Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորմանը, եղել Աշխատանքի և սոցիալական ապահովության ժողկոմ և ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ Վլաղիկավկազը (Օրջոնիկիձե) սպիտակգվարդիականների կողմից գրավվելուց հետո մասնակցել է Վրաստանում պարտիզանական շարժման կազմակերպմանը։ 1920-ին ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից; Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920)։ 1920–22-ին, որպեսՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի անղամ և քարտուղար, ակտիվորեն մասնակցել է Վրաստանում սովետական իշխանության հաստատմանը, եղել հանրապետության հեղկոմի անդամ, Վրաստանի կոմկոաի ԿԿ երկրորդ քարտուղար, արդարադատության և ֆինանսների ժողկոմ։ 1922–23-ին աշխատել է ՀամԿ(բ)Կ ԿԿ ապարատում, եղել Կենտկոմի գլխավոր քարտուղարի առաշին օգնական և Քարտուղարության բյուրոյի վարիչ։

1923-ից Լենինի երաշխավորությամբ ղեկավարել է «Պրավդա» թերթի կոաակցական կյանք բաժինը։ 1924–30-ին Ն․ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղարն էր, Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի (ԿՎՀ) նախագահը, միաժամանակ Անդրֆեդերացիայի ԲԴՏ ժողկոմ, Կենտգործկոմի նախագահության անդամ և ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1930–31-ին աշխատել է Սվերդլովսկում՝ ՀամԿ(բ)Կ Ուրալի մարզկոմի ապարատում, մեծ ավանդ ներդրել Ուրալ–Կուզբաս համաժողովրդական կառույցում։ 1931–37-ին պատասխանատու աշխատանք է տարել Մոսկվայում։ Ն․ ՀամԿ(բ)Կ ԿՎՀ նախագահության, ԲԴՏ կոլեգիայի,․ աՀՄ սովետական վերահսկողության հանձնաժողովի և աՀՄ Կենտգործկոմի անդամ էր։ Եղել է ՀամԿ(բ)Կ XIII–XVII համագումարների պատգամավոր։

Գրկ․ Ч е в ы ч е л о в В․ Г․, Амаяк Наза- ретян, Тб․, 1979․

Լ․ Առաքելյան

ՆԱԶԱՐՅԱՆ Ենոք Ստեփանի (1868, Կ․Պոլիս –1928, Երևան), հայ սովետական նկարիչ։ Սովորել է Կ․ Պոլսի գեղարվեստի վարժարանում, կատարելագործվել Իտալիայում։ 1891-ին Կ․ Պոլսում նկարել է Պ․ Ադամյանին՝ դագաղում։ 1890-ական թթ․ կեսերին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ապա՝ Թիֆլիս, որտեղ ստեղծել է մի քանի դիմանկարներ, որոնցից լավագույններն են Շալամյան և Այվազյան ամոաինների (1897) դիմանկարները։ 1906–27-ին ապրել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), կարճ ժամանակով ղեկավարել է տեղի նկարչական ստուդիան, նկարել բնակիչների տարբեր խավերի ներկայացուցիչների։ Սովետական շրջանի գործերից են դերասաններ Ա․ Արմենյանի, Ե․ Դուրյան–Արմենյանի, Մ․Մանվելյանի, Հ․ Աբելյանի, գրող Ատըրպետի, Վ․ Ի․ Լենինի դիմանկարները։ Ն–ի Հովհաննես ու Մարիամ Շալամյանների և այլ դիմանկարներ գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։

Ե․ Մարտիկյան

ՆԱԶԱՐՅԱՆ (Նազարյան ց) Ստեփանոս Եսայու [15(27)․5․1812, Թիֆլիս 27․4(9․5)․1879, Մոսկվա], հայ հրապարակախոս, լոաավորիչ, մանկավարժ, փիլիսոփա, արևելագետ, գրականագետ։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (1824–29), Դորպատի (այժմ՝ Տարտու) գիմնազիայում (1833–34) և համալսարանի բժշկագիտական (1835–36) ու փիլ․ (1836–40) ֆակուլտետներում։ 1842–49-ին եղել է Կազանի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 1846-ին պաշտպանել մագիստրական, 1849-ին՝ դոկտորական դիսերտացիաներ։ 1850–79-ին եղել է Լազարյան ճեմարանի պարսկ․ գրականության ու լեզվի պրոֆեսոր, 1869–71-ին՝ Ներսիսյան դպրոցի տեսուչ։ Հիմնադրել (1858-ին) ու խմբագրեԼէ <Հյոաիսափար> ամսագիրը, հրապարակախոսությունը դիտել որպես ազգային կյանքի խոցերը մերկացնող և ժողովրդի հասարակական առաջադիմությանը նպաստող ազդու միջոց։ Այս շրջանում Ն–ին համագործակցել է Մ․ Նալբանդյանը։

Ն․ լուսավորականության դիրքերից գլխավորել է XIX դ․ 50–60-ական թթ․ հայ ժողովրդի հակաֆեոդալական գաղափարախոսությունը՝ այն զուգորդելով թուրք, լծից հայերի ազատագրության և ռոա, կողմնորոշման գաղափարներին։ Ն–ի աշխարհայացքում արտահայտվել են հայ ժողովրդի զարթոնքը, տարածքային ու ազգային վերախմբավորման հույսերը, ասիական, նահապետական կյանքից հրաժարվելու, եվրոպական մշակույթը յուրացնելու բարդ ու հակասակաև հասարակական–քաղաքական ձգտումները։ Հիմնավորելով լոաավորության վճռական ևշանակությունը ժողովրդի ազգային առաջադիմության համար՝ Ն․ այն առնչել է մայրենի լեզվի զարգացման հետ։ Ելնելով ժամանակի պահանջից և շարունակելով К Աբովյանի ավանդույթները՝ նա հաևդես է եկել աշխարհաբարի պաշտպանությամբ։ Ն․ դեմ էր հայերենում բարբառային ձևերի և օտարաբանությունների կիրառմանը, սակայն կարծում էր, որ աշխարհաբարը (հիմք ընդունելով Արարատյան բարբառը) կարելի է հարստացնել գրաբարի մի շարք ձևերի օգտագործման և եվրոպական ու դասական լեզուների բառապաշարի հայերեն թարգմանության միջոցով։ Ն․ պայքարել է աշխարհիկ կրթության զարգացման համար, ժողովըրդի առաջադիմության ամենահոաալի միջոցը համարել ժող․ դպրոցների հիմնումը։ Քննադատելով ժամանակի դպրոցական կրթությունը, Ն․ պահանջել է դըպրոցը վերանորոգել ժամանակի առաջադիմական մանկավարժության սկզբունքներով, ազատել այն եկեղեցու հոգաբարձությունից և ոաումը վարել աշխարհաբարով։ Ն․ առաջարկել է տալ «ընդհանուր կրթություն», և գտնում էր, որ գիտությունների և լեզուների ոաումնասիրությունը զարգացնում է դպրոցականների մտածողությունը։ Ըստ Ն–ի, երեխաների նկատմամբ պետք է կիրառել դաստիարակության տարբեր մեթոդներ, հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները և անհատական բնավորությունը։ Աշխարհիկ կրթության պահանջը Ն․ սերտորեն առնչել է հայ եկեղեցու բարենորոգման՝ եկեղեցին «մաքուր» քրիստոնեական հավատի վերադարձնելու, ավելորդ ծեսերից ու արարողություններից ազատելու, հոգևորականության կրթության, հավատի գիտական հիմքերը ապահովելու անհրաժեշտության հետ։

Փիլ․ հարցերում Ն․ գերազանցապես իդեալիստ էր։ Նա փորձել է հաշտեցնել կրոնը գիտության, հավատը՝ բանականության հետ․ կրոնական հանդուրժողականության դիրքերից պայքարել կրոնական մոլեռանդության, եկեղեցու գերիշխանության դեմ, պահանջել բանական քննության ենթարկել ամեն ինչ, այդ թվում՝ Աստվածաշունչը։ Ն․ մերժել է մատերիալիզմը, որովհետև այն ծառանում է աստծու, հոգու անմահության և հանդերձյալ աշխարհի գաղափարների դեմ։ Նա պաշտպանել է հոգու և մարմնի փոխներգործության դուալիստական գաղափարը՝ դուալիզմի շրջանակներում հանգել աշխարհի միասնության ըմբռնմանը։ Իմացաբանական հարցերը Ն․ լուծում էր մատերիալիստական սենսուալիզմի դիրքերից։ Հանդես գալով ագնոստիցիզմի դեմ, նա անճանաչելի է հռչակել միայն աստծուն և մարդկային հոգին, սակայն, քննելով մարդու ճանաչողական կարողությունների հարցը, զգայությունների, երեվակայության, հասկացությունների, ամբողջ մտածական գործունեության բովանդակությունը դիտել է որպես արտաքին աշխարհի երևույթների արտապատկերում։ Ն–ի մատերիալիզմը գծագրվել է նաև լեզվի և մտածողությաև հարաբերակցության ըմբռնման մեջ։ Նա ելնում էր լեզվի և մտածողության միասնության սկզբունքից, թե՝ մեկը, թե՝ մյուսը կապելով ուղեղի գործունեության հետ։ Ն․ գըտնում էր, որ լեզուն ենթադրում է վերացական, ճանաչողական և քննողական այն կարողությունը, որը կոչվում է մտածողություն, և որը հատուկ է միայն մարդուն։ Լեզվի և մտածողության զարգացումը տեղի է ունենում նրանց փոխներգործության, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ դըրանց շփման շնորհիվ։

Ն․ հանդես է եկել ճորտատիրության դեմ, համարել, որ ճորտատիրական արտադրությունը