Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նոր Ուղի պետական անկարանին կից ավան է տնկանյութերի արտադրությամբ և այ– գեգործությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, մսուր– մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Ավանում է Վեդա, գինու գործարանը։ Հիմնադրվել է 1946-ին։ «ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂ», հասարակական–քաղա– քական, գրական–գեղարվեստական պատ– կերազարդ հանդես։ Ուսանողական անդ– րանիկ պարբերականը ՀՄՄՀ–ում։ Հա– յաստանի պետ․ համալսարանի ուսանո– ղական խորհրդի օրգան։ Լույս է տեսել 1924-ին, Երևանում։ Խմբագիր՝ Ն․ Զար– յան։ Լուսաբանել է բուհի աոօրյան, բարձ– րագույն կրթության զարգացման հեռա– նկարները հանրապետությունում։ Նյու– թեր է տպագրել Վ․ Ի․ Լենինի կյանքի ու տեսական ժառանգության վերաբերյալ։ Թղթակցել են Հ․ Ազատյանը, Ա․ Մռավյա– նը, Ա․ Հովհաննիսյանը, Ա․ Լուկաշինը, Վ․ Արծրունին և ուրիշներ։ Տպագրել է Գ․ Մահարու, Արաքսի, Գ․ Վանանդեցու ստեղծագործություններից։ Տես նաև«ծ/ւծ– վէսնի համաչսարան>։ Վ․ Մաղարան «ՆՈՐ ՓՈՐՁ», գրական, հասարակական հանդես։ Լույս է տեսել 1897-ին (1 համար), Մոսկվայում։ Խմբագիր՝ Հ․ Շահնազար– յան։ Գրականության զարգացման ու առաջընթացի գլխավոր պայման համարե– լով քննադատությունը, հանդեսը նպա– տակադրվել էր ստեղծել հայ գրաքննա– դատության այնպիսի դպրոց, որը հետևեր Բելինսկուն, Դոբրոլյուբովին, Պիսարևիև և այլ առաջադեմ մտածողների, օգներ ստեղծելու լիարժեք գեղարվեստական գործեր։ Տպագրել է թարգմանական, գե– ղարվեստական գործեր, գրախոսական– ներ և այլ նյութեր։ Արժեքավոր են մաս– նավորապես «Ի՝նչ է կտակել իր ազգին Ա․ U․ Պուշկինը» հոդվածը և Ա․ Ծատուր– յանի՝ Տուրգենևից կատարած թարգմա– նությունների մասին գրախոսականը։ ՆՈՐ ՔԱՂԱՔ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավա– ռում (Տարոն)։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ, մասամբ՝ բրուտությամբ։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Բնակիչների մեծ մասին ողջակիզել են գյուղի եկեղե– ցում 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ «ՆՈՐ ՕՊՈԶԻՑԻԱ», հակակուսակցական ֆրակցիոն խումբ ՀամԿ(բ)Կ ներսում։ Ձևավորվել է 1925-ին, Գ․ Ե․ Զինովևի և Լ․ Բ․ Կամենևի գլխավորությամբ, արոց– կիզմի պլատֆորմի վրա։ «Ն․ օ․» պնդում էր, թե Մովետական Միությունում տեխ․ հետամնացության պայմաններում, առանց հաղթանակած արեմտաեվրոպական պրո– լետարիատի աջակցության, չի կարող կառուցվել սոցիալիզմ, թե կուսակցության ներսում պետք է թույլատրել ֆրակցիա– ների գործունեության ազատություն, թե մեր երկրի պետական արդյունաբերու– թյունը ոչ թե սոցիալիստական, այլ պե– տական–կապիտալիստական է, որ նէպը նահանջ է դեպի կապիտալիզմ, դեմ էր ծանր արդյունաբերության զարգացմանը, չէր հավատում գյուղատնտեսության սո– ցիալիստական վերավւոխման հնարավո– րությանը, հերքում էր սոցիալիզմի կա– ռուցման ժամանակ միջակ գյուղացու հետ բանվոր դասակարգի դաշինքի լենինյան լոզունգը։ «Ն․ օ․» հանդես էր գալիս միայն թեթև արդյունաբերության զարգացման և արդ․ ապրանքները արտասահմանից լայնորեն ներմուծելու օգտին։ «Ն․ օ․» արտացոլում էր բնակչության մանր– բուրժուական խավերի տատանումները, որոնք սոցիալիստական շինարարության դժվարությունների և համաշխարհային ասպարեզում կապիտալիզմի ժամանակա– վոր կայունացման արդյունք էին։ ՀամԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումա– րը, ուր կուսակցության գլխավոր գծի դեմ հանդես եկան լենինիզմի թշնամիները, վճռաբար հայտարարեց, որ սոցիալիզմի կառուցման համար ԱՍՀՄ–ում կան բո– լոր անհրաժեշտ քաղ․ և տնտ․ պայման– ներն ու հնարավորությունները։ Համա– գումարում օպոզիցիայի անունից հարա– կից զեկուցումով հանդես եկավ Զինովևը, ճառերով՝ Կամենևը, Գ․ Ցա․ Մոկոլնիկո– վը, Մ․ Մ․ Լաշևիչը, Պ․ Ա․ Զալուցկին և ուրիշներ։ «Ն․ օ․» ձգտում էր Ի․ Վ․ Ստալի– նին և լենինյան դիրքերում կանգնած այլ գործիչների հեռացնել կուսակցության ղե– կավարությունից։ Համագումարում «Ն․ օ․» գաղափարական ծանր պարտություն կրեց։ Համագումարը հավանություն տվեց Կենտ– կոմի քաղ․ գծին և հանձնարարեց նրան «․․․վճռական պայքար մղել կուսակցության միասնությունը խախտելու ամեն տեսակ փորձերի դեմ, որտեղից էլ դրանք ծագեն և ում կողմից էլ որ գլխավորվեն» («ՄՄԿԿ–ն բանաձևերում», մաս 2, 1955, էջ 254)։ «Ն․ օ․»-ի պարագլուխները չենթարկվեցին համագումարի որոշումներին, շարունակե– լով քայքայիչ աշխատանքը, գլխավորա– պես՝ Լենինգրադի կուսակցական կազ– մակերպությունում։ Համագումարը, Լե– նինգրադի կուսկազմակերպությանը հղած իր հատուկ դիմումում, տվեց «Ն․ օ․» քաղ․ գնահատականը։ Կուսակցության ԿԿ Լե– նինգրադ ուղարկեց մի խումբ ղեկավար աշխատողների՝ համագումարի որոշում– ները պարզաբանելու և օպոզիցիայի հա– կակուսակցական գործունեությունը մեր– կացնելու համար։ Կուսակցության Լե– նինգրադի նահանգային նոր կոնֆերան– սը (1926-ի փետրվար)հեռացրեց զինովևա– կան ղեկավարությանը և ընտրեց նոր նա– հանգային կոմիտե՝ Ա․ Մ․ Կիրովի գլխա– վորությամբ։ Կուսակցության կողմից ջախջախված «Ն․ օ»-ի ղեկավարները շա– րունակեցին իրենց ֆրակցիոն պայքարը և 1926-ին միանալով տրոցկիստների հետ՝ ստեղծեցին արոցկիսաական–զինովևա– կան հակակուսակցական բչոկը։ Ա․ ԲաղմանյաԱ ՆՈՐ ՕՌԼԵԱՆ (New Orleans), քաղաք ԱՄՆ–ի հարավում, Լուիզիանա նահան– գում։ 570 հզ․ բն․ (1975), արվարձաննե– րի հեա՝ 1,1 մլն։ Խոշոր նավահանգիստ է ԱՄՆ–ի հվ–ում, Միտփսիպիի դելտայում։ Երկաթուղիների և ավտոճանապարհների հանգույց է։ Առավել զարգացած է նավթա– վերամշակման, քիմ․ և սննդի արդյունա– բերությունը, կավահողի և ալյումինի ար– տադրությունը։ Կա նավաշինություն, ա– վիատիեզերական արդյ ունաբ երությ ուն, սպառազինության արտադրություն։ Ունի 5 համալսարան։ Հիմնադրել են ֆրանսիացի– ները, 1718-ին։ Ցոթնամյա պատերազմի (1756–63) հետևանքով անցել է Իսպանիա– յին։ 1800-ին վերանվաճել են ֆրանսիա– ցիները և 1803-ին, Լուիզիանայի կազմում, վաճառել ԱՄՆ–ին։ «ՆՈՐ ՕՍՄԱՆՆԵՐ», գաղտնի քաղաքական կազմակերպության՝ «Նոր օսմանների ըն– կերության» անդամները։ Ընկերությու– նը 1865-ին Կ․ Պոլսում ստեղծել են երի– տասարդ թուրք, մտավորականության ներ– կայացուցիչներ Շինասին, Նամըք Քեմա– №» ԱւԻ Մուավին, Զիա բեյը ևՌիշադ բեյը։ «Ն․ օ․»-ի նպատակն էր Օսմանյան կայս– րության ամբողջականության պահպա– նումը, սահմանադրական միապետության ստեղծումը ևն։ Կայսրությունը փլուզու– մից փրկելու միակ միջոցը «Ն․ օ․» գտնում էին կայսրության ոչ–թուրք ժողովուրդ– ներին թուրքացնելու մեջ, կայսրության բոլոր ժողովուրդներին համարելով օս– մանցիներ։ «Ն․ օ․» ձգտում էին թուրք, բռնապետության տակ հեծծող ժողովուրդ– ներին հաշտեցնել իրենց իրավազուրկ վի– ճակի հետ, բռնի միջոցներով կասեցնել հայերի, բալկանյան ժողովուրդների, արաբների ազգային–ազատագրական շարժումը։ 1866-ին «Ն․ օ․» փորձեցին պալատական հեղաշրջում կատարել, բայց՝ անհաջող։ 1876-ին նրանց հաջողվեց գահընկեց անել սուլթան Աբդուլ Ազիզին և նոր գահակալ Աբդոլլ Համիդ II-ին հարկադրել ընդունել «Ն․ օ»-ի պարագլուխներից մեկի՝ Միդհաթ փաշայի կազմած առաջին սահմանադրու– թյունը։ «Ն․ օ․»-ի անհետևողակաևությու– նից և անվճռականությունից օգտվելով, Աբդուլ Համիդ H-ը 1878-ին վերացրեց սահմանադրական վարչակարգը և ստեղ– ծեց միահեծան բռնակալական իշխանու– թյուն։ «Ն․ օ․»-ի ղեկավարներից շատերը մահապատժի ենթարկվեցին, ոմանք փա– խան արտասահման։ «Ն․ օ․» Թուրքիայում սկզբնավորեցին թուրք, սանձարձակ ազգայնամոլությու– նը, որը դարձավ պանթյուրքիզմի՝ ծայ– րահեղ հետադեմ գաղափարախոսության հիմքը։ «Ն․ օ․»-ի քաղ․ և գաղափարական հետևորդները դարձան երիաթուրքերը։ Ե․ Սարգսյան «ՆՈՐ ՕՐ», ազգային, բանասիրական ու քաղաքական եռօրյա լրագիր։ Կահիրեի հայ գաղութի լսարան–ընթերցարանի հրա– տարակություն։ Լույս է տեսել 1899– 1901-ին, Կահիրեում։ Խմբագիր՝ Մ․ Բյու– րաա։ Տպագրել է նյութեր գաղթավայրի հայ կյանքի վերաբերյալ, արտատպու– թյուններ Եգիպտոսի քաղ․ իրադրության մասին։ Անդրադարձել է Ռուսաստանի ուսանողական հուզումներին, Անգլիայի գաղութատիրական ձգտումներին՝ Աֆրի– կայի հարավում, Թուրքիայի ներքին կա–