Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
  • 0 (5) և զրո, որոնք պայմանականորեն

անվանվում են ձայնդարձի վերին (բարձր), միջին և ստորին (ցածր) աստիճաններ: Հնդեվրոպական ձայնդարձի հետքերը պահպանվել են ժամանակակից հնդեվրո– պական լեզուներում (ոտք/հետք/յաաակ, գաղջ/գոլ ևն): Բաղաձայնների Հ. այնքան էլ բնորոշ չի եղել հնդեվրոպական նախա– լեզվին: Գրկ. M e ճ e A., BBefleime b cpaBHHTejibHoe H3yqemie HHfloeBponejacKHX «3biK0B, M.–JI., 1938; BeHBeHHCT 3., HHfloeBponeiicKoe HMeHHoe c^QB006pa30BaHiie, M., 1955, Ն. Սիմոնյան

ՀԵՐԹԵՎ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Բասենի գա– վառում: Գավառի հինգ մեծ գյուղերից էր: 1909-ին ուներ 133 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի և վարժարան: Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915փն, Մեծ եղեռնի ժա– մանակ, Կամախի կիրճում: Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:

ՀԵՐԹԵՎՏՏԱՆ Շանթ Կարապետի (ծն. 22.5.1922, Ալեքսանդրապոլ), հայ սովե– տական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1943-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանը, 1950-ին՝ գեղարվեաոա–թատերական ինստ–ը (նույն թվականից՝ դասախոս, 1971-ից՝ պրոֆեսորի պաշտոնակատար): Շ. Հ և ր թ և ց յ ա ն. «Էտապ» (1967) Հեղինակ է հեղափոխական և ժամանակա– կից թեմատիկայով կոմպոզիցիոն կտավ– ների, հոգեբանական խտացումներով բնո– րոշվող դիմանկարների: Լավագույն գոր– ծերից են՝ «Սուրեն Սպանդարյանը աք– սորավայրում» (I960), «Մարտից հետո» (1964), «Էտապ» (1967), «Ծերունու դիմա– նկար» (1965), «Փամբուհ տատը» (1967): 1950-ից մասնակցում է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահան– դեսների: ՀԵՐԿ, տես Վար:

ՀԵՐԿԵՐՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարու– թյան կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀԵՐԿ ՈՒԼԱՆՈՒՄ, Հերկուլանեում (Herculaneum), հին քաղաք Կամպանիա– յում (Իտալիա), Նեապոլի ծոցի ափին, Նեապոլից հվ–արմ., վեզուվի ստորոտին: Առաշացել է մ. թ. ա. VII դ., որպես օսկերի բնակավայր: Հետագայում Հ–ում բնակվել են Էտրուսկներ, հույներ: Մ. թ. ա. 307-ից ենթարկվել է Հռոմին: 79-ին, Վեզուվի ժայթքման հետևանքով, ավերվել ու ծածկ– վել է հրաբխային լավայի ու մոխրի 10– 12 մ հաստությամբ շերտով: Պեղվում է XVIII դարից: Բացվել են հրապարակը, սյունասրահը, 3 հզ. տեղանոց թատրոն, 2 բաղնիք, մարզադպրոց, բնակելի թա– ղամասեր, մերձքաղաքային առանձնա– տներ (որոնցից մեկում՝ հուն, մագաղաթյա ձեռագրեր պարունակալ գրադարան), ար– վեստի ու կենցաղային առարկաներ ևն:

ՀԵՐԿՈՒԼԵՍ (լատ. Hercules), հին հունա– կան դիցաբանական հերոս Հերակփսի անվանումը Հին Հռոմում: Հ–ի պաշտա– մունքը Հռոմ են ներմուծել հին հույները: Սրբատեղիներ է ունեցել Հռոմ քաղաքում, Սիկիլիա, Կորսիկա, Սարդինիա կղզինե– րում: Հռոմ. որոշ պատրիկական տոհմեր Հ–ին համարել են իրենց նախնին:

ՀԵՐԿՈՒԼԵՍ (լատ. Hercules), հին հայկա– կան անունը՝ Վահագն, համաստեղու– թյուն երկնքի հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային թագ, Եզնարած, Վիշապ, Քնար, Աղվես, Աղեղ, Արծիվ, Օձակիր, Օձ համաստեղությունների միջև: Ամենա– պայծառ աստղը՝ Կոռնեֆորոսը, երրորդ աստղային it կծության է: Հ–ում է գտնվում Արեգակնային համակարգի շարժման ապեքսը: Հս. միշին լայնություններից երևում է ամբողշ տարին:

ՀԵՐՀԵՐ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Ար– փայի աշ վտակը: Երկարությունը 28 կմ է, ավազանը՝ ՈՀկմ2: Սկիզբ է առնում Թեք սար լեռնաշղթայի հս–արլ. լանշից, մոտ 2700 մ բարձրությունից: Հոսում է հս~հվ. ընդհանուր ուղղությամբ: Վերին հոսանքում առաշացնում է 160–200 ^ խորությամբ V-աձև հովիտ: Ձախից ըն– դունում է վտակներ: Գետի աշ ավփն ուղ– ղաձիգ անկումով իշնում են Վայոցսարի լավաները: Վերին հոսանքի շրշանում Հ–ի վրա կա 17 մ բարձրությամբ շրվեժ: Սնումը խառն է, հորդանում է յմայիսի սկզբին: Տարեկան միշին ծախսը 1,89 մ31վրկ է, հոսքը՝ 6,0 մլն մ3: Ազիզբեկովից 7–8 կմ արլ. թափվում է Արփայի մեշ:

ՀԵՐՀԵՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրշանում, շրշկենտրոնից 26 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Ծովատեղի և Ւ^երխանի կոլտնտեսությունների հետ: Ունի միջնա– կարգ դպրոց, գրադարան, բուժկայան: Հ–ում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

ՀԵՐՀԵՐ, գյուղ Հայկական ԱՍՀ Ազիզ– բեկովի շրշանում, Հերհեր գետի աշ ափին, շրշկենտրոնից 17 կմ հյուսիս–արևելք: Ծխախոտագործական–անասնապա հական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրա– ների մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, կինո, գրադարան, կապի բաժան– մունք, ավտոմատ հեռախոսակայան, բուժկայան: Հերհեր Հ–ից մոտ 1 կմ հս–արլ., երկու ձորերով եզերվող բլրի գագաթին գտնվում է VIII դարից հիշատակվող Ս. Սիոն մենաս– տանը՝ կազմված երկու եկեղեցիներից և մատուռից: Հյուսիսային Ս. Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է՝ կառուցված կի– սամշակ ավազաքարից և ունի հայ ճարտ–յան համար եզակի հորինվածք, ուղղանկյուն թաղածածկ դահլիճը արլ–ից և արմ–ից ավարտվում է կիսաշրջանաձև Հերհնրի Ս. Սիոն մենաստանը աբսիդով: Նրան հվ–ից կից Ս. Աստվածա– ծին եկեղեցին (1282-83) միանավ է, թաղակապ, արլ–ում երկու, միմյանց հա– վասար կիսաշրջանաձև աբսիդներով: Միանավ Փոքրիկ մատուռը կից է Մ. Սիոն եկեղեցուն՝ հս–ից: Պարսպապատ մենաս– տանի գերեզմանոցում կան XIII–XVII դդ. արձանագրություններով խաչքարեր: Գյու– ղամիջի Ս. Գևորգ եկեղեցին (XIX դ.) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Գյուղից հվ. գտնվում են կիսով չափ Հնրհնրի Ս. Սիոն մենաստանի հա– տակագիծը քանդված Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և 1297-ին սրբատաշ ավազաքարից կառուցված Ս. Գևորգ փոքր եկեղեցին (կոչվում է նաև Չիքի վանք), իսկ մոտ 1 կմ հվ–արլ., լեռան գագաթին՝ «Կապույտ» կոչվող ոչ մեծ բերդը: Ենթադրվում է, որ Հ–ի Ս. Սիոն մենաստանի Ս. Աստվածա– ծին եկեղեցին, Ս. Գևորգ եկեղեցին (1297), գյուղամիջի մոնումենտալ խաչքարերի խումբը Հերհերցի անանուն վարդպետի գործերն են, որի կնոջ՝ Սթերի տապանա– քարը, նույնպես կերտված վարդպետի կողմից, գտնվում է Ս. Սիոնի արլ. պատի