Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

բով), հետևաբար մեթոդի զգայունությունը որոշվում է նմուշի տարբեր տիրույթ– ներում ռենտգենյան ճառագայթների կլանման գործակիցների տարբերությամբ։ Խոշորացումը կախված է աղբյուրից մինչև էկրան և մինչև նմուշ եղած հեռավորությունների հարաբերությունից։ Պրոյեկցիոն Ռ․ մ․ լայն կիրառություն է գտել բժշկության, կենսաբանության, մետաղագիտության, հանքաբանության մեջ, քիմիայում։ է․ Աբովյան

ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ոենագենյան ճառագայթների միջոցով օբյեկտների ստվերային պատկերի լուսանկարչական կամ տեսամագնիսական գրանցում։ Տարբերում են Ռ․ ն–ման երկու եղանակ՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի Ռ․ ն–ման դեպքում պատկերն անմիջականորեն նկարահանվում է ռենտգենյան ժապավենի վրա։ Անուղղակի Ռ․ ն–ման ժամանակ ֆլյուորեսցենցող էկրանի վրա ռենտգենյան ճառագայթներով ստացված պատկերը ֆոտո– կամ կինոապարատի միջոցով վերանկարահանվում է ֆլյուորոգրաֆիական ժապավենի վրա։ Ռ․ ն․ կիրառվում է բժշկության և կենսաբանության մեջ (տես Ռենագենաիսոորոշամ), արդ․ շինվածքների, կոնստրուկցիաների դետալների և տարբեր նյութերի նմուշների ուսումնասիրության համար։

ՌԵՆՈՒԱՐ (Renoir) Ժան (1894–1979), ֆրանսիացի կինոռեժիսոր։ Նկարիչ 0․ Ռենաարի որդին։ 1924-ից աշխատում է կինոյում։ Առաջին ֆիլմերից են՝ «Ջրերի դուստրը» (1924), «Նանա» (1926, ըստ Զոլայի), «Լուցկու Փոքրիկ վաճառողուհին» (1928, ըստ Անդերսենի)։ Հնչուն կինոնկարներից «Տոնի» (1934), «Պարոն Լանժի հանցագործությունը» (1935) և այլ ժապավեններ արտացոլել են աշխատավորների համերաշխության թեման, տվել ֆրանս․ հասարակական կյանքի ռեալիստական նկարագիրը։ Ռ․ հարել է ժող․ ճակատի շարժմանը (1935–38), ղեկավարել ֆրանս․ կոմկուսի պատվերով արված «Կյանքը պատկանում է մեզ» (1936) կարճամետրաժ ֆիլմի ստեղծումը։ ժող․ ճակատի գաղափարներն արտացոլվել են Ռ–ի լավագույն՝ «Մեծ պատրանք» (1937) ֆիլմում։ Ստեղծել է նաև «Մարսելյեզ» (1938), «Հատակում» (1936, ըստ Գորկու), «Մարդ գազանը» (1938, ըստ Զոլայի), «Խաղի կանոնները» (1939, արգելվել է երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին) կինոնկարները։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո եւպրել է ԱՄՆ–ում։ 1952-ին վերադարձել է հայրենիք։ Ռ–ի 1950-ական թթ․ ֆիլմերը ներկայացնում են պատմ․ անցյալը («Դոկտոր Կորդելիեի կտակը», 1960 ևն)։ Ռ–ի 1930-ական թթ․ ստեղծագործությունն ազդել է իտալ․ նճոռեալիզմի վրա։

ՌԵՆՈՒԱՐ (Renoir) Պիեռ Օգյուստ (25․2, 1841, Լիմոժ–17․12․1919, ԿանսյուրՄեր, Նիցցայի մոտ), ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից։ 1845-ից ապրել է Փարիզում։ 1863–64-ին սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում և Շ․ Գլեյրի արվեստանոցում, ուր մերձեցել է Կ․ Մոնեի, Ա․ Սիսչեյի և Ֆ․ Բագիլի հետ։ Վաղ շրջանի գործերում նկատելի է Գ․ Կարբեի և է․ Մանեի ազդեցությունը։ 1860–70-ական թթ․ սահմանագծում Ռ․ գեղանկարչական աշխատանքներ է ստեղծել պլենէրում՝ օրգանապես լուսաօդային փոՓոխական միջավայր ներառնելով մարդկային մարմինը («Սենի լողատեղին», 1869, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Նրա ներկապնակը պայծառացել է, գունապատկերը դարձել թափանցիկ, գունաբիծը թրթռուն («Օթյակ», 1874, Կուրտո ինստ․, Լոնդոն)։ Ի տարբերություն շատ իմպրեսիոնիստների, Ռ–ին (ինչպես և է․ Դեգային) նախ և առաջ հետաքրքրել է մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ։ Նա երևակել է բնորդի տրամադրության նրբագույն երանգները (Վ․ Շոկեի դիմանկարը, 1876, մասնավոր հավաքածու, ԱՄՆ), արտիսաականությունը (դերասանուհի ժ․ Մամարիի դիմանկարի համար արված էտյուդ, 1877, Ա․ Մ․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան), պատանեկան բնավորության անմիջականությունը («Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը», 1880, մասնավոր հավաքածու, Փարիզ)։ Նկարչին հրապուրում են քաղաքային կյանքի տոնականությունը՝ պարահանդեսներ, զբոսանքներ («Մուլեն դը լա Գալետ», 1876, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ), անվրդով հանգստի տեսարաններ («ճաշից հետո», 1879, Շտեդելի գեղարվեստական ինստ․, Մայնի Ֆրանկֆուրտ)։ Առանձնապես գրավիչ են Ռ–ի կանանց կերպարները («Հովանոցներ», 1879, Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն, «Սևազգեստ աղջիկներ», 1883, Ա․ Մ․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան), նրանց մերկության նուրբ ու պիրկ պլաստիկությունը, մաշկի բացառիկ նրբագեղ գունային բնորոշումը («Թախտին նստած մերկ կինը», 1876, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան)։ 1880-ական թթ–ից Ռ․ էլ ավելի է ձգտել կերպարների դասական պարզության (1881–82-ին այցելել է Իտալիա), նրա երփնագրում դեկորատիվիզմի գծեր են ի հայտ եկել։ Ռ–ի բազմաթիվ գծանկարներն աչքի են ընկնում լակոնիկ ու թեթև նրբագծերով։ Նրա քանդակային ստեղծագործությունները (հիմնականում 1900-ական թթ․ սկիզբ) ոճով մոտ են Ա․ Մայոչի գործերին («Վեներա», բրոնզ, 1914–16, Վալրաֆ–Ռիխարց թանգարան, Քյոլն)։ Ռ–ի կենսահաստատ ստեղծագործությունը նշանակալի ազդեցություն է ունեցել XX դ․ ռեալիստական արվեստի զարգացման վրա։ Պատկերազարդումը տես 640-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ В о л л а р А․, Ренуар [пер․ с франц․, вступ․ ст․ А․ В․ Луначарского], Л․, 1934; Ведьчинская И․, Ренуар [Альбом], М․, [1970]․

ՌԵՇԻԴ ՓԱՇԱ Մուստաֆա (1799–1858), Օսմանյան կայսրության պետ․ գործիչ, դիվանագետ։ 1834–37-ին դեսպան Ֆրանսի այ ում և Անգլիայում, 1837–45-ի ընթացքում քանիցս զբաղեցրել է արտաքին գործերի մինիստրի, 1846–58-ի ընթացքում (վեց անգամ)՝ մեծ վեզիրի պաշտոնը։ Զգտելով վերևից իրականացվող բարեփոխումների միջոցով կասեցնել կայսրության քաղ․ և տնտ․ ճգնաժամը՝ Ռ․ փ․ նախապատրաստել է Գյուլհանեի Հաթթը շերիֆը (հրապարակվել է 1839-ի նոյեմբ․ 3-ին), որով սկզբնավորվել է Թանզիմաթի ժամանակաշրջանը։ Արևմտահայ ղեկավար շրջանները մեծ հույսեր էին կապում Ռ․ փ–ի բարեփոխումների հետ, սակայն