նաե մոնղ․ տիրապետության տակ գւոնը– վող Անդրկովկասի տեղական ֆեոդալ– ներին։ Վ․ Խաչատրյան
ՅԱՍԱՄԱՆ, տես Եղրևանի։ ՅԱՍ ՆՈՎ Միխայիլ Ալեքսեևիչ [ծն․ 23․5 (5․6)․1906, գ․ Գորի (այժմ4 Մոսկվայի մարզի Օգյորիի շրջանում)], սովետական պետական և կուսակցական գործիչ, սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ Մ․ Ա․ Ց սանով ՍՄԿԿ անդամ 1925–ից։ Ավարտել է Մոսկ– վայի համալսարանին կից բանֆակը (1925)։ 1928–30-ին ծառայել է կարմիր բանակում։ 1930-ից ղեկավար աշխատանք է վարել Մոսկվայի շինարարական կազմա– կերպություններում։ 1938–49-ին՝ Մոսկ– վայի քաղսովետի գործկոմի նախագահի, 1949-ին՝ ՍՍՀՄ քաղաքային շինարարու– թյան մինիստրի տեղակալ։ 1950–56-ին՝ Մոսկվայի քաղսովետի գործկոմի նախա– գահ, 1956–57-ին՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, 1957–66-ին՝ նա– խագահի առաջին տեղակալ։ 1966-ից՝
ՌՍՖՍՀ Գերագույն սովետի Նախագահու– թյան նախագահ, 1967-ից՝ ՍՍՀՄ Գերա– գույն սովետի Նախագահության նախագա– հի տեղակալ։ ԱՄԿԿ ԿԿ անդամ 1952-ից, 1956–66-ին՝ ՍՄԿԿ ԿԿ բյուրոյի ան– դամ1 ՌՍՖՍՀ–ի գծով։ ՍՍՀՄ III–X գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ։ 1950–54-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Միության սովետի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի 7 և այլ շքանշան– ներով։
ՅԱՍՈՆ (’Idcrcov), հին հունական առաս– պելական հերոս, արգոնավորդների առաջ– նորդը։ Համարվել է Ցոլկոսի (Թեսալիա) արքայազն, որն իբր դաստիարակվել է Պեղիոն անտառախիտ լեռան քարանձավ– ներից մեկում, իմաստուն կենտավրոս Քի– րոնի մոտ։ Հայրենի գահին արժանանալու համար 20-ամյա Ցա․ պիտի նավորդեր հեռավոր Կողքիս երկիրը U ձեռք բերեր կախարդական Օսկե գեղմը։ Կողքիսի ար– քայադստեր՝ Մեդեայի օգնությամբ Ցա․, հաղթահարելով մի շարք Փորձություն– ներ, հափշտակել է Ոսկե գեղմը, կնու– թյան առել Մեդեային։ Վերջինս իմանա– լով, որ Ցա․ որոշել է ամուսնանալ Կորըն– թոսի արքայադսաեր հետ, կործանել է մրցակցուհուն, սպանել Ցա–ից ծնված իր զավակներին և անհետացել կախարդա– կան կառքով։ Առժամանակ ապրելով թախ– ծոտ մենության մեջ՝ Ցա․ ի վերջո զոհվել է «Արգո» փլված նավի բեկորների տակ4 քնած պահին։ ՅԱՍՊեՐՍ (Jaspers) Կարլ (1883–1969), գերմանացի հոգեբույժ, էկղիսաենցիա– էիզւէի ներկայացուցիչ։ Բժշկ․ կրթությունն ստացել է Բեռլինի, Գյոթինգենի, Հայդել– բերգի համալսարաններում (1902–08)։ 1916-ից՝ հոգեբանության, 1921-ից՝ փի– լիսոփայության պրոֆեսոր։ 1937-ին նա– ցիստները Ցա–ին հեռացրել են դասա– խոսական աշխատանքից, որին վերադար– ձել է 1945-ին, 1948-ին տեղաՓոխվել Բա– զելի համալսարան։ Ցա–ի բժշկ․ աշխա– տանքները վերաբերում են ընդհանուր հոգեախտաբանությանը։ «Համընդհանուր հոգեախտաբանություն» (1913) երկում, հետազոտելով հոգեկան հիվանդների ապ– րումները, Ցա․ գտնում էր, որ դրանցում արտահայտվում են անհատականության սրված որոնումները։ Այդ որոնումները համարելով փիլիսոփայման (այս տերմի– նով ցանկանում էր շեշտել մտածական ընթացքի անկատարությունը, որովհետև հարցերը գերակշռում են պատասխաննե– րին) միջուկը4 նա գտնում էր, որ աշխար– հի ամեն մի բանական պատկեր կարող է դիտվել իբրև այլաբանական մի բան, իբրև երբեք մինչև վերջ չգիտակցվող հո– գեկան երևույթների «բանականացում»։ Վերջինս կեցության ծածկագիրն է․ խըն– դիրը այն վերծանելն ու գիտակցության բանական դրսևորումների (գիտության, արվեստի, կրոնի ևնի) հիմքում ընկած էկզիստենցիայի՝ գոյակի, չգիտակցող գործունեությունը պարզաբանելն է։ Ըստ Ցա–ի, կեցության իսկական իմաստը մար– դուն բացահայտվում է սահմանային իրա– դրություններում (վիճակներում) (հիվան– դություն, մահ, վախ ևն), երբ մարդն ազատվում է ամենօրյա հոգսերից (որը «առկա կեցությունն է աշխարհում»), իդեա– լական հետաքրքրություններից ու իրակա– նության գիտական պատկերացումներից (որը «տրանսցենդենտալ ինքնին կեցու– թյունն» է)։Մարդու առջև բացվում է խիստ անձնական գոյության աշխարհը («գոյա– կի պայծառացում») և աստծու (տրանս– ցենդենտի) իսկական վերապրումները։ Ցա–ի կարծիքով մարդկային կեցության համար էական նշանակություն ունի գո– յակների հաղորդակցումը, որը նրա աշ– խարհընկալման կենտրոնական հասկա– ցությունն է։ Ըստ Ցա–ի, ժամանակակից հասարակությունը ճնշում է մարդկանց անհատականությունը, և գոյություն ունե– ցող բարոյական, հասարակական և բա– նական չարիքը ուրիշի գոյակին անհա– ղորդ լինելու արդյունք է։ Ցա․ վփլիսոՓա– յության իմաստը տեսնում է հենց տարբեր երկրների և ժամանակների միջև համա– մարդկային հաղորդակցումների ուղի– ներ ստեղծելու մեջ։ Ընդհանուր առմամբ Ցա–ի փիլիսոփայությունը լիբերալ–-ան– հատապաշտական հումանիզմի ճգնաժա– մի և դրսաից ելք գտնելու անհնարինու– թյան արտահայտությունն է։ Ցա–ի պահ– պանողական լիբերալիզմը մինչև 1960-ական թթ, ուներ հակակոմունիստա– կան ուղղվածություն, սակայն հետագա– յում նա հանդես էր գալիս ԳՖՀ քաղ․ կյանքի հակադեմոկրատական և ռևան– շիստական միտումների խիստ քննադա– տությամբ։ Երկ․ Куда движется ФРГ, сокр․ пер․ с нем․, М․, 1969; Philosophie, Bd 1–3, В․, 1932; Existenzphilosophie, 3-te Aufl․, В․, 1964; Chiffren der Transzendenz, Miinchen, 1970․ Գրկ․ Габитова P․ М․, Человек и об– щество в немецком экзистенциализме, М․, 1972; Гайденко П․, Философия куль– туры К․ Ясперса, «Вопросы литературы», 1972 jsjo 9․ 6ԱՍՍԻ (Ia9i), Ց ա ղ (հայերն անվանել են նաև Ա ս, Ա ս բ ա զ ա ր, Ց ա շ բ ա– զար), քաղաք Ռումինիայի արևելքում, Բաքլույ գետի ափին, Ցասսիի ժուդեցի վարչական կենտրոնը։ 300 հզ․ բն․ (1980)։ Տնտ, կենտրոն է, երկաթուղային հան– գույց։ Զարգացած է քիմ․, մեքենաշինա– կան, տեքստիլ և սննդի արդյունաբերու– թյունը։ Կան Փայտամշակման, պոլիգրա– ֆիական ձեռնարկություններ։ Ունի հա– մալսարան (1860), պոլիտեխնիկական, բժշկադեղա գործական, գյուղատնտ․ ինստ–ներ, կոնսերվատորիա, բուսաբա– նական այգի, ազգային թատրոն, պետա– կան օպերա և ֆիլհարմոնիա։ XVI դ․ 2-րդ կեսից մինչև 1859-ը եղել է Մուդավա– կան իշխանոէթյան մայրաքաղաքը։ Ցա–ում պահպանված միջնադարյան ճարտ․ հու– շարձաններից են Մ․ Նիկողայոսի (1491– 1492), «Երեք եպիսկոպոսների» (1639) եկեղեցիները, Գալատայի (1584) և Գո– լիայի (1650–60) մենաստանները։ XX դ․ սկզբին կառուցվել է Վարչական պալատը (այժմ՝ Մշակույթի պալատ)։ 1948-ին կազմվել է քաղաքի առաջին գլխ․ հատա– կագիծը։ 1961-ին ծավալվել է բնակոլի նոր թաղամասերի շինարարությունը («Օգոստոսի 23-ի», Տետերաշ, Սոկոլա– Նիկոլինա, Պեկուրարի), վերականգնվել է «Միասնության» հրապարակի անսամբլը (1962-64)։ XIV դ․ Ցա–ում հաստատվել են հայեր։ Ներկայումս պահպանված Ս, Աստվածա– ծին հայկ․ եկեղեցու կառուցման արձա– նագրությունը (1395) ոչ միայն Ցա–ում հայկ․ գաղթավայրի, այլև քաղաքի գոյու– թյան ամենահին վկայությունն է։ Մոլդո– Ցատփի հայոց Ս․ Աստվածածին եկեղեցին (1395)