շարք այլ երկրներում Հ. պաշտպանվում է օրենքով: Ինտելեկտուալ սեփականու– թյան համաշխարհային կազմակերպու– թյուն հիմնելու մասին կոնվենցիայի հա– մապատասխան, Հ. դիտվել է՝ իրավունքի հատուկ օբյեկտ, որով Հ–յան իրավական պաշտպանության նախադրյալ է ստեղծ– վել նաև մյուս երկրներում:
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆՈՒ (հուն. ’AjtoxaXuijnc;), Նոր կտակարանի գրքե– րից: Եկեղեցին վերագրում է առաքյալ Հովհաննես Աստվածաբանի գրչին, որն իբր գրել է Պատմոս կղզում աքսորական եղած ժամանակ: Պահպանված ամենա– հին քրիստոնեական գրական երկն է՝ ստեղծված Ներոնի մահից հետո՝ if. թ. 68–69-ին: Ոճով և բովանդակությամբ նման է Հին կտակարանի մարգարեական գրքերին: Բաղկացած է 22 գլխից: Առաջին երեք գլուխները հեղինակի ուղերձներն են փոքրասիական 7 քրիստոնեական հա– մայնքներին, որոնց հորդորում է հավա– տալ «տիրոջ գալստյանը», մնացած գլուխ– ներում խորհրդավոր ու երևակայական պատկերներով նկարագրում է աշխարհին և մարդկությանը սպասվող մոտալուտ ապագան, որը հեղինակին իբր «հայտնել է» աստված: Փրկությանը՝ «Քրիստոսի հազարամյա թագավորությանը» նախորդե– լու է Երկնքի և Նեռի ահեղ բախումը, որը սարսափելի արհավիրքներ է պատճառե– լու մարդկությանը:Պակաս մանրամասնու– թյամբ նկարագրում են նաև «ահեղ դա– տաստանը»^ և «աշխարհի վերջ»-ը, որից հետո անմեղներն ապրելու են անցավ, երկնային կյանքով, իսկ մեղավորները տրվելու են «հավերժական կրակին»: Գըր– քում արտահայտված է ճնշված ժողովուրդ– ների ու շահագործվող դասակարգերի ատելությունը Հռոմի դեմ, ինչպես նաև կայսրության մոտալուտ կործանման ակն– կալությունը: Ի տարբերություն Նոր կտա– կարանի մյուս գրքերի Հ. Հ–ում ակնարկ– ներ չկան քրիստոնեական դոգմաների, խորհրդածեսերի, անգամ մկրտության մասին: Խոսք չկա նաև եկեղեցու մասին: Մեսիան (Քրիստոսը) ներկայացված է որպես «մորթված գառ»՝ խորհրդանշե– լով բոլոր ժամանակներում զոհված ան– մեղ նահատակներին: Այդ պատճառով եկեղեցու հայրերը տատանվել են ընդու– նել Հ. Հ., և այն կանոնական է ճանաչվել միայն VI դ. սկզբին: Եկեղեցին Հ. Հ. գրքի միստիկական և ահազդու պատկեր– ներն օգտագործել է որպես հավատաց– յալների վրա գաղափարական ներգոր– ծության միջոց: Քրիստոնեական աղանդ– ներում որոշիչ տեղ ունի Հ. Հ–ում արտա– հայտված «Քրիստոսի հազարամյա թա– գավորության» գաղափարը, որը պաշտո– նական եկեղեցին դատապարտում է որ– պես հերձված: Հ. Հ. վաղ քրիստոնեու– թյան պատմության կարևոր աղբյուր է: Գրկ. SHrejibc Փ., Kimra oTKpOBeimfl, MapKC K. h SHrejibc Փ., Coh., 2tx. 21; Ռոբերւոսոն Ա., Քրիստոնեության ծա– գումը, Ե., 1965:
ՀԱՅՐԱՊԵՏ, Հայրապեա քահա– ն ա (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի վերջի և XIII դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ: Նրանից մեզ հասել է երկու Ավետարան՝ գրված Սեբաստիա– յում: Առաջին ձեռագիրը (Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JNP 2589) նկարազարդել է 1200-ին, երկ– րորդը՝ 1211-ին (նույն տեղում, ձեռ. N 987, գրիչը նույնպես ինքն է): Առաջին ձեռագրում պահպանված ավե– տարանիչների երկու նկարներից երևում է մարդկային դեմքերը կենդանի վերա– պատկերելու Հ–ի վարպետությունը, իսկ երկու ձեռագրերի անզուգական կատարե– լությամբ արված հարյուրավոր զարդա– գրերը, լուսանցազարդերը և գլխազար– դերը, որոնց մեջ օգտագործված է նաև ոսկի, հավաստում են, որ նա հայ գրչու– թյան արվեստի նշանավոր զարդանկա– րիչներից և գեղագիրներից է: Ա. Մաթևոսյան
ՀԱՏՐԱՊԵՏ ՈՒՍՏԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ ճարտարապետ: Որոտան գետի վրա 1675-ին կառուցել է կամուրջ («Արգումանի կամուրջ»–ը, ՀՍՄՀ Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի մոտ), որի կամարը սրբատաշ քարից է, օժան– դակ մասերը՝ կոփածո և անւրաշ: Ձախ կամրջախելի հվ. պատին ագուցված երեք շարքով վեց նեղ քարերին պահպանվել է շինարարական արձանագրությունը:
ՀԱՅՐԱՊԵՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էր գրումի վիլայեթի Երզնկայի գավա– ռում: Ըստ ավանդության հնում այս գյուղի անունը եղել է Տուրք : Մի անգամ գեղջա– վագ Հայրապետը հրաժարվել է իշխանու– թյուններին տուրք, հարկ վճարելուց, որի համար շրջակա վայրերում բնակավայրն ստացել է Հայրապետի գյուղ, այսինքն՝ հարկ չվճարողների գյուղ անունը: ժա– մանակի ընթացքում Տուրքը մոռացության է տրվել, և գյուղի անունը մնացել է Հ.: 1909-ին ուներ 20 ընտանիք հայ և 30 ըն– տանիք թուրք բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակու– թյուն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում:
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Գուրգեն (Գրիգոր) Միքայելի (ծն. 18.2.1914, գ. Մինգրելսկ, ԷՂԻՄ Մարտակերւոի շրջան), Սովետա– կան Միության հերոս (7.4.1940), փոխ– գնդապետ: ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1936-ին զորակոչվել է կարմիր բանակ: 1938– 1939-ին սովորել է հրամանատարական դասընթացներում, 1939–40-ին մասնակ– ցել սպիտակ ֆինների դեմ մղած մարտե– րին և աչքի ընկել Մաներհայմի գծի ճեղք– ման ժամանակ: Նրա հրամանատարու– թյամբ գործող ջոկատը գրավել է թշնամու երկու դզօտ և ոչնչացրել 200 զինվոր ու սպա: Հրամանատարության առաջա– դրանքները հաջող կատարելու համար Հ–ին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում: Հայրենական մեծ պա– տերազմի առաջին օրերին կամավոր մեկ– նել է ռազմաճակատ և կռվել Ուկրաինայի ազատագրման համար: 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում աչքի է ընկել Կիրովգրադ քաղաքի ազատագըր– ման մարտերում: 1948–51-ին հեռակա ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազ– մական ակադեմիան: 1955-ից աշխատում է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխ– նիկական ինստիտուտում: Պարգևատըր– վել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքա– նշաններով ու մեդալներով: Ռ. Գրիգորյան
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հայրապետ Սարդարի (1.12.1874, գ. Տանակերտ, Նախիջևան– 7.3.1962, Երևան), հայ սովետական ման– կագիր, թարգմանիչ: ՀՍՍՀ վաստ. ուսու– ցիչ (1950): Նախնական կրթությունն ստա– ցել է Զաքաթալայում: 1893-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Շուրջ 40 տարի ուսուցիչ է եղել Մեղըիում, Մոզդո– կում, Քութայիսում, Աստրախանում, Պյա– տիգորսկում, Երևանում: 1933–55-ին աշ– խատել է «Պիոներ կանչ» թերթի խմբա– գրությունում: Առաջին ժողովածուն՝ «Մե– ղուների կոմունան», լույս է տեսել 1931-ին: Այնուհետև հրատարակվել են նրա «Իմ երգերը» (1939), «Ցողիկն ու Շողիկը» (1941), «Իմ երգերը» (1951), «Բալիկների համար» (1961), «Փիսիկի դասը» (1966), «Ծիտն ու տղան» (1971) բանաստեղծու– թյունների, հեքիաթների, պոեմների, առակների ժողովածուները: Առանձին գրքով լույս է տեսել «Գայլ Վահան» (1943) պատմական պոեմը: Հ. հայկական դըպ– րոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր (1930–70): Թարգմանել է Լ. Տոլստոյի, Ա. Չեխովի, Ի. Կռիլովի, Ա. Բարտոյի, Ս. Մարշակի, Ս. Միխալկովի և այլ ռուս գրողների երկեր: Ռուսերենից թարգմանել է նաև Դ. Դեֆոյի, Զ. Լոնդո– նի, Գրիմ եղբայրների, Ջ. Սվիֆտի, Ռ. Ստիվենսոնի, է. Ռ. Ռասպեի մի շարք գործեր: Հ–ի տեքստերով գրվել են մանկական երգեր: Նրա անունով դպրոց կա Երևանում; Երկ. Երկ. Ժող.# հ. 1–2, Ե., 1965:
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Տուրի Սուրենի (ծն. 22.10.1933, Երևան), հայ սովետական դաշնակահար: ՀՍՍՀ ժող. արտիստ (1976), պրոֆեսոր (1975): 1956-ին ավար– տել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1960-ին՝ ասպիրանտուրան (Ցա. Ֆլիերի դասարան): 1960 թվականից դասավան– դում է Երևանի կոնսերվատորիայում: Վարշավայի (1954), Բուդապեշտի (1956) և Բրյուսելի (I960) միջազգային մրցույթ– ների դափնեկիր: Համերգացանկը ընդ– գրկում է Ցո. Ս. Բախի, Լ. Բեթհովենի, Ֆ. Լիստի, 6ո. Բրամսի, Ս. Վ. Ռախմանի– նովի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյա– նի, Ա. Հարությունյանի և այլ կոմպոզի– տորների երկեր*. Նրա մեկնաբանմանը բնորոշ է մտքի պարզությունը, կատարման ավարտվածությունը: 1957-ից ելույթներ է ունենում ԱԱՀՄ–ում և արտասահմանում (Չեխոսլովակիա, Հունգարիա, Իրան ևն): Շ. Ափոյան
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վազգեն Գրիգորի (ծն. 3.11.1909, Գորիս), հայ սովետական վի– րուսաբան: Անասնաբուժական գիտ. դ–ր (1955), պրոֆեսոր (I960), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961), ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1936–56-ին եղել է անասնաբու– ժության, 1956–67-ին՝ հայկ. անասնա– բուծության և անասնաբուժության ԳՀԻ–ների գիտության գծով դիրեկտորի տեղակալ (իսկ 1975-ից՝ վերջինիս վիրու– սաբանության բաժնի վարիչ), 1971 – 1975-ին՝ դաբաղի համամիութենական ԳՀԻ–ի Անդրկովկասի մասնաճյուղի դի–