանը, մերժելով Կ–ի առաջարկը՝ Հալեպի ամի–