քին: «Հ. մ.» սխալ դիրք է գրավել մի շարք հարցերում, քարոզել է սփյուռքահայ աշ– խատավորությանը ինքն իր մեջ կազմա– կերպվելու, իր ապրած երկրների քաղ. կյանքից մեկուսանալու տեսակետ, բա– ցասաբար է վերաբերվել գաղութահայ կոմունիստների գործունեությանը են: Տպագրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանություններ: Մ. բաբւոյան
ՀՆՉԵՂՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ, ձայնի ին– տենսիվության քանակական արտահայ– տությունը՝ այդ ձայնի առաջացրած լսո– ղական գրգիռի մեծությամբ, այսինքն՝ հնչեղությամբ: Միավորը ֆոնն է:
ՀՆՉԵՐԱՆԳ, մարդկային ձայնի հիմնա– կան տոնի, տևողության, ուժգնության, դադարի, տեմբրի և այլ բաղադրիչների դրսևորումների ամբողջությունը: Ըստ ամերիկյան և եվրոպական լեզվաբաննե– րի՝ Հ. միայն մեղեդիի (հիմնական տոնի) փոփոխությունն է: Առանց Հ–ի բացառվում է անմիջական լեզվական ամեն մի հա– ղորդակցում: Յուրաքանչյուր լեզվի Հ–ի համակարգը սերտորեն կապված է այդ լեզվի շարահյուսական առանձնահատկու– թյունների հետ: Քանի որ առանց Հ–ի չկա հնչադասություն (ֆրազ), ուստի Հ–ի առա– ջին և հիմնական շարահյուսական գոր– ծառությունը հնչադասակազմությունն է, երբ լեզվական տարբեր միավորներ կա– պակցվում են հնչյունական, իմաստային և հաղորդակցայիև մեկ ավարտված միա– վորի մեջ. երկրորդը շարահյուսական իմաստատարբերակիչ գործառությունն է, երբ միևնույն շարահյուսական կառուց– վածքի դեպքում, Հ–ի որևէ բաղադրիչի (կամ մի քանի բաղադրիչների) փոփոխու– թյամբ, հնարավոր է արտահայտել հա– ղորդակցային տարբեր իմաստներ՝ հար– ցում, հաստատում, բացականչում (ինչ– պես՝ «Ցո՞ւրտ եղանակ է>, «Ցուրտ եղա– նակ է», «Ցո՜ւրտ եղանակ է»): Հ–ի ամենա– էական բաղադրիչը հիմնական տոնն է [մեղեդին, նրա զանազան դիապազոննե– րը (ձայնատիրույթները)]: Ս. Ղուկասյան
ՀՆՉՅՈՒ՛Ն, բանավոր խոսքի նվազագույն միավորը: Հ. արտաբերվում է մարդու արտասանական գործարաններով (տես իյոսեէոէ գործարաններ) և ընկալվում ականջով: Ձայնաբանական տեսակետից Հ. օդի կամ այլ միջավայրի տատանում– ների արդյունք է (տես Ձայն): Մարդկային ձայնի աղբյուրը ձայնային ապարատն է, մասնավորապես ձայնալարերն են, որոնց թրթռումների հետևանքով առաջանում են պարբերական տատանումներ: Որքան շատ են տատանումները, այնքան բարձր է ձայնը: Պարբերական տատանումների ժամանակ ստացվում է երաժշտական ձայն, իսկ ոչ պարբերականների դեպքում՝ աղ– մուկ: խոսքի Հ–ները բաղկացած են ձայ– նից (ձայնավորներ, ձայնորդներ) և աղ– մուկից (բաղաձայններ), վերջինիս աղ– բյուրը արտասանական գործարաններում ստեղծվող արգելքներն են: խոսքի Հ–ներին բնորոշ են սպեկտրի որոշակի պատկեր– ներ. յուրաքանչյուր ձայնավոր ունի հար– մոնիկ բաղադրիչների կայուն բաշխում: Հ–ները ուսումնասիրվում են արտաբերա– կան, ձայնաբանական, լսողական և գոր– ծառական տեսակետից: Հ–ների արտա– բերական U ձայնաբանական կողմերի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյու՜ նաբանությունը, գործառականով՝ հն– չույթաբանությունը , արտաբերականով և լսողականով՝ խոսքի ֆիզիոլոգիան: Ձայ– նաբանական կողմի ուսումնասիրությամբ, հատկապես կիրառական նպատակներով, զբաղվում են ֆիզիկայի և տեխնիկայի (կապ, ինֆորմացիա, կիբեռնետիկա) մի շարք բնագավառներ: Խոսքում հանդի– պում են նաև այնպիսի հնչյուններ, որոնք լոկ անցումային ձայներ են: Դրանց թվին է պատկանում հայերենի յ հոդակապը, օրինակ, վերցնեի, Նայիրի, ձիյով: Կան նաև հարալեզվական ձայներ (հայերե– նում <տծ» հիշեցնող հնչյունը «ոչ»-ի իմաս– տով), որոնք մի շարք լեզուներում ունեն լեզվական միավորի՝ հնչույթի արժեք: Ա. Խաչատրյան
ՀՆՉՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, երգչական ձայ– նի և նվագարանների հնչյունները, որոնք, որպես կանոն, ունենալով որոշակի բարձ– րություն (տատանումների հաճախակա– նության սահմանները՝ 16–4700 հց) և որոշակի գեղագիտական որակ, մաս կազ– մելով այս կամ այն հնչյունային համա– կարգի և ներգրավվելով երաժշտական հյուսվածքի մեջ, ձեռք են բերում երաժըշ– տական–արտահայտչական ֆունկցիա: Երաժշտական հնչյունները բնութագրող գեղագիտական նորմաները պայմանա– վորված են պատմականորեն և ընդհանուր գեղագիտական ընկալումների փոփոխու– թյան հետ դրանք ևս փոփոխվում, նորաց– վում են: Տես նաև Բնական հնչյունաշաը, Լարվածք, երաժշտական: Ռ. Աթայան
ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանու– թյան բաժին, որն ուսումնասիրում է մարդ– կային լեզվի նյութական կողմը, այսինքն՝ արտասանական այն բոլոր միջոցները, որոնցով կազմավորվում է խոսքը՝ հնչյուն– ները, հնչյունական կապակցությունները, վանկը, հնչաբառը, հնչերանգը ևն: Նեղ առումով Հ. զբաղվում է հնչյունների ար– տաբերական ու ձայնաբանական հատկա– նիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով, լայն առումով Հ–յան ոլորտի մեջ է մտնում նաև հնչույթաբանությունը: Հ. հնչույթա– բանությունից տարբերվում է ուսումնասի– րության առարկայով և ուսումնասիրման եղանակների գործադրումով: Հ–յան առար– կան խոսքի նյութական կողմն է իր բազ– մապիսի դրսևորումներով, իսկ հնչույթա– բանության առարկան՝ լեզվի հնչյունների գործառությունը: Հնչյունաբանական ուսումնասիրության համար լայնորեն օգ– տագործում են բնական գիտությունների մեթոդները՝ ռենտգենանկարահանումը, քմանկարահանումը, օսցիլոգրաֆիական, սպեկտրոգրաֆիական նկարահանումնե– րը ևն: Տարբերում են՝ նկարագրական Հ. (նկարագրվում ու դասակարգվում են տվյալ լեզվի հնչյուններն ու այլ հնչյու– նական միջոցներ), պատմական Հ. (նկա– րագրվում է տվյալ լեզվի հնչյունական կազմի կրած Փոփոխությունները հնա– գույն շրջանից մինչև ներկա վիճակը), վւորձառական Հ. (ուսումնասիրությունը կատարվում է սարքերի ու գործիքների օգնությամբ), ընդհանուր Հ. (նկարագըր– վում է^ն տարբեր լեզուների ընդհանուր հնչյունական օրինաչափությունները) ևն: Ա. Խաչատրյան
ՀՆՉՅՈՒՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հ ն չ J ու ն ա– կ ա ն գիր, գրության տեսակ, որի մեջ գրային նշանները՝ տառերը, արտա– հայտում են առանձին հնչյուններ (և ոչ վանկեր կամ գաղափարագրեր): Հ. հա– կադրվում է վանկային գրությանը (օրի– նակ, յապոնական գրին) և գաղափարա– գրությանը (օրինակ, չինական գրին): Հ. գրության առավել տարածված տեսակնե– րից Է. այն ընկած է հայերեն, ռուսերեն, եվրոպական և այլ լեզուևերի այբուբեն– ների հիմքում: Սակայն գրության և ար– տասանության միջև գոյություն չունի լիա– կատար համապատասխանություն: Բա– ռերի արտասանության ճշգրիտ պատկերն արտացոլելու համար դիմում են տառա– դարձությանը (transcription): Ա. Խաչատրյան
ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ, լեզվի զարգաց– ման ընթացքում նրա հնչյունական հա– մակարգում կամ բառի հնչյունակաև կազ– մում տեղի ունեցող կանոնավոր փոփո– խությունները: Տարբերում են ընդհանուր պատմական և փոխազդեցական հնչյու– նափոխություններ: Առաջին տիպի հնչյու– նափոխությունը տեղի է ունենում բոլոր դեպքերում, որտեղ հանդիպում է համա– պատասխան հնչյունը՝ ընդգրկելով նույն կարգի բոլոր դեպքերը (օրինակ՝ գրաբա– րի աւ >օ բոլոր դեպքերում), երկրորդը՝ միայն որոշակի հնչյունական պայման– ներում (շեշտի տեղափոխության հետե– վանքով առաջացող հնչյունափոխություն՝ տեր–տիրոջ): Հ. օ–ները գործում են լեզ– վի զարգացման որոշակի ժամանակաշըր– ջանում, հնչյունական միջավայրում և արեալում (տարածքում): Րացառություն– ները տվյալ Հ. օ–ից պայմանավորված են այլ Հ. օ–ների կամ օրինաչափություն– ների ազդեցությամբ: Հ. օ–ի գաղափարը լեզվաբանության մեջ մւոցրել է Ա. Շլայ– խերը: Տեսությունը առավել ամբողջական մշակել են երիտքերականների գերմ. դըպ– րոցի ներկայացուցիչները (Հ. Օստհոֆ, Կ. Բրուգման, Կ. Վեռներ և ուրիշներ): Պատմական հնչույթաբանության զարգաց– ման շնորհիվ Հ. օ–ները մեկնաբաևվում ^ն հնչույթի տեսության լույսի տակ: I Գրկ. Ա ղ ա յ ա ն Է. Բ.» Լեզվաբանության ներածություն, Ե., 1967:tB o«y 3H e Ky PT6H3 H.A., OoHenaqecKHe 3aKOHM, B kh.: H36paHHMe Tpy/jw no o6m;eMy *3MK03Ha- hhio, t. 2,,M.,1963; Hermann E., Laut- gesetze und Analogie, B., 1931. ԱաէանգոՆԱան
ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, և ր ա ժ ը շ– տական համակարգ, երաժշտա– կան հնչյունների բարձրության առումով կազմակերպման համակարգ, որ ընկած Է տվյալ ժամանակաշրջանի երաժշտական մտածողության հիմքում: Արդի Հ. հ. ընդ– գրկում է բարձրությամբ միմյանց հետ որո– շակի հարաբերակցության մեջ գտնվող մոտ 100 հնչյուն և բաժանված է օկ տա վա– յին հատվածների: Այդ համակարգը մշակ– վել է երաժշտական մտածողության բազ– մադարյա զարգացման ընթացքում՝ առան– ձին տոների տարբերակման, նրանց քա– նակի ավելացման, հարաբերակցություն– ների կարգավորման, կապերի ամրա–