Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հավանաբար Հերհերցի վարդպետը եղել է Օրբելյանների վասալ իշխաններից Շահուռնեցիների ճարտարապետը, որոնց կենտրոնը XIII դ. 2-րդ կեսին Հերհեր ավանն էր: Հ–ից 3 կմ հս., գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտից կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքար:Գյուղատեղիից հվ. գտնվող գերեզմանոցում կա 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար: Հ–ի մոտ կան նաև երկու այլ գերեզմանոցներ, որոնցից հվ–արլ. ունի կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր, իսկ մյուսի («Կապույտ» բերդի հս–արի կողմում) գերեզմանաքարերը ծածկված են հողով: Մի այլ գյուղատեղի կա Հ–ից հվ., որի գերեզմանոցում կան XIII–XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր:

Գրկ.Եղիազարյան Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե., 1955: Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 93–97:

Մ. Հասրաթյան, Ֆ.Հովհաննիսյան

ՀԵՐՁԱՆՑՔ, բույսերի վերգետնյա օրգանների էպիդերմիսային միկրոսկոպիկ ճեղքանման անցք՝ շրջապատված երկու կիսալուսնաձև պարփակող բջիջներով: Վերջիններս պարունակում են քլորոպլաստներ և ունեն անհամաչափ հաստացած պատեր (խոռոչին հարող ներքին պատերն ավելի հաստ են, քան արտաքինը): Յուրաքանչյուր Հ–ի տակ գտնվում է ստորհերձանցքային օդային խոռոչ, կապված տերևի միջբջջային տարածությունների հետ, որոնցով կատարվում է օդափոխանակություն: Պարփակող և դրանց կից էպիդերմիսի բջիջների ձևը, չափերը և փոխադարձ դասավորվածությունը տեսակի որոշման համար կայուն ձևաբանական հատկանիշներ են: Հ–ներ կան բույսի քլորոֆիլ պարունակող վերգետնյա բոլոր մասերում, սակայն առավել բազմաթիվ են տերևի էպիդերմիսում (1 մմ2-ում՝ 100–300): Հ–ներն իրականացնում են գազերի և գոլորշու փոխանակությունն արտաքին միջավայրի հետ: Դա կատարվում է Հ–ային ճեղքի բացման և փակման միջոցով (Հ–ա–յին շարժում), ընդ որում շարժումները կախված են միջավայրի պայմաններից (լույս, ջերմություն, ապահովվածություն ջրով ևն): Հ–ները բացվում են պարփակող բջիջների պատերի անհամաչափ հաստության (ջուրը ծծելիս արտաքին պատերն ավելի են ձգվում, քան ներքինը, կորությունն ավելանում է, խոռոչը՝ բացվում), տուրգորի դարձելի փոփոխության (օսլան փոխարկվում է շաքարի և հակառակը) պատճառով: Կարևոր դեր են խաղում նաև կալիումի իոնները: Բույսերի մեծամասնության Հ–ները բացվում են առավոտյան, կեսօրին ճեղքերը նեղանում են, երեկոյան՝ փակվում: Բաց Հ–ներով ածխաթթու գազը թափանցում է բույսի ներքին հյուսվածքները, իսկ ֆոտոսինթեզի ընթացքում գոյացած թթվածինը և ջրի գոլորշիներն անցնում են մթնոլորտ:

ՀԵՐՁՎԱԾՈՒԹՅՈՒՆ, տես Հերետիկոսություն:

ՀԵՐՄԱ (հուն.–έρμής), դիմաքանդակով ավարտվող քառանիստ սյուն՝՜ սկզբում Հերմես աստծուն (այստեղից էլ՝ անունը), հետագայում՝ այլ աստվածների, իսկ մ. թ. ա. V դարից՝ նաև պետ. գործիչների, փիլիսոփաների և այլոց պատկերով: Ծառայել է որպես սահմանանիշ, ճանապարհների նշաձող ևն: XVI դ–ից այդօրինակ Հ–ները հիմնականում դարձել են դեկորատիվ և պարտեզային քանդակների տարածված տեսակ:

ՀԵՐՄԱՆ (Herman) Անտալ (1851–1926), հունգար ազգագրագետ, բանասեր–պատմաբան, մանկավարժ, հայագետ: Փիլ. դ–ր, հունգ. և գերմ. լեզուների պրոֆեսոր: Տիրապետել է հայերենին: Սովորել է Բրաշովի, Կլուժի վարժարաններում և Բուդա–պեշտի համալսարանում: Կազմակերպել է Հունգարիայխ և Տրանսիլվանիայի ժողովուրդների ազգագրության ուսումնասիրման գործը, եղել «Ազգագրական տեղեկություններ Հունգարիայից» («Ethnologische Mitteilungen aus Ungarn») հանդեսի [ուներ հատուկ հայագիտական հավելված՝ «Հայկական զեկուցներ» («Armenische Bei- trage»)] հիմնադիրներից և խմբագիրը (1887-ից): Հիմնադրել է (1889) «Հունգարիայի ազգագրական ընկերություն»-ը (ուներ նաև հայկ. բաժին), մասնակցել «Տրանսիլվանիայի կարպատյան ընկերության» ու նրա «էրդեյ» («Ardely») թերթի ստեղծմանը (1890): 1897–1922-ին խմբագրել է «էթնոգրաֆիա» («Ethnographia») գերմ. պարբերականը: 1898-ին Բուդապեշտի համալսարանում ստեղծել է ազգագրության ամբիոն, ապա կազմակերպել Կլուժի «Ազգագրական թանգարան»-ը, նպաստել Գեռլայի «Հայկական թանգարան»-ի ստեղծմանն ու հարստացմանը և դարձել նրա առաջին պատվո տնօրենը: Աշխատակցել և խմբագրել է (1907 և 1913-ի մի քանի համարներ) Դեռլայի «Արմենիա» («Armenia») հայագիտական հունգ. հանդեսը, որտեղ տպագրել է հայագիտական աշխատություններ ու հոդվածներ («Գնչուները Հայաստանում 500 տարիներ առաջ», 1884, № 4, «Բեհիստունի արձանա№գրությունները Հայաստանի . մասին», 1888,№ 9, «Հայերը Թուրքիայում», 1888, .№ 11–12 ևն): Հայերի մասին զանազան զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտական համաժողովներում:

Ս.Քոլանջյան

ՀԵՐՄԱՆՍՈՆ (Hermansson) Կարլ Հենրիկ (ծն. 14.12. 1917, Բոլնես, Լեն Եվլեբորգ), շվեդական բանվորական շարժման գործիչ: 1941-ից՝ Շվեդիայի կոմկուսի (ՇԿԿ), 1946-ից՝ ՇԿԿ ԿԿ և քաղբյուրոյի անդամ: 1946–57-ին եղել է ՇԿԿ տեսական օրգան «Վոր տիդ» («Vor tid») ամսագրի, 1959– 1962-ին՝ «Նյու դագ» («Hy dag») թերթի գլխ. խմբագիրը: 1953–61-ին՝ ՇԿԿ ԿԿ քարտուղար, 1964–75-ին՝ Ձախ կուսակցության կոմունիստների (մինչև 1967-ը՝ ՇԿԿ) նախագահ: 1963-ից ռիկստագի դեպուտատ է: Հեղինակ է տնտ. և քաղ. հարցերին նվիրված աշխատությունների: ՀԵՐՄԱՖՐՈԴԻՏԻԶՄ,երկսեռություն, իգական և արական սեռի հատկանիշների առկայությունը միևնույն անհատի մոտ: Կենդանական աշխարհում Հ. բնորոշ է զարգացման համեմատաբար ցածր աստիճանում գտնվող տեսակներին: Տարբերում են բնական և ախտաբանական Հ.:ԲնականՀ. հանդիպում է անողնաշարավոր կենդանիներից աղեխորշավորների (հիդրա), համարյա բոլոր տափակ որդերի, որոշ օղակավոր որդերի, առանձին փափկամորթների, ինչպես նաև որոշ ողնաշարավորների՝ ձկների (ծովային պերկես, ծովային ծածան) մոտ: Բնական Հ–ի դեպքում օրգանիզմում առաջանում են և՝ ձվաբջիջներ, և՝ սպերմատոզոիդներ: Օրինակ, մակաբույծ ժապավենաձև որդերի արական և իգական սեռական գեղձերը միաժամանակ կարող են գործել անհատի ամբողջ կյանքի ընթացքում, որի հետևանքով նրանք օժտված են ինքնաբեղմնավորության ունակությամբ: Սակայն հերմաֆրոդիտ կենդանիների մեծ մասին առավել հատկանշական է ոչ թե ինքնաբեղմնավորումը, այլ զուգավորումը: Ախտաբանական Հ. հանդիպում է կենդանական աշխարհի բոլոր խմբերում, այդ թվում նաև բարձրակարգ ողնաշարավորների և մարդկանց մոտ: Այն կարող է լինել իսկական և կեղծ: Առաջին դեպքում միևնույն անհատն ունենում է իգական և արական սեռական գեղձեր կամ մեկ բարդ գեղձ, որի մի ասը կատարում է սերմնարանի, մյուս մասը՝ ձվարանի ֆունկցիա: Կեղծ կամ պսևդոհերմաֆրոդիտիզմի ժամանակ անհատն ունենում է մեկ սեռին բնորոշ սեռական գեղձեր, իսկ արտաքին սեռական օրգանները և երկրորդային սեռական հատկանիշները ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում են հակառակ սեռին: Կեղծ Հ–ի օրինակ են կանացիակերպ տղամարդիկ կամ առնական տեսք ունեցող կանայք: Մարդկանց Հ. հիմնականում ժառանգական ծագում ունեցող զարգացման բնածին արատ է և բնորոշվում է իգական ու արական սեռական հատկանիշների միաժամանակյա առկայությամբ: Այստեղ ևս հանդիպում է պսևդոհերմաֆրոդխոիզմ, երբ սեռական գեղձերի և երկրորդային սեռական հատկանիշների միջև բացակայում է համապատասխանությունը: Մեռի տարբերակման գործում մեծ դեր են խաղում էնդոկրին գործոնները և քրոմոսոմային մեխանիզմները: Բ ու ժ ու if ը՝ վիրաբուժական, ընդհուպ մինչև պլաստիկ վիրահատ ություններ, հորմոնոթերապիա:

Հ. նկատվում է նաև որոշ բույսերում:

Վ. Դավիդյանց

ՀԵՐՄԵՍ (հուն.ΈΡμής,Έρμείας), նախապես խաշնարածների ու անասնապահների աստված: Ավելի ուշ պաշտվել է իբրև Օլիմպոսի աստվածների սուրհանդակ, որը հոր՝ Զևսի նվիրած թռչող սանդալներով մտքի արագությամբ սուրում է տիեզերքի զանազան կողմերը: Հ. ննջեցյալների ոգիներն ուղեկցում է Հադեսի թագավորություն: Նրան համարել են նաև դեսպանների, վաճառականների ու ճանապարհորդների հովանավոր: Հին հույները ճանապարհներին ու խաչուղիներին դրել են Հ–ի պատկերով հատուկ սյուներ՝ «հերմեր», նրանց վրա գրել իմաստուն խոսքեր, որոնք ծառայել են իբրև ուղենշաններ: Որպես առևտրի ու շահույթի հովանի, Հ. առևտրականներին իբր սովորեցրել