Թույրը՝ սև–խայտաճամուկ։ Սեռահասուն վարազների կենդանի զանգվածը՝ 230–320, մերուններինը 200–230 կգ է։ Պտղատվությունը 10–11 (լավագույնները՝ 22) խոճկոր է։ Խոզերը պահանջկոտ չեն կերի նկատմամբ, լավ են օգտագործում արոտը և արագ բտվում։ Վաղահաս են։ 6–7 ամսական մատղաշների կենդանի զանգվածը մինչև 100 կգ է, 1 կգ քաշաճին ծախսվում է 4,2–4,5 կերային միավոր։ Բտված խոզերի մսեղիքի զանգվածում միսը կազմում է միջին հաշվով 49–54, իսկ ճարպը՝ 37–41%։ Բուծվում է Ուկր․ ՍՍՀ–ում, ՌՍՖՍՀ հվ․ մարզերում։
ՄԻՐԶԱ ՄԵԼՔՈՒՄ ԽԱՆ, Մալքոմ Խան (Մելքումյան Հովսեփ Հակոբի) (1833–1906), հայազգի իրանական պետական գործիչ, դիվանագետ, լուսավորիչ, հրապարակախոս, գրող։ Ծնվել է Նոր Ջուղայում։ Սկզբնական կրթությունն ստացել է Թեհրանում, ապա սովորել է Փարիզում՝ Մուրադյան վարժարանում և պոլիտեխնիկ ուսումնարանում։ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո վերադարձել է Թեհրան, ուր հիմնել է կոլեջ («Արվեստների տուն»), դասավանդել է բնական ու հասարակական գիտություններ։ 1851-ին նշանակվել է պետ․ թարգման։ 1856–1857-ին պարսկ․ պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագրի կնքմանը։ Իրան վերադառնալով 1858-ին հիմնել է «Ֆարամուշխանէ» («Մոռացության տուն») ընկերությունը (որը փաստորեն քաղ․ ակումբ էր), ուր ընդգրկվել են ժամանակի առաջադեմ մտածողներ։ Ընկերությունը պրոպագանդել է Իրանը եվրոպական ձևով բարեփոխելու, ինչպես նան բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն նախապատրաստելու Մ․ Մ․ խ–ի ծրագրերը։ 1858-ին նշանակվել է պարսկ․ դեսպանատան խորհրդական Ֆրանսիայում (այդ ժամանակ էլ ընտրվել է ֆրանս․ Արևելյան ընկերության պատվավոր անդամ)։ 1862-ին շահի հրամանով «Ֆարամուշխանէ»-ն ցրել են, իսկ Մ․ Մ․ խ–ին ձերբակալել և աքսորել են երկրից։ Սակայն շուտով հրավիրվել է և աշխատանքի նշանակվել Կ․ Պոլսի պարսկ․ դեսպանատանը, ուր պաշտոնավարել է (ընդմիջումներով, 1871-ին Պարսկաստանի պրեմիեր մինիստրի խորհրդականն էր) մինչև 1872-ը, ծավալել հրապարակախոսական լայն գործունեություն, թուրք. մամուլում հանդես եկել քաղ․, տնտեսագիտական հոդվածներով, պարսկերենի ռեֆորմի հարցերով ևն։ Իր գրական, քաղ․, հրապարակախոսական աշխատանքը շարունակել է Լոնդոնում, ուր 1873-ին նշանակվել է Պարսկաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։ 1878-ին մասնակցել է Բեռլինի կոնգրեսին, պաշտպանել Պարսկաստանի շահերը ընդդեմ Թուրքիայի։ Այդ ծառայության համար շահը Մ․ Մ․ խ–ին շնորհել է «նազիմ էդ–դոուլե» («մեծ դեսպան»), «միրզա» («իշխան») տիտղոսները և նշանակել (բացի Անգլիայից) նաև Պարսկաստանի դեսպան Գերմանիայում։
1890–93-ին Լոնդոնում Մ․ Մ․ խ․ տպագրել է «Կանուն» («Օրենք») պարսկ․ պարբերականը (լույս է տեսել 42 համար), որը կարևոր դեր է խաղացել Պարսկաստանի հասարակական–քաղ․ մտքի զարգացման գործում։ Մ․ Մ․ խ․ պարսկ․ նոր գրականության ստեղծողներից է, գեղարվեստական գրականության մեջ ներմուծել է ժող․ խոսակցական լեզուն, հիմք դրել սոցիալական դրամատուրգիային։ Իր կատակերգություններում բացահայտել և ձաղկել է երկրում տիրող չարաշահումները, կաշառակերությունն ու անօրինականությունները։ 1889-ին Մ․ Մ․խ․ հեռացվել է պետ․ ծառայությունից, բայց 1899-ին նորից նշանակվել է Պարսկաստանի դեսպանորդ Հռոմում։ Մահացել է Շվեյցարիայում։
Պարսկ․ պատմագիտությունը բարձր գնահատելով Մ․ Մ․ խ–ին՝ նրան համեմատել է ֆրանս․ լուսավորիչներ Վոլտերի, Ժան Ժակ Ռուսոյի հետ։
Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, հ․ 3, Կահիրե, 1961։ Будагян А․ А․, К вопросу о пьесах Мирзы Мельком-хана, «ԼՀԳ», 1968, № 10; Algar Н․, Mirza Malkum khan, Los-Angeles, 1973․
ՄԻՐԶԱ ՇԱՖԻ, տես Վազեհ Միրզա Շաֆի։
ՄԻՐԶԱ–ԱՎԱԳՅԱՆ Հարություն Գրիգորի (1․11․1879, Բաքու – 1938), հայ սովետական վիրաբույժ, պրոֆեսոր (1935)։ Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից։ Սովորել է Կիևի համալսարանի ֆիզիկա–մաթեմատիկական, ապա բժշկ․ ֆակուլտետում, որն ավարտել է 1908-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կիևում ղեկավարել է հիվանդանոցների և լազարեթների վիրաբուժական բաժանմունքներ։ 1930-ից աշխատել է Երևանի զինվորական հոսպիտալում, ապա ղեկավարել 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ 1924-ին հրավիրվել է Երևանի համալսարան, որտեղ ստեղծել է տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոններ։ 1930-ին եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի № 2 վիրաբուժության, 1933–36-ին՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ։ Դեռևս 1920-ական թթ․ Մ․ կատարել է բարդ վիրահատություններ․ ուղեղի կարծրաթաղանթի վիրահատում, կաթնագեղձի, լեղապարկի, փայծաղի հեռացում, քաղցկեղով ախտահարված ստամոքսի մասնահատում ևն։ 1927-ին ՀՍՍՀ–ում առաջին անգամ վիրահատել է հրազենային վնասվածք ստացած տղամարդու սիրտը և սրտամկանից հեռացրել գնդակը։ Աշխատանքները վերաբերում են արյան և ավշային, մակաբուծական հիվանդությունների, սրտի վիրահատության օպերատիվ տեխնիկայի և արյան փոխներարկման հարցերին։
Երկ․ Արյան փոխներարկում, Ե․, 1934։
ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ Անահիտ Հովակիմի [ծն․ 31․10․1899, գ․ Բնունիս (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)], հայ սովետական մանրէաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ վաստ․ բժիշկ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1929-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1930-ից աշխատել է սանիտարա–հիգիենայի ԳՀԻ–ում, 1936-ից՝ նույն ինստ–ի բակտերիալոգիական պատրաստուկների (ծաղիկի, կատաղության, որովայնային տիֆի վակցինաներ) բաժնի, 1938–1969-ին՝ մանրէաբանության լաբորատորիայի վարիչ։ 1936-ից միաժամանակ աշխատել է Երևանի բժշկ․ ինստ–ի մանրէաբանության ամբիոնում։ Մ–ի աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ–ում վարակիչ հիվանդությունների տարածվածության, պատճառագիտության, համաճարակային առանձնահատկությունների, ընթացքի, տարածման ուղիների, հարուցիչների կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությանը, ժանտախտի և խոլերայի ախտորոշմանն ու բուժմանը։
ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ Էմիլ Հայկի (12․12․1922, Երևան – 16․9․1980, Մոսկվա, թաղված է Երևանում), հայ սովետական ռադիոֆիզիկոս, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1974)։ ՀՍՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1950)։ 1955–60-ին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1960-ից եղել է ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ի դիրեկտորը։
1974–76-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկա–տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, 1976-ից՝ ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ։ Գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախականությունների (ԳԲՀ) տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգերի ուսումնասիրությանը։ Մ․ ԳԲՀ ռադիոֆիզիկայի հիմնադիրն է ՀՍՍՀ–ում։ Ստեղծել է էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դաս, առաջինն է ուսումնասիրել Արեգակի ռադիոճառագայթման բևեռացումը։ Մ–ի ուսումնասիրությունները գործնական լայն կիրառություն են գտել ժող․ տնտեսության տարբեր բնագավառներում։ Աշխատակիցների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/616
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ