Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպիսին էր նաև նրա վերջին դերը (Աննա, Մ. Քոչարյանի «Հարազատ մարդիկ», 1947): Հ. կարևոր դեր է կատարել նաև հայ կինոարվեստի սկզբնավորման ու զարգացման գործում: Մի շարք կինոնկարներում («Նամուս», 1925, «Չար ոգի», 1927, «Դիքոր», 1934, «Պեպո», 1935, «Սևանի ձկնորսները», 1938, «Մեր կոլխոզի մարդիկ», 1939 ևն) անձնավորել է բացառապես մայրերի կերպարներ, որոնց հուզական ազդեցությունն էլ ավելի է մեծացրել նրա համաժողովրդական հռչակը: Աշխատանքի հերոս (1936): Եղել է ՀՍՍՀ 1 գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Երկ. Թատերական հուշեր, Ե., 1947: Գրկ. ժողովրդական դերասանուհի "Հասմիկի բեմական և հասարակական գործունեության 30-ամյակը, Ե., 1936: ՔալանթարԼ., Հասմիկը, «Խորհրդային արվեստ*, 1936, JSfe 8: Զ ա ր յ ա ն Ռ., հասմիկ, Ե., 1970: •Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: ՝՝Հասմիկ (ժողովածու–ալբոմ), Ե., 1972: Լ. Հախվերղյան

ՀԱՍՄԻԿ, Ժ ա ս մ ի ն (Jasminum), ձիթենազգիների ընտանիքի դեկորատիվ թփերի կամ լիանների ցեղ: Տերևները մանր են, կոշտ, եռմասնյա, հազվադեպ՝ պարզ: Ծաղիկները հոտավետ են, սպիտակ, դեղին, կարմրավուն, միայնակ, կիսահովանոցում կամ վահանիկում հավաքված: Ծակում է մայիս–հուլիս ամիսներին: Պտուղները մանր են, կլոր, սև: Հայտնի շուրշ 200 տեսակները տարածված են հիմնականում Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի արևադարձային ու մերձարևադարձային գոտիներում, ԱՍՀՄ–ում՝ 2 տեսակ, դեղատու Հ. (J. officinale) և թփային Հ. (J. fruticans): Վերշինս բնական ձևով աճում է նաև ՀՍՍՀ–ում, առանձնապես Զանգեզուրում, Վայքում, Հրազդանում: Բազմանում է սերմերով, արմատային մացառներով: Ունի բարձր դեկորատիվություն, օգտագործվում է անտառապատման և կանաչապատման համար:

ՀԱՍՊԻՍ (< գերմ.– Jasper), նստվածքային կայծքարային ապար: Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանցիկ, կոտրված քը՝ խեցային: Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն: Երկաթի և մնգանի օքսիդների շնորհիվ տարագույն է (կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ): Տարածված է մինչքեմբրից մինչև կայնոզոյ (առավել լայն՝ պալեոզոյում): Առանձնացվում են ռադիոլարային և ոչ–ռադիոլարային տարբերակներ: Բարձր կարծրության, դիմացկունության և գեղեցիկ գունավորման շնորհիվ կիրառվում է ոսկերչական գործում:

ՀԱՍՊՍՆԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառում: 1909-ին ուներ 14 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ՀԱՍՊՍՏԱՆ գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Ապրում էին նաև թուրքեր, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հայերի մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ՀԱՍՍԵ (Hasse) Ցոհան Ադոլֆ (1699– 1783), գերմանացի կոմպոզիտոր: Մեծ ճանաչման է արժանացել օպերա–սերիաներով (հիմնականում Մետաստազիոյի լիբրետոների հիման վրա): Հարել է Նեապոլիտանական օպերային դպրոցին, բարեփոխել նրա երաժշտ. ոճը: 1731–63-ին որպես կապելմայստեր աշխատել է Դրեզդենի իտալ. օպերայում: 1764-ից ապրել է Վիեննայում, 1773-ից՝ Վենետիկում: Գրել է 80-ից ավելի օպերա (այդ թվում՝ «Արտաքսերքսես», 1730, «Արմինիոս», 1745), 14 օրատորիա, բազմաթիվ եկեղեցական, գործիքային և այլ գործեր:

ՀԱՍՏ ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, կոլիտ, ստամոքս–աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից: Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ ևն), սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները (սնդիկով, կապարով ևն): Հ. ա. բ. կարող է առաջանալ նաև միզարյունության դեպքում, որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), կամ երկրորդային՝ ախիլիկ ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման դեպքում: Առաջացման պատճառներից և հիվանդության ծանրության աստիճանից կախված հաստ աղիքներում փոփոխությունները տատանվում են կատարալ պրոցեսներից մինչև մեռուկա–խոցային բորբոքում: Հ. ա. բ. լինում է սուր և քրոնիկական: Ս ու ր ընթացքի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, որովայնի սպաստիկ ցավեր, լուծ, երբեմն (հատկապես դիզենտերիայի դեպքում) ցավոտ նքոցներ, ջերմության բարձրացում: Կղանքը լինում է խյուսանման կամ հեղուկ, լորձի խառնուրդով, ծանր դեպքերում՝ լորձա–արյունային: Հիվանդությունը առանձին դեպքերում կարող է դառնալ քրոնիկական: Վերջինիս դեպքում նկատվում է ախորժակի անկում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, սպազմատիկ ցավեր (դեֆեկացիայի ակտից առաջ և հետո), իրար հաջորդող լուծ (օրական 3–4 անգամ) և Փորկապություն, երբեմն որովայնի վւքվածություն, գազերի կուտակում: Ախտորոշում ռենտգենաբանական, աղեդիտման և կղանքի լաբորատոր հետազոտությունների տվյալներով: Բ ու ժ ու մ ը. սուր ընթացքի և քրոնիկականի սրացման ժամանակ՝ 1–2 օր քաղց և կիսաքաղց, այնուհետև սպիտակուցային կամ ածխաջրատային դիետա, մանրացած, շոգեխաշած լիարժեք սնունդ: Ինֆեկցիոն Հ. ա. բ–ման դեպքում1 հակամանրէային և հակամակաբուծական դեղամիջոցներ, ուղիղ և սիգմայաձև աղիքները բորբոքվելիս՝ բուժիչ հոգնաներ: Քրոնիկական ընթացքի դեպքում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ և առողջարանային բուժում (Եսենտուկի, ժելեզնովոդսկ, Պյատիգորսկ, Բորժոմ), ծանր խոցայինի ժամանակ՝ վիրաբուժական միջամտություն: Կանխարգել ու մը՝ ստամոքս–աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների և մարսողության խանգարումների կանխում և ժամանակին բուժում, սննդի ճիշտ ռեժիմի կազմակերպում:

ՀԱՍՏԱՊԱՏ ԳԼԱՆՆԵՐ նյութերի դիմադրությունում, արտաքին կամ ներքին մակերևույթով ճնշման ենթարկվող գլանաձև թաղանթներ: Պատերի նշանակալի հաստության պատճառով լարումների բաշխումն ըստ հաստության զգալիորեն անհավասարաչափ է: Ամենամեծ նորմալ լարումներն առաջանում են Հ. գ–ի ներքին մակերևույթի մոտ: Հ. գ–ի հաշվարկման տեսությունը կիրառվում է մեքենաների համապատասխան մասեր և, հատկապես, հրետանային զենքի փողեր նախագծելիս:

ՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, քիմիայի հիմնական օրենքներից, ըստ որի որևէ միացության բաղադրությունը, անկախ դրա ստացման եղանակից, հաստատուն է: Քիմ. յուրաքանչյուր միացության մեջ մտնող տարրերի զանգվածների հարաբերությունը հաստատուն է: Հ. բ. օ. խստորեն կիրառելի է գազային, հեղուկ, ինչպես նաև առհասարակ օրգ. բոլոր միացությունների համար: Հաստատուն բաղադրությամբ նյութերը կոչվում են դաչթոնիդներ: Բյուրեղային միացությունների բաղադրությունները կարող են լինել հաստատուն (դալթոնիդներ) և փոփոխական (բերթոչիդներ կամ ոչ սաեքիո մետրական միացություններ): Օրենքը ձևակերպել է ժ. Պրուաոը Կ. Բերթոլեի հետ երկարատև գիտական բանավեճերից (1801–08) հետո:

Ն. Բեյլերյան

ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ, տես Կասվի տա: ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔ, ժամանակի ընթացքում ըստ ուժի և ուղղության չփոփոխվող էչեկւորական հոսանք: Առաջանում է հաստատուն լարման ազդեցությամբ և կարող է գոյատևել միայն փակ շղթայում: Հ. հ–ի հիմնական օրենքներն են Օհմի օրենքը և Ջոուլ–Լենցի օրենքը, ճյուղավորվող շղթաներում՝ Կիրխհոֆի կանոնները: Հ. հ–ի աղբյուրներից են գալվանական