16 ՂԱԶԱԽԱԿԱՆ
գեղարվեստական լեզու։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծվեցին մարտանկարներ, պատմական թեմաներով կտավներ, պլակատներ և ծաղրանկարներ, 1940-ական թթ․ կեսին - 50-ական թթ․ 1-ին կեսին՝ սյուժետային նկարներ, դիմանկարներ և բնանկարներ (Ա․ Մ․ Չերկասկի, Մ․ Ս․ Լիզոգուբ, Լ․ Պ․ Լեոնտև և ուրիշներ)։ 1950-ական թթ․ 2-րդ կեսին Ղ–ի կերպարվեստի զարգացման գործում մեծ դեր խաղացին Մոսկվայում, Լենինգրադում և այլ քաղաքներում գեղարվեստական կրթություն ստացած ղազախ երիտասարդ արվեստագետները։ 1960–70-ական թթ․ նրանց ստեղծագործությանը բնորոշ է մարդու ներաշխարհի, միջավայրի հետ նրա կապի արտահայտումը, որը և իր հետ բերեց գեղարվեստական նոր արտահայտչաձևերի որոնումներ։ Այդ շրջանի գեղանկարիչներից են Մ․ Ս․ Կենբաևը, Կ․ Տ․ Տելժանովը, Ա․ Մ․ Ստեպանովը, Ս․ Ա․ Այտբաեը, գրաֆիկներից՝ Ն․ Ս․ Գաևը, Ռ․ Սախին, Ի․ Ե․ Կվաչկոն, քանդակագործներից՝ Խ․ Ի․ Նաուրզբաևը, Բ․ Ա․ Տուլեկովը, Տ․ Ս․ Դոսմագամբետովը, բեմանկարիչներից՝ Վ․ Վ․ Տելյակովսկին, Ա․ Ի․ Նենաշևը, Գ․ Մ․ Իսմայիլովան։ Դեկորատիվ–կիրառական արվեստի ներկայացուցիչներից են Օ․ Կենեբաևը, Լ․ Մ․ Խոջիկովան, Ռ․ Ս․ Սարսենբինը։ 1940-ին Ալմա Աթայում հիմնադրվել է Ղ–ի նկարիչների միությունը։
XVI․ Երաժշտությունը
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ղազախական երաժշտական մշակույթը ներկայանում էր միայն ժող․ ստեղծագործությամբ (երգեր և գործիքային պիեսներ՝ կյույներ)։ Երաժշտական մշակույթի հիմնական կրողներն էին ակինները։ Ղազախական ժող․ երաժշտական արվեստը բնորոշվում է ինքնատիպ ինտոնացիաներով, երգային և գործիքային զարգացած ձևերով, մետրական և ռիթմական բազմակերպ կառուցվածքներով։ Կենցաղավարող ժող․ գործիքներից են երկլարանի դոմբրան (կսմիթավոր), երկլարանի կոբիզը (աղեղնավոր), սըբըզգըն (փողավոր, երկայնակի ֆլեյտայի տիպի), դաուըլպազը (հարվածային)։ XIX դ․ կեսի–XX դ․ սկզբի ժող․ երաժիշտներից էին՝ դոմբրահարներ Կուրմանգազի Սագիրբաևը, Դաուլետկերեյ Շիգաևը, երգիչներ Բիրժան Կոժագուլովը, Մուխիտ Մերալիևը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո նշանակալիորեն ակտիվացավ երաժշտական–հասարակական կյանքը։ Ձևավորվեցին ժող․ երաժշտական ստեղծագործության նոր ժանրեր, երևան եկան խմբերգեցողությունը և ժող․ գործիքներով անսամբլային կատարումը։ 1934-ին ստեղծվեց Ղազախական ժող․ գործիքների նվագախումբը (1944-ից՝ Կուրմանգազիի անվ․)։ 1935-ին բացվեց Ջամբուլի անվ․ ֆիլհարմոնիան։ 1933-ին Ալմա Աթայում հիմնադրվեց երաժշտական ստուդիա, որը 1934-ին վերակազմավորվեց Ղազախական ժող․ թատրոնի (1936-ից՝ Ղազախական և ռուս. օպերայի միացյալ թատրոն, 1937-ից՝ Ղազախական օպերայի և բալետի թատրոն)։ 1934-ին բեմադրվեց ղազախական առաջին օպերան՝ Ե․ Գ․ Բրուսիլովսկու «Կըզ–Ժիբեկ»-ը, գրվեցին առաջին ազգային բալետները, 1930–40-ական թթ՝ մասսայական երգեր, ռոմանսներ, ստեղծվեց կամերագործիքային, սիմֆոնիկ և խմբերգային երաժշտություն։ 1944-ին Ալմա Աթայում բացվեց կոնսերվատորիա (1963-ից՝ Կուրմանգազիի անվ․ արվեստի ինստ․)։ Ետպատերազմյան շրջանի օպերաներից են՝ Բրուսիլովսկու և Մ․ Տ․ Տուլեբաևի «Ամանգելդի» (բեմ․՝ 1945, 2-րդ խմբ․՝ 1961), Տուլեբաևի «Բիրժան և Սառա» (բեմ․՝ 1946), Կ․ Խ․ Կուժամյարովի և Ն․ Ա․ Տլենդիևի «Ալթըն Թաուլար» («Ոսկե սարեր», 1960), Ե․ Ռ․ Ռահմադիևի «Կամար–Սուլու» («Գեղեցկուհի Կամարը», 1963), Ս․ Մ․ Մուհամեջանովի «Ժումբակ կըզ» («Խորհրդավոր աղջիկը», 1971), Գ․ Ժուբանովայի «Ելնիկ և Քեբեկ» (1978), սիմֆոնիկ ժանրի երկերից՝ Վ․ Վ․ Վելիկանովի «Ղազախական սիմֆոնիան» (1947), Տուլեբաևի «Ղազախստան» պոեմը (1951), Բրուսիլովսկու 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ սիմֆոնիաները, Մուհամեջանովի «Փոթորիկ» սիմֆոնիան (1968), կանտատ–օրատորային ժանրի երկերից՝ Բրուսիլովսկու «Սովետական Ղազախստան» կանտատը, Գ․ Ժուբանովայի «Լենինի խոսքը» (1978) օրատորիան, կամերագործիքային երաժշտական ստեղծագործություններից՝ Բրուսիլովսկու «Երգ կյանքի մասին» լարային կվարտետը, Վելիկանովի «Իմպրովիզացիա Աբայի հիշատակին» դաշնամուրի և ջութակի համար երկը ևն։ Երաժշտական արվեստի գործիչներից են երգիչներ Ռ․ Մ․ Աբդուլինը, Ռ․ Տ․ Բագլանովան, Ռ․ Ու․ Ջամանովան, Ե․ Բ․ Աերկեբաևը, Բ․ Ա․ Տուլեգենովան (ՍՍՀՄ ժող․ արտիստներ), դոմբրահար Կ․ Ժանտլեուովը, դիրիժորներ Գ․ Ն․ Դուգաշևը, Ֆ․ Շ․ Մանսուրովը։ Ղ–ում գործում են նաև Ղազախական երգչախմբային կապելլան, Ղազախական ՍՍՀ երգի–պարի անսամբլը, սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, «Գուլդեր» երիտասարդական էստրադային նվագախումբը, մի շարք մանկավարժական և կուլտուրայի ինստ–ներ՝ երաժշտական բաժիններով, 11 երաժշտական ուսումնարան, 156 մանկական երաժշտական և գեղարվեստական դպրոցներ։
XVII․ Թատրոնը
Ղազախական թատերարվեստի տարրեր պարունակել են հին ծիսակատարությունները և խաղերը։ 1905–07-ի հեղափոխությունից հետո երևան են եկել ազգային դրամատուրգիայի առաջին ստեղծագործությունները։ Օրենբուրգում, Օմսկում, Սեմիպալատինսկում, Տաշքենդում տրվել են սիրողական ներկայացումներ։ Ազգային թատրոնի արագ զարգացումն սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1922-ին Օրենբուրգի Ղազախական ժողկրթության ինստ–ին կից ստեղծվել է առաջին մշտական թատերական խմբակը։ 1926-ին Կզըլ Օրդայում բացվել է ղազախական առաջին թատրոնը (1928-ին տեղափոխվել է Ալմա Աթա, այժմ՝ Ղազախական դրամայի թատրոն)։ 1930-ական թթ․ ռուս. թատերական մշակույթի և ազգային առաջադեմ ավանդույթների զուգակցումը նպաստել է դերասանի վարպետության կատարելագործմանը, բարձրացրել ներկայացման
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/16
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է