Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կում են պարաֆենիլենդիամինի ածանց–* յ ալներ: Այսպես կոչված, «ֆիզիկական հայտած– ման» Հ. լ. պարունակում են հայտածիչ, նյութ, նատրիումի սուլֆիտ և արծաթի լու– ծելի աղ (սովորաբար AgN03): Հայտա– ծելիս AgNOa-ը վերականգնվում է մետա– ղական արծաթի մանրադիսպերս փոշում որն ընտրողաբար նստում է լուսազգա– յուն շերտի լուսակայված մասերի վրա: Ստացված պատկերն օժտված է հատիկի նուրբ կառուցվածքովս օպտիկական փոքր խտություններով: Տես նաև Հայտածում Լուսանկարչական: Գբկ. M h k y ji h h B.n., CDoTorpacJmHe- ckhh peiteirrypHbiii cnpaBoramc, 4tM., 1972.

ՀԱՅՏԱԾՄԱՆ ՄԵՔԵՆԱ, լուսակայված լուսակինոնյոլթերի (լուսանկարչա– և կի– նոժապավենների, լուսաթղթի) քիմիա– կան–լուսանկարչական լրիվ մշակման սարք: Բաղկացած է ժապավենաձիգ և շար– ժաբեր մեխանիզմներից, ջրի U լուծույթնե– րի բաքերից, չորացնող պահարանից և օժանդակ հարմարանքներից (լուծույթնե– րի խառնման և ջերմակարգավորման հա– մակարգեր, չորացման ժամանակ օգտա– գործվող օդի կոնդիցիոներներ են): ժա– պավենաձիգ մեխանիզմը, որը գործողու– թյան մեջ է դրվում էլեկտրաշարժիչով, իրականացնում է լուսակինոնյոլթերի տե– ղափոխումը մշակման բոլոր փուլերում: Քիմ. լուսանկարչական մշակման շատ եղանակների դեպքում բաքերում լու– ծույթների ջերմաստիճանը պետք է պահ– պանվի հաստատուն: Տարբեր Հ. մ–ների արտադրողականությունը տատանվում է 25 ւ//ժ–ից (փոխադրովի փոքրածավալ մե– քենաներ) մինչե 5000 մ/ժ (կինոպատճեն– ներ պատրաստող ձեռնարկությունների Հ. մ–ներ):

ՀԱՅՏԱԾՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ, լու– սակինոնյութերի լուսազգայուն շերտում լույսի կամ այլ ճառագայթների ազդեցու– թյամբ առաշացած լուսանկարչական քո– ղարկված պատկերի վւոխարկումը տե– սանելիի: Արծաթհալոգենիդային լուսազ– գայուն նյութերի հայտածման դեպքում լուսազգայուն նյութի արծաթի իոնները հայտածիչի ազդեցությամբ վերականգնը– վում են մինչե մետաղական արծաթի ման– րադիսպերս փոշու: Տարբերում են «քի– միական» և «ֆիզիկական» (անվանումը պայմանական է) Հ. լ.: «Քիմիական» հայ– տածման դեպքում արծաթը վերականգնը– վում է լուսազգայուն շերտի էմուլսիոն բյուրեղների արծաթի հալոգենիդներից, իսկ «ֆիզիկական»-ի դեպքում՝ հայտա– ծիչի բաղադրության մեջ մտնող արծա– թի լուծելի աղից (սովորաբար AgNOa^g): Հայտածման պրոցեսում ծախսվում են հայտածիչ նյութը, նատրիումի սուլֆիտը և հայտածիչի հիմքը: «Քիմիական» հայ– տածման պրոցեսը (օրինակ, հիդրոքինո– նով) կարելի է պատկերել. 4 AgBr+2 Na2S03+C6H4(OH)2+2NaOH->- ^4Ag+4NaBr+C6H2(0H}2(S03Na)2+ +H20: Հայտածումն ընտրողական պրոցես է, որի արագությունը լուսազգայուն շերտի լուսակայված մասերում զգալիորեն մեծ է չլուսակայվածների համեմատ: Արագու– թյունների տարբերությունը բացատրվում է արծաթի հալոգենիդի լուսակայված էմուլսիոն հատիկներում մետաղական արծաթի սաղմերի առկայությամբ, որոնք հայտածման պրոցեսում տարասեռ կա– տալիզատորի դեր են կատարում: Հ. լ. ավարտվում է լուսանկարչական ամրացածով (տես Ֆիքսաժ): ա a ա ji օ b B.A., IIIedepc.TOB B.H., TeopHH (f)OTorpa(i)HqecKoro npoqecca, M., 1965; B JiioM6epr H.B., TexHOJiornn o6pa6oTKH (jDOTOKHHOMaTepHajlOB, 2tM,, 1967;Mh3 K., hc e ft m c T.f TeopHH 4>o- ■rorpaHHecKoro npou;ecca, nep. c amyi., JI., 1973.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՒՈՐՀԸՐ–

ԴԱԿՑՈՒԹՅԱՆ (1960), Մոսկվայում 1960-ի նոյեմբերին կայացած 81 կոմու– նիստական և բանվորական կուսակցու– թյունների ներկայացուցիչների խորհըր– դակցությունում միաձայն ընդունված ծրա– գրային փաստաթուղթ: Հայտարարությու– նը, ընդհանրացնելով համաշխարհային կոմունիստական շարժման բազմակողմա– նի փորձը, տալիս է համաշխարհային զարգացման և ժամանակակից միջազգա– յին դրության մարքս–լենինյան խոր վեր– լուծությունը, ամփոփում սոցիալիստական սիստեմի, բանվորական և ա զգայի ն–ա զա– տա գրական շարժման նվաճումների ար– դյունքները: «Մեր դարաշրջանը,– աս– ված է հայտարարության մեջ,– որի հիմ– նական բովանդակությունը կապիտալիզ– մից սոցիալիզմին անցնելն է, որն սկսվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխությամբ, հասարակական երկու հակադիր սիստեմների պայքարի դարա– շրջան է, սոցիալիստական հեղափոխու– թյունների և ազգային–ազաւոագրական հե– ղափոխությունների դարաշրջանը, իմպե– րիալիզմի կործանման, գաղութային սիս– տեմի վերացման դարաշրջանը, սոցիա– լիզմի ուղին նորանոր ժողովուրդների անցման, համաշխարհային մասշտաբով սոցիալիզմի և կոմունիզմի հաղթանակի դարաշրջանը» («Կոմունիստական և բան– վորական կուսակցությունների ներկայա– ցուցիչների խորհրդակցության հայտարա– րությունը», Ե., 1960, էջ 8–9): Հայտարա– րությունը հաստատեց ՍՄԿԿ XX համա– գումարի եզրակացությունն այն մասին, որ պատերազմի ճակատագրական ան– խուսափելիություն գոյություն չունի, բայց քանի դեռ պահպանվում է իմպերիալիզմը, հող է մնում ագրեսիվ պատերազմների համար, ժողովուրդները պետք է պատ– րաստ լինեն ժամանակին սանձահարելու ագրեսորներին, կանխելու պատերազմ– ները: Այն պայմաններում, երբ աշխարհը բաժանված է երկու սիստեմների, միջազ– գային հարաբերությունների միակ ճիշտ սկզբունքը սոցիալական տարբեր կար– գեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցությունն է: Հայտարարության մեջ տրված է կապիտալիստական երկրների բանվորական շարժման խոր վերլուծու– թյունը, ընդգծվել է ինչպես խաղաղ, այն– պես էլ ոչ խաղաղ ճանապարհով սոցիա– լիզմին անցնելու հնարավորության մա– սին, շեշտվել, որ սոցիալիզմին անցնելու բոլոր ձեերի դեպքում էլ հիմնական պայ– ման է հանդիսանում բանվոր դասակարգի քաղ. ղեկավարությունը, մարքս–լենին– յան կուսակցության գւխավորությամբ պրոլետարիատի դիկտատուրայի հաստա– տումը: Հայտարարության մեջ ընդգծվել է երկու ճակատով՝ ընդդեմ ռևիզիոնիզմի և ընդդեմ դոգմատիզմի ու աղանդավորու– թյան վճռական պայքար մղելու անհրա– ժեշտությունը: Խորհրդակցության մաս– նակիցները բարձր գնահատեցին ԱՄԿԿ դերը, որպես միջազգային կոմունիստա– կան շարժման առավել փորձված և կոփ– ված ջոկատի: խորհրդակցության փաստաթղթերի նկատմամբ շուտով հատուկ դիրք բռնեց Չինաստանի կոմկուսի ղեկավարությու– նը՝ իր անհամաձայնությունը արտահայ– տելով նրանցում գրված գնահատական– ների և դրույթների նկատմամբ: Միջազ– գային կոմունիստական շարժումը պա– ռակտելու դիրք գրավեց նաև Ալբանիայի աշխատանքի կուսակցությունը: Նրանց պառակտիչ դիրքորոշումը դատապարտ– վեց կոմունիստական և բանվորական կու– սակցությունների ճնշող մեծամասնու– թյան կողմից: Գբկ. Կոմունիստական և բանվորական կու– սակցությունների ներկայացուցիչների խոր– հըրդակցության հայտարարությունը, Ե., 1960:

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ գիտական, նոր նվաճում բնության և հասարակու– թյան գիտական ճանաչման պրոցեսում: Ընկած է գիտատեխնիկական հեղափոխու– թյան հիմքում՝ սկզբունքային նոր ուղղու– թյուններ հաղորդելով գիտության ու տեխ– նիկայի զարգացմանը և հեղափոխելով հասարակական արտադրությունը: Սովե– տական օրենսդրությամբ (հայտնագործու– թյունների, գյուտարարությունների և ռա– ցիոնալիզատորական առաջարկություն– ների մասին կանոնադրություն) Հ. նյու– թական աշխարհի նախկինում անհայտ օբյեկտիվ օրինաչափությունների, հատ– կանիշների և երևույթների այնպիսի հայտնադործումն է, որն արմատապես փոփոխում է ճանաչողության մակարդա– կը: ՍՍՀՄ–ում գոյություն ունի Հ–ների հայտնաբերման, դրանց կենտրոնացված արձանագրման և հեղինակային ու պետ. առաջնության ամրապնդման պետ. կարգ, որով ապահովվում է գիտ. ստեղծագոր– ծության զարգացումն ու գիտնականների շահագրգռվածությունը գիտ. ուսումնա– սիրությունների հարցում: Հ–յան հեղի– նակային իրավունքը ձևակերպելու հա– մար հայտ է ներկայացվում ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդի գյուտերի և հայտնա– գործությունների պետ. կոմիտե, որը ՍՍՀՄ ԳԱ–ի համաձայնությամբ կայաց– նում է Հ. ճանաչելու մասին որոշում: Այ– նուհետև Հ. գրանցվում է հատուկ մատյա– նում և հրատարակվում մամուլում: Եթե մեկ տարվա ընթացքում չի վիճարկվում, հեղինակին տրվում է դիպլոմ և խրախու– սական միանվագ պարգևատրում: Աշ– խարհագրության, հնագիտության և հնէա– բանության բնագավառում, հանքային հարստությունների հայտնաբերման կա– պակցությամբ, ինչպես նաև հասարակա– կան գիտությունների բնագավառում կա– տարված Հ–ների համար, դիպլոմ չի տըր– վում: ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մի