ամենախոշոր (ծավալով) հրաբուխն է։ Կազմված է բազալտներից։ Ունի զառիկող լանջեր և 6,5 կմ շրջագծով խառնարան։ Հաճախ են ժայթքումները (վերջին ուժեղ ժայթքումը՝ 1950-ին), որոնց ընթացքում խառնարանում առաջանում է լավային լիճ։
ՄԱՈՒՆԱ-ԿԵԱ (Mauna Kea, հավայերեն, բառացի՝ սպիտակ լեռ), վահանաձև (հավայան) տիպի հանգած հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բարձրությունը՝ 4202 մ։ Կազմված է օլիվինաբազալտային և անդեզիտային լավաներից։ Խառնարանը չի պահպանվել, տափարակ գագաթը գրեթե միշտ ձյունածածկ է (որից և հրաբուխը ստացել է իր անունը)։
ՄԱՈՒՆԹ ՊԱԼՈՄԱՐԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագիտական հիմնարկ (ԱՄՆ)։ Գտնվում է համանուն լեռան վրա, ծովի մակերևույթից 1706 մ բարձրության վրա, Կալիֆոռնիայի նահանգում՝ Փասադենա քաղաքից (որտեղ տեղավորված են նրա լաբորատորիաներն ու ղեկավարությունը) 220 կմ հվ․։ Հիմնվել է 1928-ին։ 1948–67-ին Մ․ Պ․ ա-ի 504 սմ-անոց աստղադիտակը ամենամեծն էր աշխարհում (մինչև ՍՍՀՄ-ում 6 մ-անոց աստղադիտակի շարք մտնելը)։ Մյուս աստղադիտակներից ամենանշանավորը Շմիդի 122 սմ–անոց խոշորագույն աստղադիտակն է, որով ստացված լուսանկարները լայնորեն օգտագործվում են աշխարհի շատ աստղադիտարաններում և սկզբնաղբյուր են ծառայել բազմաթիվ կարևորագույն աշխատանքների համար։ Մ․ Պ․ ա-ում զբաղվում են աստղերի, միգամածությունների ու գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Այստեղ են կատարվել մի շարք կարևորագույն հայտնագործություններ (սպիտակ թզուկ աստղեր, ռադիոգալակտիկաներ, քվազարներ, կոմպակտ գալակտիկաներ ևն)։ Ֆ․ Ցվիկիի ղեկավարությամբ հայտնաբերվել և ուսումնասիրվել է գերնոր աստղերի մեծ մասը: Մ Պ․ ա-ում են ստեղծվել երկնքի Պալոմարյան զննության երկգույն քարտեզները։ Մ․ Պ․ ա․ գործնական կապեր ունի Բյուրականի աստղադիտարանի հետ․ հայ և ամերիկյան աստղագետները, 504 սմ–անոց աստղադիտակի օգնությամբ, համատեղ հետազոտություններ են կատարել Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հայտնաբերած գալակտիկաների ու դրանց խմբերի ուսումնասիրման ուղղությամբ։ 1949-ին Մ․ Պ․ ա․ և Մաունթ Վիլսոնի աստղադիտարանը վարչականորեն միավորվել են (տես Հեյլի աստղադիտարաններ)։
ՄԱՈՒՆԹ ՍԹՐՈՄԼՈՅԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Ավստրալիայի ազգային համալսարանի (Կանբեռայի համալսարան) աստղագիտական հիմնարկ։ Գտնվում է Կանբեռայից 11 կմ հեռու, ծովի մակերևույթից 768 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1925-ին։ Հիմնական գործիքներն են 188 և 127 սմ–անոց աստղադիտակները։ Մ․ Ս․ ա-ում զբաղվում են աստղերի, միգամածությունների և գալակտիկաների լուսաչափությամբ և սպեկտրոսկոպիայով, ինչպես նաև Արեգակի և մոլորակների ուսումնասիրությամբ, իրականացվում է ժամանակի ծառայությունը։
ՄԱՈՒՆԹ ՎԻԼՍՈՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Վաշինգտոնի Կարնեգիի ինստիտուտի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագիտական հիմնարկ (ԱՄՆ)։ Գտնվում է համանուն լեռան վրա, ծովի մակերևույթից 1742 մ բարձրության վրա, Կալիֆոռնիայի նահանգում, Փասադենա քաղաքից (որտեղ տեղավորված են նրա լաբորատորիաներն ու ղեկավարությունը) 13 կմ հս․։ Հիմնվել է 1903-ին։ 1917-ին Մ․ Վ․ ա-ում տեղակայված 254 սմ–անոց աստղադիտակը մինչև 1948-ը ամենախոշորն էր աշխարհում։ Այն մեծ դեր է խաղացել մեր Գալակտիկայի և մյուս գալակտիկաների ուսումնասիրության գործում, մասնավորապես, Գալակտիկայից դուրս այլ գալակտիկաների գոյության ապացույցի, գալակտիկաների (այդ թվում՝ մեր Գալակտիկայի) կառուցվածքի և ձևաբանության ուսումնասիրության, ինչպես նաև կարմիր շեղման երևույթի հայտնաբերման համար հիմք են ծառայել այդ աստղադիտակով կատարված՝ Է․ Հաբլի, Հ․ Շեփլիի և մյուսների դիտումները։ Կարևոր աշխատանքներ են կատարվել Արեգակի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բնագավառում։ Արեգակնային հետազոտությունների նպատակով Մ․ Վ․ ա-ում մշակվել և առաջին անգամ կիրառվել են աշտարակային դիտակ և սպեկտրոհելիոսկոպ (հետագայում՝ սպեկտրոհելիոգրաֆ)։ 1949-ին Մ․ Վ․ ա․ և Մաունթ Պալոմարի աստղադիտարանը վարչականորեն միավորվել են (տես Հեյլի աստղադիտարաններ)։ Մաունթ Պալոմարի աստղադիտարանում 504 սմ–անոց աստղադիտակի տեղակայումից հետո (1945) Մ․ Վ․ ա-ում հիմնականում զբաղվում են Արեգակի ուսումնասիրությամբ:
ՄԱՈՒՐԵՐ (Maurer) Գեորգ Լյուդվիգ ֆոն (1790–1872), գերմանացի պատմաբան, համայնքային տեսության հիմնադիր։ Իրավագիտության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում (1826-ից)։ 1832–34-ին հուն. թագավոր Օթոն Բավարացու խնամակալներից էր։ 1847-ին փաստորեն բավարական կառավարության ղեկավարն էր (արտաքին գործերի և արդարադատության մինիստր)։ Քաղ․ համակրանքը սահմանադրական միապետության կողմն էր, որը ըստ Մ–ի պետք է հիմնվեր գերմանացիներին հարազատ համայնքային սկզբունքների վրա։ Մ․ գերմ․ ժողովրդի պատմության ելակետը համարել է սոցիալական այն կարգը, երբ տիրապետել են հողի կոլեկտիվ սեփականությունն ու նրա համատեղ մշակումը, չի եղել պետություն, իսկ հասարակական գործերը տնօրինել են մարկային (համայնքային) կազմակերպությունները՝ հիմնվելով բոլոր ազատ մարդկանց հավասարության և իրավահավասարության վրա։ Մարքսիզմի հիմնադիրները բարձր են գնահատել Մ-ի գիտական ծառայությունը, նշելով, սակայն, նրա մեթոդի որոշ թերություններ։
ՄԱՈՒՐՅԱՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ստրկատիրական պետություն Հին Հնդկաստանում։ Հիմնել է Չանդրագուպտա Մաուրյան (մ․ թ․ ա․ 317–293)։ Մ․ թ․ ա․ 314-ին (այլ տվյալներով՝ մոտ 322-ին) գրավել է Մագադհա պետության գահը (այդ թվականը համարվում է Մ․ պ-յան հիմնադրման թիվը), դարձել Հյուսիս-Արևմտյան Հնդկաստանի տիրակալը։ Մ․ թ․ ա․ 305-ին Չանդրագուպտայի և Սելևկոս I Նիկատորի միջև կնքված հաշտությամբ Սելևկոսը ստացել է 500 մարտական փիղ, զիջել է այժմյան Աֆղանստանի և Բելուջիստանի մի շարք մարզեր։ Չանդրագուպտայի որդու՝ Բինդուսարի ժամանակ (մ․ թ․ ա․ մոտ 293–268) Մ․ պ․ գրավել է Հնդկաստանի մի շարք մարզեր։ Մ․ պ․ հզորության գագաթնակետին է հասել Աշոկայի ժամանակ (մ․ թ․ ա․ 268–232)․ իր մեջ է ներառել ամբողջ Հնդկաստանը (բացի ծայր հվ-ից)։ Աշոկայի կառավարման վերջին շրջանում զգացվել են կայսրության թուլացման առաջին նշանները։ Աշոկայի հետնորդների ժամանակ Մ․ պ․ բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան։ Մ․ թ․ ա․ II դ․ սկզբին Մ․ պ-յան հս-արմ․ մասը գրավել է Հունա-Բակտրիական թագավորությունը։ Վերջին թագավոր Բրիհադրատհի սպանությունից հետո (մ․ թ․ ա․ 187 կամ 185) Մ․ պ․ դադարել է գոյություն ունենալուց։
Մ․ պ․ բաժանված էր փոխարքայությունների, նահանգների, շրջանների։ Մայրաքաղաքը Պատալիպուտրան էր։ Մ․ պ․ ունեցել է մեծաթիվ բանակ։ Պետական–քաղաքական կարգը կրել է արխայիկ շատ գծեր․ մեծ դեր են կատարել բարձրաստիճան պալատականների խորհուրդը և աստիճանավորների, քաղաքացիների, համայնքի անդամների ժողովները։ Աշոկայի ժամանակ հովանավորվել է բուդդայականությունը։ Մ․ պ․ աշխույժ առևտուր է կատարել Ասիայի և միջերկրածովյան հելլենիստական երկրների հետ, դիվանագիտական հարաբերություններ է ունեցել Սելևկյանների, Պտղոմեյանների, Մակեդոնիայի, Կիրենիայի, Էպիրոսի հետ։
Գրկ․ Бонгард-Левин Г․ М․, Индия эпохи Маурьев, М․, 1973․
ՄԱՈՒՐՍՏԱԴ (Maurstad) Ալֆրեդ (ծն․ 1896), նորվեգացի դերասան։ Ժամանակակից նորվեգական թատրոնի բեմական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1920-ին և մինչև 1931-ը հանդես եկել Նորվեգական թատրոնում (Օսլո), 1931ից՝ Ազգային թատրոնի (Օսլո) դերասան։ 1949–50-ին ղեկավարել է Տրոնհայմի թատրոնը։ Մի ստեղծագործական խոշոր նվաճումը Պեր Գյունտի (Իբսենի «Պեր Գյունտ») կերպարի ստեղծումն է, որով հանդես է եկել Կոպենհագենում, Փարիզում, Վիեննայում և Ստոկհոլմում։ Այլ դերերից են՝ Մարկոս Անտոնիոս (Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»), Էրազմուս (Հոլբերգի «Էրազմուս Մոնտանուս»), Լինդ (Իբսենի «Սիրո կատակերգություն»)։
ՄԱՔ ԿԻՆԼԻ (McKinley), Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթը Ալյասկայի լեռնաշղթայում։ Բարձրությունը 6193 մ է։ Կազմված է գրանիտներից։ Մ-ի ստորոտը ծածկված է փշատերև անտառներով, 1300–1500 մ–ից բարձր՝ ձյունով ու սառցադաշտերով։
«ՄԱՔ ԴՈՆՆԵԼԼ-ԴՈՒԳԼԱՍ», ամերիկյան ավիահրթիռաշինական ընկերություն։ Տես Մոնոպոլիա կապիտալիստական հոդվածը։
ՄԱՔ ԴՈՈՒԵԼ, Մաք Դաուել (Mac Dowell), Էդուարդ Ալեքսանդր (1861 –
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/364
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ