Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պարսկ. զորքերը նահանջեցին Թեսալիա: Մ. թ. ա. 479-ի գարնանը պատերազմա– կան գործողությունները վերսկսվեցին: Հույները Պլատեայի մոտ (Բեովտիայում) ջախջախեցին պարսիկների ցամաքային ուժերը, իսկ Միկալե հրվանդանի մոտ (Հոնիայում)՝ նավատորմը: Պարսիկնե– րը հարկադրված թողեցին Հունաստա– նի տարածքը, իսկ հույները ռազմ, գոր– ծողությունները տեղափոխեցին Եգեյան ծով և Փոքր Ասիա: Մ. թ. ա. 478-ին Աթեն– քի և ազատագրված կղզիների ու Փոքրա– սիական հուն, պոլիսների միջև կնքվեց հակապարսկական ռազմ, միություն, որի կենտրոն հայտարարվեց Դելոս կղզին: Այդ միությունը կոչվեց Դելոսյան կամ Աթենական 1-ին ծովային միություն: Մ. թ. ա. V դ. 70–60-ական թթ. հուն, դաշնակ– ցային զորքը աթենացի զորավար Սիմոն}ւ գլխավորությամբ գրավեց Թրակիայի առափնյա մասերը, Եգեյան ծովի մի շարք կղզիներ և Բյուզանդիոնը, իսկ մ. թ. ա. 469-ին պարսիկներին ծանր պարտության մատնեց Եվրիմեդոնտ գետի մոտ: Մ. թ. ա. 449-ին, երբ հույները Կիպրոսի Սալամին քաղաքի մոտ խոշոր հաղթանակ տարան, պատերազմական գործողություն– ները դադարեցին: Կալլիասյան հաշտու– թյամբ (հույն հավատարմատարի անու– նով) Պարսկաստանը զրկվում էր Եգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսպորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիա– կան հուն, պոլիսների անկախությունը: Հույների հաղթանակը պայմանավոր– ված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական–տնտեսական զար– գացման առավել բարձր աստիճանով և հուն, ազատների աշխարհազորի գերա– զանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկ. զոր– քի նկատմամբ: Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատե– րազմ, Պարսկաստանը՝ զավթողական: Հ–պ. պ–ից հետո Հունաստանում ծաղ– կում ապրեց ստրկատիրական հասարա– կարգը: Գրկ. T e p օ a օ t, Hctophh b acbhth khh- rax, JI., 1972; IpeKO-nepcHflCKHe bohhh, b kh.: .UpeBHHH rpeijHfl, M., 1956; PasHH E. A., Hctophh BoeHHoro HdcyccTBa, t. 1, M., 1955.

ՀՈՒՅՍ», կրոնական, իմաստասիրական, գիտական և բանասիրական ամսագիր: Արմաշի Ս. Աստվածածին վանքի միաբա– նության հրատարակություն: Լույս է տե– սել 1864–77-ին, Արմաշում: Խմբագիր՝ Խ. Աշըգյան: Աջակցել է հայ լուսավորու– թյան գործին, տպագրել հոդվածներ եվրո– պական քաղաքակրթության նվաճումների, հայ եկեղեցու պատմության, ծեսերի ու տոների, ավանդությունների մասին: «Հնախոսություն» բաժնում ներկայացրել է Բութանիայի, Նիկիայի և պատմական այլ վայրերի անցյալը: Կարևոր տեղ է հատկացրել կրոնների պատմությանն ու առանձնահատկություններին, հայերի հե– թանոսական հավատալիքներին: Արժեքա– վոր են օտար ազգերի կենցաղին, սովորու– թյուններին ու ծեսերին վերաբերող հոդ– վածները: Տպագրել է նաև բնախոսական– բնագիտական, մանկավարժական, առող– ջապահական նյութեր, բանաստեղծու– թյուններ, կենցաղային խորհուրդներ, Արմաշի դպրեվանքի սաների գրական փորձերը: Տ. Վարդանյան ՀՈՒՆ, գետի հովտի հատակի մաս՝ զբա– ղեցված ջրի հոսքով: Սեծ գետերի Հ. ունե– նում է մի քանի t/–ից մինչև մի քանի տասն– յակ կմ լայնություն (օրինակ, Օբի, Լենա– յի, Լա Պլատայի, Ամազոնի ստորին հո– սանքներում): Հ–ի երկայնքով իրար են հաջորդում խոր ու ծանծաղ տեղամասեր: Հոսող ջրի Էրոզիոն և կուտակիչ գործու– նեության հետևանքով Հ. ենթարկվում է ձևափոխությունների, ընդ որում խորու– թյունն աճում է ավելի դանդաղ, քան լայ– նությունը: Հարթավայրային գետերի Հ. սովորաբար լինում է գալարուն կամ բա– զուկների բաժանված, հատակն ու ափե– րը՝ տիղմով ու ավազով բռնված: Լեռնա– յին գետերի Հ. ուղղաձիգ է, հաճախ սա– հանքների ու ջրվեժների առկայությամբ (Արփայի համակարգում՝ Ջերմուկի, Որո– տանի համակարգում՝ Շաքիի, Նիագա– րայի վրա՝ համանուն ջրվեժները), հա– տակում գլաքարերի ու ճալաքարերի կու– տակումով (Դեբեդ, Ախուրյան, Հրազդան, Արփա, Որոտան, Եփրատ՝ վերին ու միջին հոսանքներում, Անգարա, Ինն ևն):

ՀՈՒՆԱ–ԲԱԿՏՐԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒ–

ԹՅՈՒՆ, ստրկատիրական պետություն Սիջին Ասիայում, որն սկզբնապես ընդ– գրկել է Բակտրիան, Աոգդը, Մարգիանեն: Առաջացել է մ. թ. ա. մոտ 250-ին,Սեւևկյան– ների պետության թուլացման հետևանքով: Հիմնել է Բակտրիայի Սելևկյանների փո– խարքա Դիոդոտոսը: Դեմետրիոս 1 (մ. թ. ա. մոտ 189–մոտ 167) թեև ընդարձա– կել է Հ–Բ. թ.՝ ընդգրկելով ժամանակակից Աֆղանստանի և Հյուսիսային Հնդկաս– տանի որոշ շրջաններ, այն մ. թ. ա. մոտ 175-ին տրոհվել է Հ–Բ. թ–յան և Հունա– հնդկական թագավորության: Մ. թ. ա. 140–130-ին Հ–Բ. թ. դադարել է գոյու– թյուն ունենալուց: Նրա տարածքում առա– ջացել է Քուշանական թագավորությունը: Հ–Բ. թ–յան ժամանակաշրջանում Միջին Ասիայում զարգացել են ստրկատիրական հարաբերությունները, արհեստները, քա– ղաքները [Բակարիա, Անտիոք–Մարգիա– նե (այժմ՝ Մարի), Մարականդա (այժմ՝ Աամարղանդ) ևն], առևտուրը (Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ): Օա– զիսներում զբաղվել են խաղողագործու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ: Հ–Բ. թ–յան արվեստը կազմել է արլ. հելլենիզմի գեղարվեստական դպրոցնե– րից մեկը և կարևոր դեր է խաղացել Միջին և Կենտրոնական Ասիայի արվեստի հե– տագա զարգացման մեջ: Գրկ. Rh X KOHOB M. M. , CjlOHCeHHe KJiaccoBoro odmecTBa b CeBepHOH BaKTpHH, b c6.: CoBeTCKan apxeojiornn, t. 19, M., 1954; Tarn W. W., The Greeks in Bactria and India, Camb., 1951.

ՀՈՒՆԱԲԱՆ ԴՊՐՈՑ, V դ. կեսերից մինչև VIII դ. Հայաստանում գործած գիտական– թարգմանական ուղղություն: Հ. դ–ի ներ– կայացուցիչները (Մովսես Խորենացի, Դավիթ Քերական, Մամբրե Վերծանող, Խոսրովիկ, հատկապես Դավիթ Անհաղթ և ուրիշներ) հունարենին տիրապեւոե– լու և թարգմանական արվեստի մեջ հըմ– տանալու նպատակով ուսանել են հուն, գիտության առաջավոր կենտրոններում (Աթենք, Ալեքսանդրիա, Կոստանդնու– պոլիս և Եդեսիա): Վերադառնալով հայ– րենիք, երկրի պատմահասարակական նոր պայմանների պահանջով, նրանք ըզ– բաղվել են առավելապես գիտական և աշ– խարհիկ գրականության թարգմանու– թյամբ: V դ. կեսերին հայ ժողովրդի քաղ. անկախության բացակայության պայման– ներում, զրադաշտականության, քաղկե– դոնականության, մանիքեականության, գնոստիցիզմի, էպիկուրյանների և Հա– յաստան ներթափանցած փիլ. այլ հոսանք– ների ու տարբեր աղանդների դեմ գաղա– փարական պայքարի անհրաժեշտությունը պահանջում էր զինվել տրամաբանական կուռ կանոններով և իմացաբանական հիմ– նավոր գիտելիքներով: Մտքի որոշակիու– թյան այդ պահանջն առավել չափով բա– վարարում էին հույն հին մտածողների քերթողական և հատկապես տրամաբա– նական ու փիլ. աշխատությունները: Դի– տական գրականությունը ճշգրիտ թարգ– մանելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան գիտական լեզու և տեր– մինաբանություն: Թարգմանության գործը հեշտացնելու և գիտության տարբեր բնա– գավառների համար համակարգված, միասնական տերմինաբանություն ստեղ– ծելու նպատակով, հունարենի համաբա– նությամբ կատարվեցին լեզվական մի շարք նորամուծություններ: Ստեղծվեցին բազմաթիվ նախածանցներ, որոնք դար– ձան հայերենի բաղկացուցիչ տարրը, հա– յերենի բառապաշարը և գիտական տեր– մինաբանությունը հարստացվեցին նոր բառերով ու տերմիններով: Կատարվեցին նաև քերականական ու շարահյուսական նորամուծություններ, որոնք, սակայն, հայերենի ոգուն խորթ լինելով, որպես հունաբանություն մերժվեցին (տես Հու– նաբան հայերեն): Հետևելով անտիկ աշ– խարհում ընդունված գիտությունների դա– սակարգմանն ու ուսման ծրագրին, Հ. դ–ի ներկայացուցիչները ջանացին հայերի մեջ ևս պատվաստել բանական կամ «եռյակ» արվեստների (քերականություն, ճարտա– սանություն, տրամաբանություն–փիլիսո– փայություն) և «քառյակ» արվեստների (թվաբանություն, երաժշտություն, երկրա– չափություն, աստղաբաշխություն) հմտու– թյունը: Այս նպատակով քերականության համար թարգմանվեցին Դիոնիսիոս Թրա– կացու «Արուեստ քերականութեան», իսկ ճարտասանական արվեստի համար՝ Ափ– թո 1փոսի <Ցաղագս պիտոյից» և Թեոն Ալեքսանդրացու «Ցաղագս ճարտասանա– կան կրթութեանց» երկերը: Առավել բեղմ– նավոր են տրամաբանության և փիլիսո– Փայության բնագավառում կատարված թարգմանությունները (Փիլոն Ալեքսանդ– րացու 14 երկերը, Պլատոնի տրամախո– սությունները, Պորփյուրի «Ներածութիւն Ատորոգութեանցն Արիստոտէլի», Արիս– տոտելի «Ստորոգութիւնք» և «Ցաղագս մեկնութեան», Հերմես Եռամեծի, Զենոնի և այլ իմաստասերների արժեքավոր գոր– ծերը), որոնք վկայում են V–VI դդ. հայ Փիլ. մտքի զարգացման բարձր մակար– դակի մասին: Հայ Փիլ. գիտության կազ– մավորման գործում մեծ դեր է խաղացել