Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռուսաստանում Հ. վերելքի հասավ XVII–XVIII դդ.: Այդ ժամանակաշրջա– նում ստեղծվեցին ավելի քան 200 գործա– րանային ամբարտակներ և հիդրոսարքեր՝ քևրալում, Ալթայում և այլուր: Հ. մեծ զարգացում ապրեց Հոկտեմբեր– յան սոցիալիստական մեծ հեղափոխու– թյունից հետո: Հիդրոտեխնիկական խո– շոր շինարարությունը պահանջեց նոր, Ռուսաստանում առաջներում չկիրառված, տիպերի հիդրոտեխնիկական կառույց– ների մշակում, ինչպես նաև ՍՍՀՄ բնա– կան պայմանների յուրահատկություննե– րից բխող պրոբլեմների լուծում: Այսպես, հաջողությամբ լուծվեց երկրի հարթավայ– րային գետերին բնորոշ կավային և ավա– զային հիմնատակերի վրա ամբարտակ– ներ կառուցելու հարցը (Սվիրի, Ռիբինսկի, Ցիմլյանսկի ամբարտակները), մշակվե– ցին հողե, թեթև բետոնե և երկաթբետոնե ամբարտակների նոր տիպեր, ստեղծվե– ցին նավարկելի շլյուզների, ջրառու, կար– գավորման և նավահանգստային կառույց– ների նոր կոնստրուկցիաների, կատարե– լագործվեցին աշխատանքների կատար– ման եղանակները: Գրկ. Bepr B. A., Ochobm ruflpoTexHHKH, JI., 1963,* AeHHCOB H. II., Ochobm ncnojib- 30BaHH« BOflHOii 9HeprHH, [2tMt.–JI., 1964; rpHniHH M.M., I"H/jpoTexHiraecKHe coopyaceHiM, M., 1968.

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, ջրային պաշարների (գետեր, լճեր, ծո– վեր, գրունտային ջրեր) օգտագործման կամ ջրային տարերքի քայքայիչ ազդեցու– թյան դեմ պայքարի համար նախատես– ված կառույցներ: Ըստ տեղանքի դիրքի լինում են ծովային, գետային, լճային Հ. կ.: Տարբերում են նաև վերգետնյա և ստորգետնյա Հ. կ.: Ջրային տնտեսու– թյան սպասարկվող բնագավառներին հա– մապատասխան՝ Հ. կ. լինում են ջրաէներ– գետիկական, մելիորատիվ, ջրատրանս– պորտային, լաստառաքման, ջրամատա– կարարման և կոյուղու, ընդերքային ջրե– րի օգտագործման ևն: Տարբերում են ընդ– հանուր (ջրերի օգտագործման գրեթե բո– լոր եղանակների համար) և հատուկ (ջրային տնտեսության որևէ բնագավառի համար) Հ. կ.: Ընդհանուր Հ. կ. են ջըր– դիմհարը, ջրմուղը, ուղղորդիչը, ջրառուն և ջրնեաը: Ջրդիմհար կառոլյց– ն և ր ը նախատեսված են ճնշում կամ ջրի մակարդակների տարբերություն ըս– տեղծելու (կառույցի առջևում և ետևում) համար; Դրանք են. ամբարտակները (կա– րևորագույն ու առավել տարածված Հ. կ.), որոնք պատնեշում են գետերի հունը և գետահովիտները, բարձրացնում վերին բիեֆում կուտակված ջրի մակարդակը և ղամրերը: Ջրմուղ կառույցները (ջրաարներ) ջուրը տեղափոխում են նա– խատեսված վայրը: Դրանք են ջրանցքնե– րը, հիդրոտեխնիկական թոմւեյները, վա– քերը, խողովակաշարերը: Դրանցից մի քանիսը, օրինակ, ջրանցքները, տեղա– բաշխման, հաղորդակցության ուղիների հատման հետևանքով և շահագործման անվտանգություն ապահովելու նպատա– կով ունեն այլ Հ. կ.՝ ջրանցույցներ, դյոլ– կերներ, կամուրջներ, ջրնետներ: Կար– գավորման (ուղղորդիչ) Հ. կ. փոփոխում և բարելավում են ջրի հոսքի բնական պայմանները, պաշտպանում գե– տի հունը և աՓերը ողողումից, ջրաբերուկ– ների նստվածքներից, սառույցի ազդե– ցությունից: Գետերի հոււքը կարգավորե– լու նպատակով կիրառվում են նաև հո– սանքուղղիչ հարմարանքներ (կիսապատ– նեշներ, վահաններ, դամբեր), ափապաշտ– պան կառույցներ, սառցուղղորդիչ և սառ– ցարգելիչ շինվածքներ: Ջ ր ա ռ ու կա– ռույց ն և ր ը օգտագործում են ջրաղ– բյուրից ջուրը ջրատար տեղափոխելու, ինչպես նաև ջրմուղները սառույցից, ջրա– բերուկներից պաշտպանելու նպատակով: Ջրնետ կառույցները նպաս– տում են ջրամբարներից, ջրանցքներից, ճնշումայիկ ավազաններից ավելցուկա– յին ջուրը բաց թողնելուն: Դրանք լինում են հունային, առաՓնյա, մակերևութա– յին ու խորքային և հնարավորություն են տալիս մասնակիորեն կամ ամբողջապես դատարկել ջրավազանը: Հ ա տ ու կ Հ. կ. են. ջրային էներգիա– յի օգտագործման (հիդրոէլեկտրակայան– ներ, ճնշումային ավազաններ), ջրային տրանսպորտի (նավարկման շւյուզներ, նավամբարձիչներ, փարոսներ), նավա– հանգստային (ծովապատնեշներ, ալեբե– կիչներ, պիրսեր, նավանորոգարաններ), մելիորատիվ (մայրուղային և բաշխիչ ջրանցքներ, ջրարգելակ կարգավորիչներ) կառույցները: Որոշ դեպքերում ընդհա– նուր և հատուկ կառույցները համատեղ– վում են մեկ համալիրում (օրինակ, ջըր– նետը և հիդրոէլեկտրակայանի շենքը), որը միաժամանակ մի քանի ֆունկցիա է կատարում: Ջրատնտեսական միջոցա– ռումների ընդհանուր նպատակներով միա– վորված և նույն վայրում տեղադրված Հ. կ. կազմում են համալիրներ՝ հիդրոհանգույց– ներ: Մի քանի հիդրոհանգույցներ կազ– մում են ջրատնտեսային (օրինակ, էներ– գետիկական, տրանսպորտային, ոռոգ– ման ևն) համակարգեր: ժող. տնտեսու– թյան համար ունեցած նշանակության հա– մապատասխան ԱՍՀՄ–ում Հ. կ. ըստ կա– պիտալության բաժանվում են 5 դասի: Ըստ այդ դասերի նախագծերում նշում են Հ. կ–ի հուսալիության աստիճանը՝ ամ– րության և կայունության պաշարները, սահմանում ջրի առավելագույն ծախսերը, շինանյութերի որակը ևն: Ըստ Հ. կ–ի կա– պիտալության դասերի է որոշվում նաև որոնողա–հետախուզական, նախագծային և հետազոտական աշխատանքների ծա– վալը: Հ. կ–ի բնորոշ առանձնահատկություն– ները կապված են այդ կառույցների ջրա– յին հոսքի, սառույցի, ջրաբերուկների, մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կենսբ. և այլ գործոնների ներգործության հետ: Հ. կ–ի կառուցման համար, առավե– լապես օգտագործվում են միաձույլ և հավաքովի–միաձույլ, հազվադեպ՝ հավա– քովի և տիպային կոնստրուկցիաներ: Հ. կ–ի կատարելագործումը կապված է հիդրոտեխնիկայի, հատկապես կառույց– ների և դրանց հիմնատակերի վրա ջրի ներգործության (հոսքերի և կառույցների հիդրավլիկա, ֆիլտրում) տեսական ու Փորձարարական հետազոտությունների հետագա զարգացման, որպես հիմնատա– կեր և շինանյութեր (գրունտների մեխա– նիկա, ինժեներային երկրաբանություն) ժայռոտ և ոչ ժայռոտ գրունտների ուսում– նասիրման, կառուցման ժամանակի և մի– ջոցների ավելի քիչ ծախս պահանջող Հ, կ–ի նոր տիպերի և կոնստրուկցիաների (թեթևացված բարձրաճնշումային պատ– վարներ, մակընթացային ՀԷԿ–եր ևն) մշակման հետ: Հայկական ՄԱՀ Հ. կ.: ՀԱԱՀ առաջին Հ. կ–ներն էին՝ Շիրակի ջրանցքը (1925), Լենինականի հիդրոէփկտրակա– յանը, Երևանի հիդրոէԼեկտրակայանները: Կիրովականի և Ալավերդու արդյունաբե– րությունը էլեկտրաէներգիայով ապահո– վելու նպատակով 1928–32-ին Դեբեդի ձորի զառիվեր լանջին կառուցվել է Մ. Տեր– Գաբրիելյանի անվ. Ձորագետի հիդրո– էչեկտրակայանը: Հայաստանում «մեծ էներգետիկայի» արմատավորումդ սկըս– վեց 1930-ին՝ Հ. Աստվածատրյանի անվ. Քանաքեռի հիդրոէչեկտրակայանի կա– ռուցումով, որը Սևան– Հրազդան կասկա– դի վեց ՀԷԿ–երից 5-րդ կայանն է: Որոտա– նի կասկադի երեք կայաններից Տաթեի հիդրոէչեկտրակայանը սկսել է գործել 1971-ին, իսկ Շամբի հիդրոէւեկտրակայա– նըՏ 1978-ին (3-րդ՝ Սպանդարյանի հիդրո– էփկտրակայանը կառուցման ընթացքում է): Ոռոգման համակարգերի խիտ ցանցով են ծածկված ՀԱԱՀ չորային շրջանները: 1927-ին Այղր լճի աՓին բազալտից կա– ռուցված ջրմուղ կայանը (ճարտ.՝ Ա. Թա– մանյան) զուսպ ճարտ. ձևերի, համամաս– նությունների շնորհիվ ներդաշնակված է բնավայրին: Պլաստիկ արտահայտչակա– նությամբ առանձնանում են՝ Կոտայքի (1947, ճարտ.՝ Դ. Մուշեղյան), Մևջրի և Դետափ–Աղավնաձորի (առաջինը՝ 1960, երկրորդը՝ 1962, ճարտ–ներ՝ Ս. Մարգար– յան, Ա. Մարաիրոսյան), Նոյեմբերյանի (1965, ճարտ–ներ՝ Մ. Մարգարյան, Տ. Հա– կոբյան, ինժեներներ՝ Ֆ. Հարությունյան, Գ. Նշանյան), Մխչյանի (1968, ճարտ–ներ Մ. Մարգարյան, Ա. Մկրտչյան, ինժեներ– ներ՝ Ա. Մարտիրոսյան, Գ. Նշանյան), Արևշատի (1967> ճարտ–ներ՝ Գ, Պեարոս– յան, Վ. Մնացականյան, ինժեներ՝ Գ. Նը– շանյան), Խաչիկ գյուղի (1979, ճարտ.՝ Ա. Մարգարյան, ինժեներներ՝՛ Ա. Մարտի– րոսյան, Մ. Փիլոյան) և այլ տուֆակերտ ջրմուղ կայանները: ճարտարապետ որ են մեծարժեք է Երևանում, Հրազդանի վրա կառուցված հնգաթռիչք ջրանցույցը (1950, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան, ինժեներ՝ Գ. Եղի– յան): ՀՄՍՀ–ի Հ. կ–ի ճարտ–յանը բնորոշ է ներդաշնակվածությունը բնավայրին, ինքնատիպությունը և գեղարվեստական արտահայտչականությունը, որոնք ձեռք են բերվել բարեհնչուն համամասնություն– ների, բնական քարի և շարվածքի ձևի, նաև ճակատների ճշմարիտ և բանական, կա– ռույցի նշանակությանը համապատասխան մեկնաբանության շնորհիվ՛* Կ. խոէդաբաշյան

ՀԻԴՐՈՏԻՄԻԱ (< հիդրո…)» չրաքի– մ ի ա, գիտություն բնական ջրերի քիմիա– կան բաղադրության և շրջապատող միջա– վայրում ընթացող քիմիական, ֆիզիկա– կան ու կենսաբանական պրոցեսների պատճառով դրանց ՓոՓռխության օրի–