Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Առօրյա նշանակությամբ՝ մեղեդի, եղա– նակ։ Տես նաև Պարբերույթ;․ ՄՈՏԼ (Mottl) Ֆելիքս (1856–1911), ավս– տրիացի դիրիժոր և կոմպոզիտոր։ Սո– վորել է Վիեննայի կոնսերվատորիայում։ 1881-ից եղել է Կարլսրուեի արքունական թատրոնի և ֆիլհարմոնիկ երգչախմբի դիրիժոր (1893-ից՝ գեներալ–մուգիկ–դի– րեկտոր)։ 1903-ից ղեկավարել է Մյուն– խենի օպերային թատրոնը, 1904-ից՝ Երա– ժըշտական ակադեմիան։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, նաեՄոսկվա– յում և Պետերբուրգում (1910, 1911)։ Եր– կացանկի հիմքը կազմել են Ռ․ Վագների գործերը։ Մ․ երաժշտական ստեղծագոր– ծությունների (3 օպերա, լարային կվար– տետ, երգեր) հեղինակ է։

ՄՈՏԿԱՆ ԼԵՌՆԵՐ, լեռնային համակարգ Հայկական Տավրոսի կենտրոնական մասի (Բիթլիսյան Տավրոս) հվ–ում։ Ձգվում են հս–արլ–ից հվ–արմ․։ Բարձրությունը մինչև 3000 մ է։ Կազմված են կրաքարերից, բյուրեղացած թերթաքարերից և մերգել– ներից։ Լանջերը զառիթափ են, ժայռոտ, կատարները՝ սրածայր։ Մ․ լ․ գտնվում են մերձարևադարձային լեռնային անտառնե– րի գոտում։ Աճում են մշտադալար թփուտ– ներ, մրտենի, ծառանման հավամրգի, ուրց, խնկենի, նարդոս, ավելի վեր տա– րածված են կաղնու պուրակներ, պիստա– կենու և գիհու նոսր անտառներ, ապա լեռնային տափաստաններ ու ալպյան մարգագետիններ։ ՄՈՏՈ․․․ (< լատ․ motor – շարժման մեջ դնող), բարդ բառերի սկզբնամաս, որն իմաստով համապատասխանում է մոտո– րային (օրինակ, մոտոցիկչետ, մոտոռոչ– չեր), մոտորացված (օրինակ, մոտոշարա– սյուն), մոտոցիկլետային (օրինակ, մո– տոմրցումներ, մոտոդրոմ) բառերին։

ՄՈՏՈՌՈԼԼԵՐ (< Վոաո․․․ և գերմ․ rol- len – գլորել), մոտոցիկչետի տարատե– սակ։ Տարբերվում է բարձր հարմարավե– տությամբ, սակայն անցունակությամբ զի– ջում է մոտոցիկլետին։ Զարգացնում է մինչև 70–95 կւ1/ժ արագություն։ Շարժիչը սովորաբար երկտակտ է, միագլան։ Հո– վացումը օդային է, հարկադրական (օդա– փոխիչով)։ Մ–ի շարժիչների մեծ մասը գոր– ծարկվում է էլեկտրական ստարտերով։ Զանգվածային արտադրությունը սկսվել է 1940-ական թթ․ (ՍՍՀՄ–ում՝ 1957-ից)։ Մ–ի հիմքի վրա ստեղծվել են 100–150 կգ բեռ փոխադրելու համար նախատեսված եռանիվ փոխադրամիջոցներ։

ՄՈՏՈՑԻԿԼԵՏ (< Վոաո․․․ և հուն, xijx- – շրջան, անիվ), ավելի քան 49,8 utP աշխատանքային ծավալ ունեցող ներքին այրման շարժիչով երկ– կամ եռանիվ փո– խադրամիջոց։ Զարգացնում է մինչև 215 կւէէժ արագություն։ Առաջին Մ–ները հայտնվել են XIX դ․ վերջին, Արևմտյան Եվրոպայում։ ՍՍՀՄ–ում Մ–ի սերիական արտադրությունը սկսվել է 1933-ին։ Ըստ նշանակման Մ–ները լինում են ճանապար– հային (տրանսպորտային, սպորտային) և հատուկ։ Մ․ բաղկացած է ընթացային մասից, շարժիչից, ուժային փոխանցումից (տրանսմիսիայից), էլեկտրասարքավոր– ման համակարգից։ Շարժիչը կարբյուրա– տորային է՝ երկտակտ կամ (սակավ) քառատակտ, հովացումը՝ օդային (սա– Մոաոցիկլեաի կառուցվածքի սխեմա․ /․ առջնի ճանկ, 2․ կենտրոնական փոխարկիչ (բռնկման փական), 3․ սպիդո– մետր, 4․ առշևի արգելակի հաղորդակի լծակ, 5․ կարբյուրատորի կառավարման բռնակ, 6․ կցորդման անջատման լծակ, 7․ վառելիքի բաք, 8․ կարբյուրատոր, 9․ ետևի ճանկի մեղ– միչ, 10․ խլացուցիչ, 11, ետևի ճանկ, 12․ ետ– ընթացի փոխանցման շղթա, 13․ փոխանցում– ների Փոխարկման ոտնակ, 14․ կցորդում, 15․ առաջընթացի փոխանցման շղթա, 16․ ծնկաձև լիսեռ, /7․ մխոց, 18․ գլան, 19․ արգելակի կոճ– ղակ, 20․ անվակունդ կավ՝ ջրային)։ ճանապարհային Մ–ների երկտակտ շարժիչների հզորությունը 51 – 95 կվւո/ւ (70–130 ձ․ու․/ւ) է, սպորտային Մ–ների շարժիչներինը՝ 147–220 կվա/չ (200–300 ձ․ու․/ւ)։

ՄՈՏՈՑԻԿԼԵՏԱՅԻՆ ՄՊՈՐՏ, ճանապար– հային և սպորտային մոտոցիկլետներ վարելու մրցումներ։ Անցկացվում են յու– րաքանչյուր դասի մոտոցիկլետի համար առանձին–առանձին։ Մ․ ս–ի ձևերն են․ խճուղային–գծային մրցարշավ, խճուղա– յին օղակաձև մրցարշավ (1,5 կմ–ից ավելի փակ երթուղով), մոտոցիկլետային կրոս (կտրտված տեղանքով, 1,5–5 կվ օղա– կաձև փակ երթուղով), մոտոցիկլետա– յին բազմամարտ (մինչև 6 օր տևող մըր– ցումներ), տրեկային մրցարշավ (սպիդ– վեյ, մարզադաշտի խարամածածկ կամ սառցապատ ուղիներով), ձևավոր վարում (արհեստական արգելքներով մրցահրա– պարակում), ռեկորդներ սահմանելու մըր– ցավազք (տվյալ դասի մոտոցիկլետի առա– վելագույն արագության զարգացմանը նը– պաստող երթուղով), մոտոբոլ (մոտոցիկ– լետավարների թիմային խաղ գնդակով), անցկացվում են նաև մոտոռալլի, մոտո– կողմնորոշում ևն։ Ռուսաստանում առա– ջին պաշտոնական մոտոմրցարշավը տեղի է ունեցել 1898-ին, Պետերբուրգի մերձա– կայքում։ Միջազգային մոտոցիկլետային ֆեդերացիան (ՖԻՄ) հիմնվել է 1904-ին։ ՍՍՀՄ կենտրոնական ավտոմոտոակումբը այդ ֆեդերացիայի անդամ է 1956-ից։ 1960-ին ստեղծվել է ՍՍՀՄ ավտոմոտո– սպորտի ֆեդերացիան (ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–ի ԿԿ–ի ենթակայությամբ), 1962-ին՝ մոտո– ցիկլետային սպորտի ֆեդերացիան։ ՍՍՀՄ–ում Մ․ ս–ի առաջին միութենա– կան մրցումները անցկացվել են 1924-ին, 1930-ական թթ․ Մ․ ս․ տարածում ստացավ նաև միութենական հանրապետություննե– րում։ 1950–60-ական թթ․ սկսած ամեն տարի տեղի են ունենում միութենական և հանրապետական առաջնություններ, սո– վետական մարզիկները մասնակցում են միջազգային մրցումների։ Մ․ ս․ զարգացած է Չեխոսլովակիայում, ԴԴՀ–ում, ԳՖՀ–ում, Անգլիայում, Իտալիա– յում, Շվեդիայում և այլ երկրներում։ Աշ– խարհի չեմպիոնատներ խաղարկվում են․ բազմամարտի՝ 1913-ից, խճուղային օղա– կաձև մրցարշավի՝ 1949-ից, մոտոկրոսի՝ 1957-ից, տրեկային մրցարշավի (1949-ից խարամուղային, 1966-ից՝ սառցապատ ուղիներով)։ ՀՍՍՀ–ում տարածվել է 30-ական թթ․, ավտոմոտոակումբը գործում է 1935-ից, ավտոմոտոսպորտի ֆեդերացիան ստեղծ– վել է 1961-ին։ Ամեն տարի անցկացվում են հանրապետական չեմպիոնատներ և ձմե– ռային առաջնություններ՝ նվիրված սո– վետական բանակի և ՌԾՆ–ի օրվան։ ՀՍՍՀ մարզիկները ՍՍՀՄ չեմպիոնատ– ներին մասնակցում են 4 ձևով (կրոս, բազմամարտ, խարամուղային մրցարշավ, մոտոբոլ)։ 1980-ին ՀՍՍՀ մոտոցիկլետա– յին սպորտի խմբակներում ընդգրկված էր 9610 մարդ, այդ թվում՝ 140 առաջին կար– գայիններ և վարպետության թեկնածու– ներ։ ՄՈՏՏ (Mott) Նեվիլ (ծն․ 30․9․1905, Լիդս), անգլիացի ֆիզիկոս։ Լոնդոնի թագա– վորական ընկերության անդամ (1936)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Դասավանդել է Մանչեստրի (1929–30) և Քեմբրիջի (1930–33) համալսարաննե– րում։ Բրիստոլի համալսարանի պրոֆե– սոր (1933–54) և նույն համալսարանի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորա– տորիայի դիրեկտոր (1948–54)։ 1954– 1971-ին ղեկավարել է Կավենդիշի լաբո– րատորիան։ Տեսական և կիրառական ֆի– զիկայի միջազգային միության պրեզի– դենտ (1951–57)։ Աշխատանքները վերա– բերում են քվանտային մեխանիկային, պինդ մարմնի ֆիզիկային, ատոմային բախումների տեսությանը։ 1929-ին կան– խատեսել է էլեկտրոնների բևեռացման երևույթը՝ ատոմներից դրանց ցրման ժա– մանակ և արտածել այդ բևեռացման բա– նաձևը (Մոտտի բանաձև)։ 1932-ին մշակել է ներքին կոնվերսիայի տեսու– թյունը։ Բացատրել է հաղորդականության էլեկտրոնների էներգետիկ արգելքով հո– սանքի ուղղման երևույթը (Մոտտի– Շ ո տ կ ի ի տ և ս ու թ յ ու ն), առա– ջարկել մետաղների ջերմաէլշուի տեսու– թյունը։ Ստեղծել է չկարգավորված հա– մակարգերի էլեկտրահաղորդականու– թյան տեսությունը (նոբելյան մրցանակ, 1977, Ֆ․ Անդերսոնի և Զ․ վան Ֆլեքի հետ։ Երկ․ Электронные процессы в ионных кри– сталлах, пер․ с англ․, М․, 1950 (совм․ с Р․ Гер– ни); Теория атомных столкновений, 3 изд․, перераб․ и доп․, пер․ с англ․, М․, 1969 (совм․ с Г․ Месси); Электроны в неупорядоченных структурах, пер․ с англ․, М․, 1969․ ՄՈՐ (More) Թոմաս (1478–1535), անգ– լիացի հումանիստ, պետական գործիչ և գրող, ուտոպիական, սոցիաւիզմի հիմնա– դիրը։ 1492–94-ին սովորել է Օքսֆորդի համալսարանում։ Եղել է Էրազս Ռոտեր– ղամցու մտերիմ բարեկամը (վերջինս Մ–ի տանը գրել և նրան է ձոնել «Գովք հիմա– րության» երկը)։ 1504-ին ընտրվել է պառ– լամենտի անդամ, այնուհետև վարել զա– նազան պետ․ պաշտոններ, հաճախ հա– կադրվել թագավորներին։ Լինելով պա– պի գերագույն իշխանության կողմնակից և կաթոլիկության միասնության ջատա–