Աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կենդանիների համաճարակագիտության, իմունիտետի, վիրուսային հիվանդությունների, վիրուսների փոփոխականության, օնտոգենեզի, կենսաբանության խնդիրներին: ՍՍՀՄ տարբեր մարզերի անասնապահական տնտեսություններում ներդրվել են Հ–ի առաջարկած վակցինաները խոզերի և թռչունների ժանտախտի, պաստերելիոզի և Աուեսկի հիվանդության դեմ: 1964-ին պարգևատրվել է Դ. Ի. Իվանովսկու անվ. մեդալով: Գրկ. Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդությունները, Ե., 1979:Чума сшиней и ее специфическая профилактика. 2 изд.,Е., 1959.
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վաղարշակ Կարապետի [ծն. 5.5.1921, գ. Ղարաբուլաղ (այժմ՝ ԼՂԻՄ–ի Ասկեր անի շրջանում)], սակրավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (17.8.1944, 21.3.1945, 15.5. 1945): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1942-ի օգոստոսից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Պրուտ գետի անցման, Լեշնիցա ու Մոստի բնակավայրերի ազատագրման ժամանակ ցուցաբերած քաջության համար Հ. պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: Վիսլա գետի վրայով հետախույզների անցումն ապահովելու և մարտերում ցուցաբերած արիության համար, 33-րդ բանակի հրամանատարի հրամանով, Հ. պարգևատըրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1945-ի ապրիլ–մայիսին Օդեր գետի վրա թշնամու պաշտպանությունը ճեղքելու, Շպրե գետով հետախույզների անցումը կազմակերպելու, 65 ական վնասազերծելու և 27 ֆաշիստ ոչնչացնելու համար Հ. պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով:
ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՑ, Հայրապետություն Ամենայն Հայոց, տես Կաթողիկոսություն Ամենայն Հայոց:
ՀԱՅՐԱՎԱՆՔ, ճարտարապետական հուշարձան, IX–XII դդ. վանքային համալիր ՀՍՍՀ Կամոյի շրջանի Այրիվան գյուղի հյուսիս–արևելյան մասում՝ Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա: Պահպանվել է եկեղեցին՝ արմ–ից կից գավթով: Եկեղեցին, կառուցված IX դարի վերջին, քառակոնք է, 6,15 մ×7,15մ ներքին առանցքային չափերով, հվ–ից և արմ–ից (բացվել է գավիթը կառուցելու Հայրավանքի (IX–XII դդ.) ընդհանուր տեսքը կապակցությամբ) մուտքերով: Կառուցված է կոպտատաշ բազալտից, տրոմպերը, աբսիդները (բոլորաձև են նաև արտաքուստ), անկյունները, ութնիստ թմբուկը՝ սրբատաշ, դարչնագույն տուֆից: XII դ. վերջին կառուցված գավիթը պատկանում է երկսյուն գավիթների տիպին, ար լ–ի ց ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արմ. աբսիդը: Գավիթն ունի երդիկավոր, ութնիստ, շթաքարեզարդ գմբեթ՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից: Հուշարձանի բազմաթիվ վիմագրություններից հնագույնը կատարված է 1211-ին: Հ–ի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 1952, 1972, 1973 թթ.՝ Հ. Մնացականյանի ղեկավարությամբ: Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Ամենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է: Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ, որոնցից մեկը զարդարված է կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով: Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը (բրոնզե, երկաթե, ոսկրե և քարե զենքեր, գործիքներ ու զարդեր): Հայտնաբերվել են նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ ևն: Հիմքեր կան ենթադրելու, որ Հ–ի առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հ–ից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ:
Գրկ. Մնացականյան Ս. Խ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960: Դիվան հայ վիմագրության, պրակ 4, Ե., 1973:
ՀԱՅՐԱՏԵՂԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, պատրիլոկալ (լատ. (լատ.pater-հայր և locus – տեղ), ավելի ճիշտ՝ վ ի ր ի լ ո կ ա լ (լատ. vir – ամուսին) ա մ ու ն ու թ յ ու ն, ամուսնական բնակության ձև, որի դեպքում կինը տեղափոխվում է տղամարդու համայնքը կամ տունը: Առաջացել է մայրական տոհմից հայրականին անցնելու շրջանում: Առանձին վայրերում Հ. ա. կրել է ժամանակավոր բնույթ, երբ ամուսինները մի որոշ ժամանակ, հաճախ մինչև երեխայի ծնվելը ապրել են ամուսնու ծնողների հետ, իսկ ապա վերադարձել կնոջ բնակավայրը (օրինակ՝ Սահարայի տուարեգները ևն): Տես նաև Մայրաաեղային ամուսնություն:
ՀԱՏՐ–ԲԱԲԱՄՅԱՆ Ցան Ալեքսեյի [ծն. 10(23). 3.1907, Թիֆլիս], սովետական ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար (1967): ՍՄԿԿ անդամ 1931-ից: Ավարտել է Մոսկվայի ճարտ. ինստ–ի քաղաքների հատակագծման ֆակուլտետը (1935): Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ, եղել է ՍՍՀՄ ճարտ. ակադեմիայի փոխպրեզիդենտ (1950–51), Քաղաքների հատակագծման պետ. ինստ–ի դիրեկտոր (1954–60), գլխավոր ճարտարապետ (1960–74), 1974-ից՝ գլխավոր մասնագետ: Հեղինակ է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերի: Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում՝ բնակելի տներ, Եվպատորիայում՝ երկաթուղային կայարան ևն: ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971): Պարգևատրվել է 2 շքանշանով:
ՀԱՅՐԵՆ, հայերեն, հայ հին ժողովրդական քնարերգության մեջ տարածված երգատեսակ: Հ. անունը ծագել է «հայերեն» բառից, իբրև հայկ. տաղաչափական ինքնահատուկ կառուցվածք ունեցող ոտանավոր, այդ հատկանիշը դրսևորված է Հ–ների բանատողին տրվող «հայրենի կարգ» անվանման մեջ: Հ. կազմված է յոթ և ութվանկանի յամբանապեստյան ոտքերով երկտող տներից: Վերջիններս բաղկացած են կանոնավորապես իրար հաջորդող երկվանկ և եռավանկ պարզ ոտքերից: Առաջին տողն սկսվում և վերջանում է երկվանկ (2–3–2), իսկ երկրորդը՝ եռավանկ ոտքով (3–2–3): Տողերի ռիթմական տարբեր բնույթի պատճառով էլ զգացվում է յուրաքանչյուր տողի ամբողջությունն ու ռիթմը: Հ–ների չափը ռիթմիկ երաժշտականության պատճառով դեռևս X դ. ժող. բանահյուսությունից թափանցել է միջնադարյան բանաստեղծություն և օգտագործվել Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Երզնկացու, Մկրտիչ Նաղաշի և այլոց կողմից: Հ–ների ժող. քնարերգության, մասնավորապես, լալյաց բանաստեղծության տեսակ լինելու անդրանիկ վկայությունը պահպանվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մեջ (բան. ԻԶ): Բայց Գրիգոր Նարեկացու, հետագայում նաև Ներսես Շնորհալու, Հ–ների չափով գրված բնության և աստվածային սիրո տաղերն անուղղակի վկայում են, որ հնում այդ չափով հորինվել են ոչ միայն սգերգեր, այլև սիրո երգեր: Հ–ների հատուկենտ նմուշները, որ սկսում են երևան գալ XIII դ. ձեռագրերում, մեծ մասամբ սիրո, ուրախության և խրատական երգեր են: Սիրո և ուրախության Հ–ները, ինչպես ապացուցել է Մ. Աբեղյանը, հորինվել են միջնադարյան քաղաքներում ժող. երգիչների՝ գուսանների և վարձակների կողմից և կատարվել գինարբուքներին ու խնջույքներին, երաժշտական տարբեր գործիքների նվագակցությամբ: Դրանք շեշտված աշխարհիկ բովանդակություն ունեն: Սիրո Հ–ների մեջ առանձին տեսակ են կազմում պանդխտության երգերը: Հ–ներում լայնորեն անդրադարձվել են միջնադարյան քաղաքների ժող. կյանքի, կենցաղի, բարքերի, սովորույթների տարբեր կողմեր, ազնվականների ու հարուստ քաղաքացիների ճոխ նիստուկացին բնորոշ գծեր ու իրողություններ: Հ–ները հորինվել են միջին հայերենով, ավանդվել բանավոր ե, դարից դար, տեղից տեղ, բերնից բերան անցնելով, առաջ են բերել միևնույն երգի բազմաթիվ տարբերակներ: Հ–ները ոճաբանական սերտ . ընդհանրություններ ունեն XIX– XX դդ. գրառված ժող. երգերի հետ. շատ տարբերակներ՝ բանաստեղ