ժության պրոբլեմների, կոմունիստական դաստիարակության նպատակների և խըն– դիրների որոշման, սոցիալիստական շի– նարարության պրակտիկայի հետ դպրոցի կապի, աշխատանքային և պոլիտեխնիկա– կան դաստիարակության, կոլեկտիվ դաս– տիարակության իրականացման և այլ պրոբլեմների մշակման գործում: խմբա– գրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե» («Ha- poAHoe npocBemeHne»), «Նարոդնի ուչի– տել» («HapOAHMH yHHTejib*-), «Կրասնի բիբլիոտեկար» («KpacHbiii 6H6jiHOTeKapb») և այլ ամսագրեր: Կուսակցության VII– XVII համագումարների պատգամավոր, 1924-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի, 1927-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ: Համառուսաս– տանյան ԿԳԿ–ի ն ՍՍՀՄ ԿԳԿ–ի բոլոր գումարումների անդամ: ՍՍՀՄ I գումար– ման Գերագույն սովետի դեպուտատ և Նախագահության անդամ: Կոմինտերնի II, IV, VI, VII կոնգրեսների պատգամա– վոր: Լենինի և կուսակցության, ժող. կըր– թության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատու– թյունների հեղինակ է: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեշ: Երկ. հիշողություններ Լենինի մասին, Մ., 1926: Դաստիարակության և ուսուցման մա– սին, Ե., 1949: Երիտասարդության մասին, Ե., 1947: Կուլտուր–լուսավորական աշխատան– քի մասին: Ընտիր հոդվածներ և ճառեր, Ե., 1958: Ուսուցչի մասին: Ընտիր հոդվածներ և ճառեր, Ե., 1960: Գրադարանային գործի մա– սին, Ե., 1961: Գրկ. Ղարիբշանյան Գ.Բ., Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա (1869 – 1939), ե., 1974: Դ ր ի ձո Վ., Նադեժդա Կոնստանտինովնա, Ե., 1976:
ԿՑԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ձևաբանական դա– սակարգման մեջ լեզուների տիպ, որոն– ցում բառի քերականական ձևերը կազմ– վում են մեկական քերականական կարգ արտահայտող առանձին մասնիկներով: Կցական են թյուրքական, ուգրո–ֆիննա– կան, տունգուս–մանշուրական, դրավիդ– յան լեզուները, կորեերենը, ճապոներենը, աֆրիկյան որոշ լեզուներ: Կ. լ. հակա– դրվում են թեքական Լեզուներին, թեև Կ. լ–ում կան նաև թեքականության որոշ տարրեր (ֆիններենում, ուդմուրտերե– նում), իսկ թեքական լեզուներում նկատ– վում է կցականություն: Գերազանցապես կցական լեզու է նաև ժամանակակից հա– յերենը (օրինակ, սեղան–ներ–ի–ն), որը, սակայն, ունի թեքականության որոշ տար– րեր, ի տարբերություն հին հայերենի (գրաբարի), որը գերազանցապես թեքա– կան լեզու է: Հ. ԼԼսմանգուսան Կ ՑԱՆՔ, բեռներ (կամ ուղևորներ) փո– խադրող տրանսպորտային միշոց. քար– շարկվում է ավտոմոբիլով և տրակտորով: Կ–ի արգելակման համակարգը գործողու– թյան մեջ է դրվում քարշակի արգելակ– ների հետ միաժամանակ և վթարների դեպքում: Միասռնի Կ–ի բեռնունակու– թյունը 2 ա է, երկսռնիինը՝ 8 ա, բազ– մասռնիինը (խոշոր բեռների համար)՝ 20–50 ա և ավելի:
ԿՑԱՓՈՂԵՐ ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ, կարճ խողովակներ (խողովակաշարերի, ռեզեր– վուարների պատերին արված անցքեր), Հիդրավլի– կա կ ա ն կցա– ւիող ն ր. ա. գլա– նաձև, p. զուգա– մետ, գ. տարամետ որոնք նախատեսված են հեղուկը (գազը) մթնոլորտ դուրս թողնելու կամ մի ռեզեր– վուարից մյուսը (նույնպես հեղուկով լըց– ված) հոսեցնելու համար: Լինում են գլա– նաձև, կոնաձև (զուգամետ, տարամետ):
ԿՑՈՐԴ, 1. դիվանագիտական առաշին աստիճանը (տես Դիվանագիտական աս– տիճաններ): Գրեթե բոլոր պետություն– ներում տրվում է դիվանագիտական ներ– կայացուցչությունների և արտաքին գոր– ծերի գերատեսչությունների՝ 2–3 տարվա աշխատանքի փորձ ունեցող աշխատակից– ներին: 2. Զինվորական, ռազմածովային, ռազմաօդային Կ.՝ դիվանագիտական ներ– կայացուցչության պաշտոնատար անձ, որը մեկնած երկրում ներկայացնում է իր երկ– րի զինված ուժերի համապատասխան տե– սակը և դիվանագիտական ներկայացուցչի ռազմ, գործերով խորհրդականն է: 3. Մշակույթի հարցերով Կ.՝ դիվանագիտա– կան ներկայացուցչության դիվանագիտա– կան անձնակազմի անդամ, նպաստում է մեկնած երկրի հետ մշակութային կապերի զարգացմանը, հավաքում տվյալներ այդ երկրի մշակութային կյանքի մասին և տվյալ երկրում ներկայացնում իր երկրի մշակութային նվաճումները: 4. Մամուլի գործերով Կ.՝ դիվանագիտական ներկա– յացուցչության պաշտոնատար անձ՝ մա– մուլի և ինֆորմացիայի հարցերով: Ունի դիվանագիտական աստիճան: 5. Հատուկ Կ.՝ գյուղատնտեսության, առևտրի, ար– դյունաբերության, աշխատանքի, ֆինանս– ների, տեխնիկայի կամ այլ բնագավառի դիվանագիտական ներկայացուցիչ՝ տըվ– յալ բնագավառին առնչվող պարտակա– նություններով:
ԿՑՈՐԴԻՉ, լիսեռների, խողովակների, ճոպանների ժամանակավոր կամ մշտա– կան միացման հարմարանք: Լինում են՝ միացնող (միացման ամրությունն ու հերմետիկությունն ապահովող, կոռո– զիայից պաշտպանող) և մեքենաների ու մեխանիզմների հաղորդակների (մեկ լիսեռից մյուսին կամ լիսեռից նրա վրա ազատ նստեցված դետալին՝ ատամ– նանիվին, փոկանվին պտտական շարժում և պատող մոմենտ հաղորդող): Հաղորդակ– ների Կ–ները ծառայում են նաև տեղակայ– ման փոքր շեղումների կոմպենսացման, լիսեռների բաժանման, ավտոմատ կառա– վարման, փոխանցման հարաբերության անաստիճան կարգավորման, վթարային ռեժիմներում կոտրվածքներից դետալնե– րի պահպանման համար ևն: Պտտող մո– մենտի հաղորդումը Կ–ին կարող է իրա– գործվել դետալների միշև մեխանիկական կապով (երկրաչափական միակցման Կ.), շփման ուժերի կամ մագնիսական ձգողա– կանության հաշվին (ուժային միակցման Կ.), իներցիոն ուժերի կամ էլեկտրամագ– նիսական դաշտերի ինդուկցիոն փոխազ– դեցության հաշվին (դինամիկական միա– կցման Կ.): Ըստ աշխատանքի բնույթի և հիմնական նշանակման Կ–ները լինում են՝ մշտական միացնող, կառավարվող, ինք– նակառավարվող և սահքի: Մշտական միացնող Կ–ները պատրաստվում են երկրաչափական միացմամբ և լինում են խուլ, կոմպենսացնող, շարժական և առաձգական՝ հաստատուն կամ փոփո– խական կոշտության: Կառավարվող կամ կցման Կ–ները պատրաստվում են երկրաչափական և ուժային միակցմամբ, թույլ են տալիս լիսեռների միակցումը և անշատումը կատարել կառավարման հա– մակարգից և լինում են բռնցքավոր, ատամ– նավոր ու ֆրիկցիոն, մեխանիկական, հի– դրավլիկական, պնևմատիկ և էլեկտրա– մագնիսական կառավարման, չոր և յուղ– ման պայմաններում աշխատող: Ի ն ք ն ա– կառա վարվող Կ–ները ավտոմատ միացվում կամ անշատվում են՝ կախված մեքենայի աշխատանքի ռեժիմի փոփո– խումներից: Պտտող մոմենտի վտանգա– վոր մեծացման ժամանակ մեքենայի ան– շատման համար օգտագործվում են ապա– հովիչ Կ–ներ, տարվող կիսակցորդիչին միայն մեկ ուղղությամբ պտույտներ հա– ղորդելու, անհրաժեշտության դեպքում՝ վազանցի կամ ազատ ընթացքի, հաղոր– Նկ. 1. մշտական միացնող կ ը– ցորդիչներ. ա. կոշտ չկոմպենսացվող վռանավոր, բ. կոշտ կոմպենսացվող ատամնա– վոր, գ. երկու միակի հոդակապային ասին– խրոն կցորդիչների միակցումը միջանկյալ լիսեռով, ղ. լողացող բռնցքա–սկավառակավոր, ե. վռանա–մատնավոր, զ. տորաձև թաղանթով, /.միացվող լիսեռներ, 2. կցորդիչի վռան, 3. արտաքին ատամներով վռաններ, 4. ներքին ատամներով պահունակ, 5. կիսակցորդիչներ, 6. միջանկյալ լիսեռ, 7. միջանկյալ սկավա– ռակ, 8. տորաձև էլաստիկ թաղանթ, ճ–լի– սեռների լայնական շեղումներ, 8–անկյունա– յին շեղում, 6ւ, և 6շ–հոդակապային կցորդիչ– ների թեքման անկյուններ