Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընկերությանը*, ընտրվել նրա նախագա– հության ե․ հանձնաժողովի անդամ (1908), 1933-ին՝ «Անկախների» խմբին։ Նա իրեն հայ նկարիչ է համարել և ակտիվորեն մասնակցել հայկական մշակութային կյանքին ու ազգային միջոցառումներին; 1916-ից անդամակցել է Հայ արվեսաա– գեաների միությանը, մասնակցել Թիֆ– լիսում և Երևանում կազմակերպված ցու– ցահանդեսներին, 1926-ից4 «ափ»-ին (1929-ից՝ նախագահը), 1931-ից՝ <Հայ ազաա արվեսաագեաներու․ միության*-]։ 1928-ին հեռակա ընտրվել է Սովետական Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ 1936-ին Երևանում, Թիֆլիսում, 1940-ին Լենին– գրադի էրմիտաժում բացվել են նրա փո– րագրությունների ցուցահանդեսները։ Ցուցադրված բոլոր գործերը (160) նվի– րել է Սովետական Հայաստանին։ Շ–ի ստեղծագործությունը հայ մշակույ– թի և մեր դարասկզբի եվրոպական կեր– պարվեստի նշանակալի երևույթներից է։ ժամանակի և միջավայրի անխուսափելի ընդհանրություններով հանդերձ, այն եվ– րոպականից տարբերվում է ուրույն մտա– ծելակերպով և բարոյափիլիսոփայական ըմբռնումներով, ազգային ինքնատիպու– թյամբ։ Հայ կերպարվեստում նա առաջին– ներից էր, որ մեծ ընդգրկումով պատկե– րեց կապիտալի աշխարհը՝ թեմա դարձնե– լով հիմնականում Փարիզի կյանքը։ Նա առանձնացրել է «փոքր մարդուն»-, նրա ճակատագիրը, որի հանդեպ եղած հա– սարակական անտարբերությունը համա– րել է մեծ չարիք։ Շ․ XX դ․ փորագրու– թյան արվեստի խոշոր վարպետներից է։ Շ–ի գործերը պահվում են Փարիզի Ազգային գրադարանում (200 փորագրու– թյուն և նկարազարդում), Վենետիկի քա– ղաքային թանգարանում (150), Հայաս– տանի պետ․ պատկերասրահում (300-ից ավեփ), Եվրոպայի բազմաթիվ թանգա– րաններում, անհատական հավաքածու– ներում, ինայես և Մոսկվայի Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարանում, Լե– նինգրադի էրմիտաժում։ Պատկերազարդումը տես 513-րդ էջում։ Գրկ․ Շիշմանյան Ռ․ Մ․, էդգար Շա– հին (1874–1947), Ե․, 1956։ էդգար Շահինի աշխատանքների կատալոգ, Ե․, 1975։ Офорты Эдгара Шаина, JI․, 1940; Avedissian О․, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959; Fabanelli М․ K-, Edgar Chahine, Milano, 1977․ Կ․ Կուրղինյան

ՇԱՀԻՆՅԱՆ Ագատ Նիկոլայի (ծն․ 10․11․ 1928, Բաքու), հայ սովետական գրող, դրամատուրգ։ Գրել է հիմնականում պա– տանիների համար։ 1955-ին հրատարակ– վել է նրա «Ձմեռային գիշերվա երազը» պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են «Մեր գիշերային ար– կածները» (1956), «Թատրոնը սառույցի վրա» (1962) և այլ ժողովածուներ, «Մուրի և Սամի արկածները» (1959), «Անհայտ մարդիկ» (1962) վիպակները, «Տղան և նրա բարի թզուկները» (1968) վիպակների ու պատմվածքների ժողովածուն; Շ–ի «Սու– րի և Սամի արկածները» (1960), «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963), «Իմ սիրելի փոքրիկը» (1966), «Տրամվայը պարկ է գնում» (1974), «Արգելված երազներ» (1980) դրամաները բեմադրվել են Երե– վանի, Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Բաք– վի, Վարշավայի, Բուդապեշտի թատրոն– ներում։ Շ–ի ստեղծագործության թեման ժամանակակից կյանքն է։ Նրա շատ գոր– ծեր թարգմանվել են ՍՄ^Մ ժողովուրդ– ների մի քանի լեզուներով։ Երկ․ Տրամվայը պարկ է գնում, Ե․, 1981։

ՇԱՀԻՆՅԱՆ Աղասի Գէտրգի [26․6․1889, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)– 17․2․1919, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնի– կիձե)], Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցու– թյան անդամ 1905-ից։ Սովորել է Նևշատե– լի (Շվեյցարիա) համալսարանի իրավաբա– նական ֆակուլտետում (1906–08), ավար– տել՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժա– կան ինստիտուտը (1914)։ Շ․ Ալեքսանդրա– պոլի ս–դ․ կուսակցական կազմակերպու– թյան հիմնադիրներից Է։ 1914–16-ին աշ– խատել է Մոսկվայի հայկական բարեգոր– ծական ընկերության Ալեքսանդրապոլի, ապա՝ Քաղաքների համառուսական միու– թյան Թիֆլիսի բաժանմունքներում։ Ծա– վալել է բոլշևիկյան ագիտացիոն–պրոպա– գանդիստական անլեգալ գործունեություն։ 1917-ին Մ․ Շահումյանի հանձնարարու– թյամբ հեղափոխական աշխատանք է տա– րել Բաքվում՝ մասնակցել Բաքվի սովետի ստեղծմանը։ 1918-ի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլա– դիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխա– կան տրիբունալի նախագահ; Գնդակա– հարվել է դենիկինյանների կողմից։ Գրկ․ Հակոբյան Հ․է Ընկեր Աղասի Շա– հինյանի նահատակման հիշատակին, «Նոր ուղի», H 1, 1920։ Լ․ Առաքեչյան

ՇԱՀԻՆՅԱՆ Անդրանիկ Խաչատուրի [29․11(12․12)․1906, Վան –3․9․1967, Երե– վան], սովետական պետական և կուսակ– ցական աշխատող։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1955)։ ԱՄԿԿ անդամ 1926-ից։ Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվ․ ժողովըր– դական տնտեսության ինստ–ի արտաքին առևտրի ֆակուլտետը (1931)։ 1925-ից կոմերիտական աշխատանք է տարել Լե– նինականում և Էջմիածնում։ 1928–29-ին եղել է «ժողովրդական կրթություն» ամ– սագրի պատ․ քարտուղարը։ 1933-ից ան– ցել է կուսակցական աշխատանքի (ՀԿԿ ԿԿ հրահանգիչ, Լենինականի կուսքաղ– կոմի բաժնի վարիչ, ՀԿԿ ԿԿ հրահան– գիչ, ապա՝ բաժնի վարիչ)։ 1937-ից՝ ՀՍՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, 1942-ից՝ Կարմիր բա– նակի հայկական տան պետ, 1945-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից կուլտլուս․ հիմնարկների գործերի կոմի– տեի նախագահ։ 1949–53-ին ՀՍՍՀ կինե– մատոգրաֆիայի մինիստրն էր, 1963–■ 1964-ին՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրու– թյան կինեմատոգրաֆիայի գլխ․ վարչու– թյան պետը, 1954–60-ին՝ ՀՍՍՀ կուլտու– րայի մինիստրը, 1960-ից՝ մինիստրի առաջին տեղակալը։ Եղել է ՀՍՍՀ III– VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ ԿԿ անդամ (1954– 1960), ՀԿԿ ԿԿ վերստուգիչ հանձնա– ժողովի նախագահ (I960)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատ– վո նշան» և այլ շքանշաններով։

ՇԱՀԻՆՅԱՆ Արշամ Արտաշեսի (ծն․ 2Л1․ 1918, Երևան), հայ սովետական քանդա– կագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 19Տ1-ին ավարտել է Երեանի գեղարվեստական ինստ–ը։ 1951 – 1980-ին դասավանդել է Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանում, 1969-ից (միաժամանակ)՝ Երևանի գեղար– վեստա–թատնրական ինստ–ում։ Ստեղծա– գործում է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Լավագույն աշխատանքներից են՝ Թորոս Ռոսլինի արձանը Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարանի առջև (բա– զալտ, 1967), Տիգրան Չուխաճյանի կի– սանդրին Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում (մար– մար, 1971), Վահան Տերյանի հուշարձանը Օրենբուրգում (բազալտ, ճարտ․ Ս․ Լա– զարյան, 1974), Մեսրոպ Մաշտոցի և Խա– չատուր Աբովյանի արձանները Դիլիջա– նում (բազալտ, 1974), Կոնակովո քաղաքի սպորտի պալատի դրվագված բարձրա– քանդակները (պղինձ, 1978), Հայրենա– կան պատերազմում զոհված մեղրաձորցի մարտիկներին նվիրված հուշարձանը (բազալտ, 1981, ճարտ․ Ա․ Գաբրիելյան, գ․ Մեղրաձոր)։ Շ․ Սարդարապատի ճա– կատամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից է։ 1949-ից մասնակցում է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։

ՇԱՀԻՆՅԱՆ Արտաշես Լիպարիտի (19․12․ 1906, Ալեքսանդրապոլ–14․05․1978, Երե– վան), հայ սովետական մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1944), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947, թղթակից անդամ՝ 1945), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գոր– ծիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավար– տել է Երևանի համալսարանի ֆիզիկա– մաթեմատիկական ֆակուլտետը (1930)։ Եղել է Վ․ Սմիոնովի աշակերտը։ 1929–78-ին դասավանդել է Երևանի համալսարանում, եղել է համալսարանի երկրաչափության ամբիոնի վարիչ (1938– 1944), մաթ․ անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ (1944–78), ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան (1939–42), ՀՍՍՀ ԳԱ մաթեմա– տիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ (1945–55), մաթեմատիկայի և մեխանի– կայի ինստ–ի դիրեկտոր (1955–59), ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտու– թյունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար և ակադեմիայի Նախագահու– թյան անդամ (1950–63)։ Շ–ի աշխատանք– ներով են Հայաստանում սկիզբ առել ար– դի մակարդակով սիստեմատիկ գիտական հետազոտությունները մաթեմատիկայի բնագավառում։ Այդ աշխատանքները հիմ– նականում վերաբերում են կոմպլեքս տի– րույթում մոտավորությունների տեսու– թյան բնագավառին։ Նա առաջիններից էր, որն սկսեց հետազոտել ոչ–կարաթեո– դորյան և անվերջ տիրույթներում բազման– դամների լրիվության հարցերը՝ կախված տիրույթների մետրիկական հատկություն– ներից։ Այստեղ նա ստացել է լրիվության հայտանիշեր՝ կշռյալ հավասարաչափ մետրիկայում և միջին մակերեսային իմաստով (կշռով և առանց կշռի)։ Այդ աշխատանքներում բացահայտված է նաև