կանխվում է ժանաախտի տարածումը): Ամռան ամիսներին, մրգի և բանջարի օգտագործման հետ կապված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների թիվը: Հ. կենդանիների, էպիզոոտիա, համաճարակային պրոցեսների ինտենսիվության բարձրացում, որն արտահայտվում է վարակիչ հիվանդությունների (դաբաղ, ժանտախտներ, խոշոր եղջերավորների պերիպննմոնիա են) առավել լայն տարածմամբ: Այն կարող է ընդգրկել տնտեսությունը, շրջանը, մարզը կամ երկիրը: Հ. բնորոշվում է հիվանդությունների զանգվածային բռնկումներով, վարակի աղբյուրների ընդհանրությամբ, գաղտնի շրջանի տեողության սահմաններում հիվանդության միաժամանակյա կամ հաջորդական առաջացմամբ և հիվանդության առանձին դեպքերի տարածքային մոտիկությամբ: ՀԱՄԱՃԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ հայկական գիտահետազոտական Ա. Բ. Ալեքսանյանի անվան, հիմնվել է 1923-ի հուլիսին, մինչև 1940-ը կոչվել է տրոպիկական ինստ., մինչև 1955-ը՝ մալարիայի և բժշկական պարազիտ ոլոգի այի ինստ., 1955-ին միավորվել է համաճարակագիտության և հիգիենայի ինստի հետ (հիմնված 1930-ին): 1971-ին ինստի կազմից առանձնացվել են հիգիենային լաբորատորիաները: Ինստ-ի ստեղծմանը, գիտական ու գործնական աշխատանքների կազմակերպմանը նպաստել են դիրեկտորներ Ն. Բ. Հակոբյանը, Մ. Ն. Քեշիշյանը, Ե. Գ. Կարա– պետյանը, Ք. Ն. Փիրումովը, Ա. Տ. Ծատուրյանը, խ. Դ. Արխիպյանցը, Ի. Ա. Աստվածատրյանը, Բ. Գ. Ավետիքյանը, Մ. Մ. Մելիք–Քարամյանը, Ա. Ս. Գալըստյանը, Հ. Ա. Հովհաննիսյանը, Դ. Ս. Պապովյանը, Ա. Վ. Զաքարյանը, դիրեկտորի տեղակալներ Ա. Բ. Ալեքսանյանը, Հ. Ի. Միրզաբեկյանը: 1979-ից ինստի դիրեկտորն է Կ. Մ. Դեղձունյանը: Ինստն ունի. 1. համաճարակագիտության բաժին, որի կազմի մեջ են մըտնում աղիքային սուր վարակիչ հիվանդությունների լաբորատորիան՝ դեզինֆեկցիայի, դեզինսեկցիայի և դերատիզացիայի խմբերով, մանկական վարակիչ հիվանդությունների լաբորատորիան՝ էլեկտրոնային միկրոսկոպիայի խմբով: 2. Բժշկ. պարազիտոլոգիայի բաժին, որն ունի պարազիտոլոգիայի լաբորատորիա՝ հելմինթոլոգիայի խմբով, և էնտոմոլոգիայի լաբորատորիա: Գործում են նաև հետևյալ ինքնուրույն լաբորատորիաները. 1. վիրուսային հիվանդությունների, 2. իմունոլոգիայի և մանրէաբանության, 3. ընկերքային և աբորտային արյան հավաքման (բակտերիալոգիական խոհանոցով): Հիմնադրման տարիներին ինստ-ի հիմնական նպատակը մալարիայի և մակաբուծական այլ հիվանդությունների հայտնաբերման, բուժման և կանխարգելիչ արդյունավետ կոմպլեքս միջոցառումների մշակումն ու կիրառումն էր, որի շնորհիվ 1953-ին ՀՍՍՀ–ում վերացավ տրոպիկա– համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության ինստիտուտի էլեկտրոնային միկրոսկոպիայի լաբորատորիան կան մալարիան, իսկ 1963-ին՝ մալարիան ընդհանրապես: Ներկայումս ինստում տարվում են գիտահետազոտական աշխատանքներ ընդհանուր և կիրառական հա– մաճարակագիտության, աղիքային, մենինգոկոկային վարակիչ հիվանդությունների, գրիպի, գրիպանման հիվանդությունների և հելմինթոզների կանխարգելման և բուժման հարցերի վերաբերյալ: Ինստը հրատարակել է գիտական աշխատությունների ժողովածուներ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1973): K. Զաքաբյան ՀԱՄԱՃԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, էպիդեմիոլոգիա (համաճարակ և …չո– գիա), գիտություն, մարդկային հասարակության մեջ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների և տարածման օբյեկտիվ օրինաչափությունների մասին, մշակում է նաև համաճարակների դեմ պայքարի և դրանց վերացման միջոցառումներ: Հ–յան ուսումնասիրությունների հիմքում ընկած են հետևյալ տեսական պրոբլեմները, վարակի աղբյուրը (համաճարակային պրոցեսի առաջին օղակ), վարակի փոխանցման մեխանիզմը (երկրորդ օղակ), մարդկանց ընկալությունը (երրորդ օղակ), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների համաճարակների տարածման օրինաչափությունները, տարբեր համաճարակների բնութագիրս (կախված հարուցիչի տիպից), տրանսմիսիվ հիվանդությունների բնական օջախայնությունը ևն: Հ. սերտ առընչվում է մանրէաբանության, իմունոլոգիայի, վարակիչ հիվանդությունների կլինիկայի, պարազիտոլոգիայի և հիգիենայի հետ: Համաճարակային պրոցեսի ուսումնասիրության ընթացքում կիրառում են հետազոտության կոմպլեքս միջոցառումներ. օջախի համաճարակագիտական հետազոտություն, համաճարակագիտական անալիզ՝ վիճակագրական անալիզի հետ մեկտեղ, դիտողականնկարագրական և Փորձառական մեթոդներ (մանրէաբանական, իմունոլոգիական, պարազիտոլոգիական, էնտոմոլոգիական, քիմ. և այլ հետազոտություններ): Հ. մարդկությանը հայտնի է շատ վաղուց, ծագել է 2–3 հզ. տարի մ. թ. ա., Ասորեստանում և Բաբելոնում: Զարգացել է XIX դարից սկսած, վարակիչ մի շարք հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման շնորհիվ: Հ–յան և դրան հարակից գիտությունների զարգացման ասպարեզում զգալի ավանդ ունեն ռուս գիտնականներ Ի. Ի. Մեչնիկովը, Դ. Ի. Իվանովսկին Դ. Կ. Զաբոլոտնին, Լ. Վ. Գրոմաշևսկին, Ե. Ն. Պավլովսկին, հայ գիտնականներից՝ Ա. Բ. Ալեքսանյանը, Ք. Ն. Փիրումովը, Ե. Վ. Քալանթարյանը, Վ. Գ. Միքայելյանը, Գ. Ս. Պապովյանը, Վ. Ա. Ալեքսանյանը, Կ. Մ. Գեղձունյանը և ուրիշներ: ՀՍՍՀ–ում Հ–յան հարցերի ուսումնասիրությամբ ըզբաղվում են համաճարակ ագի աության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության ինստիտուտում. Երևանի բժշկական ինստի Հ–յան, մանրէաբանության, հիգիենայի, կոմունալ հիգիենայի, սննդի հիգիենայի և բժիշկների կատա– րելագործման ինստ–ի Հ–յան ամբիոններում:
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՈՒՂԵՂԱԲՈՐԲ, էպիդեմիկ էնցեֆալիտ, լեթարգիկ ուղեղաբորբ, էկոնոմոյի համաճարակային ուղեղաբորբ, վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է գլխուղեղի բորբոքային երևույթներով, քնկոտությամբ, տեսողության և շարժողության տարբեր խանգարումներով, իսկ հետագայում պարկինսոնյան հիվանդության զարգացմամբ: Առաջին անգամ նկարագրել է ավստրալիացի բժիշկ էկոնոմոն, 1917-ին: Բռնկումները հաճախ նկատվում են ձմռան– գարնան ամիսներին: Վարակն օրգանիզմ է թաՓանցում քիթ–ըմպանով, այնուհետև անցնում կենտրոնական նյարդային համակարգ: Գաղտնի շրջանը տևում է 4-15 օր: Հիվանդությունն ընթանում է սուր, միջանկյալ և քրոնիկական շրջաններով: Սուր շրջանում լինում են ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխումներ, հազ, մկանացավեր, գլխացավեր, անհաղթահարելի քնկոտություն (տես Լեթար– գիա), երբեմն՝ անքնություն, վեգետատիվ խանգարումներ՝ մաշկի ճարպոտություն, թքահոսություն, ծարավի զգացում: Տևում է 2–3 շաբաթ: Միջանկյալ շըրջանը բնորոշվում է նյարդահոգեկան խանգարումներով, գլխացավերով, գրգռվածությամբ և քնի խանգարումներով: Քրո– նիկական շրջանում զարգանում են պարկինսոնիզմի երևույթներ: Հ. ու–ի ուժեղ բռնկումների ժամանակ մահացությունը կազմում է 20–30%: Բացի վերոհիշյալ կլինիկական ձևերից հաճախ (հատկապես բռնկումների վերջում) հանդիպում են թույլ արտահայտված ձևեր: Բուժումը. սուր շրջանում կիրառվում են դեհիդրատացիոն թերապիա, անտիբիոտիկներ, վիտամիններ, քրոնիկական շրջանում (պարկինսոնիզմի բուժման նպատակով)՝ ատրոպինային պատրաստուկներ: Կանխարգելումը. հի– վանդների մեկուսացում, օջախի ախտահանում, հիվանդների հետ շփվող անձանց բժշկ. հսկողություն՝ 2–3 շաբաթ տևողությամբ: Ս. Կոշտոյան, ՀԱՄԱՍ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Շապին–Գարահիսարի գավառում, հա–