Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թ․ Մոր գով՝ Մ․ հրաժարվել է թագավորին, որ– պես անգլ․ եկեղեցու գլխի, երդում տալուց, որի պատճառով 1534-ին բանտարկվել է և պետ․ դավաճանության մեղադրանքով գլխատվել։ 1886-ին կաթոլիկ եկեղեցին Մ–ին դասել է երանելիների շարքը, 1935-ին կանոնացրել։ Մ․ հակաբողոքա– կան բազմաթիվ բանավիճային գործերի հեղինակ է, որոնք նպաստել են անգլ․ հռետորական արվեստի զարգացմանը։ Մ–ի «Ռիչարդ III թագավորի պատմությու– նը» (1531, անավարտ) Վերածննդի անգլ․ արձակի լավագույն երկերից է, որը դար– ձել է Վ․ Շեքսպիրի համանուն դրամայի կողմնակի աղբյուր։ Մ–ին հռչակ է բերել «Ուտոպիա» երկ– խոսությունը (հրտ․ լատ․, 1516, անգլ․ թրգմ․՝ 1551), որը Ուտոպիա (հուն, օս– ոչ Ա холод– տեղ, այսինքն՝ տեղ, որ գո– յություն չունի) երևակայական կղզու իդեալական հասարակարգի (ուտոպիա– կան սոցիալիզմի) նկարագիրն է։ «Ուտո– պիան» Անգլիայում կատարվող սոցիալ– տնտեսական փոփոխությունների արձա– գանքն էր, ձևավորվող բուրժ․ հակասու– թյունների («կործանարար խոցեր») ար– տացոլումն ու դրանց լուծման պատաս– խանն էր, ապագա հասարակարգի նախա– գիծը։ «Ուտոպիայում» մարդը հռչակվում է ամենաբարձր արժեք, նրա կյանքը հա– մարվում է ամենամեծ բարիքը։ Չարիք– ների, տառապանքների, աղքատության հիմնական պատճառը, ըստ Մ–ի, մասնա– վոր սեփականությունն է։ Մ–ի պատկերած հասարակությունում աշխատանքը բոլոր քաղաքացիների պարտականությունն է (առավել ծանր աշխատանքները կատա– րում են հանցագործները), աշխատանքա– յին օրը տևում է 6 ժ, վերացված է մասնա– վոր սեփականությունը, գյուղի և քաղաքի, մտավոր և ֆիզիկական աշխատանքների տարբերությունները։ Քաղ․ կարգը ստեղծ– վում է ընտրովիության և ավագության սկզբունքներով։ Թեև Մ․ չի ըմբռնում նոր հասարակարգի կառուցման գործում սո– ցիալական հեղափոխության, ժող․ շար– ժումների անհրաժեշտությունը և հանդես է գալիս դրանց դեմ, այնուամենայնիվ նա «նախապրոլետարիատի» աշխարհա– յացքի առաջին ազդարարներից է։ Նա մեծ ազդեցություն է ունեցել հետագա բարեփոխիչների, հատկապես ուտո– պիստ–սոցիալիստների հայացքների վրա։ Երկ․ Ուտոպիա, Ե․, 1935։ Утопия, м․, 1978․ Գրկ․ Մխիթարյան Գ„ Սոցիոլոգիա– կան ուսմունքների պատմություն, պր․ 2, Ե․( 1977, էջ 155–68։ Тарле Е․ В․, Общест– венные воззрения Т․ Мора в связи с экономи– ческим состоянием Англии его времени, СПБ, 1901; Каутский К․, Т․ Мор и его утопия, пер․ с нем․, М․, 1924; Осиновский И․ Н․, Томас Мор։ Утопический коммунизм, гуманизм, реформация, М-, 1978․ ՄՈՐՍ ՎԱԼՎԵՐԴԵ (Mora Valverde) Մա– նուել (ծն․ 1909), Կոստա Ռիկայի կոմու– նիստական շարժման գործիչ։ 1920–30-ին ղեկավարել է երկրի դեմոկրատական երի– տասարդության և ուսանողության շար– ժումը։ Կոստա Ռիկայի կոմկուսի (1943-ից՝ ժող․ ավանգարդ կուսակցություն, ԺԱԿ) անդամ 1931-ից։ 1948-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է երկրի դե– մոկրատական ուժերի զինված պայքարի ղեկավարներից։ Ռեակցիայի հաղթանա– կից հետո արտաքսվել է Մեքսիկա, որ– տեղից հայրենիք է վերադարձել 1950-ին։ 1949–57-ին՝ ԺԱԿ–ի նախագահ, 1962– 1966-ին՝ ԺԱԿ–ի ԿԿ առաջին քարտուղար, 1948–49, 1957–62-ին և 1966-ից՝ ԺԱԿ–ի ԿԿ գլխավոր քարտուղար։ 1970–74-ին ընտրվել է օրենսդիր ասամբլեայի պատ– գամավոր։

ՄՈՐԱԼԻՏԵ (ֆրանս․ moralite, < լատ․ moralis – բարոյական), XV–XVI դարերի արևմտաեվրոպական դրամատիկական ժանր՝ ձևով այլաբանական, բովանդակու– թյամբ՝ բարոյախրատական։ Մ–ի գործող անձինք ներկայացնում են վերացական հասկացություններ (սեր, առաքինություն, մեղք, չարիք ևն),որոնք միմյանց հետ պայ– քարում են մարդու հոգու համար։ Մ–ի հին օրինակներից են՝ «Ողջախոհը և ան– միտը» (1436), «Աղքատ մարդը», «Սուրբ պատկերացում հոգու մասին», «Առևտու– րը, արհեստը և հովիվը» (XV դ․)։ Մ–ի որոշ տարրեր առկա են Վերածնության դարա– շրջանի, հատկապես Սերվանտեսի և Շեքսպիրի պիեսներում։ Հովհաննիսյան

ՄՈՐԱՆԴԻ (Morandi) Զորջո (20․7․1890, Բոլոնիա –18․6․1964, Բոլոնիա), իտա– լացի նկարիչ։ Սովորել է Բոլոնիայի Գե– ղարվեստի ակադեմիայում (1907–13), որտեղ դասավանդել է 1930–56-ին։ Կրել է Պ․ Սեղանի և կուբիզմի ազդեցությունը, հարել «մետաֆիզիկական գեղանկարչու– թյանը» (1919–22-ին՝ «Վալորի պլաս– տիչի» խմբավորման անդամ)։ Նկա– րել է հիմնականում նատյուրմորտներ։ 1920-ական թթ․ կեսերին կերպարային կառուցվածքի մաքրախնդրությունը, իրե– րի երկրաչափական վերացականությու– Ջ․ Մ ո ր ա ն դ ի․ «Նատյուրմորտ» (1918, մասնավոր հավաքածու, Միլան) նը («Մետաֆիզիկական նատյուրմորտ», 1918, էրմիաաժ, Լենինգրադ) Մ–ի արվես– տում վերաՓոխվել են քնարականության, առարկայական աշխարհի զուգորդված ըն– կալման («Նատյուրմորտ», 1944)։ Մ–ի գեղանկարչությանը բնորոշ է բանաստեղ– ծական–հայեցողական տրամադրությու– նը, իրականության և նկարչի իդեալի յուրատիպ զուգորդումը։ Ստեղծել է նաև բնանկարներ, աշխատել օֆորտի տեխնի– կայով;

ՄՈՐԱՎԱ (Morava), 1․ գետ Հարավսլա– վիայում։ Դանուբի աջ վտակն է։ Երկա– րությունը 563 կմ է (Հարավային Մ–ի հետ), ավազանը՝ մոտ 38 հզ․ կւէ2 (որից 1,2 հզ․ կմ2 գտնվում է Բուլղարիայի տարած– քում)։ Հոսում է առավելապես լայն հով– տով, գալարուն է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանում մոտ 260 էէ31վրկ է։ Հոր– դանում է գարնանը։ Մ–ի վրա կա ՀԷԿ, լաստառաքում։ Օգտագործվում է ոռոգ– ման համար։ 2․ Գետ Չեխոսլովակիայում, ստորին հոսանքում սահմանային գետ է Չեխոսլովակիայի ու Ավստրիայի միջև, Դանուբի ձախ վտակն է։ Երկարությունը 388 կմ է, ավազանը՝ 26,6 հզ․ կւէ2։ Սկիզբ է առնում Աուդետներից, հոսում Չեխ– Մորավական բարձրության և Արևմտյան Կարպատների լեռնաճյուղերի միջով։ Առավելագույն հոսքը գարնանն է։ Տարե– կան միջին ծախսը գետաբերանում՝ 115 մ3/վրկ։ Նավարկելի է մինչև Գողոնին քա– ղաքը։ Օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։

ՄՈՐԱՎԻԱ (Moravia) Ալբերտո [իսկակա– նը՝ Պինկերլե (Pincherle) (ծն․ 28․11․ 1907)], իտալացի գրող։ Մ–ի ստեղծագոր– ծության սոցիալ–հոգեբանական պրոբլե– մատիկան որոշվել է դեռևս նրա առաջին վեպում («Անտարբեր մարդիկ», 1929), որտեղ ցույց է տրված իտալ․ բուրժուա– զիայի երիտասարդ սերնդի հոգեկան ունայնությունը։ 30–40-ական թթ․ իր ստեղծագործությունների հակաֆաշիս– տական երգիծական ուղղվածության հա– մար Մ․ հետապնդվել է ֆաշիստական վարչակարգի կողմից։ «Հռոմեացի կինը» (1947) և «Հարմարվողը» (1951) ետպա– տերազմյան վեպերը ֆաշիզմի բարոյա– կան մերկացումն են։ Նեոռեալիզմի ազդե– ցությունն են կրում «Հռոմեական պատմ– վածքներ» (1954), «Նոր հռոմեական պատմվածքներ» (1959) ժողովածուները՝ Հռոմի չքավորների ծանր կյանքի մասին, և «Չոչարա» (1957, հայ․ հրտ․ 1962) վեպը, որը ներկայացնում է մի հասարակ կնոջ ճակատագիրը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 60–70-ական թթ․ գործերում («Ձանձրույթ», 1960, «Ուշա– դրություն», 1965, «Ես և նա», 1971, վե– պեր, «Ավտոմատ», 1963, «Դրախտ», 1970, պատմվածքների ժողովածուներ) Մ․ զար– գացնում է ժամանակակից բուրժ․ «սպա– ռողական հասարակության» մեջ մարդու օտարացման, հոգևոր աղքատացման թե– ման։ Մ–ի ստեղծագործության մեջ քննա– դատական ռեալիզմը բարդանում է ֆրեյ– դական մոտիվներով, հեգնական կասկա– ծամտությամբ։ Մ․ գրել է Էսսեներ, պիես– ներ, ճամփորդական նոթեր (այդ թվում՝ «Մեկ ամիս ՍՍՀՄ–Ում», 1958) և գիրք Աֆրիկայի մասին («Ի՝նչ ցեղից ես», 1972)։