կուլտուրան։ Թատրոնի խաղացանկ են մտել Ն․ Գոգոլի, Ն․ Պոգոդինի, Կ․ Տրենյովի պիեսները։ Թատրոնի նվաճումներից են Աուեզովի «Գիշերային ճայթյուններ» (1935), Գ․ Մուսրեպովի «Ամանգյալդի» (1937) պիեսների բեմադրությունները։ 1932-ին Ալմա Աթայում ստեղծվել է դպրոց, ուր կրթվել են դերասաններ, երգիչներ, երաժիշտներ։ Զարգացել են շրջանային թատրոնները։ Մի շարք քաղաքներում բացվել են ղազախական և ռուս. մարզային թատրոններ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծվել և բեմադրվել են պատերազմական թեմաներով պիեսներ (Աբիշևի «Կայծակ», 1941), ինչպես և պատմաբանահյուսական ներկայացումներ (Հուսանովի «Ալդար-Կոսե», 1942 ևն)։ 1944-ին Ալմա Աթայում ստեղծվել է մանուկների և պատանիների թատրոն (ռուս. խումբն աշխատում է 1945-ից, ղազախականը՝ 1948-ից)։ 1960-ական թթ․ բեմադրություններից են՝ «Մայրական դաշտ» (ըստ Այթմատովի, 1964), Ն․ Հիքմեթի «Բոլորից մոռացված» (1967), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1967), Կ․ Իսակովի «Առավոտյան արձագանք» (1977) ևն։ 1979-ին գործել է 29 թատրոն (7 հանրապետական, 22 մարզային, որից 9-ը՝ ղազախական, 1-ը՝ ույգուրական, 1-ը՝ կորեական)։ Ղազախական դրամայի թատրոնում մեծ ներդրում ունեն ՍՍՀՄ ժող․ արտիստներ Շ․ Այմանովը, Կ․ Կուանըշպաևը, Ղազախական ՍԱՀ ժող․ արտիստներ Ռ․ Կոյչուբանան, Մ․ Նասոնովը և ուրիշներ։ Թատերական գործիչներից են ՍՍՀՄ ժող․ արտիստներ Խ․ Բուկենան, Ա․ Մայկանովան, Ղազախական ՍՍՀ ժող․ արտիստներ Կ․ Բադիրովը, Շ․ Ջանդարբեկովան, Ն․ Ժանտուրինը և ուրիշներ։
XVIII․ Կինոն
1928-ին Ալմա Աթայում ստեղծվել է «Արևելք–ֆիլմ» տրեստի բաժին, որը թողարկում էր «Վերջին լուրեր» պարբերական կինոժուռնալը և կինոակնարկներ։ 1934-ին կազմակերպվել է կինոխրոնիկայի ստուդիա, որը թողարկում էր փաստավավերագրական ֆիլմեր և «Սովետական Ղազախստան» շաբաթական կինոժուռնալը։ «Ամանգյալդի» (1939, ռեժիսոր՝ Մ․ Լևին) ֆիլմի ստեղծումը նշանավորեց ղազախական կինոյի ստեղծումը։ Ալմա Աթայի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան (ստեղծվել է 1941-ին) 1942-ին միավորվել է «Մոսֆիլմ» ու «Լենֆիլմ» Էվակուացված կինոստուդիաներին և աշխատել Կենտրոնական միացյալ կինոստուդիա անվամբ։ Ղազախ երիտասարդ կինեմատոգրաֆիստների և սովետական կինոյի նշանավոր գործիչներ Ս․ Էյզենշտեյնի, Վ․ Պուդովկինի, Ի․ Պիրեի, Ֆ․ Էրմլերի և այլոց համատեղ աշխատանքը նպաստել է ազգային կադրերի աճին, ղազախ ժողովրդի կյանքին նվիրված ֆիլմերի ստեղծմանը («Աբայի երգերը», 1946, են)։ «Մոսֆիլմ»-ի ն «Լենֆիլմ»-ի վերաէվակուացումից (1944) հետո Ալմա Աթայում մնացած ստուդիան միացել է տեղի կինոխրոնիկայի ստուդիային և 1960-ից կոչվել «Ղազախֆիլմ»։ 1950—70-ական թթ․ ստեղծվել են պատմական, պատմահեղափոխական, Հայրենական մեծ պատերազմին, ղազախ նշանավոր գործիչներին նվիրված, արդի և այլ թեմաներով գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմեր, լավագույններից են «Ջամբուլ» (1953, ռեժիսոր՝ Ե․ Զիգան), «Ջիգիթ աղջիկը» (1955, ռեժիսոր՝ Պ․ Բոգոլյուբով), «Մեր քաղաքում» (1957, ռեժիսոր՝ Օ․ Աբիշև), «Նրա․ ժամանակը կգա» (1958, ռեժիսոր՝ Մ․ Բեգալին), «Տագնապալից առավոտը» (1966, ռեժիսոր՝ Ա․ Կարսակբաև), «Երգ Մանշուկի մասին» (1970, ռեժիսոր՝ Բեգալին), «Իրտիշ–Կարագանդա» (1970, ռեժիսոր՝ Գ․ Եմելյանով)։ 1978-ի երևանյան համամիութենական կինոփառատոնում մրցանակ է շահել «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ֆիլմը (1977, ռեժիսոր՝ Է․ Ուրազբաև)։ Ղազախական կինոյում աշխատում են ռեժիսորներ Շ․ Բեյսեմբաևը, Ժ․ Բայտենովը, Մ․ Դուլեպոն, Օ․ Զեկկին, դերասաններ Ն․ Ժանտուրինը, Կ․ Կոժաբեկովը, Ա․ Ումուրզակովան, օպերատորներ Ա. Աշրապովը, Ֆ․ Աբսալյամովը, Մ․ Բերկովիչը և ուրիշներ։ 1979-ին Ղ–ում կար 10500 կինոկայանք։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XXV– XXVI։
Գրկ․ Ленин B․И․, Օ Cpeдней Aзии и Kaзaxcтaнe, Taшкeнт, 1960; Բաղդասարյան Ա․ Բ․, Վալեսյան Լ․ Հ․, Սովետական Ղազախստան, Ե․, 1977։ Նայզագարին Թ․ Ա․, Ղազախական ՍՍՀ էկոնոմիկայի և կուլտուրայի վերելքը, Ե․, 1967; {{լայն|}Kунaeв Д․ A}․, Coветский Kaзaxcтaн, M․, 1978; Kaзaxcтaн, M․, 1969; Typкeбaев Э․, Двocкий Б․, Иceнтaeв K․, Проблемы региональной экономики Kaзaxcтaнa, Aлмa-Aтa, 1977; Народное хозяйство Kaзaxcтaнa в 1977 r․, Anмa-Aтa, 1978; История Kaзaxcкoй CCP, [2 изд.], т․ 1–2, Aлмa-Aтa, 1957–63; Hycynбeков A․ H․, Объединение казахских земель в Kaзaxcкой Советской Республике, Aлмa-Aтa, 1953; Победа Coвeтскoй власти в Cpeднeй Aзии и Kaзaxcтaнe, Taшкeнт, 1967; Kaзaxcтaн в Beликoй Oтeчecтвeннoй Boйнe․ Oчepки, в․ 1, Aлa-Aтa, 1968; Покровский С. Н., Лeнин и noбeдa Coвeтcкoй влacти в Kaзaxcтaнe, Aлa-Aтa, 1970; Oчepки истории коммунистической партии Kaзaxcтaнa, Aлмa-Aтa, 1963; Джанибеков У., Kомсомсл–Bepный помощник и peзepв napтии, Aлмa-Aтa, 1964; Сембаев А., История paзвития советской школы в Kaзaxcтaнe, Aлмa-Aтa, 1962; Идейно-политические течения в Казахстане XIX – начала XX векoв, Aлмa-Aтa, 1961; История казахской литературы, т․ 1–3, Aлмa-Aтa, 1968–71; Mapryлаи A․ X., Бaceнoв T․K․, Meидикyлoв M․M., Архитектура Kaзaxcтaнa, Aлмa-Aтa, 1959; Изобразительное искусство Казахстана, отв․ peд․ Б․ Г. Epзaкович, Aлмa-Aтa, 1963; Иcтopия мyзики народов CCCP, т․ 1–3, M․, 1970–72; Иcтopия coвeтской дpaмaтичecкoго театра, т․ 1–6, M․, 1966–71; Фeдyлии A․, Кино в Kaзaxcтaнe, Aлмa-Aтa, 1967․
ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՊԻՏԱԿԱԳԼՈՒԽ ՏԱՎԱՐԻ ՏԵՂ, մսատու ցեղերի առաջնեկը ՍՍՀՄ–ում։ Ստացվել է Ղազախ․ ՍՍՀ–ի, Օրենբուրգի և Վոլգոգրադի մարզերի տնտեսություններում՝ Ղազախստանի տեղական (մասամբ նաև կալմիկական) կովերի և հերեֆորդյան ցեղի ցուլերի տրամախաչումից։ Նոր ցեղի կենդանիները ղազախ․ տավարից ժառանգել են կոնստիտուցիայի ամրություն, հերեֆորդից՝ վաղահասություն և ունեն մսատուներին բնորոշ մարմնակազմ։ Գույնը կարմիր է (տարբեր երանգներով), գլուխը, կուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը, պոչի ծայրը՝ սպիտակ։ Լավ հարմարված են ՍՍՀՄ տափաստանային գոտու պայմաններին, հաջողությամբ կլիմայավարժվում են Յակուտական ԻՍՍՀ–ում և Չիտայի մարզում։ Վաղահաս են․ նորածին հորթերի կենդանի զանգվածը 20–25, 1,5 տարեկաններինը՝ 500, ցուլերինը՝ 850– 1000, կովերինը 500- 550 կգ է։ Սպանդային ելքը մինչև 55% է։ Մսեղիքում ճարպը տարածված է համաչափ, միսն ունի սննդի բարձր որակ։ Կաթնատուների և սպիտակագլուխ ցեղի խառնացեղերը լավ բտվում են ու գիրանում։ Ցեղը տարածված է Ղազախ․ ՍՄՀ–ում, Օրենբուրգի, Վոլգոգրադի, Սարատովի մարզերում, Հարավային Ուրալում, Արևմտյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում ևն։
ՂԱԶԱԽԵՐԵՆ, ղազախների լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ խոսվում է Ղազախ․ ՍՍՀ–ում, ինչպես նաև ՉԺՀ–ում, ՄԺՀ–ում և Աֆղանստանում։ Խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ 5․166 (1979)։ Ժամանակակից Ղ–ում առկա է 3 բարբառ, հս–արլ․, հվ․ և արմ․ (ժամանակակից գրական լեզվի հիմքում ընկած է հս–արլ․ բարբառը)։ Հիմնական առանձնահատկություններից են Ղ–ի շ հնչյունի համապատասխանությունը համաթյուրքական շ–ին և ս հնչյունի համապատասխանությունը՝ շ–ին։ Գրական Ղ․ ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ ղազախ լուսավորիչներ Ա․ Կունանբաևի և Ի․ Ալթընսարինի ջանքերով։ Այբուբենը՝ սկզբնական շրջանում արաբագիր, ապա՝ լատինագիր, 1940-ից՝ ռուսագիր (դիակրիտիկ նշանների գործառությամբ)։
ՂԱԶԱԽԵՑՅԱՆ Վլադիմիր Նահապետի [ծն․ 14․2․1926, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)], հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1977)։ ՄՄԿԿ անդամ 1945-ից։ 1949-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1959-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ Ուսումնասիրությունները վերաբերում են Սովետական Հայաստանի գյուղացիության և Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության պատմությանը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի VII–VIII հատորների պատրաստմանը։
Երկ․ Սովետական Հայաստանը մեծ բեկման տարում, Ե„ 1962։ Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը, Ե․, 1965։ Սովետական Հայաստանի գյուղացիության պատմությունը 1920–1929 թթ․, Ե․, 1975։ Հայաստանի կոլտնտեսային գյուղացիության պատմությունը (1929 – 1937 թթ.․), Ե․, 1978։
ՂԱԶԱԽՆԵՐ, ազգ, Ղազախական ՍՍՀ հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 6․556 հզ․ (1979), Ղազախ․ ՍՍՀ–ում՝ 5․289 հզ․։ Ապրում են նաև Ուզբեկ․, Թուրքմեն․, Կիրգիզ., Տաջիկ․ ՍՍՀ–ներում և ՌՍՖՍՀ որոշ մարզերում։ ՍՄՀՄ սահմաններից դուրս Ղ․ բնակվում են ՉԺՀ–ում, ՄԺՀ–ում և Աֆղանստանում։ Խոսում են ղազախերեն։ Հավատացյալները սուննի դավանանքի մահմեդականներ են։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/17
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է
ՂԱԶԱԽՆԵՐ 17