մասի հարավում: Կատարատամնավոր Մ–ներից ծագել են փղերը: Մ–ները կարևոր նշանակություն ունեն կայնոզոյի կոնտինենտալ նստվածքների շերտագրության համար:
ՄԱՍՏՐՈՅԱՆԻ (Mastroianni) Մարչելլո (ծն. 1923), իտալացի կինոդերասան: Առաջին մեծ դերը կինոյում Էրկոլեն էր («Օգոստոսյան կիրակի», 1949): 1950-ական թթ. հիմնականում հանդես է եկել կատակերգական ֆիլմերում («Իսպանիա հրապարակի աղջիկները», 1951, «Սիրո օրեր», 1954, «Մի հեկտար երկինք», 1959 ևն): Մ. ստեղծել է արևմուտքի ժամանակակից մտավորականի կերպարներ Ֆ. Ֆելինիի (Մարչելլո, «Քաղցր կյանք», 1959, Գուիդո Անսելմիի, «Ութ և կես», 1962) և Մ. Անտոնիոնիի (Ջովաննի, «Գիշեր», 1960) կինոնկարներում: Հաջողությամբ հանդես է եկել բարքերի («Երեկ, այսօր, վաղը», 1963, «Ամուսնություն իտալական ձևով», 1964) և սոցիալական սուր («Ամուսնալուծություն իտալական ձևով» 1961), կատակերգություններում: Ստեղծել է նաև ՍՍՀՄ–ում երկրորդ հայրենիք գտած իտալացի ռազմագերի Անտոնիոյի կերպարը («Արևածաղիկներ», 1971):
ՄԱՍՐԵՆԻ, վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի տեսակներ: Սովորաբար թփեր են (մինչև 1 մ բարձրության), երբեմն՝ ծառանմաններ (մինչև 3 մ), հազվադեպ՝ լիաններ: Ընձյուղները պատված են սուր փշերով: Տերևները բարդ են՝ դասավորված կենտ փետրաձև, տերևակոթունի վրա՝ 3-7, երբեմն՝ մինչև 9 տերև: Ծաղիկները՝ մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին, ունեն բազմաթիվ առէջներ: Պտուղը ընկուզիկ է, բազմասերմ, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշենման, հաստ: Պտղամաշկը՝ կարմիր, կանաչ, վարդագույն, դեղնակարմրավուն, կանաչադեղնավուն: Մ–ի պտուղը պարունակում է շաքարներ, դաբաղանյութեր, հանքային տարրեր, հարուստ է վիտամիններով (հատկապես ): Պտուղներից պատրաստում են մուրաբա, ստանում հյութ, յուղ ևն: Բժշկության մեջ օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմի, հյութերի ևնի ձևով), յուղը կիրառվում է տրոֆիկ խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար: Ցրտաչորադիմացկուն բույս է: Տարածված է Հյուսիսային կիսագնդում, առավելապես՝ բարեխառն և մերձարևադարձային գոտիներում: Հայտնի է մոտ 350-400 (այլ տվյալներով 100-250), ՍՍՀՄ–ում՝ մինչև 250 (60-150) տեսակ: ՀՍՍՀ–ում տարածված են առատափուշ (R. pimpinellifolia), Սասնովսկու (R. Sasnovsckii), Ղազարյանի (R. Kazarianii), Հազարաթերթ (R. centifolice) Մ. ու այլ տեսակներ:
ՄԱՍՐԻԿ, Մազրա, Սավդից, գետ Հայկական ՍՍՀ–ում, Սևանի ավազանում: Երկարությունը 45 կմ է, ավազանը՝ 685 կմ²: Կազմվում է Արևելյան Սևանի լեռնաշղթայից սկիզբ առնող օժանդակներով: Լեռնահարթավայրային գետ է: Հոսում է տրոգային, ապա կանիոնանման հովիտներով: Մասրիկի դաշտում ընթացքը դանդաղում է, առաջացնում է մեանդրներ և զգալի չափով ճահճացած հովիտ, ապա՝ թափվում Սևանա լիճը: Սնումը գերազանցապես ձնաանձրևային է, նաև՝ ստորերկրյա: Հորդանում է գարնանը: Միջին տարեկան ծախսը՝ 3,01 մ³/վրկ (Տորֆ դիտակետ), հոսքը՝ 94,8 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար:
ՄԱՍՐԻԿԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական ՍՍՀ–ում, Սևանի ավազանի հարավ–արևելքում, Մասրիկ գետի ստորին հոսանքի շրջանում, 2000 մ բարձրության վրա: Ունի դեպի լիճը թեքված հարթ մակերևույթ: Ծածկված է լճային, գետաբերուկային և պրոլյուվիալ նստվածքների հզոր շերտով, արմ–ում՝ նախկին Գիլլի լճի տեղում կա տորֆ: Մ. դ. գյուղատնտ. շրջան է: Մշակում են կարտոֆիլ, ցորեն, ծխախոտ, բանջարեղեն:
ՄԱՍՐՈՒՑ ԱՆԱՊԱՏ, ճարտարապետական հուշարձան ՀՍՍՀ Մարտունու շրջանի Ձորագյուղ բնակավայրի արևելյան եզրին: Արտաքինից ուղղանկյուն, ներսից եռաբսիդ, անկյուններում չորս ավանդատներով գմբեթավոր ոչ մեծ կառույց է: Պատերը շարված են կոպիտ մշակված քարերից, իսկ կառուցողական առավել պատասխանատու մասերը (գմբեթակիր կամարները, թմբուկը և գմբեթը)՝ համեմատաբար կանոնավոր մշակված քարերից: Հիմնովին վերակառուցվել է հվ–արմ. ավանդատունը: Գմբեթը և խաչաթևերը ծածկված են եղել հարթ, ուղղանկյուն սալերով: Մ. ա–ի կառուցման թիվը հայտնի չէ, սակայն իր ձևերով այն մոտ է Սյու նիքի ճարտ. դպրոցի IX-X դդ. սահմանագծում կառուցված հուշարձաններին:
Գրկ. Մնացականյան Ս. Թ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960: Դիվան հայ վիմագրության, պր. 4, Ե., 1973 (կազմ. Բարխուդարյան Ս. Գ.):
ՄԱՍՈՒԴԻ (IX դ. վերջ – 956 կամ 957), արաբ պատմիչ, ճանապարհորդ: Եղել է Իրանում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Հայաստանում, Միջին Ասիայում: Նրա բազմաթիվ (շուրջ 20) աշխատություններից պահպանվել են միայն երկուսը՝ «Ոսկու լվացատեղեր և գոհարների հանքեր», ուր տեղեկություններ է հաղորդում երկրի, ծովերի ու լեռների, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների (հույների, հռոմեացիների, արաբների՝ մինչև X դ. կեսը) մասին, և աշխարհագրական փոքրիկ երկ: Արժեքավոր է Արայի և Շամիրամի մասին հաղորդած արաբ. զրույցը, որը տարբերվում է մեզ հասած այլ պատումներից: Մանրամասն տեղեկություններ է հաղորդում Կովկասի ցեղերի մասին:
Գրկ. Տեր–Ղևոնդյան Ա., «Արա և Շամիրամ» առասպելի մի արձագանքը արաբ պատմիչ Մասուդու մոտ, «ՊԲՀ», 1965, № 4:
ՄԱՍՈՒՆՔ, սրբացված անձնավորության մարմնի (երբեմն նրա իրերի) մնացորդ, նշխար: Քրիստոնեության մեջ Մ–ի պաշտամունքը սահմանվել է III դ., որը Բյուզանդական կայսրության մեջ մերժել են պատկերամարտները: 787-ի Տիեզերական 7-րդ (Նիկեայի 2-րդ) ժողովը, Մ–ին վերագրելով հրաշագործ զորություն, վերահաստատեց նրա երկրպագությունը, որն այնուհետև դարձավ սրբապաշտամունքի ձևերից մեկը: Միջին դարերում Մ–ները արտադրվել են գլխավորապես վանքերում: Սնահավատության վրա հիմնված Մ–ի պաշտամունքը եկեղեցին օգտագործել է կրոնն ամրապնդելու և նվիրաբերությունների միջոցով հավատացյալներից եկամուտներ կորզելու համար:
Գրկ. Օ святых мощах. (Сб. материалов), М.. 1961.
ՄԱՎԱՍ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 34 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Սխտորաշենի կոլտնտեսության հետ: Մ–ում պահպանվել է Մամասերի վանքը (XIII դ.), Երեք Մանկունք եկեղեցին (1854):
ՄԱՎՒՅԱՆ Միհրան Մինասի (ծն. 26.7.1900, ք. Ադաբազար), սփյուռքահայ հասարակական գործիչ: Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1926-ից: Ֆրանսահայ համայնքի հասարակական կյանքի գործուն մասնակից–կազմակերպիչներից, եղել է ՀՕԿ–ի վարչության անդամ, ֆրանսահայ մշակութային միության հիմնադիրներից է: Գերմ. օկուպացիայի տարիներին մասնակցել է ֆրանս. Դիմադրության շարժմանը, 1944-ին գեստապոյականները ձերբակալել են Մ–ին և դատապարտել մահվան. եղել է Օսվենցիմի, Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում, որտեղից փրկվելով, վերադարձել է Ֆրանսիա: Գրել է «Ոճիրի անդրաշխարհեն» (1975) գիրքը (պատկերել է ֆաշիստների վայրագությունները):
ՄԱՎՅԱՆ Վահրամ Հակոբի (ծն. 27.6. 1926, Երուսաղեմ), հայ գրող: Նախնական կրթությունն ստացել է տեղի Թարգմանչաց վարժարանում: 1944-ին ավարտել է «Բիշըփ Գոբաթ» անգլ. կոլեջը: 1944–58-ին դասավանդել է Նիկոզիայի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/277
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ