Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չունի վիճակի համընդհանուր հասկացություն: Երևույթների տարբեր բնագավառներում այն ունի յուրահատուկ բովանդակություն և ձև: Մեխանիկայում Հ. վ. որոշվում է մասնիկների կոորդինատներով և արագություններով (իմպուլսներով): Քվանտային մեխանիկայում Հ. վ. որոշվում է երկու անգամ պակաս թվով մեծություններով: Օրինակ, մի մասնիկի դեպքում՝ միայն կոորդինատներով կամ միայն իմպուլսներով և կամ ուրիշ երեք համատեղելի մեծություններով: Թերմոդինամիկայում և վիճակագրական ֆիզիկայում Հ. վ. որոշվում է ջերմաստիճանով, ծավալով և զանգվածով (մասնիկների թվով) կամ երեք այլ անկախ մեծություններով, եթե միաբաղադրիչ համասեռ համակարգ է: էլեկտրամագնիսական երևույթներում Հ. վ. որոշվում է էլեկտրական ու մագնիսական դաշտերի լարվածություններով և միջավայրի հատկությունները բնութագրող պարամետրերով (դիէլեկտրիկ թափանցելիություն, մագնիսական թափանցելիություն, էլեկտրահաղորդականություն):

Գ. Մահակյան

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ, ստեղծվել են հիտլերյան ֆաշիստների՝ իշխանության գլուխ անցնելուց (1933) հետո՝ նացիստական վարչակարգի հակառակորդներին մեկուսացնելու և ռեպրեսիաների ենթարկելու նպատակով: Մինչև գերմ. ագրեսիան Հ. ճ–ների (Բուխենվալդ, Դախաու Զակսենհաուզեն) կալանավորները գերմ. հակաֆաշիստներն էին, ամենից առաջ կոմունիստները, ինչպես նաև ռասայական կամ կրոնական շարժառիթներով հետապնդվող անձինք: 1938–39-ին Հ. ճ. ստեղծվեցին օկուպացված երկրներում և դարձան այդ երկրների բնակչության նկատմամբ անխնա ռեպրեսիաների ու ցեղասպանության իրականացման գործիքներ: 1939–45-ին բազմաթիվ նոր ճամբարներ ստեղծվեցին Լեհաստանում, Լատվիայում, Բելոռուսիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր: Հ. ճ–ներում կալանավորներին ոչնչացնում էին գազախցիկներում և դիակիզարաններում, ենթարկում անմարդկային կտտանքների և նվաստացման, նրանց աշխատեցնում էին, հաճախ անիմաստ, մինչև ծայրահեղ հյուծումը: Ֆաշիստական Հ. ճ–ներում տեղավորված 18 մլն մարդուց ավելի քան 11 մլն զոհվեցին: Հ. ճ–ների տեղում ստեղծվել են թանգարաններ, հուշարձաններ, ողջ մնացած կալանավորների հետ կազմակերպվում են հանդիպումներ: Այժմ Հ. ճ–ներ կան Չիլիում, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում և ֆաշիստական վարչակարգ ունեցող այլ երկրներում:

Ա,Թովւէասյան

ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, տես Սիմբիոզ:

ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐ, գիտականորեն հիմնավորված բաղադրատոմսերով արտադրվող կերային խառնուրդներ գյուղատնտեսական կենդանիների համար: Թողարկվում է լիառացիոն, կոնցենտրատային և սպիտակուցա–վիտամինա–հանքային հավելումներով Հ. կ.՝ ալյուրի, հատիկի և բրիկետի ձևով: Լիառացիոնը որոշակի հարաբերակցությամբ պարունակում է կենդանիների համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Կոնցենտ– րատները օգտագործվում են ռացիոնում՝ հիմնական սննդանյութերի պակասը լրացնելու համար: Սպիտակուցա–վիտա– մինա–հանքային հավելումներն ավելաց– նում են տնտեսություններում արտադըր– ված Հ. կ–ին: Սեռահասուն և տնտ. յու– րաքանչյուր խմբի համար թողարկվում են հատուկ Հ. կ.: ՀՍԱՀ–ում Հ. կ. արտա– դրում են Երևանի և Սպիտակի գործարան– ները: 1975-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 41,8 մլն ա Հ. կ., իսկ ՀՍՍՀ–ում՝ 0,521 մլն ա: Նախատեսված է գործարաններ կառուցել Ախուրյանում, Վարդենիսում, Սևանում, Թալինում և այլ շրջաններում:

ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ, կի– նոնկարահանման մեթոդներ, եղանակներ, ձևեր, որոնք հնարավորություն են տալիս մի պատկերում միավորել տարբեր տեղե– րում և ժամանակներում, ինչպես նաև տարբեր մպսշտաբային հարաբերությամբ և տարածական դիրքով նկարահանված օբյեկտներ: Հ. կ–մամբ ստացված պատկե– րը փաստագրական չէ, քանի որ այն կա– րող է նկարահանվել մասերով, պատկերի բնական կամ դեկորացիոն մասը կարող է լրացվել նկարով կամ մակետով, բնա– նկարը՝ փոփոխվել տոնայնությամբ և կո– լորիտով: Հ. կ. հնարավորություն է տա– լիս նվազագույն ծախսերով էկրանի վրա ցույց տալ հսկա կառույցներ, ստեղծել պատկերներ, որոնք հնարավոր չէ նկա– րահանել սովորական եղանակներով: Հ. կ–ման հիմքում ընկած են բազմակի լուսակայման և դիմակների ու հակադի– մակների միջոցով պատկերների մասերով նկարահանման, օբյեկտների հեռանկա– րային, պատկերների պրոյեկցիոն համա– տեղման մեթոդները: Հիմնական մեթոդ– ներից բացի կան նաև Հ. կ–ման ապարա– տային ձևեր, որոնց միջոցով կինոօպերա– տորները էկրանի վրա փոխում են շարժ– ման ուղղությունը, ստանում տարբեր Փո– խակերպումներ, արտասովոր էֆեկտներ կամ խաղ:

ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ շինարա– րական մեխանիկայում, տար– բեր տիպի կրող կոնստրուկցիաների (օրի– նակ, հեծանով կախովի կոնստրուկցիա, հեծանով և կախոցներով կւսմար) զուգակ– ցումից կազմված համակարգ: Հ. հ–ի տար– րերի մի մասը, սովորաբար, նախատես– վում է ծռման և երկայնական ուժի, իսկ մյուս մասը՝ ձգման կամ սեղմման ազդե– ցության տակ աշխատելու համար: Հ. հ–ում մի համակարգի թերությունները որոշակի Համակցված համակարգեր, ա. ֆերմայով կամար, բ, հեծանով կախովի հա– մակարգ կոնկրետ պայմաններում Փոխհատուց– վում են մյուսի առավելություններով:

ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇԱՐԺԻՉ, ներքին այրման մխոցային շարժիչի, գազային տուրբինի և օդի սեղմման կոմպրեսորի զուգակցում: Գազային տուրբինն աշխատում է շարժի– չի արտանետած գազերով: Սեղմված օդը մատուցվում է շարժիչի գլաններին, կոմ– պրեսորը շարժման մեջ է դրվում տուր– բինով: Հ. շ. ունի բարձր օ. գ. գ.: Կիրառ– վում է ավիացիոն, նավային և այլ ուժա– յին տեղակայանքներում:

ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ, երկու կամ ավելի դատավճռի կայացումը մեկ անձի նկատմամբ: Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակվում է այն անձանց նկատմամբ, ովքեր նախկին պատիժը կրելիս կատարել են նոր հան– ցագործություն: Հաշվի առնելով վտան– գավորությունը՝ այդ հանցագործություն– ների համար պատժի նշանակման ավելի խիստ կարգ է սահմանվում, քան մի քա– նի հանցագործություն կատարած, սա– կայն առաջին անգամ քրեական պատաս– խանատվության ենթակա անձի նկատ– մամբ (տես Հանցագործությունների հա՜ մակցությոմւ)՝. Դատավճիռների համակ– ցությամբ պատիժ է նշանակվում վերջին հանցագործության համար, որին ամբող– ջովին կամ մասամբ միացվում է նախկին պատժաչափի չկրած մասը՝ չգերազան– ցելով կատարված հանցագործության հա– մար նախատեսված հոդվածի պատժա– չափը: Դատավճռի համակցությամբ պա– տիժ նշանակելիս կարգապահական գու– մարտակի, աքսորի, արտաքսման և ուղ– ղիչ աշխատանքների 3 օրը հավասարեց– վում է ազատազրկման 1 օրվան: Դատա– վճռի համակցությունը տարածվում է նաև պայմանական դատապարտվածների վրա (տես Պայմանական դատապարտություն):

ՀԱՄԱԿՑՈՒՄ ա ր դ յ ու ն ա բ և ր ու– թ յ ա ն մեջ, հասարակական արտա– դրության կազմակերպման ձև. հիմնվում է մի ձեռնարկությունում տարբեր արտա– դրությունների տեխնոլոգիական և կազ– մակերպական միավորման վրա (տես Կոմբինատ): Ենթադրում է ձեռնարկու– թյան խոշոր չաՓեր, արտադրության հա– մակենտրոնացման բարձր մակարդակ: Իրականացվում է՝ ա. արտադրանքի թո– ղարկման հաջորդական փուլերի զու– գակցման, բ. հումքի համալիր օգտագործ– ման և գ. թաՓոնների վերամշակման հի– ման վրա: Փոխկապված է արտադրության մասնագիտացման և կոոպերացման հետ: Նպաստում է արտադրության արդյունա– վետության բարձրացմանը, արտադրողա– կան ուժերի ռացիոնալ տեղաբաշխմանն ու տերիտորիալ արդ. համալիրների զար– գացմանը:

ՀԱՄԱՀԵԴԻՆԱԿՈՒԹՏՈՒՆ, գրական, գի– տական կամ արվեստի միևնույն ստեղ– ծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հայտնագործության, գյուտար՜արության (ՍՍՀՄ–ում նաև նորա– րարական առաջարկության) հեղինակա– յին և այլ իրավունքների պատկանելու– թյունը երկու կամ ավելի անձանց: ՍՍՀՄ–ում համահեղինակների հարաբե– րությունները, այդ թվում Հ–ից բխող իրա– վունքներից օգտվելու կարգը, որոշվում է