Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ի․ է․ Ցակիր Բ․ Ս․ Օակոբի սպանդային ելքը՝ 45–46%, բրդատվու– թյունը՝ մինչև 3 կգ։ Ցա․ հուսալի Փոխադրամիջոց է, կարող է փոխադրել մինչև 140 կգ բեռ։ Օգտա– գործվում է նաև որպես մսատու կենդա– նի ։ Տավարի և Ցա–ի հիբրիդները ըստ աճի և մթերատվության օժտված են ցայտուն արտահայտված հետերոզիսով։ Վ․ Աբրահամյան

ՅԱԿԻՐ Իոնա էմանուիլովիչ (1896–1937), սովետական ռազմական գործիչ, բանակի I կարգի հրամանատար (1935)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1917-ի Փետրվարյան հե– ղափոխությունից հետո Քիշնևում տարել է հակապատերազմական պրոպագանդա։ 1917-ի վերջին ընտրվել է Բեսարաբիայի հեղկոմի անդամ։ 1918-ի հունվարին ղե– կավարել է ռումին, օկուպանտների դեմ կռվող կարմիրգվարդիականների ջոկատը, այնուհետև եղել է 8-րդ բանակի ՌՀԻ* ան– դամ, 45-րդ դիվիզիայի, 12-րդ բանակի հվ․ խմբի (1919), Հարավ–Արեմւոյան ռազ– մաճակատի մի շարք զորախմբերի (1920) հրամանատար։ 1921–24-ին գլխավորել է Ղրիմի և Կիևի ռազմ, շրջանների զորքերը և Կիևի ռազմ, օկրուգը։ 1924–25-ին եղել է ԲԳԿԲ ռազմ․ ուս․ հաստատությունների գլխավոր վարչության պետ, 1925–37-ին՝ Ուկր․ (ավելի ուշ Կիևի) ռազմ, օկրուգի զորամասերի հրամանատար, 1930– 1934-ին՝ ՍՍՀՄ ՌՀ1ս և 1936-ից՝ ՍՍՀՄ Պաշտպանության ժողկոմատի ռազմ, խորհրդի անդամ։ ՍՄԿԿ X–XII, XIV– XVII համագումարների պատգամավոր։ 1934-ից ՀամԿ(բ)ԿԿ անդամ, ՍՍՀՄ Կենտ– գործկոմի անդամ։ Պարգևատրվել է Կար– միր դրոշի 3 շքանշանով։

ՅԱԿՈԲԻ Բորիս Սեմյոնովիչ (Մորից Հեր– ման) (1801 – 1874), ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկայի բնագավառի գյու– տարար։ Պեաերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1839, թղթակից անդամ՝ 1838)։ Սովորել է Բեռլինի և Գյոթինգենի համալսարան– ներում։ 1835-ից ապրել է Ռուսաստանում։ Զբաղվել է էլեկտրականության գործնա– կան կիրառման հարցերով, նախագծել մի քանի էլեկտրաշարժիչ։ է․ КtԼենցի հետ հետազոտել է էլեկտրամագնիսները և առաջարկել դրանց հաշվարկի մեթոդ– ներ (1838–44)։ Ցա․ աշխատանքներ ունի նաև հեռագրության բնագավառում (նա– խագծել է շուրջ 10 տեսակի հեռագրային ապարատ, ստեղծել է գալվանապլաստի– կան (տես Գաւվանաաեխնիկա)։ Զբաղվել է նաև գալվանական մարտկոցի մշակ– մամբ և ականային զենքի նոր նմուշների ստեղծմամբ։ Մեծ ավանդ ունի էլեկտրա– կան չափումների բնագավառում։ Գրկ․ Р а д о в с к и й М․ И․, Борис Се– менович Якоби, Л․–М․, 1953․

ՅԱԿՈԲԻ (Jacobi) Կարլ Գուստավ Ցակոբ (1804–1851), գերմանացի մաթեմատիկոս, Բեռլինի ԳԱ անդամ (1836), Պեաերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1833)։ էլիպսա– կան ֆունկցիաների տեսության ստեղծող– ներից։ Ներմուծել և ուսումնասիրել է թետտա ֆունկցիան և այլ տրասցենդենտ ֆունկցիաներ, կարևոր արդյունքներ է ստացել թվերի տեսության, հանրահաշվի, վարիացիոն հաշվի, ինտեգրալ հաշվի և դիֆերենցիալ հավասարումների տեսու– թյան տարբեր բնագավառներում։ Ցա․ մտցրել է ֆունկցիոնալ որոշիչի գաղափա– րը (տես Որոշիչ)։ Ուսումնասիրել է Լե– ժանդրի բազմանդամների ընդհանրա– ցումը հանդիսացող օրթոգոնալ բազման– դամների (Ցակոբիի բազմանդամներ) մի դաս։

ՅԱԿՈԲԻԱՆ (Կ․ Յակոբիի անունով), տես Որոշիչ։

ՅԱԿՈԲԻՆՅԱՆ ԱԿՈՒՄԲ, քաղաքական ակումբ Ֆրանսիական մեծ հեղափոխու– թյան ժամանակաշրջանում (XVIII դ․)։ Ցա․ ա–ի նախորդն էր Բրետոնական ակումբը․ այն 1789-ին Փարիզ փոխադըր– վելով՝ վերակազմավորվել է «Սահմանա– դրության բարեկամների ընկերության», որն իր նիստերն անց էր կացնում վանա– կան–յակոբինյանների (այսպես էին կոչ– վում Ֆրանսիայում դոմինիկյան օրդենի անդամները) նախկին գրադարանի դահ– լիճում (այստեղից էլ՝ յակոբինյան անվա– նումը)։ Ակումբն ուներ մասնաճյուղեր գավառներում։ Ցակոբինյան դիկտատու– րայի ժամանակաշրջանում Ցա․ ա․ կա– ռավարության քաղ․ գծի մշակման կարևոր կենտրոն էր։ Պառակտման հետևանքով Ցա․ ա–ից առաջացան «1789-ի ընկերու– թյունը», Ֆելյանների ակումբը, ժիրոն– դիստների ակումբը ևն։ Ցա․ ա․ փակվել է Տերմիդորյան հեղաշրջումից (1794-ի հու– լիսի 27–28) հետո Կոնվենտի դեկրետով, 1794-ի նոյեմբ․ 12-ին։ Լիւոյան

ՅԱԿՈԲԻՆՅԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ, հեղափո– խական–դեմոկրատական իշխանություն, Ֆրանսիական մեծ հեղափոխության (XVIII դ․) բարձրակետը։ Հաստատվել է 1793-ի մայիսի 31–հունիսի 2-ի ժող․ ապստամբության հետևանքով, երբ իշխա– նության գլուխ են անցել յակոբինյանները (այստեղից էլ՝ անվանումը)։ Հենվում էր քաղաքային մանր ու միջին բուրժուազիա– յի, գյուղացիության մեծամասնության և պլեբեյության հեղափոխական դաշինքի վրա։ Ցա․ դ․ հաստատվեց ֆրանս․ հեղա– փոխության համար բախտորոշ պահին, ներքին թշնամիների խռովությունների (ապստամբել էին միապետության կողմ– նակիցները՝ ժիրոնղիստները), հակահե– ղափոխական տեռորի, արտաքին ինտեր– վենցիայի պայմաններում։ Հանրապետու– թյունը փրկելու համար անհրաժեշտ էր ժողովրդի ուժերի մեծագույն լարում, հե– ղափոխական վճռականություն։ (Յակոբին– յանները հենվելով ժող․ լայն զանգված– ների վրա՝ պաշտպանեցին բազմաքանակ գյուղացիության և քաղաքային չքավորու– թյան շահերը։ Ցա․ դ–ի կառավարման կարգի իրավական ձևակերպումը կատար– վեց աստիճանաբար և ավարտվեց Ֆրան– սիայում «կառավարման ժամանակավոր հեղափոխական կարգի» սահմանումով։ Օրենսդիր և գործադիր իշխանությունը կենտրոնացավ Կոնվենտի և նրա կոմի– տեների ձեռքում։ Հասարակական փըր– կության կոմիտեն ըստ էության կատա– րում էր հեղափոխական կառավարության պարտականություն, Հասարակական ան– վտանգության կոմիտեի հիմնական խըն– դիրն էր պայքարը ներքին հակահեղափո– խության դեմ։ Կոնվենտի հատուկ լիազո– րություններով օժտված կոմիսարները ուղարկվեցին դեպարտամենտները և բա– նակ։ Ցա․ դ–ի աշխատանքին մեծապես աջակցում էին Յակոբինյան ակումբը, Փարիզի կոմունան (տես Փարիզի կոմունա 1789–94), Կորդեչիերների ակումբը, բազ– մաթիվ ժող․ ընկերություններ։ Կարճ ժա– մանակում Ցա․ դ․ լուծեց բուրժ․ հեղափո– խության հիմնական խնդիրները և պահ– պանեց նրա նվաճումները։ Լուծվեց հե– ղափոխության հիմնական՝ ագրարային հարցը, որի շնորհիվ գյուղացիներին վե– րադարձվեցին ֆեոդալների զավթած հո– ղերը, մտցվեց հեղափոխական տեռոր, ապրանքների համընդհանուր մաքսիմում։ Ջախջախիչ հարված հասցվեց ներքին հա– կահեղափոխությանը։ Ստեղծվեց ազգա– յին բանակ։ Բայց, երբ Ցա․ դ–ի շնորհիվ վերացավ հին կարգերի վերականգնման վտանգը, սոցիալական ուժերի բլոկի ներ– սում սրվեց հակամարտությունը։ Ցակո– բինյան իշխանության բուրժ․ սահմանա– փակվածությունը (մաքսիմումի տարա– ծումը աշխատավարձի վրա, քաղաքային և գյուղական բանվորների գործադուլնե– րի հետապնդումը, <կատաղիների> մե– կուսացումը, «հեղափոխական բանակի» ցրումը ևն) հարուցեց քաղաքային և գյու– ղական ցածր խավերի դժգոհությունը։ Սկսվեց յակոբինյան խմբավորման քայ– քայումը և Ցա․ դ–ի ճգնաժամը։ 1794-ի հունիս–հուլիսին Կոնվենտում կազմա– կերպվեց դավադրություն Մ․ Ռոբեսպիերի գլխավորած հեղափոխական իշխանու– թյան դեմ։ Տերմիդորյան հեղաշրջման (1794-ի հուլիսի 27–28) հետևանքով Ցա․ դ․ տապալվեց, նրա ղեկավարները մահապատժի ենթարկվեցին։ Ցա․ դ–ի պատմական նշանակությունը այն էր, որ վճռական հաղթանակի հասցրեց Ֆրան– սիայում բուրժ․ հեղափոխությունը, պաշտպանեց նրա նվաճումները արտաքին և ներքին հակահեղափոխությունից, սկիզբ դրեց հեղափոխական ավանդույթներին, որոնք մեծ դեր խաղացին XIX–XX դդ․ հեղափոխական շարժման մեջ։ Հ - Լիչոյան

ՅԱԿՈԲԻՆՅԱՆՆԵՐ, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Յակոբին– յան ակումբի անդամներ, արտահայտում էին գյուղացիության և քաղաքային չքա– վորության հետ դաշնակցած հեղափոխա– կան–դեմոկրատական բուրժուազիայի շահերը։ Ցա–ի առաջնորդներն էին՝ Մ․ Ռո– բեսպիերը, ժ․ Մարատը, ժ․ Դանտոնը, Լ․ Սեն ժյուստը։ Ցա․ փաստորեն ներկա– յացնում էին քաղ․ կուսակցություն, որի ծրագիրը նախատեսում էր հեղափոխու– թյան նվաճումների պահպանում և նրա հետագա զարգացում։ Իշխանության գը– լուխ են անցել 1793-ի մայիսի 31–հունիսի