Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1978)։ Նավթագազարդյունահանման ար– դյունաբերության կենտրոն է։ Կան վերա– նորոգման–մեխանիկական և յոդի գործա– րաններ, մսի կոմբինատ, թռչնաբուծա– կան ֆաբրիկա, ՊՇԷԿ։ Մ–ում գործում է Մոսկվայի նավթաքիմիական ու գազի արդյունաբերության ինստ–ի երեկոյան ֆակուլտետը, նավթի թուրքմ․ պետ․ գի– տահետազոտական և նախագծային ինստ–ը։ Հիմնադրվել է 1933-ին, քաղաք է 1946-ից։

ՆԵԲՐԱՍ4Ա (Nebraska), նահանգ ԱՄՆ–ի կենտրոնական մասում, Միսսուրի գետի ավազանում։ Տարածությունը 200 հգ․ կմ2 է, բն․ 1,5 մլն (1978)։ Վարչական կենտրո– նը Լինքոլնն է, խոշոր քաղաքը՝ Օմահան։ Մակերևույթը առավելապես բլրահարթա– վայրային է, ծայր արմ՜ում ժայռոտ լեռ– ների ճյուղավորումներն են։ Կլիման բա– րեխառն է, ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5°Շ–ից մինչև –7°C է, հուլիսինը՝ 23°–24°C։ Լեռնալանջերին տարածված են փշատերև անտառները։ Ն․ ագրարային–ինդուստրիալ նահանգ է։ Գյուղատնտեսության ապրանքային ար– տադրանքի արժեքի ավելի քան 2/3-ը տալիս է անասնապահությունը։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, շաքարի ճակըն– դեղ։ Զարգացած է սննդի արդյունաբերու– թյունը։ Կա գունավոր մետալուրգիա, գյու– ղատնտ․ մեքենաշինություն, պարարտա– նյութերի արտադրություն։ Արդյունահա– նում են ոչ մեծ քանակությամբ նավթ։

ՆԵԲՐՈՎԹ, Բեչ աստծու աստվածաշնչյան անվանումը։ Քաշ ու հսկա որսորդ Ն․ հի– շատակվում է որպես Քամյան Քուշի որդի։ Ըստ առասպելի, Ն․, իբր անցնելով ելուզակ բազմության գլուխ, տիրել է Սենաար երկիրը (Բաբելոնիա), հիմնել կամ վերակառուցել է Բաբելոն, Արեք, Աքքադ, Քաղանե և Նինվե քաղաքները։ Աստվածաշնչի մեկնիչները երբեմն Ն–ի անվանն են կապում նաև Բաբելոնի աշ– տարակաշինությունը։ Հայկ․ ավանդու– թյուններում Ն–ի անունն առնչվում է Բզնունյաց գավառի և Կոմմագենե երկ– րի Նեմրութ սարերի հետ։

ՆԵԳԱՏԻՎ (< լատ․ negativus – բացա– սական), ս և–ս պիտակ լուսա– նկարչության և կինոյի մեջ, պատկեր, որում լուսավորվածությունն ունի պատկերված առարկայի լուսավոր– վածությանը հակառակ պայծառություն։ Առարկայի լուսավոր մասերը սև են։ Լուսանկարչական սևացա– մ ը լույսի ազդեցությամբ լուսազգայուն թաղանթի վրա արծաթի մանր հատիկնե– րի առաջացման հետևանք է։ Հատիկների խտությունը, հետևաբար նաև սեացվա– ծության աստիճանը, համեմատական է թաղանթին ընկած լույսի պայծառությա– նը։ Լուսանկարման պահին կինո կամ լուսանկարչական ժապավենի (թիթեղի) վրա առաջանում է առարկայի թաքնված պատկերը, որը տեսանելի են դարձնում նեգատիվային պրոցեսի մի– ջոցով։ Այն ֆիզիկաքիմիական պրոցես է, բաղկացած մի քանի փուլերից՝ Ն–ի հայ– տածում (տես Հայտածում ւուսանկարչա– կան), ամրացում, լվացում և չորացում։ Լուսանկարչական ամրացման նպատակն է լույսի ազդեցությանը չենթարկված և ար– ծաթի չքայքայված հալոգենիդները փո– խարկել լուծելի աղերի, որոնք հեռաց– վում են լվացմամբ։ Ն–ի որակը գնահատ– վում է սևացած մասերի օպտիկական խտությամբ, տարբեր մասերում սևացվա– ծության աստիճանների հարաբերու– թյամբ, մանրահատիկությամբ ևն։ Ն․ սո– վորաբար օգտագործում են պատկերի պո– զիտիվը ստանալու համար։ Որակյալ Ն․ ապահովում է պարզ մանրամասներով և առարկայի պատկերը ճիշտ արտահայ– տող պոզիտիվի ստացումը։ Երբեմն, օրի– նակ, սպեկտրալուսաչափության մեջ, օգ– տագործում են ուղղակի Ն․։ Գունավոր կինո– և լուսա– նկարչության մեջ․ պաւոկեր, որ– տեղ պատկերված առարկաները ներկված են ոչ թե իրական, այլ լրացնող գույ– ն և ր ո վ․ կապույտը՝ դեզին, կանաչը՝ ծիրանի, կարմիրը՝ կապտականաչավուն (տես Գունայնության աեսություն)։ Լու– սանկարման պահին լուսազգայուն եռ– շերտ թաղանթներում առաջանում են առարկայի երեք թաքնված պատկերները, որոնցից յուրաքանչյուրը համապատաս– խանում է մեկ հիմնական գույնի (տես Գունավոր ւուսանկարչություն)։ Նեգա– տիվային պրոցեսն այս դեպքում ավելի բարդ է։ Հայտածման ընթացքում առաջա– նում են արծաթի հատիկներից բաղկա– ցած պատկերներին համապատասխան պատկերներ՝ յուրաքանչյուր շերտում մեկ լրացնող գույնով։ Հայտածիչի բաղադրու– թյան մեջ մտնող նյութերը (N, N երկ– էթիլպարաֆենիլեներկամին սուլֆատ՝ (C2H5)2NC6H4• NH2 • H2S04, N-օքսիէթիլ– N–էթիլպարաֆենիլեներկամին սուլֆատ՝ (HOC2H4)N(C2Hs)C6H4NH2 ․ H2S04 ևն), վերականգնելով արծաթը, օքսիդանում են, միանում լուսազգայուն շերտերում գտնվող գունանյութերի հետ, առաջաց– նում գունավոր օրգ։ նյութեր։ Այնու– հետև մետաղական արծաթը փոխար– կում են լուծելի աղի՝ լ ու ս ա ն կ ա ր– չական սպիտակեց ու մ և հե– ռացնում ջրով լվանալով։ Ամրացման ըն– թացքում հեռացվում են արծաթի չքայքայ– ված աղերը։ Գունավոր Ն–ի որակը գնա– հատվում է տարբեր մասերի գույների հարաբերությամբ, առարկայի իրական գույների հետ նրանց համապատասխա– նությամբ (որպես լրացուցիչ գույներ), մանրահատիկությամբ ևն։

ՆԵԳԱՏԻՎԻՋՄ, շրջապատողների ներգոր– ծություններին ու պահանջներին երեխայի դիմադրությունը։ Տարբերվում են Ն–ի եր– կու տեսակ, ա․ պասսիվ Ն․ (կամակորու– թյուն), որի դեպքում երեխան չի կատա– րում իրենից պահանջվող գործողությունը, ստիպելու դեպքում ակտիվ մկանային դիմադրություն է ցույց տալիս, բ․ ակտիվ Ն․, երեխան կատարում է իրենից պահանջ– վող գործողության հակադարձ գործողու– թյուն։ Ակտիվ Ն–ի ծայրահեղ դրսևորում– ները նկատվում են մտավոր թուլության կամ խանգարվածության ու կատատոնիկ շիզոֆրենիայի դեպքում և հաճախ կոչ– վում են նաև հրամայական Ն․։ Անձի զար– գացման ընթացքում բնավորության նե– գատիվիսաական գծեր առաջ են գալիս այն դեպքում, երբ երեխայի, դեռահասի կամ պատանու պահանջները հակասության մեջ են մտնում մեծահասակների պա– հանջների և ակնկալումների հետ։ Հա^ սուն տարիքում նեգաաիվիսաական ուժեղ հակումների պահպանումը կարելի է հո– գեկան անբավարար հասունացման նշան համարել։ Գրկ․ Տարիքային և մանկավարժական հո– գեբանություն, Ե․, 1977։ Ա․Նաչչաշյան

ՆԵԳԱՏՈՐ ՀԱՅՑ (< լատ․ negatorius – մերժողական, ժխտողական), քաղաքա– ցիական դատավարությունում գույքի տնօ– րինման և օգտագործման իրավունքի խախ– տումը վերացնելու սեփականատիրոջ հայ– ցային պահանջը։ Ն․ հ–ով դատարան դի– մած քաղաքացին տիրապետման իրա– վունքը պահպանում է, բայց զրկվում է գույքն իր ցանկությամբ օգտագործելու կամ տնօրինելու հնարավորությունից։ Ն․ հ–ի դեպքում իրավախախտման պրո– ցեսը ոչ թե ավարտվել, այլ շարունակվում է։ Ըստ որում մեղքի առկայությունը իրա– վախախտողի գործողություններում պար– տադիր չէ։ Ն․ հ–ի համար վաղեմություն չի կիրառվում։ Այն բավարարելու դեպ– քում ժողդատարանն իր որոշմամբ իրա– վախախտում կատարած անձին պարտա– վորեցնում է դադարեցնել կամ վերացնել իրավախախտումը, ինչպես նաև հատու– ցել իրավախախտման հետևանքով պատ– ճառած վնասները։ Լ․ Րւսբաւյան

ՆԵԳԻԴԱԼԵՐԵՆ, տես Տունգուս–մանշա– րական ւեզուներ։

ՆԵԳԻԴԱԼՆԵՐ (ինքնանվանումը՝ է լ– կան բ և յ և ն ի ն), ազգագրական փոք– րաթիվ խումբ։ Բնակվում են Ամգուն և Ամուր գետերի ափերին (ՌՄՖՄՀ քսաբա– րովսկի երկրամաս), թիվը՝ 0,5 հզ․ (1979)։ Լեզուն պատկանում է աունգուս–մանշա– րական չեզաներին, մոտ է էվենկների լեզվին։ Ն․ ծագմամբ էվենկներ են, որոնք միախառնվել են նիվխերի, նանայների և ուլչերի հետ։ Մինչե 1917-ի Հոկտեմբեր– յան հեղափոխությունը զբաղվում էին որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Պաշ– տոնապես համարվել են ուղղափառներ, պահպանել են ոգեպաշտական հավա– տալիքները, շամանականությունը։ Սո– վետական տարիներին Ն․ միավորված են կոլեկտիվ տնտեսություններում։ Գրկ․ Народы Сибири, М․–Д․, 1956․

ՆԵԳՐԵՐ (< լատ․ niger – սև), նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների՝ շատ լե– զուներում ընդունված անվանումը։ 1․ Արե– վադարձային և Հարավային Աֆրիկայի արմատական բնակչությունը։ «Ն․» տեր– մինի գործածությունը, որպես ընդհանուր էթնիկական անվանում, ճիշտ չէ, քանի որ Աֆրիկայի Ն–ի թվին են պատկանում զա– նազան ընտանիքների ու խմբերի լեզու– ներով խոսող շատ ժողովուրդներ ու ցե– ղեր (բանտու, ատլանտյան են)։ Թիվը Աֆրիկայում ավելի քան 200 մլն (1971)։ Աֆրիկացիներն իրենց Ն․ չեն անվանում։ 2․ XVI–XIX դդ․ Աֆրիկայից բերված տար– բեր ցեղերի ստրուկների հետնորդներն Ամերիկայում, որոնք զգալիորեն միասեր– վել են սպիտակամորթ և մասամբ՝ հընդ– կացի բնակչության հետ և ընդունել տի– րապետող՝ անգլ․, ֆրանս․, իսպաներեն, պորտուգ․, հոլանդերեն լեզուները։ Քա– նակը Ամերիկայում՝ մոտ 100 մլն (1971) (որից մոտ 2/3-ը՝ մուչաւոներ)։ Դրանցից