Անգլիայում։ Զոհվել է թագավորական զորքերի դեմ ճակատամարտում։
ՄՈՇԵՆԻ, վարդազգիների ընտանիքի Rubus ցեղի Eubatus ենթացեղի բույս։ Բազմամյա արմատային համակարգով և երկամյա ու միամյա վերերկրյա (սովորաբար փշապտ) մասերով կիսաթուփ է։ Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն։ Ծաղկաբույլը կարճ ողկույզ է կամ կիսավահան։ Տերևները բարդ են՝ կազմված 3–7 տերևիկներից։ Պտուղը հյութալի հատապտուղ է, հատիկները՝ կպած պտղակալին՝ սև, բոսորագույն, կարմիր, դեղին։ Պարունակում է շաքարներ, օրգ․ թթուներ, դաբաղանյութեր ևն, ինչպես նաև վիտամին C, կարոտին։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված ձևով (մուրաբա, հյութ, գինի, կոմպոտ), չորացրածը՝ որպես քըրտնաբեր միջոց։ Հայտնի է Մ–ի մոտ 200 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում, ՍՍՀՄ–ում՝ 42 տեսակ՝ գլխավորապես Կովկասում, ավելի քիչ Ուկրաինայում և Միջին Ասիայում։ ՀՍՍՀ–ում վայրի ձևով տարածված է հս–արլ․ և Զանգեզուրի շրջաններում։ Բազմանում է մացառներով, բերքատվությունը՝ 5–7 տ/հա:
ՄՈՇխՄՀԱՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 40 կմ հարավ։ Միավորված է Ղարաբուլաղի կոլտնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Մ–ում և շրջակայքում պահպանվել են Ս․ Աստվածածին (XVIII դ․) եկեղեցին, Ղևոնդ անապատ վանքը, խաչքարեր, գյուղատեղիներ, պաշտպանական շինությունների ավերակներ (X–XVII դդ.)։
ՄՈՇԿՈՎՍԿԻ (Moszkowski) Մաուրիցի (Մորից) (23․8․1854, Վրոցլավ-4․3․1925, Փարիզ), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1899)։ Սովորել է Դրեզդենի և Բեռլինի կոնսերվատորիաներում։ Առաջին ելույթը կայացել է 1873-ին․ համերգներ է տվել Բեռլինում, Փարիզում, Վարշավայում, Լոնդոնում, հանդես եկեւ նաև որպես դիրիժոր։ 1897-ից ապրել է Փարիզում։ Որպես կոմպոզիտոր և կատարող հայտնի է եղել իր սալոնային-վիրտուոզ ստեղծագործություններով, որոնցից ամենանշանավորը դաշնամուրային զուգանվագի համար գրված «Իսպանական պարեր»-ն է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Մ–ու «15 վիրտուոզ էտյուդներ»-ը։ Գրել է նաև օպերա, բալետ, «ժաննա դ’ Արկ» սիմֆոնիկ պոեմը, երգեր։
ՄՈՇՆԱ (Mosna) Ցինդրժիխ (1837–1911), չեխ դերասան։ Ազգային ռեալիստական դերասանական դպրոցի հիմնադիրներից։ 1856–59-ին արդեն հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ դերասան։ 1864-ին ժամանակավոր, 1883-ից՝ Ազգային թատրոնների (երկուսն էլ՝ Պրագայում) դերասան։ Մ․ եղել է ռեալիստական խաղացանկի ակտիվ պրոպագանդիստ (խաղացել է Տե–տերյովի դերը Մ․ Գորկու «Քաղքենիներ» պիեսում, բեմադրել Ն․ Գոգոլի «Ամուս– նությունը»)։ Մի քանի չեխ դրամատուրգ հատուկ դերեր են ստեղծել Մ–ի համար՝ Դիվիշեկ, Գրուշկա (Իրասեկի «Հայր», «Վոյնարկա»)։
ՄՈՈՆձՈՒՆԴՅԱՆ ԱՐՇԻՊԵԼԱԳ, Արևմտա-էստոնական արշիպելագ, կղզիների խումբ Բալթիկ ծովում, էստոնական ՍՍՀ կազմում։ Տարածությունը 4000 կմ² է։ Կազմված է Սաարեմաա, Հիյումաա, Մուհու, Վորմսի խոշոր և ավելի քան 500 փոքր կղզիներից։ Ափերը խիստ կտրտված են, մակերևույթը՝ հարթավայրային (բարձրությունը՝ մինչև 54 մ)։ Կլիման բարեխառն է՝ մեղմ ձմեռներով և տաք ամառներով: Ծածկված է մարգագետիններով և անտառներով։ Կան ճահիճներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ։ Գլխավոր քաղաքը Կինգիսեպն է։
ՄՈՈՍԻ ՍԱՆԴՂԱԿ, միներալների հարաբերական կարծրության տասբալանոց սանդղակ։ Առաջարկել է գերմանացի գիտնական Ֆ․ Մոոսը (Ֆ․ Մոս, F․ Mohs)՝ 1811-ին։ Բաղկացած է կարծրության 10 ստուգանմուշից, տալկ՝ 1, գիպս՝ 2, կալցիտ՝ 3, ֆլյուորիտ՝ 4, ապատիտ՝ 5, օրթոկլազ՝ 6, քվարց՝ 7, տոպազ՝ 8, կորունդ՝ 9, ալմաստ՝ 10։ Հարաբերական կարծրությունը որոշվում է Մ․ ս-ի ստուգանմուշով փորձարկվող օբյեկտի մակերևույթը խազելու օգնությամբ։ Ընդ որում, եթե 5 կարծրություն ունեցող ստուգանմուշը խազում է փորձարկվող նմուշը, իսկ վերջինս հետք է թողնում 4 կարծրությամբ ստուգանմուշի մակերևույթի վրա, ապա միներալի կարծրությունը մոտավորապես կազմում է 4,5։ Մ․ ս․ կիրառվում է միներալներն արագ ճանաչելու համար։
ՄՈՈՐ (իսկ․ ազգանունը՝ Оռլով) Դմիտրի Ստախիևիչ [22․10(3․11)․1883, Նովոչերկասկ -24․10․1946, Մոսկվա], սովետական նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1932)։ 1908–17-ին աշխատակցել է «Բուդիլնիկ» երգիծական ամսագրին։ 1918–20-ին հանդես է եկել հեղափոխական պաթոսով տոգորված պլակատներով («Դու գրվե՛լ ես կամավոր», 1920, «Վրանգելը դեռ կենդանի է, խփիր նրան առանց խնայելու», 1920 ևն)՝ դառնալով սովետական քաղ․ պլակատի նախակարապետներից։ Հետագայում բացի պլակատներից («Օգնի՜ր», 1921, «Դու ինչո՛վ ես օգնել ռազմաճակատին», 1941 ևն) ստեղծել է նաև ծաղրանկարներ, կատարել գրքերի նկարազարդումներ։ «Հոկտեմբեր» միավորման անդամ էր (1928-ից)։ Մ–ի գործերին բնորոշ է արտահայտչակա– նությունը, երբեմն գրոտեսկը, խիստ ընդգծված հարթ գունաբծերը։ Դասավանդել է Վխուտեմաս–Վխուտեինում (1922–30), Մոսկվայի պոլիգրաֆիական ինստ–ում (1930–32) և գեղարվեստական ինստ–ում (1939–43)։ Աշակերտներից են Ֆ․ Պ․ Ռեշետնիկովը, Բ․ Ի․ Պրորոկովը։
ՄՈՉԱԼՈՎ Պավել Ստեպանովիչ [3(15)․11․ 1800, Մոսկվա -16(28)․3․1848, Մոսկվա], ռուս դերասան։ Առաջին անգամ հանդես է եկել Պոլինիկի դերով (Վ․ Օզերովի «էդիպը Աթենքում»), ապա 1817-ին ընդունվել Մոսկվայի կայսերական թատրոն (1824-ից՝ Փոքր թատրոն)։ Գործունեությունն սկսելով դեկաբրիստական ռոմանտիզմի գեղագիտության ձևավորման շըրջանում՝ Մ․ իր ընկալած ազատագրական տրամադրություններին հաղորդել է վառ դեմոկրատական, տարերային–խռովարարական բնույթ։ Հորացիոսի (Պ․ Կոռնելի «Հորացիոս») և Տանկրեդի (Վոլտերի «Տանկրեդ») անձնավորումներով Մ․ ոչ միայն խախտել է կլասիցիստական ողբերգության կատարման ոճը, այլև իր մեկնաբանություններն օժտել նոր, ռոմանտիկական տիպի ողբերգականությամբ: Մելոդրամաներում և ռոմանտիկական դրամաներում խաղացած լավագույն դերերից են՝ Ֆինգալ, Դիմիտրի Դոնսկոյ (Վ․ Օզերովի «Ֆինգալ», «Դիմիտրի Դոնսկոյ»), ժերմանի (Դյուկանժի «Երեսուն տարի կամ Խաղամոլի կյանքը»), Քին (Դյումա հոր «Քին»), Բիդերման (Պոլևոյի «Մահ կամ Պատիվ»)։ Ազատախոհ մարդու բողոքը հասարակության դեմ առանձնապես ի հայտ է եկել շիլլերյան խաղացանկում՝ Կարլ Մոորի («Ավազակներ», 1828) և Ֆերդինանդի («Սեր և խարդավանք», 1829) անձնավորումներում։ Մ–ի արվեստում կարևոր տեղ է գրավել Շեքսպիրի հերոսների մարմնավորումը՝ Օթելլո, Լիր, Ռիչարդ III, Ռոմեո («Օթելլո», 1837, «Արքա Լիր», 1839, «Ռիչարդ III», 1839, «Ռոմեո և Ջուլիետ», 1841)։ 1830-ական թթ․ ռեակցիայի պայմաններում Մ․ Համլետի («Համլետ») կերպարը մեկնաբանել է որպես հումանիստական ձգտումների և ռեալ իրականության միջև ահռելի ճեղքվածքը գիտակցող ուժեղ և միայնակ անհատի ողբերգություն։ Բանաստեղծական խոր զգացողությամբ է Մ․ խաղացել Քերիմ–Գիրեյի և Ալեկոյի (Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը», «Գնչուներ») դերերը։ Պուշկինի «Սև շալ»