նուրույն փիլ․ հոսանքի, առաջին խոշոր ներկայացուցիչը Վահրամ Րաբունին է։ Իր հետագա զարգացումը նոմինալիզմը ստացել է Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու, ՍիԱեոն Ջուղայեցու աշխա– տություններում։ Ռեալիզմի գաղափար– ներ են արտահայտված Ստեփանոս Լե– հացու Փիլ․ հայացքներում։ Գրկ․ Արևշատյան Ս․ Ս․, Նոմինալիզ– մի առաջացումը և զարգացումը միջնադարյան Հայաստանում, «ԲՄ», 1962, MI6; Трахтен– берг О․ В․, Очерки по истории западно– европейской средневековой философии, М․, 1957; Аревшатян С․ С․, Номинализм в средневековой армянской философии, М․, 1960; Ն ու յ ն ի, К истории философских школ средневековой Армении, Е․, 1980; Соколов В․ В․, Средневековая филосо– фия, М․, 1979․ Ս․ Արևշատյան
ՆՈՄՈԳՐԱՖԻԱ (< հուն․ v6^iog – օրենք, կարգ և ․․․ գրաֆիա), մաթեմատիկայի բաժին, որը միավորում է ֆունկցիոնալ հարաբերություններ պատկերող հատուկ գծագրերի4 նոմոգրամների կառուց– ման տեսությունը և գործնական մեթոդ– ները։ Նոմոգրամը բաղկացած է մի քանի գծերից (կամ կետերից), որոնցից յուրա– քանչյուրը համապատասխանում է ֆունկ– ցիոնալ հարաբերությամբ կապված փո– փոխական մեծություններից որևէ մեկին։ Այդ գծերից (կետերից) յուրաքանչյուրը չափանշվում է իրեն համապատասխան փոփոխականի ընդունած մեծություննե– րով։ Առավել կիրառական են հետևյալ տեսակի նոմոգրամները։ 1․ Կրկնակի սանդղակով նո– մոգրամ․ բաղկացած է մեկ գծից, որի եր– կու կողմերը չաՓանշվում են երկու՝ իրար հետ կապված Փոփոխականների համա– պատասխան արժեքներով։ Օրինակ կա– րող են ծառայել լոգարիթմական քանոնի ցանկացած կից սանդղակները։ 2․ Հավասարեցրած կետե– րով նոմոգրամ․ կազմված է մի քանի գծերից, որոնք դասավորվում են այնպես, որ ՓոՓոխականների՝ իրար համապա– տասխանող արժեքները գտնվեն միև– նույն ուղիղ գծի վրա։ Օրինակ կարող է ծառայել մարդու նորմալ քաշի որոշումը նրա հասակի բարձրության և կրծքավան– դակի շրջագծի միջոցով։ 3․ Ց ա ն ց ա յ ի ն նոմոգրամ․ նկարա– գրում է տրված ՓոՓոխականների միջև մի շարք ֆունկցիոնալ հարաբերություն– ներ․ օրինակ՝ F(u, v, w)=0 հավասար– ման համար այն կազմված է նշագրված գծերի երեք ընտանիքներից, այդ գծերը կառուցված են այնպես, որ յուրաքանչյուր երեք գիծ, որոնց նշագրերը բավարարում են տրված հավասարմանը, հատվում են մի կետում։ ՆՈՅ, ըստ Աստվածաշնչի առասպելի՝ Ջրհեղեղից և «հին աշխարհի» կործանու– մից հետո «նոր մարդկության» նախահայ– րը։ Ծննդոց գրքում հիշվում է որպես Մա– թուսաղայի թոռ և Ղամեքի որդի։ Իբր աստծու հրամանով Ն․ և իր ընտանիքը (թվով ութ անձ) Փրկվել են վաղօրոք պատ– րաստված տապանով (նավով)՝ հանգըր– վանելով «Ի լերինս Արարատայ» (Ծնունդք, գլ․ ը, 4)։ Ն–ի կերպարում վերարտադրված են շումերական Զիուսուդրայի (Քսիսութ– րոս) և բաբելոնյան Ուտնապիշտիմի առասպելական գծե րը։ Հովսեպոս Փլավիոսի և Եվսեբիոսի մոտ պահպանված, ինչպես նաև հայկ․ ավանդություններում Նախիջևան տեղա– նունը մեկնաբանվում է իբրև Ն–ի առաջին իջևանատեղի։ Հնագույն այլ ավանդու– թյունների վրա հիմնվելով, Վարդան աշ– խարհագիրը Ն–ի գերեզմանատեղին մատ– նանշում է Վասպուրականի Նախճավա– նում, իսկ նրա տիկնոջ գերեզմանատե– ղին՝ Մարանդում։ Ավանդաբար Ն–ի ան– վանն են կապվում Ակոռի գյուղի, Առնո– յոտն գավառի․ Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ վայրերի անվանումներ։
ՆՈՅԱՆ ԱՂԱՎՆԻ», քաղաքական, ազ– գային, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1852–53-ին, Կ․ Պոլսում։ Արտոնատեր–խմբագիրներ՝ Դ․ Մարկոսյան, Ս․ Ափրոյան։ Հետևել է լիբերալ–լուսավորական չաՓավոր սկըզ– բունքների և նպաստել աշխարհաբար լեզ– վի զարգացմանն ու տարածմանը՝ արժա– նանալով Մ․ Նալբանդյանի դրվատանքին։ Տպագրել է նյութեր փայատիրական ըն– կերությունների, ուս․ պրոցեսի բարելավ– ման և լուսավորության դերի մասին, քննադատել հայ հոգևոր իշխանություն– ներին՝ ժող․ կարիքների նկատմամբ ան– տարբերության համար։ Կարևոր դեր է հատկացրել, ժամանակի նշանակալի գրա– կան երկերի գրախոսմանը, պաշտպանել դրանք կաթոլիկ կղերի հալածանքներից։ Վ․ Ղուկասյան
ՆՈՅԲԵՐ (Neuber) Ֆրիդերիկա Կարոլինա (1697–1760), գերմանացի դերասանուհի, գերմ․ թատրոնի բարենորոգիչ։ Խաղացել է Դրեզդենի, Հաննովերի, Համբուրգի պալատական թատրոններում։ 1727– 1743-ին և 1744–50-ին Լայպցիգում ղեկա– վարել է սեփական թատերախումբը։ Ն․ հանդես է եկել Պ․ Կոռնելի և ժ․ Ռասինի ողբերգություններում, ինչպես և կատա– կերգություններում։ Եղել է գերմ․ թատրո– նի առաջին տրավեստին։ Գրականագետ– քննադատ Ի․ Կ․ Գոդշեդի հետ ձգտել է վերափոխել խաղացանկը, պայքարել է գերմ․ թատրոնում հաստատված կոպիտ նատուրալիզմի, վայրագ կրքերի, չափա– զանցված պաթոսի և բուֆոնադի դեմ։ Բեմադրել է ֆրանս․ կլասիցիստական ող– բերգություններ, լուսավորչական դրամա– ներ, Լեսինգի կատակերգությունները։ Այդուհանդերձ Ն․ անտեսել է գերմ․ ժող․ թատրոնի (ժող․ կատակերգությունները Հանսվուրստի մասնակցությամբ ևն) դրա– կան Փորձը։ Ն–ի աշակերտներից են՝ Կ․ Աքերմանը, Ցո․ Շյոնեմանը, Հ․ Կոխը։
ՆՈՅԷՄԲԷՐ», գրական միություն։ Հիմնը– վել է 1925-ի սեպտ․ 12-ին, Երևանում։ «Ն․»-ի նախագահը և դեկլարացիայի հե– ղինակը եղել է Ե․ Չարենցը, որի անունով էլ այն երբեմն կոչել են Չարենցի հոսանք։ Դեկլարացիան ստորագրել են նաև Մ․ Ար– մենը, Դ․ Մահարին, Դ․ Սարյանը, Ս․ Տա– րոնցին,․․․ (15 մարդ)։ Միության կազմա– վորման համար հիմք էր ծառայել Լենինա– կանի բանվորագյուղացիական գրողների <Հոկտեէ1բեր> միությունը։ «Ն․»-ի գաղա– փարական–գեղագիւոական ծրագիրը հիմ– նականում բխում էր Ալ․ Մյասնիկյանի 20-ական թթ․ գրական տեսակետներից, ելնում էր գեղարվեստական գրականու– թյան վերաբերյալ կուսակցության 1925-ի հունիսի 18-ի որոշման դրույթներից։ «Ն․»-ի նպատակն էր նպաստել հայ մշակույթի զարգացմանը, Հայաստանի գրական ուժե– րի համախմբմանը, նոր գրականության բովանդակության հարստացմանը և ար– վեստի ձևերի կատարելագործմանը։ Միու– թյունն առաջ էր քաշում գրական ազատ մրցության խնդիր, դեմ էր վարչարարու– թյանը, հանդես էր գալիս գրական խմբա– վորումների գոյության օգտին։ Սրանից ելնելով՝ նոյեմբերականները կրքոտ պայ– քար են մղել Հայաստանի ւցրոչետարա– կան գրողների ասոցիացիայի դեմ։ 1926-ի դեկտեմբերի վերջերին այս երկու գրա– կան միավորումները ձուլվեցին՝ կազմե– լով Հայաստանի պրոլետարական գրող– ների միություն։ Գրկ․ Սովետահայ գրականության պատմու– թյուն, հ․ 1, Ե․, 1961։ Չարենց Ե․, Երկ․ ժող․, հ․ 6, Ե․, 1967։ Մ ա հ ա ր ի Գ․, Չարենց– Նամե, Ե․, 1968։ Մ․ Մեւքոնյան
ՆՈՅԵՄԲԵՐ», գրական, հասարակական, քաղաքական ամսագիր։ ՀԽՍՀ գրողնե– րի միության օրգան։ Լույս է տեսել 1932-ին, Երևանում։ Խմբագիր՝ Ե․ Չուբար, խմբագրական կոլեգիա՝ Վ․ Ալազան, Ա․ Բակունց, Ա․ Շիրվանզադե, Ե․Չարենց, К Սարգսյան, Ա․ Ոսկերչյան։ Գործու– նեության հիմք է ընդունել ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի և ՀԿ(բ)Կ Կենտկոմի մայիսի 10-ի որոշումները, որոնք սովետական գրողների կարևորա– գույն խնդիրն էին համարում բարձրար– ժեք գործերով նկարագրել սոցիալիզմի կառուցման հերոիկան, մերկացնել օպոր– տունիզմը։ Տարբեր ժանրերի գրական գործերով լուսաբանել է սոցիալիզմի կա– ռուցման համար պայքարը գործարաննե– րում ու ֆաբրիկաներում, նորաստեղծ կոլտնտեսություններում։ Տպագրվել են Հ․ Թումանյանի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Արա– զու, Դ․ Սարյանի, Վ․ Նորենցի և ուրիշնե– րի ստեղծագործությունները, գրականու– թյան ու արվեստի վերաբերյալ կուսակ– ցության ու կառավարության որոշումնե– րը, տեսական գրական–քննադատական հոդվածներ, 2-րդ հնգամյակի խնդիրնե– րը լուսաբանող նյութեր ևն։ Սա Նազարյան
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ (մինչև 1938-ը՝ Բարանա), քաղաքատիպ ավան (1971-ից) Հայկ․ ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Գուգարաց լեռնա– շղթայի արլ․ լանջին, Այրում երկաթուղա–