Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աղի ընդհանուր կոնցենտրացիայի հա– րաբերությամբ: Շատ դեպքերում a-ն մեծ չէ: Այսպես, նատրիումի քացախատի՝ CH3COONa և ամոնիումի քացախատի՝ CH3COONH4 0,1 մոլյարանոց լուծույթնե– րում, 25°Շ–ում a-ն համապատասխանա– բար հավասար է 0,01% և 0,5% : Ջերմաս– տիճանը բարձրացնելիս և լուծույթը նոս– րացնելիս a-ն մեծանում է: Տ–ով է պայ– մանավորված բուֆերային համակարգերի գոյությունը: Այդպիսի լուծույթներն ունեն ֆիզիոլոգիական կարևոր նշանակու– թյուն, որովհետև H+ իոնների հաստա– տուն կոնցենտրացիան անհրաժեշտ է օր– գանիզմի բնականոն կենսագործունեու– թյան համար: Աղերի Տ–ի հետ են կապված նաև երկրակեղևի երկրաբանական մի շարք Փոփոխությունները, միներալների առաջացումը, բնական ջրի և հողի ձևա– վորումը: Օրգանական մ ի ա ց ու թ յ ու ն– ների հիդրոլիզ: Օրգ. միացու– թյունները ջրով քայքայելիս առաջացնում են երկու և ավելի նյութեր: Սովորաբար Տ.. իրականացվում է թթուների (թթվային Տ.) կամ հիմքերի (հիմնային Տ.) առկա– յությամբ: հիդրոլիզային քայքայման ավե– լի հաճախ ենթարկվում են ածխածնի ատո– մի և այլ ատոմների (հալոգենների, թթվածնի, ազոտի ևն) միջև եղած կապերը: Այսպես, հալոգենների հիմնային Տ–ով ստանում են (նաև արդյունաբերության մեջ) սպիրտներ, ֆենոլներ, օրինակ՝ NaOH C5Hi,Cl-fH30 ^CsHhOH, NaOH C6HsC1+H20 ^tC6HsOHt: Ածխաջրածնային ռադիկալի (R) կառուց– վածքից և ռեակցիայի պայմաններից կախ– ված հալոգենածանցյալների Տ. կարելի է իրականացնել որպես միամոլեկուլային (SN 1) կամ երկմոլեկուլային (SN 2) պրո– ցես: Միամոլեկուլային ռեակցիայի դեպ– քում սկզբում տեղի է ունենում ածխածին– հալոգեն կապի իոնացում, իսկ հետո առա– ջացած կարբոնիումի իոնը (կարբկատիո– նը՝ R+) փոխազդում է ջրի հետ: Ալկալին (եթե այն առկա է) չի ազդում Տ–ի արագու– թյան վրա, այլ ծառայում է միայն անջատ– ված հալոգենաջրածնական թթուն չեզո– քացնելու և հավասարակշռությունը տե– ղաշարժելու համար, R-Hal;±R++Hal-t) R+ + H2O^R-OH+H+ > SN1: H0– + H+-»H20tJ Երկմոլեկուլային ռեակցիաների դեպքում Տ–ի արագությունը ուղիղ համեմատական է ալկալոլ կոնցենտրացիային՝ R–Hal+HO“->R–OH+Hal~SN2: Առանձնապես կարևոր է էսթերների Տ. (էսթերացման հակադարձ ռեակցիան)՝ R C00R՝+H20-»RC00H+R՝0H էսթերների թթվային Տ. դարձելի պրո– ցես է՝ Օ +OH R–C^ +H+^R-C<^ £ OR՝tOR՝ O H20 Օ ^R–շՀ ^R-շՀ +RfOH+H+. +OR՝tOH I H իսկ հիմնային S. դարձելի չէ, քանի որ այդ դեպքում առաջանում է սպիրտ և թթվի աղ՝ ՕtOH R-Վ +OH-^R-C_OR՝–> OR՝ 1 0^ 0 –> R–+ R՝OH: o- Այդ պրոցեսը լայնորեն կիրառվում է ար– դյունաբերության մեջ սպիրտներ և թթու– ներ ստանալու համար, օրինակ, ճարպերը օճառացնելիս առաջանում են գլիցերինին ճարպային շարքի բարձրմոլեկուլային թթուների աղեր (օճառ): էսթերների նման են հիդրոլիգվում թթուների ամիդները: Այդ դեպքում առաջանում են թթուներ և ամիններ: Ածխածին–ածխածին կապի Տ–ի դեպքերը համեմատաբար հազվադեպ են: Դրանցից են, մասնավորապես, 1,3-երկ– կարբոնիլային միացությունների, օրինակ, ացետոքացախաթթվի էսթերի կետոնային (թթուների և նոսր ալկալիների ազդեցու– թյամբ) և թթվային (խիստ ալկալու ազ– դեցությամբ) ճեղքումը՝ h2so4,h2o ch3coch2cooc2h3t ► CH3COCH3+C2HsOH+C02, Na0H,H20 CH3COCH2COOC2H5 ^t• ►2CH3COOH C2HsOH «Տ.» տերմինը սովորաբար գործածվում է օրգ. քիմիայում նաև որոշ պրոցեսների վերաբերյալ, որոնց ավելի ճիշտ կլիներ անվանել հիդրաաացում, օրինակ, թթու– ների նիտրիլների վւոխարկումը ամիդնե– ՐԻ՝ R-C==N+H20 *RCONH2: էսթերային, գլիկոզիդային (ածխաջրե– րում) և ամիդային (սպիտակուցներում) կապերի Տ. մեծ դեր է խաղում օրգանիզմ– ների կենսագործունեության մեջ: Տես նաև Հիդրոփզ բուսական նյութերի;

ՀԻԴՐՈԼԻ* ԲՈՒՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ջրի փոխազդեցությունը ոչ սննդահումքի բու– սական բազմաշաքարների (բնափայտի թափոնների, բամբակենու թեփի, արևա– ծաղկի կեղևի ևն) հետ՝ կատալիզատորնե– րի (անօրգանական թթուների) առկայու– թյամբ: Ելային բուսական հումքը, սովո– րաբար, պարունակում է մինչև 75% ջրում անլուծելի բազմաշաքարներ՝ թաղանթա– նյութի և հեմիթաղանթանյութի ձևով, որոնց քայքայման ժամանակ սկզբում առաջանում են միջանկյալ միացություն– ներ, ապա՝ պարզագույն շաքարներ՝ մո– նոզներ: Միաժամանակ տեղի է ունենում նաև վերջիններիս քայքայում, որի դեպ– քում ստացվում են ֆուրֆուրոլ, օրգ. թթուներ, հեմինաթթուներ և այլ նյութեր: Ջերմաստիճանը բարձրացնելիս և թթու– ների կոնցենտրացիան մեծացնելիս մե– ծանում է հիդրոԼիղի արագությունը: Տ. բ. ն. հիդրոլիզային արտա– դրությունների հիմքն է. կիրառ– վում է սննդային, կերային և տեխ. կարե– վոր նյութեր ստանալու համար: Արտա– դրական պայմաններում հիդրոլիզի նյու– թերը հիդրոլիզատորներն են՝ մոնոզների (պենտոզների և հեքսոգների, մասնավորապես գլյուկոզի) լուծույթնե– րը, ցնդող նյութերը (օրգ. թթուներ, սպիրտներ) և պինդ մնացորդը՝ հիդրո– լիզային լիգնինը: Բազմաշաքարնե– րից մոնոզների ելքը կարող է հասնել 90% : Առավել տարածված է հիդրոլիզատ– ների կենսաքիմիական մշակումը, որի օգնությամբ ստանում են սպիտակուցա– վիտամինային նյութեր՝ կերային խմո– րասնկեր; Տիդրոլիզային արտադրության կարևորագույն նյութերից էթիլալկոհոլը նույնպես ստանում են կենսաքիմիական եղանակով՝ հիդրոլիգատների հեքսոզնե– րը խմորելով: Մննդային գլյուկոզը և տեխ. քսի լոզն ստանում են, համապատասխա– նաբար, հեքսոզային և պենտոզային հիդ– րոլիզատներից՝ դրանք մաքրելով հան– քային ու օրգ. խառնուրդներից՝ գոլոր– շիացմամբ և բյուրեղացմամբ: Քիմ. մշակ– ման ժամանակ հիդրոլիգատների մեջ պա– րունակած մոնոզները վերականգնելով ստանում են բազմատոմ սպիրտներ, հեք– սոգներից առաջանում են համապատաս– խան հեքսիտներ (սորբիտ, մաննիտ, դուլ– ցիտ ևն), իսկ պենտոզներից՝ պենտիտներ (քսիլիտ, արաբիտ ևն): Բազմատոմ սպիրտների հիդրոգենոլիգի եղանակով կարելի է ստանալ գլիցերին, պրոպի– լենգլիկոլ և էթիլենգլիկոլ: Պենտոզների դեհիդրատացմամբ ստանում են ֆուր– ֆուրոլ, հեքսոգների դեհիդրատացմամբ՝ լևուլինաթթու: Տիդրոլիզային լիգնինը խիտ ծծմբական թթվով մշակելիս առա– ջացնում է ակտիվ ածուխ՝ կոլակտիվիտ, ալկալիներով մշակելիս՝ լուծվում է, իսկ հետագա թթվեցման դեպքում անջատում է ակտիվացած լի գնին, որը սին– թետիկ կաուչուկի ակտիվ լցոն է: Տիդրո– լիզային լիգնինը օգտագործում են նաև որպես վառելանյութ:

ՀԻԴՐՈԼԻԶԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, տես Քիմիական արդյունաբերու– թյուն:

ՀԻԴՐՈԼՈԳԻԱ, ջ ր ա բ ա ն ու թ յ ու ն, գիտություն, որը զբաղվում է բնական ջրե– րի և նրանցում ընթացող երևույթների ու պրոցեսների ուսումնասիրությամբ: Երկ– րաֆիզիկական գիտություն է՝ սերտորեն կապված աշխարհագրական, երկրաբա– նական և կենսաբանական գիտություննե– րի հետ: Ուսումնասիրության առարկան ջրային օբյեկտներն են (օվկիանոսներ, ծովեր, գետեր, լճեր, ջրամբարներ, ճա– հիճներ), ձնածածկույթի, սառցադաշտերի, ստորերկրյա ջրերի ձևով և հողերում խո– նավության կուտակումները: ժամանակա– կից Տ–ի հիմնական խնդիրներն են՝ բնու– թյան մեջ շրի շրշապաույաի ուսումնասի– րումը, մարդու գործունեության ազդեցու– թյունը նրա վրա, ջրային օբյեկտների ռե– ժիմի և հիդրոլոգիական տարրերի (ջրի մակարդակ, ծախս, ջերմաստիճան ևն) անալիզի, դրանց տատանումների օրի–