շի կենւորոնական վարժարանում և Դիար– բեքիրում: 1894-ին գործակցել է հնչակ– յան հայւոնի գործիչ Մ. Տամատյանի հետ: Հակաթուրքական գործունեության համար դատապարտվել է 15 տարվա բանտարկու– թյան և աքսորվել Սինոպ: 1895-ին ընդ– հանուր ներմամբ վերադարձել է աքսորա– վայրից: 1890-ական թթ. Տարոնում մաս– նակցել է հայ ազատագրական շարժում– ներին: 1901-ին Կ. Անդրանիկի ղեկա– վարությամբ Առաքելոց վանքի շրջանում 21 օր կռվել է թուրք. 4–5 հզ–անոց զորքի դեմ: 1903–04-ին մասնակցել է սասունցի– ների ազատագրական պայքարին, 1906– 1908-ին, Եփրեմ խանի հետ՝ Իրանի հե– ղափոխական շարժումներին: 1912–14-ին ընտրվել է Մուշի քաղաքային ժողովի անդամ: 1915-ի հուլիսի 13-ին, եռօրյա արյունահեղ մարտերից հետո, Կ. և նրա մի քանի զինակիցներ ընտանիքներով այրվել են թուրքերի հրդեհած շենքերում: Գ. Հարությունյան ԿՈՏՈ6ԱՆ Վաղարշակ Ահարոնի (ծն. 24.8. 1921, Թիֆլիս), հայ սովետական կոմպո– զիտոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1963): 1950-ին ավարտել է Երեանի կոն– սերվատորիան, 1953-ին՝ Մոսկվայի Հայկ. ՍՍՀ մշակույթի տան կատարելագործման դասընթացները: Դրել է 9 օպերետ («Փե– սացուներ», 1954, «Սիրո հովիտ», 1956, «Ոսկե ապարանջան», 1958 ևն), որոնք նշանակալի տեղ են գրավում հայ սովե– տական օպերետային արվեստում, 2 վո– կալ–սիմֆոնիկ սյուիտ, դաշնամուրի 3 կոնցերտ, օրատորիա (Չարենցի խոսքե– րով), պարային սյուիտ սիմֆոնիկ նվա– գախմբի համար, ռոմանսներ, երգեր («Սա– վառնորդի սերը», «Լիրիկական», «Իմ Երեան», «Անծանոթ աղջկան» են), երա– ժըշտություն կինոնկարների համար:
ԿՈՏՈՆ–ՄՈհՏՈՆԻ ԷՖԵԿՏ, լուսային ճա– ռագայթի երկբեկումը ճառագայթին ուղ– ղահայաց ուղղության մագնիսական դաշ– տում տեղավորված իզոտրոպ նյութում: 1901-ին միմյանցից անկախ հայտնաբերել են Ջ. Քերը և Կ. Մայորանան (կոլոիդ լուծույթներում), իսկ 1907-ին մանրամասն հետազոտել են ֆրանսիացի գիտնական– ներ էմե Կոտոնը (Aime Cotton) և Հ. Մու– տոնը (H. Mouton): Ըստ Կ–Մ. է–ի տեսու– թյան (Քերի երևույթի տեսության նման), ալիքի տվյալ ճ երկարության մեներանգ լույսի համար սովորական (ոս ) և ոչ սո– վորական (ոոչ ս) ճառագայթների բեկ– ման ցուցիչների տարբերությունը ուղիղ համեմատական է մագնիսական դաշտի H լարվածության քառակուսուն. ոոչ ս– –ո„ = DH2 կամ 6/X = 1(Ոոչ "~Ոո) _ = C1H?: Ց–ն ճառագայթների ընթացքների տարբերությունն է 1 ճանապարհին, C= = ––ն Կ ո ա ո ն–Մ ու ա ո ն ի հաս– տատունն է, որը կախված է միջավայ– րի հատկություններից: C-ի մեծությունը շատ փոքր է, այնպես որ Կ–Մ. է. հնարա– վոր է դիտել միայն հզոր մագնիսական դաշտի առկայության դեպքում: ժ. Նինոյան
ԿՈՏՈՊԱձ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Բասենի գա– վառում: 1909-ին ուներ 35 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում:
ԿՈՏՈՎՍԿ [մինչե 1965-ը՝ Հնչեշտ (Hin- cest). Կոաովսկ է վերանվանվել Գ. Ի. Կոաովսկոն պաավին], քաղաք Մոլդավա– կան ԱԱՀ–ում, Քիշնեից 36 կԱ հեռու, Կո– գըլնիկ գեւոի ափին, Կոաովսկու շրջանի կենտրոնը: 14,3 հզ. բն. (1970): Ունի գի– նու, յուղի–պանրի, ասֆալտբետոնի, աղ– յուսի գործարաններ, կարի ֆաբրիկա, շինարարական տեխնիկում: Գործում է քաղաքացիական պատերազմի հերոս Գ. Ի. Կոտովսկու տուն–թանգարանը: 1790-ից մինչե 1930-ական թթ. վերջը Կ. ունեցել է հայկ. գաղութ: 1787–91-ի ռուս– թուրքական պատերազմի ժամանակ Թուր– քիայից, Բուլղարիայից ու Ռումինիայից բազմաթիվ հայեր 1790-ին գաղթել են Մոլ– դովա և հաստատվել Հնչեշտ, Լահովիշ– տեա, Մտելնիչ և այլ գյուղ–կալվածներում, որոնք 1816-ին գնել է Մանուկ–Pbj Միր– զայանը: Ծրագրելով Հնչեշտում կառուցել «Ալեքսանդրապոլ» հայաքաղաք՝ Մանուկ– Բեյն աջակցել է գաղթականներին, խրա– խուսել գյուղատնտեսությունը, առևտուրն ու արհեստները, կառուցել զանազան շեն– քեր, հայերի ու մոլդավների համար առան– ձին եկեղեցիներ (1816, փայտաշեն) են: Անակնկալ մահը (1817) թեե խափանել է ծրագրի իրագործումը, սակայն սկսված գործը շարունակվել է, և արդեն XIX դ. կեսին Հնչեշտը դարձել է քաղաք և Pbuui- րաբիայի հայկ. նշանակալի կենտրոն: Հրավիրվել են հայ գործիչներ, որոնք խթանել են մշակութային կյանքը, բաց– վել է հայկ. տարրական դպրոց (Մսեր Մսերյանցի տանը), գրվել են գրական, պատմա–կ են սա գրական երկեր, հավաք– վել հայերեն ձեռագրեր են: Կազմակերպ– ված տեսք է ստացել հայ համայնքը, որի Ս. Աստվածածին եկեղեցին և Միր– զայանների ա՜– ռանձնատունը ԿոտոՕսէում գործերը վարել է հայկ. թաղական խոր– հուրդը: Զարգացել է տնտեսությունը, աճել բնակչությունը: Հոր սկսած կառու– ցումները շարունակել է ավագ որդին՝ Հովհաննես–Մուրադ Մանուկ–Բեյ Միր– զայանը (1816–1893): Նրա կառույցնե– րից ուշագրավ են՝ զինապալատը, Միր– զայանների առանձնատուն եռահարկ պալատը (1861, այժմ՝ շինարարական տեխնիկում): Առանձնապես նշանավոր է Ս. Աստվածածին եկեղեցին (նախկինի տեղում, աղյուսաշեն, 1870–72, չի պահ– պանվել): Իտալացի ճարտ. Ալեքսանդր Բեռնարդացին այն կառուցել է հայկ. միջնադարյան ճարտ. ոճով, խաչաձև, միահավասար թևերի հատակագծով: Թե– վերն ավարտվել են բազմանկյուն խո– րաններով: Կենտրոնագմբեթ այդ եկե– ղեցին արտաքուստ նման է եղել էջմիած– նի Մայր տաճարին, նրա ներքնահարկում գտնվել է Միրզայանների ընտանեկան դամբարանը: Ենթադրվում է, որ եկեղե– ցու որմնանկարները կատարել է Հ. Այ– վազովսկին՝ իր աշակերտների հետ, իսկ դաստիարակի նկարը՝ Ս. Դ. Աբամելիքը: XIX դ. վերջից Հնչեշտի հայ համայնքի տնտեսությունն սկսել է հետադիմել՝ կապված հայերի թվի նվազման հետ (Քիշնևի հայկ. գաղութի վերելքն իրեն է ձգել Հնչեշտի և շրջակայքի հայերին): 1867-ին Հնչեշտում կար մոտ 430 հայ (4300 բնակչից), իսկ արդեն 1880-ին՝ 206: Գնալով նրանց թիվը նվազել է (1925-ին՝ 150, 1932-ին՝ 50): Տարբեր ժամանակներում Հնչեշտում գործել են Բեսարաբիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդներ Գ. Զաքարյանը, Ն. Աշտարակեցին, Գ. Այվազովսկին, մշա– կույթի գործիչներ Մ. Բժշկյանը, Հ. Ալամ– դարյանը, իյ. Լազարյանը, Ա. Մխիթար– յանը և ուրիշներ: Հնչեշտի հայկ. գաղութի դիվանը, որը երկար ժամանակ եղել է Միրզայանների պալատում, այժմ պահպանվում է Բուխա– րեստ քաղաքի պատմության թանգարա– նում, իսկ Մանուկ–Բեյի անձնական գրա– դարանի մի մասը 1902-ին ուղարկվել է էջմիածին, մյուսը գնել է Առևտրի և ար– դյունաբերության ակադեմիան (Բուխա– րեստ): Ս. Քոչանջյան
ԿՈՏՈՎՍԿԻ Գրիգորի Իվանովիչ (1881- 1925), 1918–20-ի քաղաքացիական պա– տերազմի հերոս: ՍՄԿԿ անդամ 1920-ից: 1915-ից Բեսարաբիայում ղեկավարել է զինված գյուղացիների ջոկատ: 1917-ից կռվել է ռում. ճակատում: 1918-ի հուն– վար–մարտին եղել է Տիրասպոլի ջոկա– տի, 1919-ի հուլիսից՝ 45-րդ հրաձգային դիվիզիայի բրիգադի հրամանատար: Ի. Ցակիրի զորախմբի կազմում մասնակցել է Դնեստրից մինչև ժիտոմիր հերոսական ռազմերթին, 1919-ի նոյեմբերին 45-րդ դի– վիզիայի հետ՝ Պետրոգրադի պաշտպանու– թյանը: 1920-ի հունվարից, որպես հեծյալ բրիգադի հրամանատար, կռվել է հվ–ում, Ուկրաինայում և սովետա–լեհական ճակա– տում: 1920-ի դեկտեմբերից՝ 17-րդ հեծ– յալ դիվիզիայի պետ: 1921-ին հեծյալ զո– րամասերով մասնակցել է հակահեղափո– խական խռովությունների ջախջախմանը: 1921-ի սեպտեմբերից՝ 9-րդ հեծյալ դի– վիզիայի պետ, 1922-ի հոկտեմբերից՝ 2-րդ