Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, տես Երկրագործու– թյուն :

ՀՈՂԱԹԱՓԻԿ (Paramecium), ինֆուզորիա– ների դասի նախակենդանի: Մարմինը երկարավուն է, օվալաձև, երկարությունը՝ 0,2– 0,3 մմ: Տ. ունի արտաքին ամուր ցիտոպլազմային և ներքին հատիկավոր շերտ: Ամբողջ մարմինը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնոր– հիվ Տ. շարժվում է: Մարսողությունը ներ– բջջային է, բացի սննդառական վակուոլից կան նաև կծկվող վակուոլներ: Բնորոշ է անսեռ բազմացումը, երբեմն նաև կոնյու– գացիան: Տարածված էtառավելապես քաղցրահամ ջրերում: Տ–ի P. caudatum և P. aurelia տեսակներն օգտագործվում են գ/հ լաբորատորիաներում:

ՀՈՂԱԼԿԱԼԻԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ, պարբե– րական համակարգի II խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր՝ կալ– ցիում (Ca), ստրոնցիում (Sr), բարիում (Ba) և ռադիում (Ra) (երբեմն Հ. մ–ին են վերագրում նաև Be և Mg): Անվանումը կապված է այն բանի հետ, որ Տ. մ–ի օքսիդ– ները (ալքիմիկոսների տերմինաբանու– թյամբ՝ «հողերը») ջրին հաղորդում են ալ– կալիական ռեակցիա: Տ. մ–ի ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթը պա– րունակում է 2տ էլեկտրոն, որին նախոր– դում է տ2 և p6 էլեկտրոնների թաղանթը: Միացություններում ունեն +2 օքսիդաց– ման աստիճան: Քիմիապես ակտիվ են, ակտիվությունը Ca-ից Ra աճում է:

ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, շինարարա– կան աշխատանքների համալիր, որն ընդ– գրկում է գրունտի հանումը (մշակումը), տեղափոխումը և որոշակի վայրում զետե– ղումը: Երբեմն վերջին պրոցեսն ուղեկց– վում է գրունտի հարթմամբ և խտացմամբ: Տ. ա. արդ., հիդրոտեխնիկական, տրանս– պորտային, բնակելի–քաղաքացիական շի– նարարության կարևորագույն տարրերից են: Տ. ա–ի նպատակն է գրունտից ստեղծել ինժեներական կառույցներ (ամբարտակ– ներ, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, ջրանցքներ ևն), կառու– ցել շենքերի ու շինվածքների հիմնատա՜– կեր, հատակագծել կառուցապատման տե– ղամասեր, ինչպես նաև հեռացնել հողի զանգվածները՝ օգտակար հանածոների հանքավայրերի բացման համար: Բաց եղանակով օգտակար հանածոները ար– դյունահանելու նպատակով տարվող Տ. ա. վերաբերում են հանքային աշխատանք– ներին (տես Մակաբացման աշխատանք– ներ): Տարբերում են բաց (երկրի մակերե– վույթի վրա կատարվող), ստորգետնյա և ստորջրյա Տ. ա.: ժամանակակից շինա– րարությունում դրանք համարյա ամբող– ջապես մեքենայացված են և կատարվում են բարձրարտադրողական մեքենաներով: Նախապատրաստական և օժանդակ Տ. ա–ից են տեղամասի մաքրումը, հողա– յին կառույցների նշահարումը, մակերե– վութային ջրերի հեռացումը, կառույց– ների ցամաքուրդների ստեղծումը, հան– վածքի պատերի ամրակապումը ևն: Տ. ա. հիմնականում տարվում են մեխանիկա– կան, պայթեցման և հիդրոմեխանիկական եղանակներով: Տ. ա–ի մեխանիկական եղա– նակի դեպքում գրունտը մշակվում է հողափոր (տես Հողափոր մեքենաներ) կամ հողավար տրանսպորտային մեքենա– ներով (էքսկավատոր, կեռաշերեՓ, բուլ– դոզեր են): Գրունտը զետեղման վայր է տեղաՓոխվում անմիջականորեն մշակող մեքենաներով կամ հատուկ փոխադրա– միջոցներով (ինքնաթափ ավտոմեքենա– ներ, երկաթուղային վագոններ, փոխա– դրիչներ), հարթվում՝ բուլդոզերներով, խտացվում՝ գլդոններով, տոփանիչներով: Մեխանիկական եղանակն առավել ունի– վերսալ է և ամենալայն տարածումն է ստացել: Տ. ա–ի պայթեցման եղանա– կ ի դեպքում օգտագործվում է պայթու– ցիկ նյութերի լիցքերի պայթյունի ուժը՝ գրունտի որոշակի քանակություն անջա– տելու և այն անհրաժեշտ ուղղությամբ տե– ղաՓոխելու նպսաւակով (տես Հորատա– պայթեցման աշխատանքներ): Տաճախ (հատկապես մեծ ծավալի աշխատանքների դեպքում) պայթեցման եղանակը տնտ. մեծ արդյունք է տալիս: Տ. ա–ի հիդրոմեխանիկական եղանակը (հիդրոմեքենայացում) իրականացվում է հողային զանգվածը ջրաշիթի ճնշումով մշակող ջրանետիչի կամ գրունտը ջրի հետ ներծծող հողածուծ սարքի օգնությամբ: Տիդրոմեքենայաց– ման դեպքում Տ. ա–ի բոլոր երեք տարրերը (գրունտի մշակում, տեղավւոխում, զետե– ղում) միանում են անընդհատ պրոցեսում, որն ապահովում է այս եղանակի բարձր արդյունավետությունը: Կիրառվում են նաև Տ. ա–ի համակցված եղանակներ, օրի– նակ, մեխանիկական եղանակը՝ պայթեց– ման, հիդրոմեխանիկական եղանակների հետ ևն:

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀՍՍՀ–ում, կատարվել են 1920–27 թվականներին՝ ՏՍՍՏ կառավարության և հողային մար– մինների մասնակցությամբ ու օգնությամբ: Տայաստանի ժողկոմխորհը, առաջնորդ– վելով <Դեկրետ հողի մասին» լենինյան Փաստաթղթով և արտահայտելով հանրա– պետության աշխատավոր գյուղացիու– թյան կամքը, 1920-ի դեկտ. 28-ին հրապա– րակեց «Տողերի պետականացման մասին» դեկրետը: Այդ պատմական ակտով ՏՍՍՏ–ում ազգայնացվեց ամբողշ հողը, վերացվեց նրա նկատմամբ եղած մասնա– վոր սեփականատիրական իրավունքը, և անհատույց բռնագրավվեցին կալվածա– տիրական ու եկեղեցապատկան հողերը: Շուտով դեկրետներ ընդունվեցին նաև Տայաստանի սահմաններում եղած ան– տառների, ընդերքի և ջրերի ազգայնաց– ման մասին: Այս միջոցառումները հիմ– քեր ստեղծեցին ՏՍՍՏ–ում հողային բա– րեփոխումներ անցկացնելու համար: Սովետական իշխանության հաստատ– ման պահին ՏՍՍՏ–ում կային տասնյակ հազարավոր հողազուրկ, սակավահող գյուղացիներ ե, դրան հակառակ, բազմա– թիվ հողաշատ տնտեսություններ: Սովե– տական Տայաստանում հողային բարե– փոխումների առանձնահատուկ դժվարու– թյուններից էր այն, որ 1914–20-ի պատե– րազմների, բռնի տեղահանությունների հետևանքով Արևմտյան Տայաստանից, Կարսի մարզից, Սուրմալուի գավառից գաղթել և Սովետական Տայաստանում ապաստանել էին մոտ 250 հզ. հայեր (հիմ– նականում գյուղացիներ), որոնց նույնպես պետք է ապահովեին հողով: Բացի այդ, սովետական կարգերի հաստատումից հետո Ադրբ. ՍՍՏ–ից, Պարսկաստանից և այլ վայրերից Սովետական Տայաստան վերադարձան 1918–20-ին երկրից հեռա– ցած տասնյակ հազարավոր ադրբեջան– ցիներ: Դժվարություն էր հարուցում նաև հանրապետության ընդհանուր սակավա– հողությունը: Տողային բարեփոխումների անցկացման դժվար խնդիրներից էր շնչապատկան նոր– մերի սահմանոււքը: Տտնրապետության կառավարությունը, հիմք ընդունելով վի– ճակագրական նոր տվյալներ, 1922-ին սահմանեց գյուղացիության շնչապատկան հողի չսոինրը: Ըստ բնակլիմայական գո– տիների, այն արտահայտվել է հետևյալ կերպ, դաշտայինում՝ 0,5, նախալեռնա– յինում՝ 0,75, լեռնայինում՝ 1,25 և ալպյան գոտում՝ 1,5–3 դեսյատին: Գավառային, շրջանային և գյուղական հողային մար– մինները, ղեկավարվելով ՏՍՍՏ հողժող– կոմատի մշակած և կառավարության կող– մից հաստատված կանոններով, ձեռնա– մուխ եղան տեղերում իրագործելու հո– ղային բարեփոխումներ, որոնք հետա– պնդում էին երկու նպատակ, առաջին՝ կատարել միջգյուղային հողաշինարարու– թյուն, երկրորդ՝ իրագործել յուրաքան– չյուր գյուղի ներքին հողաբաժանությու– նը: Միջգյուղային հողաշինարարության ժամանակ հողառատ գյուղերից կտրվում և հարևան սակավահող գյուղերին էին տըր– վում որոշակի չաՓԻ հողատարածություն– ներ: Սակավահող գյուղերին էին հատ– կացվում նաև պետ., կալվածատիրական ու վանքապատկան հողեր (200 հզ. դես– յատին); Միջգյուղային հողաշինարարու– թյունը ՏՍՍՏ–ում հիմնականում ավարտ– վեց 1926-ին: Տամեմատաբար դժվար էր գյուղի ժամանակավոր ներքին հողաբա– ժանությունը, որը կատարվելու էր հա– վասարության հիմունքներով, ըստ ՏՍՍՏ հողային օրենսգրքի՝ ընդհանուր վերա– բաժանման կամ առանձին ծխերի հողա– բաժինների հավելման ու կրճատման մի– ջոցով: 1922–27-ին հաջողությամբ իրա– գործվեց այս խնդիրը: Այդպիսով հիմնա– կանում ավարտվեցին հողային բարե– փոխումները ՏՍՍՏ–ում: Տանրապեաու– թյան հողն ու ջուրը դարձան պեաական– համաժողովրդական սեփականություն, վերացվեց կալվածատիրական, վանքա– պատկան, եկեղեցապատկան հողատիրու– թյունը, և կուլակային հողատարածության մի մասն անցավ հողազուրկ, հողասակավ գյուղացիներին, կարգավորվեց միջգյու– ղային հողօգտագործումը, աշխատավոր գյուղացին դարձավ հավասար հողաբաժնի տեր, և հիմնվեցին հատ ու կենտ գյու– ղատնտ. կոմունաներ ու պետ. տնտեսու– թյուններ: 1920-ական թթ. հողային բարե– փոխումների շնորհիվ հանրապետության գյուղական բնակչության յուրաքանչյուր շնչին հատկացվեց 1,97 դեսյատին (հինգ հողահանդակներ միասին վերցրած՝ վա– րելահող, խոտհարք, գյուղական արոտա– վայր, այգի, տնատեղ): Մինչ հեղափոխու– թյունը այն կազմում էր 0,77 դեսյատին: Շնչապատկան հողաբաժանության շնոր–