Ի աարբերություն մյուսների, այստեղ Հ. Ա–ի մասնակցությամբ կատարվել են թարգմանություններ, հնագույն ձե– ռագրերի վերծանություններ և սրբա– գրություններ: Հ. Ա. մեծ ուշադրություն է դարձրել գրքի գեղարվեստական ձևավոր– մանը: Նրա «դպրոցի» մանրանկարիչները մշակել են մի ոճ, որին բնորոշ է մարդկա– յին մարմնի համաչափությունների ճիշտ վերարտադրությունը, կատարման յուրա– հատուկ գրաֆիկական տեխնիկայի կի– րառումը: Հ. Ա–ի «դպրոցը» սերտ կապերի մեշ է եղել Գլաձորի համալսարանի հետ: Նրա աշակերտները բարձրագույն կրթու– թյուն են ստացել Գլաձորում, ձեռագրեր փոխանակել: Նրա սաներից են՝ նշանա– վոր գրիչ և մանրանկարիչ Գրիգոր Պի– ծակը, գրիչ, մանրանկարիչ և որմնանկա– րիչ Ստեփանոս Վահկացին, Կոստանդին, Բարսեղ գրիչները: Նրա հանձնարարու– թյամբ Գևորգ Սկևռացին կատարել է մի քանի մեկնություններ: Հ. Ա., որպես գրիչ (1272, 1287 և 1289 թթ. գրված ավե– տարանները), մասնակցել է մի շարք ընդօրինակությունների և միագույն զար– դարել իր գրած ձեռագրերը: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում Հ. Ա–ից պահպանվել են իր ձեռքով գրած և ստացած շուրջ երկու տասնյակ ձեռագրեր: Պատկերազարդումը տես ՀՍՀ հ. 5, էջ 193-ից առաջ՝ ներդիրում, աղյուսակ VIII, նկ. 2: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Ազարյան Լ. Ռ., Կիլիկյան մանրանկար– չությունը XII–XIII դդ., Ե., 1964: Ա. Մաթևոսյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ ԴԱԲԵՂԵՆՏԻ (ծն. թ. անհտ.–573), Հայոց կաթողիկոս 557-ից: Գործուն պայքար է ծավալել նեստորա– կանության և քաղկեդոնականության դեմ: Այդ նպատակով հատուկ թղթեր է հղել Սյունյաց եպիսկոպոսին և Աղվանից կա– թողիկոսին, հորդորել պայքարել նեստո– րականության և քաղկեդոնականության հետևորդների դեմ: 571-ին հայ ապստամբ– ների առաջնորդ Վարդան Մամիկոնյանի հետ գլխավորել է Կ. Պոլիս մեկնած հայոց պատվիրակությունը՝ ընդդեմ պարսիկնե– րի կայսրից օգնություն խնդրելու նպատա– կով: 572-ին Կ. Պոլսում հիմնել է հայոց առանձին կրոնական համայնք: Գրկ. Տ և ր–Մ ի ն ա ս յ ա ն Ե. Դ., Պատմա– բանասիրական հետազոտություններ, Ե., 1971:
ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ (ծն. թ. անհտ.– 1525), Կիլիկիայի կաթողիկոս 1489-ից: Սսի անապահով վիճակի պատ– ճառով մեծ մասամբ եղել է Հալեպում: Հ. Բ Թ–ու գործունեությանն են վերագըր– վում Հալեպի մի շարք եկեղեցական կա– ռույցներ: Զբաղվել է Երուսաղեմի պատ– րիարքության պարտքերի գործով, որի համար կոչվել է նաև «կաթողիկոս Երու– սաղեմի»: Հետազոտողները (Մ. Չամչյան, Ղ. Ալի շան, Կ. Կոստանյան, Բ. Կյուլեսեր– յան և ուրիշներ) Հ. Բ Թ–ուն ավանդաբար նույնացրել են բանաստեղծ Հովհաննես Թւկուրանցու հետ, սակայն այդ կարծիքը նորագույն ուսումնասիրողները (Ն. Ակին– յան, Ա. Մնացականյան, է. Պիվագյան) ժխտում են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻՉ, XI դարի հայ գրիչ: 1069-ին Նարեկա վանքում Անանիա Վա– րազացա համար ընդօրինակել է մի Ավե– տարան (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարան, ձեռ. JMI 10434): Ձեռագիրը, որից ընդօրինակել է Հ. Գ., ժամանակին պատկանել է Նարեկա վանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, ապա՝ Գրիգոր Նարեկացուն: Ավետարանը գրված է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով: Մա միակ վկա– յությունն է, որ Մեսրոպ Մաշտոցը Ավե– տարան է ընդօրինակել, իսկ Հ. Գ–ի ար– տագրածը մեզ հասած միակ հայտնի օրինակն է: Ա. Մաթևոսյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ ՕԳՆԵՑԻ, Հովհան Իմաստասեր (ծն. թ. անհտ., գ. Օձուն, Գուգարքի Տաշիրք գավառ– 728), Հայոց կաթողիկոս 717-ից: Կրթությունն ստացել է Այրարատի Արագածոտն գավա– ռում, վանահայր Թեոդորոս Քռթենավորի մոտ: Արաբ, խալիֆայության տիրապետու– թյան պայմաններում ձգտել է ամրապնդել հայոց եկեղեցու դիրքերը: 719-ին մեկնե– լով Դամասկոս, Օմար խալիֆայի մոտ, Հ. Գ Օ. խոստացել է ապահովել հայերի հնազանդությունը, որով Հայոց եկեղե– ցին ու հոգևորականությունն ազատել է որոշ հարկերից, ապահովել քրիստոնեա– կան կրոնի ագատ դավանությունը և քրիստոնյաների հալածանքների վերա– ցումը Հայաստանում: Միաժամանակ Հ. Գ Օ. ազատել է տվել 705-ին խրամում և Նախճավանում հայ իշխանների ողջա– կիզումից հետո աքսորված նախարարնե– րին, որոնք վերստացել են իրենց ժառան– գական հողատիրական իրավունքները: Հ. Գ Օ. խալիֆայից խնդրել է ռազմ, ուժ՝ երկիրը բյուգանդական գերիշխանությու– նից, հայոց եկեղեցին քաղկեդոնական եկեղեցու հալածանքներից զերծ պահելու համար: Հ. Գ Օ. կազմակերպված պայ– քար է տարել պավլիկյանների դեմ (տես Պավղիկյան շարժում): 720-ին Դվինում հրավիրել է եկեղեցական ժողով (տես Դվինի ժողովներ), ուր ընդունվել է պավ– լիկյանների դեմ ուղղված կանոն: Գրել է «Ընդդեմ Պաւղիկեանց» աշխատությունը՝ թշնամական, միակողմանի մեկնաբանու– թյամբ: Հայոց և ասորվոց միաբնակ եկե– ղեցիների միջև տարաձայնություններին վերջ տալու, միասնաբար հակառակորդ եկեղեցական ուսմունքների (հատկապես քաղկեդոնականության) դեմ պայքարելու նպատակով, 726-ին Մանազկերտ քաղա– քում հրավիրել է եկեղեցական ժողով, որը կանոնական օրինադրությամբ վավերաց– րել է երկու եկեղեցիների միասնությունը: Հայոց եկեղեցու անկախության, քաղկե– դոնական եկեղեցու դեմ անհրաժեշտ պայ– քար կազմակերպելու համար Հ. Գ Օ., առաջին անգամ հայ իրականության մեջ, կազմել է «Կանոնագիրք Հայոց>: Հ– Գ Օ–ու անունով պահպանվել են նաև ճա– ռեր, շարականներ, դավանաբանական, պաշտամունքային, ծիսական և այլ բնույ– թի կրոնական գրվածքներ: Հասարակա– կան–քաղաքական հայացքներով Հ. Գ Օ. ֆեոդալական իշխող վերնախավի շահերի պաշտպանն է, փիլ. աշխարհայացքով՝ օբյեկտիվ իդեալիստ: Նրա կարծիքով նյութական աշխարհը աստվածային էու– թյան դրսևորումն է: Բնության հիմքը հանգեցնում է չորս տարրերի՝ հողին, ջրին, օդին, կրակին: Ծանոթ լինելով ան– տիկ փիլիսոփայությանը, հատկապես Արիստոտելին, վերջինիս տրամաբանու– թյունը Հ. Գ Օ. ծառայեցրել է կրոնական դրույթների հիմնավորմանը: Այդուհան– դերձ, նա մարդկային իմացությունը դի– տում է որպես պրոցես, որը ծայր է առ– նում չիմացությունից և հասնում գիտու– թյան: Իմացության հիմքում դնելով զգա– յությունները՝ հակվում է դեպի սենսուա– լիզմ: Նա լուրջ կռահումներ ունի լեզվի և մտածողության միասնության մասին: Արիստոտելի հետևողությամբ անուն– հասկացությունները համարել է պայմա– նական և նշել դրանց դերն ու նշանակու– թյունը իմացության մեջ: Իբրև քրիստո– նեական բարոյականության արտահայ– տիչ, Հ. Գ O.-չարի ու բարու հարցը լուծել է նրանց բացարձակ հակադրության դիր– քերից: Երկ. Մատենագրութիւնք, Վնտ., 1833: Գրկ .Հովհաննես Դրասխանա– կ և ր տ ց ի, Պատմութիւն Հայոց, Թ.է 1912: Կիրակոս Գանձակեցի, Պատմո ւ– թյուն Հայոց, Ե., 1961: Կանոնագիրք հայոց, հ. 1, Ե., 1964: լ և ո, Երկ. ժող., հ. 2, Ե., 19 67: Հ. Սվազյան, Ե. Գաչստյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՈհձԵՍ (’Icoaw^ ^օՀՀղգ) (ծն. թ. անհտ –551), VI դ. բյուգանդական հայազգի զորավար: Հուստինիանոս 1-ի օրոք մասնակցել Է պարսիկների և ապըս– տամբած աբխազների դեմ մղվող պատե– րազմներին: Սպանվել Է Լազիկայի Պետ– րա ամրոցի (այժմ՝ Ցիխիսձիրի քաղաքը Վրաստանում) գրավման ժամանակ: Հ. Րարթիկյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՄԱՍԿԱՏԻ (’Icoawns ծ AajiaaKiiv6e) (մոտ 675, Դամասկոս – 750), բյուգանդական աստվածաբան և փիլիսո– փա, արևելյան քրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերից, պատկերապաշտ– ների գաղափարախոս, պատրիստիկայի եզրաՓակիչ շրջանի ներկայացուցիչ և սխոլաստիկայի սկզբնավորող: Ծնվել Է քրիստոնյա արաբի ընտանիքում: Եղել Է Դամասկոսի խալիֆի վեզիրն ու պալա– տական գիտնականը, այնուհետև դարձել Է վանական՝ Ս. Սաբայի մենաստանում, զբաղվել գիտությամբ ու գրականությամբ: Քրիստոնեական դավանաբանությանը նվիրված աշխատություններով մեծ համ– բավ Է վայելել Արևելքի և Արևմուտքի «եկեղեցու հայրերի» շրջանում: Նրա «Գի– տության աղբյուր» գլխավոր աշխատու– թյունը համակարգում է եկեղեցու համար ընդունելի գոյաբանական և տրամաբա– նական ուսմունքները (1-ին գիրք), լու– սաբանում և հերքում է աղանդները (2-րդ ԳԻՐՔ), շարադրում «ուղղափառ հավատի» հիմնական դրույթները (3-րդ գիրք): Փի– լիսոփայության պատմության համար ար– ժեքավոր է առաջին գիրքը, որը «Դիա– լեկտիկա» («Տրամաբանություն») անունով տարածվել է որպես առանձին երկ: Ըստ Հ. Դ–ու, տրամաբանությունը պետք Է ծառայի աստվածաբանության հիմնավոր– մանը: Այստեղից էլ միջնադարում տարած– ված այն դրույթը, թե փիլիսոփայությունը աստվածաբանության աղախինն Է: Գրքում վերլուծվում են տրամաբանության հիմ– նական կատեգորիաները, արծարծվում Արիստոտելի ուսմունքը, և պարզաբան–