Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս բերել 40 հզ. մարդ, հարկ եղած դեպքում կրկնապատկել այդ թիվը։ Տեղեկացրին նաև, որ հայ ժողովուրդը ռուս, զորքերի կարիքները հոգալու նպատակով իր միջոցներից առանձնացրել է 60 հզ. փութ հացահատիկ, 10 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն ևն։ Պարսկ. արշավանքին մասնակցելու որոշումը լայն արձագանք գտավ նաև հայ գաղթավայրերում, մասնավորապես՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի և Արևելյան Եվրոպայի երկրների հայության մեջ։ Եվ արդեն 1722-ի հուլիսին, Աստրախանից Կասպից ծովի արմ. և հվ. ափերը շարժվող ռուս, զորքերի կազմում էին «Հեծյալ ջոկատ», «էսկադրոն» և «Հետախուզական խումբ» անունները կրող հայկ. զինված ջոկատները։ Դրանցից մեկը՝ Պետրոս Գիլանենցի հրամանատարությամբ, ռուս, առաջապահ զորամասերի հետ, օգոստ. 23-ին մտավ Դերբենդ, մյուսը (շամախեցի հայերից)՝ Այվազ Աբրահամովի ղեկավարությամբ, մասնակցեց Էնգելի նավահանգստի և Ռեշտ քաղաքի գրավմանը։ Նորջուղայեցիների մի ջոկատ՝ Ախիջանենց Աղազար դի Խաչիկի գլխավորությամբ, զենք ու հանդերձանքով, 1722-ի վերջին անցավ Դիլան և միացավ ռուս, բանակին։ 1723-ին վերոհիշյալ հայկ. ջոկատները միավորվեցին մեկ հեծյալ ստորաբաժանման մեջ, որն ստացավ Հ. է. անունը։ Նույն թվականի հունիսի 23-ին Հ. է. մտավ գեներալ-մայոր Վ. Յա. Լևաշովի՝ Դիլան-Մազանդարան տարածքում տեղաբաշխված ռուս, զորախմբի մեջ՝ դասվելով «կազակներից ու այլազգիներից կազմված անկանոն հեծյալ զորամասերի» շարքը։ Զինվորական բարձրագույն ատյանը խրախուսեց հայերի այդ քայլը և հրահանգեց ռուս, զորքերում «ավելացնելու հայ և վրացի զորայինների թիվը»: Առաջին տարիներին Հ. է-ի հրամկազմը և շարքայինները կրում էին ազգ. տարազ, զենք, ձիեր և պարենամթերք հայթայթում սեփական միջոցներով։ Նյութական անապահովությունը սահմանափակում էր Հ. է-ի հետագա աճը։ Ուստի Պետրոս I 1725-ի հունվարից Հ. է-ում մտցրեց ռուս, զինվորական կոչումներ՝ համապատասխան ռոճիկներով։ Դրա շնորհիվ Հ. է-ի մարտիկների թիվը հասավ 600-700 հոգու, որոնք բաժանված էին 4-6 վաշտի։ Հետագա տարիներին Հ. է. իր կառուցվածքով, ղեկավարման համակարգով և զինահանդերձանքով նմանվեց ռուս, բանակի մյուս ստորաբաժանումներին, ենթարկվեց ընդհանուր կարգապահության։ 1722-35-ին Հ. է. մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում ռուս, զորքերի մղած բոլոր մարտերին։ Այդ կռիվներում հերոսի մահով ընկել են Պետրոս Գիլանենցը, Այվազ Աբրահամովը, Փարսադան բեկ Ղուզանենցը և ուրիշներ։ Գանձակի ռուս-իրանական պայմանագրի կնքումից (1735) հետո, երբ Ռուսաստանը Իրանին վերադարձրեց մերձկասպիական մարզերը, Հ. է. ռուս, կորպուսի հետ տեղափոխվեց Աստրախան և Ղզլար ամրոցը։ Շտաբը (Ախիջանենցի գլխավորությամբ) մինչև 1746-ը Աստրախանում էր, 1746-64-ին՝ Ղզլարում։ Հ. է. մասնակցեց 1735-39-ի ռուս-թուրք. և 1741-43-ի ռուս-շվեդ. պատերազմներին (հայ մարտիկներն աչքի ընկան Ազովի, Օչակովի, Խոտինի ամրոցների գրավման ժամանակ, հասան Ստոկհոլմի մատույցները, մտան Հելսինկի, Աբո, Նիշտադ, Վազա քաղաքները): Այդ կռիվներում հայերի նվիրվածությունն ու քաջությունը բարձր են գնահատել ռուս, բանակի ֆելդմարշալներ Լեսսին, Մինիխը և ուրիշներ, որոնց միջնորդությամբ հայ ռազմիկները արժանացել են պետ. պարգևների։ 1740-ական թվականների վերջին Հ. է. քանակապես սկսեց նվազել՝ կապված հայ ազատագրական պայքարի ժամանակավոր թուլացման, ինչպես նաև հուսարական ստորաբաժանումներում հայազգի զինվորականներ ներգրավելու հետ։ 1760-ական թթ. Հ. է. բաղկացած էր գերազանցապես սպաներից։ Եկատերինա II կայսրուհու 1764-ի մայիսի 10-ի հրամանագրով Հ. է-ի գործունեությունը դադարեցվեց։ Հրամանագրում ընդգծված էր հայերի հավատարմությունն ու մատուցած ծառայությունները, և, որպես հատուցում, ծառայությունից ազատվածներին իրավունք էր տրվում, կենսաթոշակի փոխարեն, ցմահ ստանալ իրենց հաստիքային ռոճիկը և պահպանել զբաղեցրած բնակարանը։ Հայ զինվորականների մի մասը իր ցանկությամբ տեղափոխվեց ռուս, բանակի կանոնավոր գնդերն ու հուսարական ստորաբաժանումները և շարունակեց Հ. է-ի ստեղծած հայ-ռուս. զինակցության ավանդույթները։ Նրանցից ոմանք հասան զինվորական բարձր աստիճանների (գնդապետ, գեներալ) և ռուս, զորքերի կազմում մասնակցեցին XVIII դ. վերջին 30-ամյակին ու XIX դ. 1-ին տասնամյակներին Կովկասում ու Անդրկովկասում մղված կռիվներին։ Հ. է-ի հրամանատարներն են եղել Պետրոս դի Սարգիս Գիլանենցը (1722-1724), Աղազար դի Խաչիկ Ախիջանենցը (1724-50), Պետրոս Կասպարովը (1750-1760), Միրզաբեկ Մխիթար Վահանովը (1760-64): Գրկ. ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի (հրտ. և ծանոթագր. Գ. Ախվերդյանի), «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, № 2,3: Հովհաննիսյան Ա. Գ., Պետրոս դի Սարգիս Գիլանենց, էջմիածին, 1916: Լեո,

Երկ. Ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Խաչատրյան Հ. Ն., Հայ և ռուս ժողովուրդների զինակցությունը ռուսական բանակի կասպիական արշավանքում, Ե., 1972: Նույնի, Армянское войско в XVIII веке, Е., 1968; Бутурлин Д., Военная история походов россиян в XVIII в. т. 4, ч. 2, СПБ, 1823; Бутков П.Г., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 г., ч. 1, СПБ, 1869. Հ Խաչատրյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ («Armena esperanticto») գրական, մշակութային, ուսումնական պատկերազարդ ամսաթերթ՝ հայերեն և էսպերանտո լեզուներով։ Երևանի համալսարանին առընթեր հայկ. էսպերանտական կազմակերպության հրատարակություն։ Լույս է տեսել 1958-ին, Երևանում։ Խմբագիր՝ Դ. Սևակ։ Զգտել է ընթերցանության նյութ մատուցել հայ էսպերանտիստներին, ամրապնդել նրանց կապերը Սովետական Միության էսպերանտական խմբերի հետ։ Ծանոթացրել է հայ և օտար գրականությանը, ներկայացրել է հայ անվանի գիտնականներին, տպագրել բանաստեղծություններ (Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»՝ Դ. Սևակի թարգմանությամբ), հանելուկներ, նոտագրված երգեր։ «Լրատու» բաժինը լուսաբանել է էսպերանտական կյանքը Հայաստանում և Վրաստանում։ Ունեցել է էսպերանտո լեզուն ուսումնասիրողների դասընթաց։

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՀԹԸ), ստեղծագործական հասարակական կամավոր կազմակերպություն. միավորում է ՀՍՍՀ թատրոնի գործիչներին։ Հիմնադրվել է 1940-ին, Երևանում, Դ. Ջանիբեկյանի նախաձեռնությամբ (առաջին նախագահը՝ մինչև 1949-ը): Ունի բաժանմունքներ Լենինականում և Կիրովականում։ Նախահեղափոխական շրջանում նման կազմակերպություն էր Հայոց դրամատիկական ընկերությունը (1901-21, Թիֆլիս): ՀԹԸ (Համառուսաստանյան թատերական ընկերությունից հետո 2-րդը Սովետական Միությունում), ինչպես և հետագայում ՍՍՀՄ-ում կազմակերպված մյուս թատերական ընկերությունները, ստեղծագործական, թատերական, մանկական և ժող. թատրոնների իր բաժինների միջոցով նպաստում է սովետական թատերարվեստի զարգացմանը, ուսումնասիրում և ընդհանրացնում թատրոնների փորձը, ստեղծագործական կապեր հաստատում սոցիալիստական և այլ երկրների թատերական կազմակերպությունների հետ, աջակցում թատրոնի գործիչների գաղափարա-քաղաքական մակարդակի և գեղարվեստական վարպետության բարձրացմանը, օգնում ժող. թատրոններին, թատերական ինքնագործ կոլեկտիվներին ևն։ ՀՍՍՀ քաղաքներում և շրջաններում անց է կացնում դասախոսություններ, սեմինարներ, զեկուցումներ մարքս-լենինյան գեղագիտության, թատերարվեստի տեսության և գործնական հարցերի շուրջ, ստեղծագործական ստուգատեսներ և մրցանակաբաշխություններ, թատրոններին տեղում օգնելու համար ուղարկում ռեժիսորներ, նկարիչներ, քննադատներ և այլ մասնագետներ, ստեղծում ստեղծագործական լաբորատորիաներ, դասընթացներ, ստաժյորական խմբեր ևն։ 1967-ին ՀԹԸ-ի ստուդիա-թատրոնի հիման վրա ստեղծվել է Երևանի դրամատիկական թատրոնը։ ՀԹԸ-ի խմբագրական-հրատարակչական բաժինը պատրաստում և հրատարակում է թատրոնների ու թատերարվեստի հայ սովետական վարպետների ստեղծագործական երկարամյա փորձն ընդհանրացնող գրքեր ու գրքույկներ, թատերական գործիչների հուշեր ևն։ Հրատարակվում է նաև Երևանի թատրոնների կիսամսյա ամփոփ ծրագիրը՝ «Թատերական Երնան»-ը։ ՀԹԸ-ի թատերական կաբինետն ունի տարբեր նյութերի ֆոնդ և թատերական գրականություն։ Ընկերության բարձրագույն ղեկավար օրգանը համագումարն է, որ գումարվում է 5 տարին մեկ անգամ։ 1965-ից վարչության նախագահն է Հ. Ղափլանյանը։ Վարչության նախագահներ են եղել